ինչպես են վիրավորներին տեղափոխում Երևան

Գորիսի և Վարդենիսի հիվանդանոցներում ծավալվել են միջանկյալ տարհանման կետեր. Թորոսյան

1405
(Թարմացված է 01:51 29.09.2020)
Արցախից տեղափոխվող վիրավորներին ընդունում են նաև «Էրեբունի», «Աստղիկ», «Միքայելյան», «Արմենիա» ԲԿ–ները։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վստահեցնում է, որ որևէ վիրավոր առանց բուժօգնության չի մնում։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Երևանի «Էրեբունի» ԲԿ–ն տեսանյութ է հրապարակել այն մասին, թե ինչպես են դիմավորում Արցախից ուղղաթիռներով Երևան տեղափոխվող վիրավորներին։

Գործընթացին մասնակցում է նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Էրեբունի» ԲԿ–ի լրատվական ծառայությանը տված հարցազրույցում նախարարը հայտնում է, որ Արցախից Հայաստան են տեղափոխվում այն զինծառայողներն ու քաղաքացիները, որոնք ունեն տևական բուժօգնության կարիք։

Ընդ որում` վիրավորները նախ Արցախից տեղափոխվել են Գորիսի ու Վարդենիսի ԲԿ–ներ, այնտեղից` Երևան։

«Գորիսի և Վարդենիսի հիվանդանոցներում ծավալվել են միջանկյալ տարհանման կետեր, որտեղ անհրաժեշտության դեպքում գնահատվում է պացիենտների վիճակը, կատարվում են ավելի խորը քննություններ, որոշվում է, թե որ հիվանդանոց տեղափոխել»,– ասում է Թորոսյանը։

Որոշ անհետաձգելի դեպքերում, նախարարի խոսքով, Ստեփանակերտից Երևան տեղափոխումն իրականացվում է անմիջապես։

Թորոսյանը հայտնեց, որ Երևանում Արցախից տեղափոխվող վիրավորներին ընդունում են նաև «Աստղիկ», «Միքայելյան», «Արմենիա» ԲԿ–ները։

«Բոլոր այն բժշկական կենտրոնները, որոնք կարող են սպասարկել տրավմատիզմով կամ բեկորային, հրազենային վնասվածքներով վիրավորներին, բերվել են պատրաստության բարձր աստիճանի»,– ասաց Թորոսյանը։

Նախարարը հայտնեց, որ բարեբախտաբար, այս պահին նման ծանր վիճակում գտնվող` տեղափոխման ենթակա վիրավորների թիվը փոքր է։ Նրանք կա՛մ արդեն տեղափոխվել են, կա՛մ այս պահին ճանապարհին են։ Նախարար Թորոսյանը վստահեցրեց, որ որևէ վիրավոր առանց բուժօգնության չի մնում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ 

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 36 անօդաչու թռչող սարք, 47 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։ Մարտերը շարունակվում են։

Արսեն Թորոսյանն այցելել է վիրավոր զինծառայողներին. լուսանկարներ

Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 58 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200– վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։ 

Հայ բարձրաստիճան զինվորականի մահվան մասին լուրերը սուտ են. Հովհաննիսյան

1405
թեգերը:
Արսեն Թորոսյան, Վիրավոր, Արցախ, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1825)
Ըստ թեմայի
400 զոհ, 47 զրահատեխնիկա, 36 ԱԹՍ. Ադրբեջանի կորուստները կրկին ավելացել են. Սարգսյան
«Փոքրիկ հերոս, շուտ լավացիր». Արցախում վիրավորված փոքրիկի լուսանկարը հուզել է օգտատերերին
Տողանյանը հերքում է. մարդկանց Ղարաբաղից տարհանելու ծրագիր չկա
Աստված վերևում է, մենք՝ ներքևում. կամավորական խմբերը շարունակում են Շիրակից մեկնել Արցախ
Սպիտակ. արխիվային լուսանկար

Տուժածներ չկան. ինչ է եղել Սպիտակի հիվանդանոցում

261
(Թարմացված է 16:49 30.10.2020)
Համայնքապետարանից տեղեկացրեցին, որ անսարքությունն արդեն վերացված է, հիվանդներն անգամ չեն էլ իմացել խնդրի մասին։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Սպիտակի հիվանդանոցում պայթյուն չի եղել։  Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Սպիտակի համայնքապետարանի պատասխանատուն։

Հիշեցնենք՝ քիչ առաջ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնել էր, որ Սպիտակ բժշկական կենտրոնում թթվածնի մատակարարման համակարգն է պայթել:

«Հիվանդանոցում պայթյուն չի եղել, անսարքություն է եղել թթվածնի բալոնի ռեդուկտորի հետ կապված»,- նշեց համայնքապետարանի ներկայացուցիչը։

Իրենց ունեցած տեղեկություններով՝ ներսում գտնվող հիվանդներն անգամ չեն էլ զգացել կատարվածը։

«Տուժածներ, վախեցողներ չեն եղել»,- հավելեց կինը։ Նրա խոսքով՝ անսարքությունն արդեն վերացված է։

Ավելի ուշ ՀՀ ԱԻՆ–ը հաստատեց, որ Սպիտակի հիվանդանոցում վնասվել է թթվածնային բալոնի մատակարարման համակարգը։ Այլ գույքային վնասներ և տուժածներ չկան։

261
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, պայթյուն, հիվանդանոց, Սպիտակ
ՀՀ ԱԻՆ

Խնդրում ենք չանհանգստանալ. Շենգավիթում փորձարկվում է ձայնային տագնապի համակարգը

94
(Թարմացված է 15:49 30.10.2020)
ՀՀ–ում հայտարարված ռազմական դրության ռեժիմի շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել էր, որ հնարավոր օդային տագնապի դեպքում Երևանում ու ՀՀ այլ բնակավայրերում կարող են գործել օդային տագնապի ձայնային ազդանշաններ։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ այսօր ցերեկը Երևանի Շենգավիթ վարչական շրջանում իրականացվելու են նոր տեղադրված ձայնային տագնապի ազդանշանային էլեկտրաշչակների փորձարկումներ։

«Խնդրում ենք չանհանգստանալ։ Նախապես հայցում ենք ձեր ներողամտությունը»,– գրում է ԱԻՆ–ը։

Հիշեցնենք` ՀՀ–ում հայտարարված ռազմական դրության ռեժիմի շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել էր, որ հնարավոր օդային տագնապի դեպքում Երևանում ու ՀՀ այլ բնակավայրերում կարող են գործել օդային տագնապի ձայնային ազդանշաններ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ Գրանցվել են նաև թշնամական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ ու հարվածներ Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես՝ Կապանի շրջանում։ Այդ դեպքերում օդային տագնապի ազդանշան է միացել։

ԱԹՍ-ի արկն ընկել է գնդերեց Դավիթ սարկավագի ավտոմեքենայի վրա․ լուսանկար

94
թեգերը:
օդային տագնապ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ)
Ըստ թեմայի
Ստեփանակերտում օդային տագնապ է
18 օրում խոցվել է հակառակորդի 180 օդային հարձակման միջոց. Մովսեսյան
Կապան քաղաքում օդային տագնապ է հայտարարվել
Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Օպտիմալ լուծումը ռուս խաղաղապահների տեղակայումն է. Նիկոլ Փաշինյան

0
(Թարմացված է 18:17 30.10.2020)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է եվրոպական մի քանի հեղինակավոր լրատվամիջոցների՝ The Telegraph-ի (Մեծ Բրիտանիա), European Post-ի (Բրյուսել), Foreign Policy-ի (ԱՄՆ), Tageblatt-ի (Ավստրիա) և Il Gеornale-ի (Իտալիա) հարցերին:

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Եվրոպական մի քանի հեղինակավոր լրատվամիջոցների հարցերին պատասխանելով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Արցախում խաղաղապահների տեղակայման հարցին։ Վարչապետը հիշեցրել է` միակ երկիրը, որը հանդես է եկել խաղաղապահ ուժեր Լեռնային Ղարաբաղ ուղարկելու առաջարկով, Ռուսաստանն է:

Փաշինյանը շեշտել է, որ կողմ է հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայմանը, բայց խնդիրն այն է, որ խաղաղապահների տեղակայումը պետք է ընդունելի լինի հակամարտության բոլոր կողմերի համար:

«Հայաստանի և Ղարաբաղի համար դա ընդունելի է, և դա կարող է տեղի ունենալ այն պարագայում, ինչպես ռուսաստանցի գործընկերներն են ասել, եթե Ադրբեջանը նույնպես դրան կողմ լինի: Եվ ընդհանրապես ցանկացած խաղաղապահ կարող է տեղակայվել կողմերի համաձայնության պարագայում: Ինչ վերաբերում է Հայաստանի ռազմավարական գործընկեր Մոսկվային, Ռուսաստանի մեր գործընկերներն ասել են, որ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ իրական սպառնալիքի դեպքում իրենք իրենց դաշնակցային պարտավորությունները (այդ թվում՝ ռազմական) կկատարեն»,– ասել է Փաշինյանը։

Ռուսաստանը ճնշում կգործադրի՞ Ադրբեջանի վրա. Սուրենյանցը` դիտորդների ու խաղաղապահների մասին

Նա նաև շեշտել է, որ օպտիմալ լուծումն, իր կարծիքով, ռուս խաղաղապահների տեղակայումն է:

Անդրադառնալով հակամարտության կարգավորման հարցում Իրանի դերին` Փաշինյանն ասել է, որ Իրանը հարևան և բարեկամ երկիր է, որի ղեկավարության հետ ինքը մշտապես կապի մեջ է։

«Մենք, ի վերջո, ընդհանուր սահման ունենք, և մեր սահմանապահներն են համագործակցում»,– ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը միջազգային լրատվամիջոցներին նաև ասել է, որ Լեռնային Ղարաբաղն այսօր, ըստ էության, դարձել է հակաահաբեկչական պատերազմի առաջնագիծ, ուստի Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման բանաձևն, իր համոզմամբ, պետք է դառնա «անջատում հանուն փրկության» միջազգային իրավունքի նորմը:

«Որովհետև Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղ՝ նշանակում է էթնիկ զտումներ և Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն: Ես, ինչքան գիտեմ, դուք եղել եք Ղարաբաղում և տեսել եք հրթիռակոծությունները: Հենց դա է այդ հարցի պատասխանը: Մեկը կարո՞ղ է բացատրել՝ ինչո՞ւ է հրթիռակոծվում Ստեփանակերտը: Մի պարզ պատճառով: Որպեսզի մարդիկ հրաժարվեն այնտեղ ապրելու գաղափարից: Սա էթնիկ զտման, ցեղասպանության մի շատ կարևոր բանաձև է: Եվ մեր հիմնական ուղերձն այն է, որ պետք է տեղի ունենա «անջատում հանուն փրկության»»,– ասել է Փաշինյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

0
թեգերը:
Պատերազմ, Արցախ, խաղաղապահ, Նիկոլ Փաշինյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1825)
Ըստ թեմայի
Ձեր ընտրած կառավարությունը չի շեղվել և չի շեղվելու հաղթանակի ճանապարհը կերտելուց. Փաշինյան
Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը ցանկանում են մեկնել Մոսկվա. Փաշինյանը դեմ չէ
«Մենք «Չեխոսլովակիան» չենք պատրաստվում զիջել ոչ մեկին». Փաշինյանը` փոխզիջումների մասին