Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա

Կրթությունը` սկանդալների ոլորտ. ի՞նչ ելք է տեսնում փորձագետը ստեղծված իրավիճակից

171
Կրթության ոլորտում իրավիճակը բավական թեժացել է, քանի որ տարբեր խմբեր պահանջում են նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Հարցը հասել է նաև խորհրդարան։ Ո՞րն է ստեղծված իրավիճակի պատճառը և ինչպե՞ս դուրս գալ կոլապսից։ Sputnik Արմենիան զրուցել է Սերոբ Խաչատրյանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Կրթությունը դարձել է սկանդալների ոլորտ, որտեղ լուրջ հարցերը դուրս են մղվում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադառնալով ԿԳՄՍ ոլորտում այսօր ընթացող գործընթացներին, այսպիսի տեսակետ հայտնեց կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

Сероб Хачатрян
© Sputnik / Aram Nersesyan
Սերոբ Խաչատրյան

Այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով, որի ժամանակ անդրադարձավ իր հրաժարականի պահանջին, տևական ժամանակ ընթացող բողոքի ակցիներին։ Նրա խոսքով` բողոքի ակցիաների պատճառը ոլորտում ընթացող բարեփոխումներն են, ավելին, բողոքի ակցիաները քաղաքական բնույթ են կրում։

«Հիմնական խնդիրն այն է, որ նախարարությունը չի կատարել իր իսկ ներկայացրած և կառավարության կողմից հաստատված ծրագիրը։ Գոյություն ունի կառավարության` 2019-23 թվականների ծրագիր, որտեղ մանրամասն նշված է, թե նախարարությունն ինչ պետք է աներ 2019-ին, 2020-ի առաջին կիսամյակում։ Մեծ մասն այդ ծրագրի կատարված չէ»,–ասաց Սերոբ Խաչատրյանը։

«Աննախադեպ ցինիզմ». ԲՀԿ–ն խոստանում է Արայիկ Հարությունյանին իրավական գնահատական տալ

Նրա խոսքով` այդ ծրագրում, օրինակ, նշված է, որ դեռևս անցած տարի պետք է կրթության զարգացման պետական ծրագիր լիներ, սակայն մինչ օրս այն դեռ չկա։ Ավելին, նախարարության տարեկան հաշվետվությունն աչքի անցկացնելով` պարզ է դառնում, որ այն որևէ կերպ չի համապատասխանում նախարարության նախատեսած միջոցառումներին։

Հարցին, թե, փաստորեն, այնպես չէ, որ Հարությունյանին ուղղված քննադատությունները մերկապարանոց են, Խաչատրյանը պատասխանեց, որ այստեղ մի քանի ասպեկտներ կան։ Առաջինն այն է, որ ճիշտ չէ հեղափոխությունից հետո պետք էր արագ և նպատակային գործել, սակայն նախարարությունը չկարողացավ ձևավորել կարևորագույն հարցեր քննարկելու օրակարգ, որն էլ առաջացրեց որոշակի դատարկություն։ Հենց սա էլ, ըստ փորձագետի, բողոքների համար ակտիվության տեղ թողեց։

Բացի այդ, կա նաև հաղորդակցական խնդիր։ Խաչատրյանը կարծում է, որ յուրաքանչյուր փաստաթուղթ հրապարակելուց առաջ պետք է այն ներկայացվի, քննարկումներ լինեն։ Սակայն հիմա հակառակն է լինում` մարդիկ իմանում են Գիտություների ազգային ակադեմիայի կարգավիճակի կտրուկ փոփոխության կամ էլ բուհերում հայոց լեզվի և պատմության կարգավիճակի փոփոխման մասին միայն փաստաթղթերից։

«Այստեղից էլ գալիս է որոշակի լարվածություն և արդեն այն սկսում են տեղափոխել պիտակավորումների, հեգնանքի և ծաղրանքի դաշտ։ Նախարարն ինքն էլ հաճախակի ծաղրում և հեգնում է, ինչը մարդկանց է՛լ ավելի կտրուկ է դարձնում, և ամեն անգամ նախարարությանն ուղղված քննադատության ալիքն անձնավորված է դառնում»,–ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով` ներկա վիճակն ազդում է կրթության ոլորտի վրա, քանի որ այն ավելորդ լարվածություն է ստեղծում։

Փորձագետը նշում է` կրթությունը սպորտ չէ, որտեղ պետք է լինեն հաղթողներ և պարտվողներ, և ոչ էլ քաղաքականություն է, որ ընդդիմություն և իշխանություն լինեն։ Կրթությունը դաշինք է։ Այսինքն, ըստ Խաչատրյանի, տարանջատել մարդկանց`որակելով որպես ընդդիմադիր, խավարամիտ «կամ լուսավորիչ», չի կարելի, քանի որ ամբողջ հասարակությունը կրթության մեջ է։

Կրթության ոլորտի փորձագետը կարծում է, որ եթե ուզում են ստեղծված իրավիճակից ելք գտնել, ապա նախարարությունն ինքը պետք է երկխոսություն սկսի և կամուրջներ գցի։ Հարցն այն է, որ մարդիկ, որոնց հետ նախարարությունն այսօր խնդիրներ ունի, կրթության ոլորտում ներգրավված մարդիկ են և չի կարելի նրանց արհամարհել։

«Չափորոշիչների շնորհիվ այլևս եկեղեցու տարածքում սեռական բռնություն չի լինի». նախարար

Հիշեցնենք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստանը» խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը։

Ազգային ժողովում նախարարի «ճակատագիրը» քվեարկությամբ կվճռեն վաղը` սեպտեմբերի 17–ին։ 

Ո՞ւր են թուրքական վարկերը. Սիմոնյանին զարմացրել է նախարարի հրաժարականի հարցի քննարկումը

171
թեգերը:
Սերոբ Խաչատրյան, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Հրաժարական, Արայիկ Հարությունյան
Начальник Генерального штаба ВС РА генерал-полковник Оник Гаспарян посетил с рабочим визитом 3-ю воинскую часть (9 февраля 2021).

Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ ԶՈւ բարձրագույն զինվորական հրամանատարը. Գլխավոր շտաբ

1
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահի՝ 02․03․2021թ․ որոշման մասին հայտարարության վերլուծություն

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահի՝ 02․03․2021թ․ որոշման մասին հայտարարության վերլուծություն

Նախագահը հայտարարել է Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ սահմանված իմպերատիվ երկու պահանջներից երկրորդի կատարման մտադրության՝ առանձին դիմումով Սահմանադրական դատարան դիմելու մասին, հիմքը՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը։
Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանված են Սահմանադրության 168-րդ հոդվածով, որով վերաբերելի կետն առաջինն է, օրենքի համապատասխանությունը որոշելը։ Սահմանադրության 168-րդ հոդվածով Նախագահի հրամանագրի նախագծի սահմանադրականության կամ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատման հարց լուծելու իրավասություն Սահմանադրական դատարանը չունի, այսինքն՝ Նախագահը վերաբերելիի մասով կարող է դիմել Սահմանադրական դատարան բացառապես «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝ որպես նախագծի իրավական հիմքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով և ոչ կոնկրետ օրենքի հոդվածի կամ մասի։
Սահմանադրական դատարան դիմելու ժամկետ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ և վերաբերող մասով Սահմանադրությամբ ընդհանրապես սահմանված չէ։ Վերաբերող մասով ժամկետները սահմանված են Օրենքի 35․1-րդ հոդվածի
3-րդ մասով՝ հրամանագրի նախագծի վերադարձից հետո 8 օր (ազատման հիմք Օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը հղում է նշանակման կարգին)։
Հայտարարությամբ Նախագահը գործել է և հայտնել է մտադրությունը գործելու Սահմանադրությանը բացառապես համապատասխան։
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Վիկտորի Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետի լրանալը (Նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելուց հետո սկսում են գործել այլ ժամկետներ) շարունակում է իր ծառայությունը հայրենիքին և ժողովրդին, հանդիսանում է Զինված ուժերի բարձրագույն զինվորական հրամանատարը։

 

1
Ոստիկաններ. 25 փետրվարի, 2021

Հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ․ ՀՀ ոստիկանություն

12
(Թարմացված է 12:10 03.03.2021)
Ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ հակաիրավական քայլերից ու չտրվել սադրանքների։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ ոստիկանությունում տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ի ժամը 16.00-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ։ Տեղեկությունը հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։

«Կոչ ենք անում զանգվածային միջոցառումներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում, զերծ մնալ հակաիրավական քայլերից ու չտրվել սադրանքների։ Քաղաքացիներին հորդորում ենք լինել իրավահարգ և իրենց իրավունքներն իրացնելիս պահպանել օրինականության պահանջներն ու համակեցության կանոնները»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունը հավաստիացնում է, որ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկելու է բոլոր միջոցները՝ հասարակական կարգն ապահովելու և հանրային անվտանգությունը պահպանելու համար։

Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա. ըստ Փաշինյանի` ո՞րն է ԳՇ պետի դավաճանությունը

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

12