Երևան

Օրերը կրկին կտաքանան. եղանակի տեսություն

186
(Թարմացված է 17:56 08.10.2020)
Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրերին հանրապետության տարածքում տեղումներ չեն գրանցվի։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում հոկտեմբերի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

 Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանը 9-13-ն աստիճանաբար կբարձրանա 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում հոկտեմբերի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ամերիկացի փորձագետները Հորադիզի մոտակայքում գրոհայինների դիրք են հայտնաբերել

186
թեգերը:
Երևան, Անձրև, Հայաստան, եղանակ
թեմա:
Եղանակը Հայաստանում (943)
ՌԴ դեսպանությունը Հայաստանում

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը սահմանափակում է քաղաքացիների ընդունելությունը

227
(Թարմացված է 16:11 25.10.2020)
Բացառապես անհետաձգելի, արտակարգ իրավիճակների դեպքում դեսպանությունը կանդրադառնա էլեկտրոնային հասցեին ուղարկվող հայտերին։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան հյուպատոսական բաժինը ժամանակավորապես սահմանափակում է քաղաքացիների ընդունելությունը։ Դեսպանությունը Facebook-ի պաշտոնական էջում հայտնում է, որ որոշման պատճառը մեր երկրում սանիտարահամաճարակային իրավիճակի կտրուկ վատթարացումն է։ Այսպիսով,  հոկտեմբերի 26-ից երկու շաբաթով կասեցվում է քաղաքացիների մուտքը դեսպանատան հյուպատոսական բաժին՝ բոլոր հյուպատոսական, նոտարական և պետական ծառայությունների մատուցման համար:

Միաժամանակ նշվում է, որ սահմանափակումների ժամկետը կարող է երկարաձգվել։

Հյուպատոսական ընդունելությունը վերսկսելու մասին որոշումը կկայացվի՝ հաշվի առնելով Covid-19-ի տարածման և զարգացման տեմպերը։

«Ժամանակավոր կացության թույլտվության ձևակերպման հարցերով ընդունումը, որն իրականացվում է Հայաստանում Ռուսաստանի ներքին գործերի նախարարության (միգրացիայի հարցերով) ներկայացուցչությունում, նույնպես ժամանակավորապես կասեցվում է: Հյուպատոսական ընդունելության վերսկսման մասին կհայտարարվի լրացուցիչ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Արտակարգ իրավիճակների, անհետաձգելի դեպքերում անհրաժեշտ է հաղորդագրություն ուղարկել consarmenia@mid.ru էլեկտրոնային հասցեին։

Նշվում է, որ հնարավորության դեպքում կբավարարվեն միայն հյուպատոսական սպասարկման հայտերը։ Շեշտվում է՝ բացառապես արտակարգ և հումանիտար ծանրակշիռ հանգամանքների առկայության դեպքում։

Ռուսաստանի մուայ թայի չեմպիոնն իր հաղթանակը նվիրել է հայ զինվորներին

Նորությունների մասին դեսպանությունը կտեղեկացնի պաշտոնական կայքէջում։

Դեսպանությունը ներողություն է խնդրում պատճառված անհարմարությունների համար։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ի ժամը 11։00–ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 77837 դեպք։ Մեկ օրում թեստի դրական պատասխան են ստացել 2314 պացիենտ։

227
թեգերը:
կորոնավիրուս, դեսպանատուն, Հայաստան, Ռուսաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Վիրավոր զինվոր, թե Covid-ով հիվանդ. առողջապահական համակարգը պարալիզացման եզրին է
COVID-19-ով հիվանդ 186 մարդու համար Հայաստանի հիվանդանոցներում տեղ չկա
Վրաստանում COVID-19-ի ցուցանիշների ռեկորդային աճ է գրանցվել
Զինծառայողին զորահավաքից ազատելու համար Covid-19-ի կեղծ եզրակացություն են տվել. տեսանյութ
Առաջնագծում

Կարևոր է, որ սահմանը պահողների միտքը հանգիստ լինի. ի՞նչ կարգով փոխհատուցում կստանան

439
(Թարմացված է 14:29 25.10.2020)
Այժմ մշակվում է կարգը, թե ինչպես են դեռ ընթացող պատերազմի ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերածների ընտանիքներին փոխհատուցում տրամադրելու։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. Եթե առաջնագծում գտնվող զինծառայողների հետ որևէ դժբախտ պատահար տեղի ունենա` զոհվեն կամ հաշմանդամություն ձեռք բերեն, ապա «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» նրանց ընտանիքներին 20 տարիների ընթացքում փոխահատուցում կտրամադրի, հայտնել է հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը` կառավարությանը տված հարցազրույցում։

«Փոխհատուցում կատարվում է 58-82 մլն դրամ` կախված տվյալ զինծառայողի զինվորական դասից։ Սկզբում միանվագ գումար է փոխանցվում, որպեսզի առաջին անհրաժեշտության խնդիրները լուծվեն, իսկ հետո յուրաքանչյուր ամիս 100-300 000 դրամ են ստանում` 20 տարի»,–ասում է Ավետիքյանը։

Նրա խոսքով` այժմ մշակվում է կարգը, թե ինչպես են այս օրերին ընթացող պատերազմի ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերածների ընտանիքներին փոխհատուցում տրամադրելու։ Ավետիքյանը վստահեցնում է` այդ կարգը փորձում են դյուրացնել։

Հարցին, թե ֆոնդը բավարարելո՞ւ է բոլորին փոխհատուցելու համար` Ավետիքյանը պատասխանեց, որ ամեն ինչ անելու են, որ որևէ ընտանիք դուրս չմնա այս համակարգից։

Նա կոչ արեց նվիրաբերություն անել` հավելելով, որ այս պահին աշխարհի 55 երկրներից հիմնադրամը նվիրաբերություն է ստանում։ Ավետիքյանը նշեց` չափազանց կարևոր է, որ սահմանը պահողների միտքը հանգիստ լինի, որ եթե իրենց հետ ինչ–որ դժբախտ դեպք լինի, ընտանիքներն ապահով ձեռքերում կլինեն։

«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքն ընդունվել էր ապրիլյան քառօրյա պատերազմից հետո`2016թ–ի դեկտեմբերի 14-ին, ուժի մեջ մտել 2017թ–ի հունվարի 1-ից։

ՀՀ աշխատող քաղաքացիներից յուրաքանչյուրն, այս օրենքով, պարտավորվում է իր ամսական աշխատավարձից ամեն ամիս 1000-ական դրամ վճարել զինծառայողների աջացության հիմնադրամին։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 24-ի ժամը 17։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 963 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

439
թեգերը:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Տարեց զույգը մորթել ու վաճառել է կովն ու գումարը փոխանցել զինծառայողների հիմնադրամին
Սպիվակովն առաջիկա համերգի հոնորարը փոխանցել է Արցախի երեխաների օգնության հիմնադրամին
Երեք շաբաթում 4.5 միլիոն դոլար է նվիրաբերվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիան

Փարիզն արձագանքել է իսլամական մի քանի երկրների ՝ ֆրանսիական արտադրանքը բոյկոտելու կոչերին

0
(Թարմացված է 00:45 26.10.2020)
Մակրոնը կարծում է, որ «իսլամը պետք է ազատել օտարերկրյա ազդեցությունից եւ ուժեղացնել մզկիթների ֆինանսավորման վերահսկողությունը»:

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է իսլամական որոշ պետությունների այն կոչերին, թե պետք է բոյկոտել ֆրանսիական արտադրանքը։ Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունն այդպիսի կոչերն անվանել է անմարդկային և ընդգծել, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել նման գործողությունները:

«Մերձավոր Արեւելքի մի քանի երկրներում վերջին օրերին կոչեր են հնչել բոյկոտելու ֆրանսիական արտադրանքը, հատկապես՝ ագրոպարենային ապրանքները, ինչպես նաեւ ավելի ընդհանուր կոչեր են հնչել՝ ցույցեր անցկացնել Ֆրանսիայի դեմ։ Դրանք ատելության արտահայտություններով են ուղեկցվում և հրապարակվում են սոցիալական ցանցերում», — նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունում նշել են, որ անհրաժեշտ է վերջ տալ «ծայրահեղական փոքրամասնության կողմից օգտագործվող» եւ Փարիզի դեմ ուղղված հարձակումներին:

Դեկտեմբերին Ֆրանսիայում կներկայացվի օրինագիծ, որն ուղղված է անջատողականության դեմ պայքարին։ Նախագահ Էմանուել Մակրոնը, հայտարարելով նախաձեռնության նախապատրաստման մասին, խոսել է երկրում «լուսավորյալ իսլամ» կառուցելու մտադրության մասին: Նրա խոսքով՝ այդ կրոնը պետք է ազատել «օտարերկրյա ազդեցությունից եւ ուժեղացնել մզկիթների ֆինանսավորման վերահսկողությունը»:

Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Մակրոնի հայտարարությունը, նրան խորհուրդ էր տվել հոգեբույժի մոտ գնալ։ Նա նշել էր, որ եթե պետության ղեկավարն այդպես է վերաբերվում իր երկրում գտնվող միլիոնավոր մուսուլմաններին, ուրեմն նա գիտակցության կորուստ ունի։

0
թեգերը:
բոյկոտ, իսլամ, Ֆրանսիա
Ըստ թեմայի
Էրդողանի խոսքերից հետո Ֆրանսիան իր դեսպանին հետ է կանչել Թուրքիայից
Ֆրանսիացի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդ
Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Մակրոնի հասցեին հնչեցրած Էրդողանի վիրավորանքներին