Հիվանդանոց

Հայաստանում մեկ օրում 6 մարդ է մահացել կորոնավիրուսից

41
(Թարմացված է 11:13 07.10.2020)
ՀՀ առողջապահության նախարարությունը մանրամասներ է ներկայացրել կորոնավիրուսային հիվանդությունից վերջին մեկ օրվա ընթացքում գրանցված մահվան դեպքերի վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով 6 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Պացիենտները եղել են 63 (կին), 75 (կին), 85 (տղամարդ), 69 (տղամարդ), 68 (տղամարդ) և 53 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–գրված է հաղորդագրության մեջ։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 406-ով և հասել 53083–ի։

 

 

41
թեգերը:
Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1572)
Ըստ թեմայի
Գիտնականները գտել են այն մթերքը, որն այրում է ճարպը և նվազեցնում զարկերակային ճնշումը
Երկրի վրա ջրի առաջացման առեղծվածը․ գիտնականների բացահայտումները 
Ռուս գիտնականները նոր հակաբիոտիկ են հայտնաբերել, որը կարող է պայքարել նաև ուռուցքների դեմ
Արխիվային լուսանկար

Գեղարքունիքում Ադրբեջանի հրետակոծության հետևանքով ծանր վիրավորված տղամարդը մահացել է

123
(Թարմացված է 00:10 23.10.2020)
Մարզպետի խոսքով՝ սա էթնիկ ատելության հողի վրա Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների ևս մեկ ապացույց է։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. Գեղարքունիքում հոկտեմբերի 1-ի ադրբեջանական հրետակոծության հետևանքով ծանր վիրավորում ստացած 52-ամյա տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել։ Ցավալի լուրը Facebook-ի իր էջում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Մահացած տղամարդը Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ Ռոբերտ Եղիազարյանն է։

«Բժիշկներն օրեր շարունակ պայքարում էին Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակավայրերի թիրախավորման հետևանքով վիրավորում ստացած քաղաքացու ապաքինման համար, սակայն նրա կյանքը ցավոք սրտի` փրկել չհաջողվեց։ Այս ամենը մեկ անգամ եւս փաստում է՝ Ադրբեջանի ագրեսիվ ու ցեղասպան քաղաքականությունը հայ ժողովրդի հանդեպ, որը կատարվում է էթնիկ ատելության հողի վրա»,- գրել է Սանոսյանը։

Նա շեշտել է՝ Ադրբեջանի իրականացրած ցեղասպան հանցագործությունները, խաղաղ բնակչության թիրախավորումը պետք է խստագույնս դատապարտվեն։

Սահմանը պահող հայրիկն ու նկարի զինվորը. որն է 11–ամյա ստեփանակերտցի աղջկա երազանքը

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 3 քաղաքացիական անձ։

Հոկտեմբերի 14-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը ԱԹՍ–ով հարվածներ էին հասցրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքին մոտ գտնվող Սոթք համայնքի գյուղատնտեսական նշանակություն ունեցող ցանքատարածություններին։

Դրա հետևանքով 14-ամյա երեխա էր վիրավորվել, որն այդ պահին ընտանիքի հետ կարտոֆիլի սեզոնային բերքահավաքի էր եղել։

Վարդենիսում Ադրբեջանի ԱԹՍ–ի հարվածից տուժած 14-ամյա տղայի վիճակն արդեն կայուն է. լուսանկար

123
թեգերը:
Մահ, տղամարդ, հրետակոծություն, Գեղարքունիքի մարզ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Վարդենիսի տարածաշրջանում հակառակորդի 7 ԱԹՍ է խոցվել. Շուշան Ստեփանյան
ՅՈՒՆԻՍԵՖ-ն արձագանքել է Վարդենիսում ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից երեխայի վիրավորման դեպքին
Վարդենիսում ծանր վիրավորված երեխայի մոտ դրական դինամիկա կա
Արխիվային լուսանկար

Ժամանակն է, որ բանկերը պատասխանատվություն վերցնեն. ինչպե՞ս են որոշելու` ում վարկը ներել

186
Զոհված կամ զինհաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկերը բանկերը կամ վարկային կազմակերպությունները կարող են ներել։ Սակայն ոչ բոլոր վարկառուներին նման հնարավորություն կտրվի։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանը կարծում է, որ պարտադրանքով այս հարցը չի լուծվի։

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. Ժամանակն է, որ բանկերը որոշակի պատասխանատվություն վերցնեն այս պատերազմական իրավիճակում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը` անդրադառնալով երեկ ԱԺ-ի ընդունած «Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։

ԱԺ ընդունած փոփոխություններով` օրենքով նախատեսվում է զոհված կամ զինհաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկերի մարում բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից` իրենց հայեցողությամբ։ Սոցցանցերում բավական քննարկվեց այս նախագիծը, քանի որ շատերի համար պարզ չէր` ինչո՞ւ որոշումը չի կիրառվում բոլորի համար։

«Մինչև այս պահը եթե բանկը կամ վարկային կազմակերպությունն այս կամ այն վարկառուի վարկը ներեր, ապա պետք է հարկ վճարեր։ ԱԺ ընդունած նախագծով պետությունը հրաժարվում է այդ հարկերից, եթե բանկը ներում է զոհվածների կամ զինհաշմանդամների վարկերը»,–պարզաբանեց Պարսյանը։

Նրա խոսքով` նախատեսվում է, որ բանկը կամ վարկային կազմակերպությունը պետք է ուսումնասիրի զոհվածների կամ հաշմանդամություն ունեցողների վարկային փաթեթները և ինքնուրույն որոշում կայացնի` ում վարկն է ներելու և ինչ չափով։ Պետությունն այստեղ որևէ վերահսկող կամ պարտադրող լծակ չունի։

Այս իրավիճակում, ըստ տնտեսագետի, կառավարությունը և Կենտրոնական բանկը կարող են որոշակի խրախուսական մեխանիզմներ նախատեսել, որպեսզի բանկերն իրենց հերթին շահագրգռված լինեն նման ներումներ տալու։ Օրինակ` պետական ծրագրերը` վարկերի սուբսիդավորում, որոշակի գումարների հավաքագրում, տան այն բանկերին կամ վարկային կազմակերպությանը, որոնք պատրաստվում են ավելի շատ վարկ ներել։

Պետությունը կարող է բանակցությունների շնորհիվ որոշում ընդունել և քանի որ գործ ունենք մասնավոր բանկերի հետ, պարտադրանքով հարցը չի լուծվի։ Պարսյանը կարծում է, որ պետք է կառավարությունն ու ԿԲ–ն այն հարթակը ստեղծեն, որի շնորհիվ հավասարակշռված որոշումներ կկայացվեն, որպեսզի այս իրավիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գանք։

Նա հայտնեց նաև, որ այս տարվա 8 ամիսներին բանկերը գրանցել են 21-22 տոկոս տնտեսական աճ։ Նման աճ միայն հանքարդյունաբերության ոլորտն է գրանցել։

Մինչև 2020 թվականի օգոստոսի 31-ն անհուսալի ճանաչված վարկերի տույժ–տուգանքները կներվեն

Տնտեսագետը բացատրեց` այս տարվա ընթացքում կառավարության կողմից իրականացվող կորոնավիրուսի հաղթահարման փաթեթների մեծ մասը բանկերի միջոցով է իրականացվել, ինչի շնորհիվ էլ բանկերը բավականին շահել են ստեղծված իրավիճակում։

«Այս պայմաններում կառավարությունը եթե բանկերին պարտադրի նույնանման որոշում կայացնել, ապա նրանք էլ իրենց հերթին կպահանջեն որոշակի գումարներ տրամադրել իրենց։ Ակնհայտ է, որ պատերազմական վիճակում որոշակի տնտեսական վնասներ ենք կրելու, սակայն դրանք պետք է արդարացի բաշխվեն` շատ ունեցողը պետք է ավելի շատ իր վրա բեռ վերցնի, քիչ ունեցողը` քիչ»,–ասաց Պարսյանը։

Նա նշեց, որ այժմ ունենք բավականին լավ կայուն ֆինանսական համակարգ, ինչը ողջունելի է, և այդ համակարգը պետք է ֆինանսական այս ոչ կայուն վիճակում իր վրա պատասխանատվություն վերցնի։ Ավելին, ըստ տնտեսագետի, այս վիճակը մեզ կարող է հուշել, թե ինչ խնդիրներ ունենք տնտեսության մեջ։ Օրինակ, վարկեր ունենալն այդքան մեծ ծավալով ճիշտ չէ` հաշվի առնելով ժողովրդի կենսամակարդակը։

Վարկերը լուրջ սոցիալական բեռ են դառնում մարդկանց համար, և հատկապես ճգնաժամային իրավիճակներում այդ բեռը շատ է ավելանում։ Ուստի Պարսյանը կարծում է, որ պետք է վերանայենք մեր տնտեսական, ֆինանսական քաղաքականությունը։

Տնտեսագետը վստահ է` այս իրավիճակից կարող ենք միասին դուրս գալ։

ԱԺ–ն քննարկում է Արցախում զոհվածների վարկային պարտավորությունները ներելու հարցը

186
թեգերը:
Սուրեն Պարսյան, վարկ, Բանկ, Զինվոր
Ըստ թեմայի
Կարին Տոնոյանի որդին արժանացել է Արցախի հերոսի կոչման. ԱՀ նախագահի խոստումը մայրերին
Նոր ազգային հերոս ունենք. գնդապետ Գարեգին Պողոսյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով
Նորօրյա հերոսները. 5 տասնյակից ավելի զինծառայողներ կպարգևատրվեն
Արտյոմ Տոնոյան

Ադրբեջանի ընդդիմությունն օգտագործելու է պատերազմն Ալիևին իշխանազրկելու համար. Տոնոյան

0
Իրանագետ Արտյոմ Տոնոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ինչու Ադրբեջանը ռազմի դաշտից չի հավաքում իր զինվորների դիերը և ինչի կարող է հանգեցնել տեղեկատվական աղբյուրների արգելափակումը Ադրբեջանում։
Տոնոյան. Ադրբեջանի ընդդիմությունն օգտագործելու է պատերազմն Ալիևին իշխանազրկելու համար

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի դիտարկմամբ` ադրբեջանական բանակի զոհերի թվաքանակը թաքցնելն Ադրբեջանի համար նորություն չէ։ Այդպես էր և 2016-ի ապրիլին, երբ կրկին պաշտոնապես չհայտարարվեց զոհվածների ու վիրավորների քանակը, ուստի սա տեղավորվում է ալիևյան քարոզչամեքենայի գործողությունների, գործելաոճի տրամաբանության մեջ։

«Այս պատերազմի պարագայում ակնհայտ է, որ կորուստների ահռելի թիվը կարող է մեծացնել խուճապային տրամադրությունները։ Բաքուն ամենասկզբում որդեգրել էր բլիցկրիգի մարտավարությունը` մտածելով, որ ի զորու կլինի կարճ ժամանակմիջոցում լուծել իր խնդիրը, բայց այս պահին առերեսվում է հակառակ իրականության հետ։ Որքան երկարում են ռազմական գործողությունները ճակատում և տեղեկատվական վակուումն Ադրբեջանում, այդքան էլ մեծանում են խուճապն ու դժգոհությունը, իսկ զոհերի ու վիրավորների իրական թվաքանակը թաքցնելն արժանանում է հարաճուն քննադատության»,– նշում է իրանագետը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու Ադրբեջանը ռազմի դաշտից չի հավաքում իր զինվորների դիերը, Արտյոմ Տոնոյանն ընդգծում է, որ սպանվող զինվորն Ալիևի համար որևէ արժեք չունի, դրա համար նա հասարակության առջև բարոյական պատասխանատվություն չի կրում։

Ալիևը հայտարարել է հայկական «Յարս» հրթիռների ոչնչացման մասին. Երևանում զարմացած են

Մյուս հանգամանքն այն է, որ դիակների հավաքման ընթացքում կարող են ի հայտ գալ Ալիևի համար ոչ նպաստավոր բացահայտումներ, այսինքն` սպանվածների մեջ կարող են լինել թուրքական բանակի զինովրներ և վարձկան ահաբեկիչներ։

«Այսպես թե այնպես, Ադրբեջանի ընդդիմությունն օգտագործելու է պատերազմն իր խնդիրները լուծելու, այսինքն` Ալիևին իշխանությունից զրկելու համար, որովհետև տիրող իրավիճակի պայմաններում ընդդիմության գործիքակազմն ավելի է ընդլայնվում։ Ընդդիմադիրներն ամենօրյա եթերից իշխանությանը հրահրում են և պահանջում գնալ մինչև վերջ ու չեն սահմանափակվում միայն Արցախի տարածքով, այլ խոսում են Ադրբեջանը Մեղրիով Նախիջևանին կապելու, Երևանը գրավելու մաքսիմալիստական ծրագրերի մասին, մյուս կողմից` նույն ընդդիմադիրներն ասում են, որ կանգ առնելու դեպքում Ալիևը կդավաճանի ժողովրդին ու կթքի զոհերի դիակների վրա»,– նշում է իրանագետը։

Նրա գնահատմամբ` Ադրբեջանի ղեկավարն առաանձնապես բարվոք վիճակում չէ, որովհետև իր նախատեսած կանգառը չի ներդաշնակել այն կանգառի հետ, որն իրենից պահանջելու է հասարակությունը, այսինքն` Ալիևն արդեն իսկ հայտնվել է ծուղակում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 22-ի ժամը 21:45-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 900 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

0
թեգերը:
Պատերազմ, ընդդիմություն, Իլհամ Ալիև, Արտյոմ Տոնոյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Թուրքիան Արցախում սրում է իրավիճակը, ինչը չափազանց վտանգավոր է հենց Ալիևի համար. Սիվկով
Ալիևի հերթական սենսացիոն հայտարարությունը` Հայաստանն ինքն է իր եկեղեցին հրթիռակոծել
Սամվել Կարապետյանը պատասխանել է Ալիևի մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյան–Իլհամ Ալիև հանդիպման օրակարգում մեկ խնդիր է դրված. Շավարշ Քոչարյան