Հիվանդանոց. արխիվային լուսանկար

Կաթնառատից 39 մարդ է աղիքային թունավորմամբ հոսպիտալացվել

148
(Թարմացված է 12:55 08.10.2020)
Լոռու մարզում բոլոր թունավորվածները նույն թաղամասից են և օգտագործել են նույն թաղամասի աղբյուրի ջուրը։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Տաշիրի տարածաշրջանի Կաթնառատ գյուղից աղիքային վարակիչ հիվանդությամբ վարակվելու մի քանի տասնյակ դեպքեր են գրանցվել։

«Հոկտեմբերի 6-ին հաղորդում է ստացվել, որ Կաթնառատ գյուղից 6 քաղաքացի հոսպիտալացվել է Ստեփանավանի ԲԿ` սուր աղիքային վարակ ախտորոշմամբ։ Բոլորն ունեցել են նույն ախտանշանները` ընդհանուր թուլություն, լուծ, բարձր ջերմություն (380C)։ Համաճարակաբանական հետազոտության արդյունքում հոկտեմբերի 6-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է ևս 33 դեպք»,–նշված է հաղորդագրության մեջ։
Պարզվել է նաև, որ բոլորը նույն թաղամասից են և օգտագործել են նույն թաղամասի աղբյուրի ջուրը: Ընդհանուր դեպքերի թիվը հոկտեմբերի 8-ի, ժամը 11:00 դրությամբ կազմում է 39, որոնցից 32-ը հոսպիտալացված է Ստեփանավանի, իսկ 7-ը՝ Վանաձորի բժշկական կենտրոններում: Բոլորի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Սնկից վախենալ պետք չէ, իսկ զգուշանալ արժե․ ինչպե՞ս տարբերել ուտելի և թունավոր սնկերը

Մանրէաբանական լաբորատոր հետազոտության արդյունքներով` 5-ի մոտ հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ:

Նշենք, որ քննարկում է կազմակերպվել մարզպետարանում, որի արդյունքում աղբյուրը փակվել է, նաև իրականացվել են բաց ջրատարի ջրի մաքրման և ախտահանման աշխատանքներ:

Էկլեր են կերել ու թունավորվել. Լոռիում և Սյունիքում մոտ 50 մարդ դիմել է հիվանդանոց

148
թեգերը:
ջուր, Լոռի, թունավորում, հիվանդանոց
Ըստ թեմայի
«Աշոտի գլխին սարքել են». ո՞վ է «թունավոր» օղու համար ձերբակալված տղամարդը
«Թունավոր» օղու դեպքով մեղադրյալը կալանավորվեց. երրորդ թեստի պատասխանը բացասական էր
10 մահ, 2 մարդու կուրացում. Երևանում ալկոհոլային թունավորման դեպքով 12 քրգործ է հարուցվել
Մարիաննա Թևոսյան

«Իմ էրեխեքը խաղաղություն կբերեն». արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում

121
(Թարմացված է 00:15 31.10.2020)
26-ամյա Մարիաննա Թևոսյանը երրորդ անգամ է ծննդաբերում։ Մայրն ու փոքրիկներն իրենց լավ են զգում։

Երկնագույն փուչիկներ` «Ես լավ տղա եմ» գրությամբ, ծաղիկներով կանայք, որոնք Երևանի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում սպասում են երկվորյակների հետ հանդիպմանը․ այս իրանցման «հեղինակները» երկու նորածին արցախցիներն են։

Марианна Тевосян из Мартакерта родила близнецов в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում

Տղաները լույս աշխարհ են եկել հոկտեմբերի 27-ին կեսարյան հատման ճանապարհով։ 26-ամյա մոր՝ Արցախի Մարտակերտի շրջանի Արջաձոր գյուղի բնակիչ Մարիաննա Թևոսյանի համար սա երրորդ հղիությունն էր։ Նա նաև 6 տարեկան որդի ու 5 տարեկան դուստր ունի։

«Մեկի անունը Դենի է, մյուսինը` Դանիել։ Պապայի խնդրանք է»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Մարիաննան ու հերթով գրկում նորածիններին։

Տղաները հյուրերի մոտ իրենց «լավ են պահում»․ գրեթե չեն լացում ու արագ քնում են։ Մարիաննան խոստովանում է` սկզբում մտավախություն ուներ, որ չի կարողանա տարբերել փոքրիկներին, բայց մոր սիրտը երբեք չի սխալվում...

–Դենին կարծես թե ավելի ակտիվ է, - ասում եմ ես։ Մարիաննան հաստատում է` ճիշտ եմ նկատել։

Марианна Тевосян из Мартакерта родила близнецов в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում

«Նորածին աղջկաս կնքելու ենք Ղազանչեցոցում». արցախցի կինը վստահ է` ամեն ինչ լավ է լինելու

Երիտասարդ մայրը պատմում է, որ ընտանիքի հայրը պատերազմի առաջին իսկ օրվանից առաջնագիծ է մեկնել, բայց ուրախալի լուրը կարողացել է հայտնել նրան։ Մարիաննայի խոսքով՝ երբ մարտական գործողությունները սկսվեցին, նրանք մտածում էին, որ ամեն ինչ 2016 թվականի քառօրյա ապրիլյան պատերազմի պես կլինի։ Սակայն հոկտեմբերի 1-ին պարզ դարձավ, որ էսկալացիան մեկ–երկու օրում չի ավարտվի, նրանք որոշեցին ժամանակավորապես տեղափոխվել Հայաստան։ Կինն ու երեխաները ապաստանեցին ազգականների տանը՝ Այգեշատ գյուղում։

Բազմազավակ մայրը վստահ է, որ նորածիններն Արցախին խաղաղություն կբերեն։

  • Արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում
    Արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում
    © Sputnik / Asatur Yesayants
  • Արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում
    Արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 2
© Sputnik / Asatur Yesayants
Արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում

«Շատ ենք ուզում վերադառնալ տուն՝ Արցախ։ Ես միշտ ասում էի` իմ էրեխեքը կծնվեն ու Արցախին խաղաղություն կբերեն։ Մինչև հիմա էլ այդ հույսով եմ», - արցունքն աչքերին խոստովանում է Մարիաննան։

Марианна Тевосян из Мартакерта родила близнецов в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում

Փոքրիկների տատը՝ Լաուրա Մարկոսյանը, ասում է, որ երկվորյակների պապը ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ է մահացել՝ 1992 թվականի հոկտեմբերի վերջին։ Այն ժամանակ տղաների ապագա հայրը յոթ տարեկան է եղել։

«Փոքրիկները պապը մահացավ հոկտեմբերի վերջին, նրանք ծնվեցին հոկտեմբերի վերջին», - նշում է Մարկոսյանն ու ավելացնում` դրա մեջ խորհրդանշական բան կա։

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Գասպարյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է, որ Մարիաննան հղիության 35-րդ շաբաթում է առաջին անգամ իրենց մոտ եկել։

«Մենք անցկացրինք անհրաժեշտ բոլոր հետազոտությունները։ Քանի որ տղաները պետք է մինչև 39-րդ շաբաթը ծնվեին, 37-րդ շաբաթվա ընթացքում նրան պառկեցրինք մեզ մոտ, կեսարյան հատում արեցինք», - նշում է նա։

Գասպարյանի խոսքով՝ մոր և երեխաների վիճակը լավ է։

Заместитель директора научно-исследовательского центра охраны здоровья матери и ребенка Армен Гаспарян
© Sputnik / Asatur Yesayants
Արմեն Գասպարյան

Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմից ի վեր նրանց հիվանդանոցում արդեն 16 արցախցի է ծնվել։

121
թեգերը:
տեսանյութ, երեխա, Արցախ
Ըստ թեմայի
Գնել Սանոսյանն այցելել է Գավառի ծննդատանը լույս աշխարհ եկած արցախցի Մոնթեին
Արցախում Ադրբեջանի թիրախը ժողովուրդն է՝ նորածիններ, մայրեր, տարեցներ. ԱԳՆ
Շատ էին իրար սիրում... Արցախում զոհված Վահեի և վթարից մահացած Շուշանի կյանքի պատմությունը
Արսեն Թորոսյան

Նախարարն այցելել է վիրավոր զինվորներին՝ ծանոթանալով բուժման ընթացքին

116
(Թարմացված է 21:05 30.10.2020)
Գեղարքունիքի մարզում կավելացվեն կորոնավիրուսով հիվանդների սպասարկման հնարավորությունները։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և փոխնախարար Արտյոմ Սմբատյանն այցելել են Գեղարքունիքի մարզի բժշկական կենտրոններ։ ԱՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ տեղում նրանք ծանոթացել են վիրավոր զինվորների, ինչպես նաև կորոնավիրուսով հիվանդների բուժման ընթացքին։

«Նախարարը նախ այցելել է Վարդենիսի բժշկական կենտրոն և զինվորական հոսպիտալ, տեղում ծանոթացել ծառայությունների կազմակերպմանը և համոզվել, որ կատարվում են անհրաժեշտ բոլոր բուժական միջամտությունները։ Այնուհետև Արսեն Թորոսյանը եղել է Մարտունու բժշկական կենտրոնում, որտեղ ծավալված են և՛ վիրավորների, և՛ կորոնավիրուսային հիվանդություն ունեցող պացիենտների բաժանմունքներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

ԱՆ հաղորդմամբ՝ որոշում է կայացվել մեծացնել Մարտունու ԲԿ-ի կորոնավիրուսային հիվանդությանը սպասարկող բաժանմունքը։

Նախարարը եղել է նաև Մարտունու բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման շինհրապարակում։ Թեպետ պատերազմական իրավիճակ է, սակայն շինարարությունը չի դադարել։

Որոշում է կայացվել Գավառի բժշկական կենտրոնում բացել կորոնավիրուսային հիվանդությանը սպասարկող բաժանմունք. ինտենսիվ աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Սևանի բժշկական կենտրոնում նման բաժանմունք կա, սակայն խնդիր է դրվել մեծացնել հագեցվածությունը՝ ավելի մեծ թվով հիվանդների սպասարկելու համար։

Հոգևորականների շրջանում նաև վիրավոր ու անհետ կորած կա. Տեր Վահրամ քահանա

Նախարարը շնորհակալություն է հայտնել զինվորներին՝ հայրենիքը կյանքի գնով պաշտպանելու և բուժանձնակազմերին՝ թիկունքում պայքարելու և կյանքեր փրկելու համար։

 

116
թեգերը:
կորոնավիրուս, Վիրավոր, Արսեն Թորոսյան
Ըստ թեմայի
Արսեն Թորոսյանն այցելել է մարզային բուժկենտրոններ, որոնք զբաղվում են վիրավորների բուժմամբ
Արսեն Թորոսյանը Հնդկաստանի դեսպանից օգնություն է խնդրել
Ադրբեջանական գնդակոծության հետևանքով Ակնաղբյուրում մեկ տղամարդ է զոհվել. կան վիրավորներ
Министр иностранных дел Армении Зограб Мнацаканян во время встречи с сопредседателями Минской группы ОБСЕ (30 октября 2020). Женева

Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի ժնևյան հանդիպումը 6 ժամ է տևել

0
(Թարմացված է 00:25 31.10.2020)
Արտգործնախարարների հանդիպումը կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Ժնևում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԱԳ նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Հանդիպումը տևեց ավելի քան 6 ժամ։ Մանրամասները դեռ հայտնի չեն։

Արտգործնախարարների հանդիպումը կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և մասնակցությամբ։

0