Հայաստանի և Արցախի դրոշները

Ախալքալաքում 5-6 հազար հայ ակցիա են իրականացնում` ի աջակցություն Արցախի

209
(Թարմացված է 14:51 06.10.2020)
Ակցիայի շրջանակում կազմակերպիչները մտադիր են ամփոփել նաև այս ընթացքում Արցախի համար հավաքագրված օգնության քանակը:

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Մի քանի հազար հայեր խաղաղ ցույց են իրականացնում Ախալքալաքի մարզադաշտում՝ ի աջակցություն Արցախի: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ հեռախոսազրույցում հայտնեց Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, որն այս պահին նույնպես մասնակցում է ակցիային:

«Ակցիան խաղաղ բնույթ է կրում, անցկացվում է ի աջակցություն Արցախի, շուրջ 5-6 հազար հայ է հավաքվել», - ասաց Մանուկյանը:

Ակցիայի շրջանակում կազմակերպիչները մտադիր են ամփոփել նաև այս ընթացքում Արցախի համար հավաքագրված օգնության քանակը:

Մասնակիցներն իրենց հետ են տարել Արցախում զոհված երիտասարդների լուսանկարները, որոնք ծնունդով Ջավախքից էին, բայց ապրում էին Հայաստանում։

Ակցիայից հետո նրանք կգնան Սուրբ Խաչ եկեղեցի, որտեղ հավաքված հայությունը աղոթք և մոմավառություն կանցկացնի։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 244 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3454 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 126 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 379 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

209
թեգերը:
հայեր, հայ, Ախալքալաք, Արցախ
Ըստ թեմայի
«Կանգնեցրե՛ք Ալիևին և Էրդողանին». բազմամարդ ակցիա Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ
Բողոքի ակցիաներ Արգենտինայում և Բրազիլիայում. հայ համայնքը դատապարտում է Ադրբեջանի քայլերը
Եթե մենք հավաքենք 700 մլն դոլար, Ադրբեջանի ողնաշարը կկոտրենք. բողոքի ակցիա ԱՄՆ–ում
ԱԱԾ

Ադրբեջանի օգտին լրտեսություն կատարած երկու անձինք կալանավորված են. ԱԱԾ

617
(Թարմացված է 14:47 27.10.2020)
ԱԱԾ–ն վստահեցնում է, որ ՀՀ քաղաքացիները լրտեսության դեպքերից անհանգստանալու առիթ չունեն։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Արցախյան պատերազմի ընթացքում ՀՀ ԱԱԾ–ի կողմից բացահայտված երկու լրտեսները կալանավորված են։ Հարուցված քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Ալազյանը։

«Ընդհանուր առմամբ անհանգստանալու կարիք չկա, քանի որ ԱԱԾ–ի կողմից իրականացվում են բոլոր օպերատիվ–հետախուզական միջոցառումները` նմանատիպ անձանց անմիջապես բացահայտելու, կանխարգելելու ու համապատասխան աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ»,– ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալը։

Նա նաև փաստեց, որ կալանավորված երկու անձանցից մեկին առաջադրվել է լրտեսության, մյուսին` դավաճանության մեղադրանք։

Հիշեցնենք` կալանավորված անձանցից մեկը, ով մեղադրվում է դավաճանության մեջ, ՀՀ ԶՈւ–ում պատասխանատու պաշտոններ զբաղեցրած անձ է։ ԱԱԾ–ն բացահայտել էր, որ նա օտարերկրյա կազմակերպության ներկայացուցիչներին է հանձնել կամ հանձնելու նպատակով հավաքել է պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություններ։ Նա գտնվել է Վրաստանում և այնտեղ ադրբեջանական հետախուզական ծառայությունների աշխատակիցների կողմից ստացել է կոնկրետ առաջադրանքներ` Արցախի և Հայաստանի արտաքին անվտանգության, զինված ուժերի, սպառազինությունների մասին տեղեկություններ ձեռք բերելու կամ ծառայության բերումով արդեն իսկ իրեն հասանելի դարձած տեղեկատվությունը փոխանցելու վերաբերյալ։

Նա նաև Հայաստանում պարբերաբար հանդիպումներ է ունեցել ՀՀ–ի և Արցախի սպայական կազմի ներկայացուցիչների հետ, իրականացվող կոնկրետ գործողությունների և այլնի վերաբերյալ լուրեր հավաքել, հետո մեկնել է Վրաստան ու դրանք փոխանցել ադրբեջանական հետախուզական ծառայությունների աշխատակիցներին։

Ադրբեջանցիները համացանցում հայերին պատվիրում են նկարահանումներ անել ու ուղարկել իրենց. ԱԱԾ

Երկրորդ անձը, ով մեղադրվում է լրտեսության մեջ, ՀՀ զինված ուժերին պատկանող մարտական տեխնիկայի, սպառազինության շարժի, զորամասերի տեղակայման վայրերի, ինչպես նաև ռազմական դրության պայմաններում հայտարարված զորահավաքին մասնակցող անձանց և նրանց քանակի վերաբերյալ որոշակի տեղեկություններ է հավաքել, ըստ օպերատիվ տվյալների` հակառակորդին փոխանցելու համար։

617
թեգերը:
Ադրբեջան, լրտես, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Կեղծ լուրեր՝ բարձրաստիճան պաշտոնյաների մասին. ԱԱԾ–ն հորդորում է կասկածելի կայքերի չհետևել
«Վախի ազդեցության տակ է եղել». աղմկահարույց տեսանյութի Ազնիվն իրոք գերեվարվել է. ԱԱԾ
Արցախյան պատերազմի 1 ամսվա ընթացքում զոհվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի 37 զինծառայող
Նորածնին դուրս են գրում հիվանդանոցից, արխիվային լուսանկար

Երևանում արդեն 107 արցախցի է ծնվել

39
(Թարմացված է 14:40 27.10.2020)
Երևանի քաղաքապետարանը հրապարակել է հրաշք փոքրիկների լուսանկարները, որոնք ավելի վաղ ներկայացրել էր «Շենավիթ» բուժկենտրոնը։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ից մինչ օրս Երևանում ծնվել է 107 արցախցի երեխա:

«Հոկտեմբերի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Երևանում ծնվել է 471 երեխա՝ 241 տղա և 230 աղջիկ»,–նշված է քաղաքապետարանի Facebook–յան էջում։

«Նորածին աղջկաս կնքելու ենք Ղազանչեցոցում». արցախցի կինը վստահ է` ամեն ինչ լավ է լինելու

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն ավելի հայտնել էր, որ նախնական տվյալներով` վերջին շաբաթներին տեղահանվել կամ տեղափոխվել է Արցախի բնակչության շուրջ 60 տոկոսը։ Մարդիկ տեղափոխվել են կա՛մ Արցախի ավելի անվտանգ բնակավայրեր, կա՛մ Հայաստան։

«Պիտի ապրենք...». Հենրիխ Մխիթարյանն արցախցի երեխաների ձայնը փոխանցել է աշխարհին. տեսանյութ

39
թեգերը:
նորածին, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանում արցախցի ևս մի տղա է ծնվել. փոքրիկի հայրը հիմա առաջնագծում է
Կյանքն է պատասխանը. Երևանում արցախցի գեղեցկուհի է ծնվել. լուսանկար
Գնել Սանոսյանն այցելել է Գավառի ծննդատանը լույս աշխարհ եկած արցախցի Մոնթեին

ՀՀ ՊՆ–ն ու ԶՈւ գլխավոր շտաբը կոչ են անում զերծ մնալ պառակտիչ հայտարարություններից

0

ՀՀ պաշտպանության նախարարությունը և զինված ուժերի գլխավոր շտաբը խստորեն դատապարտում են Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության եւ Զինված ուժերի միջեւ հակասություններ սերմանելու որոշ քաղաքական շրջանակների փորձերը:

Առավելևս ռազմական դրության պայմաններում Հայաստանի Զինված ուժերը հավատարիմ են օրենքով նախատեսված աստիճանակարգությանը և շարունակելու են անվերապահորեն կատարել ՀՀ Գերագույն հրամանատարի, Կառավարության և պաշտպանության նախարարի հրամաններն ու որոշումները:

ՀՀ պաշտպանության նախարարությունը և զինված ուժերի գլխավոր շտաբը քաղաքական և մերձքաղաքական շրջանակներին կոչ են անում զերծ մնալ պառակտիչ հայտարարություններից եւ գործողություններից:

 

0