Բռնություն

Մանկատան սաներին ծեծել են, հոգեկան տառապանք պատճառել․ 2 աշխատակից է ձերբակալվել

230
(Թարմացված է 18:21 19.09.2020)
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննություններ:

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի երկու աշխատակցուհիներ ձերբակալվել են՝ սաների նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու կասկածանքով։

«Բացահայտվել է «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից նշված հաստատության սաներին առերևույթ ծեծի ենթարկելու և նրանց նկատմամբ  պարբերաբար դաժան վերաբերմունք դրսևորելու դեպք: Փաստի առթիվ ոստիկանությունում սեպտեմբերի 18-ին հարուցվել է քրգործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով»,-նշված է հաղորդագրության մեջ։

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննություններ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:

Ինչու են մանկատան շրջանավարտներն անհավասար իրավիճակում հայտնվել. Բաթոյանի մեկնաբանությունը

230
թեգերը:
մանկատուն, երեխա, ծեծ, ազատում
Ըստ թեմայի
«25 տարի հույսով սպասել եմ». մանկատների 18 շրջանավարտ բնակարանի գնման վկայագրեր ստացան
Գյումրիում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել. թիրախում մանկատան սաներն են
«Յուղոտ վերնագիր». կառավարությունը 166 բնակարան կնվիրի մանկատան շրջանավարտներին
Սոֆի Դևոյանները

«Հանգստություն է պակասում ինձ...». Սոֆի Դևոյանը ծովից լուսանկարներ է հրապարակել

54
(Թարմացված է 17:04 31.07.2021)
Կադրերում պարուհին ծովափին գտնվող սրճարաններից մեկում է։ Իսկ «Սթորի» բաժնում մանրամասն պատմում է իր հանգստի մասին։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյան կրտսերն իր հանգիստն է վայելում Եգիպտոսում։ Նա Instagram–ի իր էջում գեղեցիկ լուսանկարներ է հրապարակել ծովց։

«Հանգստություն է պակասում ինձ, քեզ, բոլորիս...»,–հրապարակմանը կից գրել է Սոֆին։

Կադրերում պարուհին ծովափին գտնվող սրճարաններից մեկում է։ Իսկ «Սթորի» բաժնում մանրամասն պատմում է իր հանգստի մասին։

Սոֆի Դևոյան կրտսերը ուսումը կշարունակի Ռուսաստանում

Նրա էջի հետևորդներին դուր է եկել լուսանկարները։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել ու բարի հանգիստ մաղթել Սոֆիին։

54
թեգերը:
Սոֆի Դևոյան, Եգիպտոս, Ծով
Ըստ թեմայի
Միշտ զգալու ենք քո կարիքը. Սոֆի Դևոյանը հուզիչ գրառում է արել Գեորգի Պողոսյանի մահից հետո
Ինչպես է Սոֆի Դևոյանը նշել իր 72-ամյակը. տեսանյութեր
Անկրկնելի Սոֆի Մարսոն ու մյուսները. «Ամեն ինչ լավ անցավ» Կաննում
Госпиталь «Мурацан»

Գեղարքունիքում ծանր վիրավորված զինծառայողի վիճակը բավարար է. նա տեղափոխվել է հիվանդասենյակ

66
(Թարմացված է 16:17 31.07.2021)
Արման Աթասյանը կազդուրվելուց և հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կզորացրվի:

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Գեղարքունիքի մարզում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի հետևանքով ծանր վիրավորում ստացած Արման Աթասյանի վիճակը բավարար է, նա տեղափոխվել է հիվանդասենյակ: Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արմանի հայրը` Գուրգեն Աթասյանը:

«Արդեն հիվանդասենյակ են տեղափոխել տղայիս, ևս մեկ վիրահատություն կանեն աղիների հետ կապված, արդեն կամաց-կամաց կազդուրվում է»,-ասել է հայրը:

Նրա խոսքով`Արմանը կազդուրվելուց և հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կզորացրվի:

Նշենք, որ Արմանը մեկ անգամ ևս վիրահատվել էր, հեռացրել են նրա երիկամներից մեկը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2021թ. հուլիսի 23-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական հենակետում հերթապահություն իրականացնելիս, հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով, հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գուրգենի Աթասյանը, պայմանագրային զինծառայողներ՝ Լեռնիկ Հենրիկի Նավոյանը և Յուրիկ Աշոտի Օհանյանը։

Մարտերի հետևանքով հայկական կողմն ունի 4 վիրավոր. ՊՆ

66
թեգերը:
Վիրավոր, Գեղարքունիքի մարզ, Զինվոր, հիվանդանոց
Ըստ թեմայի
Զինվորը վիրավորվել է ուսի շրջանում, նրան վիրահատել են. Գնել Սանոսյանը մանրամասներ հայտնեց
ՄԻՊ–ն այցելել է զինվորական հոսպիտալ և տեսակցել Գեղարքունիքում վիրավորված զինծառայողներին
Հայկական կողմն ունի 3 զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են
Գեղարքունիքի հատվածում փոխհրաձգություն է ծավալվել, հայկական կողմը մեկ վիրավոր ունի. ՊՆ
Տոկիո, օլիմպիական խաղեր

Վրացի երկու ձյուդոիստի հեռացրել են Օլիմպիադայից. ո՞րն է պատճառը

0
Վրաստանը ներկայացնոց այս մարզիկներին այլևս արգելվում է մասնակցել օլիմպիական խաղերին:

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Վրաստանցի երկու ձյուդոիստներ լքել են Տոկիոն, քանի որ նրանց հեռացրել են օլիմպիական խաղերից COVID-ի սահմանափակումները խախտելու համար: Տեղեկությունը հայտնում է «Իզվեստիան»՝ հղում անելով ճապոնական լրատվամիջոցներին։

Նշվում է, որ ձյուդոիստները տեսարժան վայրերը տեսնելու համար լքել են օլիմպիական գյուղը` դրանով իսկ խախտելով կորոնավիրուսային սահմանափակումները: Մարզիկներն այլ մարդկանց հետ լուսանկարվել են Տոկիոյի աշտարակի մոտ։

Օլիմդիադայի մեկնարկից մինչև հիմա սա առաջին դեպքն է, երբ մարզիկներին զրկել են հավատարմագրումից։

Հաղորդվում է, որ հեռացված մարզիկները օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ Վաժա Մարգվելաշվիլին ու Լաշա Շավդատուաշվիլին են:

Տոկիոյի Օլիմպիական ու Պարալիմպիկ Խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչ Մասանորին ճեպազրույցի ժամանակ ասել է, որ սա կանոնների կոպիտ խախտում է, ու այս մարզիկներին այլևս արգելվում է մասնակցել օլիմպիական խաղերին:

Ինչպես է Բաչկովը «շանսատակ» անում ադրբեջանցուն. տպավորիչ լուսանկարներ Տոկիոյից

Խաղերի մասնակիցների համար նախատեսված կանոնների համաձայն՝ մարզիկները կարող են լքել իրենց կացարանը միայն պաշտոնական խաղահրապարակներ և լրացուցիչ վայրեր (որոնք նրանք նշել են այցելությունների համար թույլատրված վայրերի ցանկից իրենց գործունեության ծրագրում) մեկնելու համար:

Մարզիկներին արգելվում է զբոսնել քաղաքում ու այցելել տուրիստական շրջաններ, խանութներ, ռեստորաններ, բարեր կամ մարզասրահ, ինչպես նաև հասարակական տրանսպորտից օգտվել:

0
թեգերը:
Տոկիո, Ճապոնիա, օլիմպիադա, վրացի, ձյուդո, կորոնավիրուս
Ըստ թեմայի
Արցունք, ճիչ ու թենիսի կոտրված ռակետ. օլիմպիական խաղերի ամենավառ կադրերը
Տոկիոյում Օլիմպիադայի ֆոնին կորոնավիրուսով հիվանդացության ռեկորդ է սահմանվել
Հովհաննես Բաչկովը Տոկիո-2020-ում փայլուն հաղթանակ տարավ ադրբեջանցու նկատմամբ