Հենրիխ Մխիթարյան

«Ծանր սրտով եմ գրում». Հենրիխ Մխիթարյանը բաց նամակ է հղել Պուտինին, Թրամփին ու Մակրոնին

816
Հանրահայտ ֆուտբոլիստը երեք երկրի ղեկավարներին հորդորում է միջամտել և ստիպել, որ Ադրբեջանը կանգնեցնի այս կործանարար պատերազմը։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կոչով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդներին` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

«Ես պրոֆեսիոնալ մարզիկ եմ, ներկայացնում եմ Հայաստանը և այս նամակը գրում է ծանր սրտով: Քանի որ աշխարհը տեսնում է Արցախում տեղի ունեցող այս աննախադեպ և ողբերգական պատերազմը, թույլ տվեք իմ անհանգստությունն արտահայտել և ասել` Հայրենիքս գտնվում է իրական վտանգի առջև: Արդեն երկու շաբաթ է` ծանր մարտեր են ընթանում: Իմ հայրենի Արցախն ու Հայաստանը պաշտպանվում են ագրեսորի հարձակումներից»,– գրել է նա:

Մխիթարյանը նշել է, որ ադրբեջանական զինված ուժերը Ստեփանակերտում թիրախավորում են դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ և այլ քաղաքացիական ենթակառուցվածքներ: Հրթիռային զենքերն օգտագործվում են խաղաղ բնակչության դեմ ու հանգեցնում մեծաթիվ զոհերի ու վիրավորների:

«Սա պատերազմական հանցագործություն է: Ստեղծված իրավիճակը հանգեցրել է մարդասիրական աղետի: Եվ այս ողբերգության մեջ ուղղակի մասնակցություն ունեն տարածաշրջանում գործող արտաքին ուժերը: Օտար գրոհայինները մոտեցել են Ռուսաստանի և Եվրոպական միության սահմաններին, ինչն ուղիղ սպառնալիք է նաև ձեր երկրների անվտանգության համար: Հայաստանն ու Արցախը միայնակ են պայքարում են միջազգային ահաբեկչության դեմ:Հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պատմական դաշնակիցներ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ` դուք կարող եք միջամտել և Ադրբեջանին ստիպել կանգնեցնել այս կործանարար պատերազմը»,– ընդգծել է ֆուտբոլիստը:

Նա նշել է, որ երկրի զարգացմանը մասնակցելու փոխարեն մեր երիտասարդները զոհվում են առաջնագծում:

«Կոչ եմ անում օգտագործել ձեր բոլոր կարողությունները, դադարեցնել այս ողբերգությունն ու կողմերին վերադարձնել խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ»,– եզրափակել է Մխիթարյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 244 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3754 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 18 ուղղաթիռ, 128 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 390 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

816
թեգերը:
նամակ, Էմանուել Մակրոն, Դոնալդ Թրամփ, Վլադիմիր Պուտին, Հենրիխ Մխիթարյան, Արցախ, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2213)
Ըստ թեմայի
«Դաժան պատերազմ է Ադրբեջանը սկսել մեր դեմ». Պարգև սրբազան
Էլթոն Ջոնն ու ռեփեր Xzibit–ը Հայաստանի ու Արցախի մասին գրառումներ են արել
Պուտինին զեկուցել են Ղարաբաղի թեմայով իրեն ուղղված կոչերի մասին
Եզդի պատգամավորը կոչով դիմել է Ադրբեջանի ազգային փոքրամասնություններին
Կարտոֆիլ

Ինչպես եփել կարտոֆիլը, որ վտանգավոր չլինի

8
(Թարմացված է 17:26 03.12.2020)
Ամենալավ տարբերակը մաքրած կարտոֆիլը խաշելն է կամ գոլորշու վրա եփելը, այդ դեպքում կպահպանվեն օգտակար նյութերը։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Էնդոկրինոլոգ Ելենա Գուբկինան «Արգումենտ ի ֆակտի» պարբերականին տված հարցազրույցում խոսել է կարտոֆիլի մասին։

Նրա խոսքով՝ այս մշակաբույսը պետք չէ եփել կեղևով, որում վնասակար նյութեր են կուտակվում հողից ու օդից։

«Պատրաստելիս պետք չէ կարտոֆիլը բարձր ջերմաստիճանի մշակման ենթարկել», - ավելացրել է մասնագետը։

Գուբկինան ընդգծել է, որ տապակելու ընթացքում կարտոֆիլը հագենում է ճարպերով ու տոքսիններով։

Սխտորի օգուտն ու վնասը. ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ սխտոր ենք ուտում

Բժիշկի խոսքով՝ ամենալավ տարբերակը մաքրած կարտոֆիլը խաշելն է կամ գոլորշու վրա եփելը, որպեսզի պահպանվեն օգտակար նյութերը՝ կալիումը, նատրիումը, վիտամին В6-ը։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ մոշ ենք ուտում

Բժիշկը նշել է, որ առողջությունը չվնասելու համար կարելի է շաբաթական երկու անգամ 200-300 գրամ կարտոֆիլ ուտել։

Բեռնաթափման օրեր. ինչպես մեկ օրում մաքրել օրգանիզմը և նիհարել

8
թեգերը:
բժիշկ, կարտոֆիլ
Ըստ թեմայի
Ինչպես է սև շոկոլադն ազդում օրգանիզմի վրա
Սննդամթերքի ո՞ր տեսակներն են օրգանիզմը պաշտպանում վիրուսներից
Հավկիթն օրգանիզմի համար օգտակա՞ր է, թե ՞ վնասակար. միֆ և իրականություն
Արխիվային լուսանկար

Հայաստանի 3 մարզում ու Արցախում ջերմաստիճանը 4-6 աստիճանով կնվազի. եղանակի տեսություն

21
(Թարմացված է 20:44 03.12.2020)
Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, որոշ վայրերում գիշերը և առավոտյան ժամերին` մառախուղ։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և վաղը, 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին, 7-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի այսօր և վաղը ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում դեկտեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան ժամերին` մառախուղ։

Ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կլինի +7...+9, երեկոյան`+3...+5 աստիճան։

Բելգիահայ թավջութակահար Սևակ Ավանեսյանը դրամահավաք է սկսել Արցախի արտիստների համար

21
թեգերը:
Արցախ, Հայաստան, մառախուղ, արև, եղանակ
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
Արցախցի ընտանիքներին հյուրընկալածները պետությունից աջակցություն կստանան
Պատերազմին մասնակցած ուսանողներն ու մասնակիցների ուսանող զավակները կազատվեն ուսման վարձից
Թորոսյանը պատվաստվել է Covid-ի դեմ. նա ՀՀ–ում առաջինն է փորձարկել ռուսական պատվաստանյութը