00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում անսպասելի տաք աշուն է. ի՞նչ պետք է անեն ճնշման խնդիր ունեցողները

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցОткрытие нового автовокзала "Восточный" в Казани
Открытие нового автовокзала Восточный в Казани - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս տարվա սեպտեմբերը Հայաստանում զգալի շոգ է, այն դեպքում, երբ ամառն անսովոր զով էր։ Բժիշկ–թերապևտ Կարինե Ստեփանյանը Sputnik Արմենիային ասել է, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ կլիմայական պայմանները մարդու առողջության վրա։
Ստեփանյան. «Նոր եղանակային պայմաններին ադապտացվելը լուրջ մարտահարվեր է բոլորիս առողջությանը»

Մենք բնականաբար մեծ կախվածության մեջ են եղանակային փոփոխություններից, և այս հարցը լրջագույն կերպով բարձրացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեռևս 2012 թվականին` թեման քննարկելով համաշխարհային մետեորոլոգիական կոմիտեի հետ, թե որքանով կարող է կլիմայական դրսևորումներն ազդել հանրային առողջության վրա։

С детства мы знаем, что кефир это вкусный и очень полезный напиток для пищеварения  - Sputnik Արմենիա
Բեռնաթափման օրեր. ինչպես մեկ օրում մաքրել օրգանիզմը և նիհարել

«Եթե նայենք կոնկրետ Հայաստանին առնչվող վերջին երեք տարիների դինամիկային, ապա պետք է արձանագրենք, որ ունենում ենք մեղմ ամառներ և շատ ավելի փափուկ ձմեռներ, իսկ 2017 թվականի ձմռանը հիմնականում ձյուն էլ չունեցանք։ Մեզ մոտ էլ եղանակային պայմանները զգալիորեն փոխվել են, ինչն ազդեցություն է թողել նաև ցիկլային ընթացքների վրա, հետևաբար նոր եղանակային պայմաններին ադապտացվելը լուրջ մարտահրավեր է բոլորիս առողջությանը»,– Sputnik Արմենիային ասաց բժիշկ–թերապևտ Կարինե Ստեփանյանը։

Նա առանձնացրեց հանրային չորս խմբեր, որոնց վրա ավելի շատ են ներգործում կլիմայական փոփոխությունները, դրանք խրոնիկ հիվանդներն են, հղի կանայք, երեխաները և տարեց մարդիկ, հետևաբար նրանք դիտարկվում են որպես թիրախային խմբեր։

«Բոլոր օրգան համակարգերն այս կամ այն կերպ կլիմայական տեղաշարժերին արձագանքում են, սակայն անմիջական կերպով փոփոխությունները զգում ենք նախևառաջ սրտանոթային համակարգի միջոցով, շնչառության շնորհիվ, և այդ համակարգի աշխատանքից է կախված նյարդային համակարգի բնականոն գործունեությունը։ Եղանակային փոփոխությունները կարող են հանգեցնել ճնշման տատանումների»,– ասաց բժիշկ–թերապևտը։

Մասնագետը բացատրել է, թե ինչու մարմելադը չի կարող օգտակար մթերք համարվել

Նրա խոսքով` շոկոլադը, սնունդը սովորաբար չի ազդում ճնշման բարձրանալու վրա, թեև շատ արագ անցնում է արյան մեջ, հասնում գլխուղեղին։ Ըստ նրա` ճնշումը սովորաբար իջնում է այն ժամանակ, երբ ուղեղը ստանում է վատ սնուցում, քանի որ ուղեղի աշխատանքին բաժին է ընկնում սննդի 20-30 տոկոսը։

«Զարկերակային հիպերտոնիայով տառապում է ազգաբնակչության 50 տոկոսը, նրանց կեսն է, որ ստանում է բուժում, բայց այնպես չէ, որ բուժվողներն էլ ունենում են լիարժեք թիրախային թվեր, ուստի եղանակային փոփոխությունների ժամանակ խորհուրդ է տրվում հստակ ունենալ և ընդունել դեղաչափերը, իսկ անհրաժեշտության դեպքում բժիշկների ցուցումով վերանայել դոզայի չափերը»,– նշում է բժիշկ–թերապևտը։

Ստեփանյանի կարծիքով`ճնշման տատանումները կարող են հանգեցնել երկու լրջագույն հետևանքների` ինստուլտի կամ ինֆարկտի, հետևաբար շատ բարդություններից խուսափելու համար կարևոր է հիպերտոնիան պահել շարունակական հսկողության ներքո` պարբերաբար դիմելով բժշկի, առավել ևս, որ բժշկագիտության մեջ հիպերտոնիան համարվում է կառավարելի հիվանդություն։

Ըստ նրա` մենք, ցավոք սրտի, ունենք սրտանոթային իշեմիկ հիվանդությունների երիտասարդացում, ինչը մեր ապրելակերպի պրոդուկտն է, տղաների 60 տոկոսից ավելին ուղղակի ծխախոտամոլ է, հիվանդություններին նպաստում է նաև ավելորդ քաշը, ընդ որում` կանայք ավելի հետևողական են քաշը կառավարելու հարցում, քան տղամարդիկ, որոնց մոտ ուղղակի բարձիթողի վիճակ է։

Վտանգավոր է առողջության համար․ ո՞ւմ է հակացուցված նեղ հագուստը

Լրահոս
0