Տաքսի

Տաքսիստների աշխատանք կորցնելը, թե մարդկանց անվտանգությունը. ԱԺ–ում քննարկում են նոր օրենքը

107
(Թարմացված է 12:36 16.09.2020)
Խորհրդարանը քննարկում է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում ու մի շարք հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանում ավտոմեքենաների տեխզննում իրականում չի կատարվում։ Տեխզննման կտրոնն էլ զուտ ձևական բնույթ ունի։

Այսօր ԱԺ–ում «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում ու մի շարք հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

«Մինչև հիմա մենք բոլորս` որպես վարորդ, փողը տվել ենք, որպեսզի ունենանք այդ տեխզննման կտրոնը, որպեսզի ՃՈ–ն չտուգանի»,– ասաց նա` հավելելով, որ օրենքի նախագծով փորձ է արվում վարորդի վճարած գումարի դիմաց ապահովել, որ նրան տեխզննման որակյալ ծառայություն մատուցվի։

«Դա ոչ միայն վարորդին է պետք, այլև ամբողջ հասարակությանը, քանի որ նաև անվտանգության երաշխիք է ապահովում»,– ասաց Թունյանը։

Նա նաև շեշտեց, որ նոր օրենքով տեխզննության արժեքը չի բարձրանա։

Թունյանն անդրադարձավ նաև ավտոմեքենաների վրա տեղադրված գազաբալոնների խնդրին` նշելով, որ նախագծի դեմ բերվում են փաստարկներ, թե տեխզննման արդյունքում կարող է պարզվել, որ մասնավորապես տաքսի ավտոմեքենաների գազաբալոնները շահագործման ենթակա չեն, մինչդեռ դրանց վարորդներն այդ կերպ ընտանիք են պահում։

«Նշանակում է` մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ տաքսու վարորդների մեծամասնությունը վտանգավոր աստիճանի տեխնիկական վիճակում գտնվող գազաբալոններով է մեքենան շահագործում։ Եթե այդ գազաբալոնն այն վիճակում է, որ շահագործման ենթակա չէ, ապա այդ մարդը պիտի մեքենան չշահագործի»,– ասաց նա։

ԵԱՏՄ տարածքում մեքենաների ժամանակավոր ներմուծման ժամկետները երկարաձգվել են

Պատգամավորը հիշեցրեց, որ եղել են բալոնների պայթելու, դժբախտ ավարտով դեպքեր, հետևաբար հարցը պետք է դիտարկել առաջին հերթին մարդկային կյանքերի կարևորության տեսանկյունից։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը ևս հաստատեց` բանկում գումար էին տալիս, ընդամենը թուղթ ստանալու համար։

Համաձայն լինելով նախագծի այդ կարգավորման հետ` նա չհամաձայնեց մեկ այլ կարգավորմանը, որով նախատեսվում է բոլոր ավտոմեքենաների վրա կատալիզատորների տեղադրման պարտադիր պահանջ սահմանել։

«Այսօր անզեն աչքով էլ երևում է, որ շատ տրանսպորտային միջոցներ հետևից հսկայական ծուխ արձակելով են երթևեկում։ Օրինակ` Երևանի քաղաքային տրանսպորտի քանի՞ տոկոսն է դուրս գալու շահագործումից այս օրենքի ընդունումից հետո»,– հարց բարձրացրեց ընդդիմադիր պատգամավորը։

Գորգիսյանը նաև հիշեցրեց, որ կատալիզատորների մասով նախագծում հղում է արվում կառավարության որոշմանը, որը դեռ չի ընդունված չէ, հետևաբար, հայտնի չէ, թե այն վերջնական ինչ կարգավորում կստանա։

Նախագիծը ներկայացնող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ  Արմեն Սիմոնյանը պարզաբանեց, որ նախագծի հիմնական էությունը տեխզննման կտրոններն են։ Իսկ կատալիզատորների խնդիրը կարգավորվում է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով, որոնց համաձայն` 2020թ–ից սկսած ՀՀ կարող են ներկրվել միայն կատալիզատորներով ապահովված ավտոմեքենաներ։

Հայաստանի իշխանությունը նոր մոտեցում ունի տեխզննման և գազի բալոնների ստուգման հարցում

«Ես ուզում եմ մեր քաղաքացիներին հորդորել, չհանել կատալիզատոները ավտոմեքենաների ներմուծումից հետո»,– ասաց փոխնախարարը։

Այդուհանդերձ, նախագծի քննարկման ընթացքում ԱԺ պատգամավորներից շատերը ներկայացված նախագիծը թերի որակեցին` կառավարությանն առաջարկելով այն հետ վերցնել ու լրամշակելուց հետո նորից բերել ԱԺ։

107
թեգերը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն, «Իմ քայլը» խմբակցություն, ավտոմեքենա, տաքսի, ԱԺ
Ըստ թեմայի
Ավտոգազը միայն արտոնագրով. ինչու է անվտանգություն ապահովող օրենքը դժգոհություններ ծնել
Հայ մասնագետների գյուտը կյանքեր կփրկի.մեքենաների բախման դեպքում գազի բալոնն ավտոմատ կփակվի
Արխիվային լուսանկար

«Այդ մոնստրը ի սկզբանե մեռելածին էր». Աշոտյանը շնորհակալ է Նիկոլ Փաշինյանին

28
(Թարմացված է 19:13 19.09.2020)
ԿԳ նախարարի պաշտոնից ազատվելուց հետո Արմեն Աշոտյանը 4 տարի չի խոսել կրթության ոլորտում առկա խնդիրներից, բայց Sputnik Արմենիայի առաջարկն ընդունեց, քանի որ, նրա համոզմամբ, կրթության համակարգից է սկսվում Հայաստանն ազգային կամ ապազգային դարձնելու քաղաքականությունը։

Արայիկ Հարությունյանը չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց կրթության, գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` մեկնաբանելով Հարությունյանի դեմ բարձրացած բողոքի ալիքը։

«Դա ակնհայտ է ամենասկզից, երբ այդ նշանակությունը կատարվեց բացառապես քաղաքական նպատակահարմարությունից ելնելով»,– ասաց Աշոտյանը։

Հաջորդ մեծ սխալն, ըստ Աշոտյանի, կատարվեց արդեն այն ժամանակ, երբ իշխանությունը փոփոխություններ կատարեց կառավարության կառուցվածքում ու ստեղծեց ԿԳՄՍ սուպեր–նախարարությունը։

«Առանց այդ էլ արդեն սուպեր–նախարարություն հանդիսացող ԿԳՆ–ին գումարվեցին ևս երկու ոլորտ խորհրդանշող տառեր` ՄՍ–ն (Ե–ն էլ դեռ չկա), ակնհայտ էր, որ դա ֆիասկո է լինելու։ Անգամ եթե Արայիկ Հարությունյանին դնենք մի կողմ, այսպիսի հսկայական ոլորտ, ինչպիսին է կրթությունը, գիտությունը, մշակույթը, սպորտը և երիտասարդությունը, հնարավոր չէ։ Այդ մոնստրը ի սկզբանե մեռելածին էր»,– ասաց նախկին նախարարը։

Արդյունքում բոլոր ոլորտներում, Աշոտյանի դիտարկմամբ, ի հայտ եկան կառավարման խնդիրներ` սկսած բուհերում կառավարման խորհուրդների ուշացումով ձևավորումներից մինչև ռեկտորների ընտրություններ։ Եվ, այդուհանդերձ, Արմեն Աշոտյանը շնորհակալ է Նիկոլ Փաշինյանին այն բանի համար, որ նա չի հեռացնում պաշտոնից Արայիկ Հարությունյանին։

«Լո՞ւրջ եք ասում». ԿԳՄՍ նախարարը պատասխանում է իր հրաժարականը պահանջողների հարցերին

«Որքան քաղաքական տեսակետից հասարակության գրգռող, հասարակության նյարդերի վրա ազդող, իր կառավարչական ու բարոյական էությունը բացահայտած նախարարը մնա Նիկոլի կաբինետում, այնքան նրա կառավարության վարկանիշն ավելի արագ է գահավիժելու»,– ասաց Աշոտյանը հավելելով, որ այն պահից, երբ Փաշինյանը «փռեց իր թևերը» Արայիկ Հարությունյանի վրա, արդեն ակնհայտ էր, որ իրավիճակի մեղավորը հենց նա է։ Խնդիրներն էլ ոչ թե ոլորտային են, այլ բացառապես քաղաքական։

Անդրադառնալով Հարությունյանի ղեկավարած ոլորտներին` նախկին նախարարը հիշեցրեց, որ նախ խնդիրներ ի հայտ եկան մշակույթի ոլորտում` կապված աղմկահարույց «Մել» ֆիլմի ֆինանսավորման հետ, հետո հանրության տարակուսանքն առաջացրեցին տարատեսակ ֆլեշմոբերը։ Մեծ աղմուկ բարձրացրեցին նաև բուհերում հայոց լեզվի դասերի կրճատման, դպրոցներում «Հայ եկեղեցու պատմություն» առարկան վերացնելու որոշումները։ Դրանց հաջորդեցին նաև կրթական նոր չափորոշիչները` հայոց լեզվի, հայ գրականության ու հայ ժողովրդի պատմության դասավանդման վերաբերյալ։

«Ցավոք սրտի, պահանջվեց խմել ավելի շատ աղի ջուր՝ նոր հասկանալ, որ ծովն աղի է, բայց հանրության աչքերը բացվել են»,– ասաց նա։

Արմեն Աշոտյանը փաստում է` նախարարի պաշտոնից ազատվելուց հետո 4 տարի չի խոսել կրթության ոլորտում առկա խնդիրներից, բայց Sputnik Արմենիայի առաջարկն ընդունեց, քանի որ, նրա համոզմամբ, կրթության համակարգից է սկսվում Հայաստանն ազգային կամ ապազգային դարձնելու քաղաքականությունը։

«Այսօր փորձ է արվում փոխել կրթության համակարգի էությունը` արժեքների փոփոխություն կատարելով, որպեսզի այդ համակարգը վերարտադրի այլ քաղաքացիներ` գլոբալիստական, կոսմոպոլիտ քաղաքացիներ, որոնք կրթության հոսքագծով պիտի արտադրվեն` իրենց մեջ ունենալով մտածելակերպային այլ նորմեր, այլ մատրիցաներ, այլ չիպեր»,– ասաց Աշոտյանը։

Մշտական սկանդալների կենտրոնում. նախարարի հեռացումը կլուծի՞ «խառը» նախարարության խնդիրները

Կրթության արդիականացմանը նախկին նախարարը դեմ չէ։ Հակառակը` արձանագրում է, որ արագ փոփոխվող աշխարհում այսօր հնարավոր չէ երեխային տալ գիտելիքների պաշար ամբողջ կյանքի համար։ Դրանք արագ հնանում են, առաջանում են նորերը, որոնք պարբերաբար անհրաժեշտ է թարմացնել։

«Պետք է սովորեցնել երեխային ճիշտ մտածել, տալ դաստիարակություն, արժեհամակարգ։ Պետք է տալ այն մինիմալ գիտելիքային պաշարը, որ նրան անհրաժեշտ է հետո, կյանքի ընթացքում նոր գիտելիքներ ձեռք բերելու համար։ Եվ երրորդը` պետք է այդ երեխաներին սովորեցնել սովորել ողջ կյանքի ընթացքում»,– ասաց Աշոտյանը։ Մինչդեռ այն, ինչ կատարվել ու կատարվում է այսօր կրթության համակարգի բարեփոխման ու արդիականացման անվան տակ, Արմեն Աշոտյանի դիտարկմամբ, կրթության համակարգի ապազգայնացում է։

Հիշեցնենք` Արայիկ Հարությունյանի համակարգած ոլորտներում առկա դժգոհությունների պատճառով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովում հարցապնդում էր ներկայացրել նախարարի հրաժարականի պահանջով։ ԱԺ մեծամասնությունը, սակայն, մերժեց ընդդիմությանը։ Հարցապնդմանը զուգահեռ՝ ԱԺ դարպասների մոտ ԼՀԿ-ն ակցիա էր իրականացնում՝ նույն պահանջով։

ԿԳՄՍ նախարարին իր պաշտոնում չեն ուզում տեսնել ու պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում նաև ՀՅԴ–ի երիտասարդական միությունը, ԲՀԿ երիտասարդական թևը, «Կամք» միությունն ու անհատ քաղաքացիներ։

28
թեգերը:
Արմեն Աշոտյան, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Արայիկ Հարությունյան
Ըստ թեմայի
Ես չէի ուզում, նա ստիպեց. Ջուլֆալակյանը բանավեճի է հրավիրում ԿԳՄՍ նախարարին
«Ձախողումների շքերթ է». ԼՀԿ-ն պահանջում է Արայիկ Հարությունյանի հրաժարականը
«Վճիռը՝ ապաշնորհ, ապազգային». բողոքի երթի մասնակիցները քայլում են դեպի ԿԳՄՍ նախարարություն
Բռնություն

Մանկատան սաներին ծեծել են, հոգեկան տառապանք պատճառել․ 2 աշխատակից է ձերբակալվել

32
(Թարմացված է 18:21 19.09.2020)
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննություններ:

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի երկու աշխատակցուհիներ ձերբակալվել են՝ սաների նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու կասկածանքով։

«Բացահայտվել է «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից նշված հաստատության սաներին առերևույթ ծեծի ենթարկելու և նրանց նկատմամբ  պարբերաբար դաժան վերաբերմունք դրսևորելու դեպք: Փաստի առթիվ ոստիկանությունում սեպտեմբերի 18-ին հարուցվել է քրգործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով»,-նշված է հաղորդագրության մեջ։

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննություններ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:

Ինչու են մանկատան շրջանավարտներն անհավասար իրավիճակում հայտնվել. Բաթոյանի մեկնաբանությունը

32
թեգերը:
ազատում, ծեծ, երեխա, մանկատուն
Ըստ թեմայի
«25 տարի հույսով սպասել եմ». մանկատների 18 շրջանավարտ բնակարանի գնման վկայագրեր ստացան
Գյումրիում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել. թիրախում մանկատան սաներն են
«Յուղոտ վերնագիր». կառավարությունը 166 բնակարան կնվիրի մանկատան շրջանավարտներին