Ոստիկաններ և անցորդներ, արխիվային լուսանկար

ՀՀ ոստիկանությունը մարտից ի վեր ավելի քան 145 հազար վարչական տույժ է նշանակել

78
(Թարմացված է 18:27 26.09.2020)
Միայն կարանտինի ընթացքում ավելի քան 5 հազար մարդ խախտել է անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ոստիկանությունն ավելի քան 145 հազար վարչական տույժ նշանակելու որոշում է կայացրել երկրում հայտարարված արտակարգ դրությունից հետո։ Տեղեկությունը հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից` ի պատասխան Sputnik Արմենիայի հարցմանը։

ՀՀ–ում արտակարգ դրության հայտարարելուց առ այսօր 138 732 վարչական տույժ նշանակելու որոշում է կայացվել ազատ տեղաշարժվելու պայմանները խախտելու համար, իսկ Հայաստանի Հանրապետությունում կարանտին հայտարարելուց հետո անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները խախտելու համար` 5441 որոշում։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով լինեն։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ Հայաստանում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Կարանտինի ընթացքում որոշ սահմանափակումներ մեղմացվել են, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակում է գործել:

78
թեգերը:
Ոստիկանություն, Տուգանք, դիմակ, Հայաստան
Ըստ թեմայի
Արցախում կորոնավիրուսով վարակվելու ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել
Որքա՞ն է ավելացել կորոնավիրուսի հետևանքով խնդիրներ ունեցող վարկառուների թիվը ՀՀ–ում
Նոր տույժեր երթևեկության կանոնների խախտման դեպքում. «Ժողովուրդ»
ՀՀ ԱԻՆ

Խնդրում ենք չանհանգստանալ. Շենգավիթում փորձարկվում է ձայնային տագնապի համակարգը

66
(Թարմացված է 15:49 30.10.2020)
ՀՀ–ում հայտարարված ռազմական դրության ռեժիմի շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել էր, որ հնարավոր օդային տագնապի դեպքում Երևանում ու ՀՀ այլ բնակավայրերում կարող են գործել օդային տագնապի ձայնային ազդանշաններ։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ այսօր ցերեկը Երևանի Շենգավիթ վարչական շրջանում իրականացվելու են նոր տեղադրված ձայնային տագնապի ազդանշանային էլեկտրաշչակների փորձարկումներ։

«Խնդրում ենք չանհանգստանալ։ Նախապես հայցում ենք ձեր ներողամտությունը»,– գրում է ԱԻՆ–ը։

Հիշեցնենք` ՀՀ–ում հայտարարված ռազմական դրության ռեժիմի շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել էր, որ հնարավոր օդային տագնապի դեպքում Երևանում ու ՀՀ այլ բնակավայրերում կարող են գործել օդային տագնապի ձայնային ազդանշաններ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ Գրանցվել են նաև թշնամական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ ու հարվածներ Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես՝ Կապանի շրջանում։ Այդ դեպքերում օդային տագնապի ազդանշան է միացել։

ԱԹՍ-ի արկն ընկել է գնդերեց Դավիթ սարկավագի ավտոմեքենայի վրա․ լուսանկար

66
թեգերը:
օդային տագնապ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ)
Ըստ թեմայի
Ստեփանակերտում օդային տագնապ է
18 օրում խոցվել է հակառակորդի 180 օդային հարձակման միջոց. Մովսեսյան
Կապան քաղաքում օդային տագնապ է հայտարարվել
Նիկոլ Փաշինյան

Վարչապետը փոխմարզպետներ է նշանակել

195
(Թարմացված է 13:46 30.10.2020)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ մի շարք մարզերում փոխմարզպետներ են նշանակվել:

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ մի շարք մարզերում փոխմարզպետներ են նշանակվել: Վարչապետի որոշումները տեղադրված են կառավարության պաշտոնական կայքում:

Արարատի մարզպետի տեղակալ է նշանակվել Նորիկ Ամիրխանյանը, Արագածոտնի մարզպետի տեղակալ՝ Ռազմիկ Պետրոսյանը,  Գեղարքունիքի մարզպետի տեղակալ՝ Հենրիկ Մուրադյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Արթուր Հովակիմյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ՝ Մելիքսեթ Պողոսյանը, Արմավիրի մարզպետի տեղակալ՝ Ալեքսան Ալեքսանյանը, Վայոց ձորի մարզպետի տեղակալ՝ Արայիկ Մուրադյանը։

Տիգրան Բալայանը կրկին դեսպան է նշանակվել

195
թեգերը:
Նշանակում, փոխմարզպետ, Վարչապետ
Ըստ թեմայի
Հերթական ազատումը. պաշտոնից հեռացվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի շտաբի պետը
ԱԱԾ–ի պաշտոնանկություններն ու ռազմական դրությունը. ո՞ւմ համար է այս «թափանցիկությունը»
Ջալալ Հարությունյանը վիրավոր է. ԱՀ նախագահը նրան փոխարինող է նշանակել. տեսանյութ
Վլադիմիր Ժիրինովսկի

Վլադիմիր Ժիրինովսկին Ղարաբաղի թեման կքննարկի Գագիկ Ծառուկյանի հետ

0
(Թարմացված է 16:36 30.10.2020)
Լիբերալ–դեմոկրատական կուսակցության առաջնորդի և «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչների հանդիպումը տեղի կունենա Ժիրինովսկու` Պետդումայի աշխատասենյակում։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Լեռնային Ղարաբաղի իրադրությունը կքննարկի Հայաստանի Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավորների պատվիրակության հետ, որը գլխավորում է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Տեղեկությունը հայտնում է Ժիրինովսկու կուսակցության մամուլի ծառայությունը։

«Հանդիպումը կկայանա այսօր Ժիրինովսկու` Պետդումայի աշխատասենյակում։ Կքննարկվեն Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունները», - գրված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը հայտնել էր, որ «հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների միջև երկարամյա գործակցությունը ՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշում է կայացրել հրատապ կարգով միջկուսակցական մակարդակում գործընկերների հետ քննարկել Արցախում և Հայաստանի սահմաններին ստեղծված ծանր իրավիճակը: Էնֆիաջյանի խոսքով` ռազմավարական գործընկերների հետ քննարկման առարկա են դառնալու ինչպես թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմին, այնպես էլ այս պատերազմում Թուրքիայի անմիջական ներգրավվածության և Թուրքիայի միջոցով ադրբեջանական բանակը միջազգային ահաբեկիչներով զինելուն վերաբերող հարցեր:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

0
թեգերը:
Վլադիմիր Ժիրինովսկի, Գագիկ Ծառուկյան, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
ԲՀԿ պատգամավորները հրատապ գործուղվել են Մոսկվա
Գագիկ Խաչատրյանն էլ գրավի դիմաց ազատ արձակվեց
«Արցախի նախագահի հետ կապի մեջ եմ եղել». Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ մեկուսարանից