ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Վաղվանից Հայաստանի ողջ տարածքում տեղումները կդադարեն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 7-10-ին աստիճանաբար կբարձրանա 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 8-10 աստիճանով»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Տղամարդիկ առաջնագծում են, կանայք` ծննդատանը. Երևանում արցախցի փոքրիկներ են ծնվել
Նրա գրառմանը հաջորդել են մեկնաբանությունները։ «Աստծո օրհնությամբ արևի հետ խաղաղություն թող լինի իմ հայ ժողովրդի համար», «Մենակ տղերքը չմրսեն», «Աբրիս, օրվա լավ լուրը քեզնից եկավ, տեսնինք` էսօր էլ ինչ լավ բան կլսենք»,– գրել են օգտատերերը։
Խաղում են հասակակիցների հետ․ Երևանի մասնավոր մանկապարտեզներն ընդունել են Արցախի երեխաներին