Վարազդատ Հարոյան. արխիվային լուսանկար

Ամեն հայ կօգնի` ինչով կարող է. Հայաստանի հավաքականի խաղացողները հիմնադրամ են ստեղծել

174
(Թարմացված է 18:00 30.09.2020)
Վարազդատ Հարոյանը հերքել է տեղեկությունն այն մասին, թե ինքն, իբր, ԼՂՀ մարտական գործողությունների գոտի մեկնելու ծանուցագիր է ստացել։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik.  Հայաստանի ազգային հավաքականի  ֆուտբոլիստներն օգնության հիմնադրամ են ստեղծել։ Այս մասին Sport24  պարբերականին հայտնել է ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը։

«Մենք Հայաստանի հավաքականի բոլոր ֆուտբոլիստների հետ միասին դրամական հիմնադրամ ենք ստեղծել, որը կուղղվի Հայաստանում ստեղծված իրավիճակում բոլոր կարիքավորների օգնությանը։ Այսօր յուրաքանչյուր հայ կօգնի նրանով, ինչով կարող է»,–ասել է ֆուտբոլիստը։

Միևնույն ժամանակ Հարոյանը հերքել է տեղեկությունն այն մասին, որ  ԼՂՀ մարտական գործողությունների գոտի մեկնելու ծանուցագիր է ստացել։

«Տեղեկությունն այն մասին, որ ես Հայաստանում մարտական գործողությունների գոտում եմ, ճիշտ չէ։ Ես այժմ Ռուսաստանում եմ, սակայն շուտով կմեկնեմ Հայաստան», – ասել է նա։

Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխվածներն անվճար բուժօգնություն կստանան

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 75 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 137 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

174
թեգերը:
հիմնադրամ, Արցախ, Վարազդատ Հարոյան, ՀՖՖ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2226)
Ըստ թեմայի
Վիրավոր երեխաներ ու երիտասարդներ, վնասված տներ. լուսանկարներ Արցախից
Հայ երիտասարդներն առաջին անհրաժեշտության ապրանքներ կուղարկեն Արցախ և Վարդենիս
ՀՅԴ երիտասարդները ՄԱԿ-ից պահանջում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարության նշան չդնել
Արխիվային լուսանկար

Վրաստանում սկսվել է կորոնավիրուսի 3–րդ ալիքը. մանրամասներ

17
(Թարմացված է 10:17 12.04.2021)
Վարակի տարածման պատճառը բնակիչների զանգվածային հավաքույթներն են՝ հարսանիքներ, ծննդյան հավաքույթներ և այլն։ Բացի այդ, վարակման դեպքերի մեծ մասը կապված է նաև բրիտանական շտամի տարածման հետ։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Վրաստանում սկսվել է կորոնավիրուսային համավարակի երրորդ ալիքը։ Տեղեկությունը հայտնում է korrespondent-ը՝ հղում անելով վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը։

«Երկրում արդեն սկսվել է երրորդ ալիքը, սակայն մենք ցանկանում ենք, որ այն հնարավորինս կառավարելի լինի՝ չվերածվելով լայնամասշտաբ համաճարակի», - «Ռուսթավի 2»–ի եթերում ասել է Վրաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։

Ըստ Գամկրելիձեի՝ վարակի տարածման պատճառը բնակիչների զանգվածային հավաքույթներն են՝ հարսանիքներ, ծննդյան հավաքույթներ և այլն։ Բացի այդ, վարակման դեպքերի մեծ մասը կապված է նաև բրիտանական շտամի տարածման հետ։

Ըստ վերջին տվյալների` Վրաստանում, որի բնակչությունը կազմում է շուրջ 4 միլիոն մարդ, կորոնավիրուսի տարածման սկզբից ի վեր գրանցվել է վարակման ավելի քան 288 հազար դեպք, որից 3877-ը` մահվան ելքով։

Անցած օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է վարակման 707 նոր դեպք։

Լրատվականը հիշեցրել է, որ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսվել են մարտի 15-ին, որից երեք օր անց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է AstraZeneca պատվաստանյութի առաջին չափաբաժինը։

Առողջապահության նախկին նախարարը կորոնավիրուսի 3-րդ ալիք չի կանխատեսում

17
Արխիվային լուսանկար

Լարսը բաց է, սակայն ռուսական կողմում դեռևս մեծ թվով բեռնատարներ կան կանգնած

13
Հայաստանի տարածքում դեռևս փակ են Արագածոտնի մարզի որոշ ավտոճանապարհներ։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik.  ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Ռուսական կողմում կա մոտ 420 կուտակված բեռնատար ավտոմեքենա։

Ճանապարհը բաց է, բայց հերթը չի պակասում․ ինչո՞ւ է Լարսում մի քանի հազար բեռնատար կուտակվել

13
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), բեռնատար, Լարս, Հայաստան, Ճանապարհ
Ըստ թեմայի
Հայկական բեռնատարներն այլևս կանգնած չեն մնա․ Լարսի ճանապարհի շինարարությունը կավարտվի
Արդիականացումը չի՞ փրկի․ որն է Վերին Լարսի անցակետի խնդրի լուծումը
Ինչպես կարելի է բեռնաթափել «Վերին Լարսը». ՌԴ դեսպանը խոսել է հնարավոր ելքի մասին

Գագարինի թռիչքի 60-ամյակը․ տիեզերագնացները միջազգային տիեզերակայանից շնորհավորել են տոնը

0
1961 թվականի ապրիլի 12-ին տեղի ունեցածը շրջադարձային իրադարձություն էր մարդկության պատմության համար։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik․ Ռուս տիեզերագնացներ Սերգեյ Ռիժիկովը, Սերգեյ Կուդ-Սվերչկովը, Օլեգ Նովիցկին ու Պյոտր Դուբրովը, որոնք գտնվում են ՄՏԿ-ում, շնորհավորել են ռուսաստանցիներին տիեզերագնացության օրվա առթիվ։

Ռիժիկովը նշել է՝ ուղիղ 60 տարի առաջ ապրիլի 12-ին տեղի ունեցավ մի իրադարձություն, որը շրջադարձային դարձավ համաշխարհային պատմության մեջ։ Տիեզերանավը, որի մեջ մարդ կար, առաջին անգամ լքեց երկիրն ու ուղեծրային թռիչք կատարեց։

 «Իսկ մարդը, որը հանդգնեց մեկնել, Յուրի Գագարինն էր, մեր հայրենակիցը», - ասել է տիեզերագնացը:

Տեսաուղերձում նշվում է, որ խորհրդային կոնստրուկտորներն այն ժամանակ ցույց տվեցին հայրենական տեխնոլոգիաների անվիճելի առավելությունն ու ԽՍՀՄ-ը դարձրին առաջին տիեզերական տերությունը: Իսկ Գագարինի թռիչքի 108 րոպեները հերոսության օրինակ են դարձել նրա հետևորդների համար։

0