Դպրոցականներ, արխիվային լուսանկար

Կարելի՞ է բազմակի օգտագործման դիմակ դնել. դասերը մեկնարկելուն պես նոր հարցեր են ծագել

140
Ուսումնական նոր տարին մեկնարկել է, սակայն ծնողներն առաջին իսկ օրով որոշ խնդիրների են բախվել։ Նախարարությունից Sputnik Արմենիայի հետ զրույցում արձագանքել են ծնողների մտահոգություններին։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Դասերի ժամանակ աշակերտները կարող են դնել բազմակի օգտագործման դիմակներ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունից։

Այսօր դպրոցներում մեկնարկեց ուսումնական նոր տարին. աշակերտների մուտքը դպրոց առանց դիմակ արգելվում է։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության այս որոշման առնչությամբ որոշ ծնողներ արդեն իսկ իրենց մտահոգությունն են հայտնել, քանի որ քիչ չեն այն ընտանիքները, որոնց համար ամեն օր դիմակի համար գումար առանձնացնելը սոցիալական բեռ է։ Ավելին, որոշ ծնողներ ահազանգում են, որ դպրոցում պահանջում են հավելյալ ևս մեկ դիմակ էլ ունենալ, որպեսզի 3 ժամ անց աշակերտը փոխի այն։

«Ծնողներին խորհուրդ ենք տալիս բազմակի օգտագործման դիմակներ գնել, որպեսզի դրանք լվանան ու կրկին կարողանան օգտագործել։ Ֆինանսական տեսակետից այդպես մեծ բեռ չի լինի»,–ասացին ԿԳՄՍ նախարարությունից։

Առանց կրթության հնարավոր է Mersedes G ունենալ, բայց հնարավոր չէ այն ստեղծել. Փաշինյան

Անդրադառնալով ծնողների այն մտահոգությանը, որ դպրոցներում աշակերտներից պահանջում են ևս մեկ դիմակ ունենալ իրենց հետ` նախարարության մամուլի ծառայությունից հայտնեցին` հավելյալ դիմակի կարիք չկա։ Այս տարի դասապրոցեսն ընթանում է 6–օրյա գրաֆիկով և դասացուցակներն այնպես են կազմվել, որպեսզի աշակերտը դպրոցում երկար չմնա (3 ժամից ավել)։

Իսկ ինչ վերաբերում է ընտանիքներին, որոնք ի վիճակի չեն առհասարակ դիմակ գնել, նախարարությունից տեղեկացրին, որ դպրոցներն իրենց խնայած միջոցներով գնել են դիմակներ և ախտահանիչ միջոցներ, պետբյուջեից ևս որոշակի գումար է տրամադրվել դրանց ձեռքբերման համար։ Այսինքն` դիմակ չունեցող սովորողներին դպրոցը մուտքի մոտ տրամադրում է մեկանգամյա օգտագործման դիմակ։

ԿԳՄՍՆ–ից հիշեցրին` սա նշված է նաև իրենց հրապարակած ուղեցույցում։ Դպրոցը դիմակ է տրամադրում նաև այն դեպքում, երբ աշակերտն այն պատռում է կամ «փչացնում»։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 7-ից մեկնարկել էր դպրոցների անձնակազմի թեստավորումը. մոտ 30 000 մարդ է թեստավորվել։ Այս տարի կորոնավիրուսային իրավիճակից ելնելով՝ դպրոցներում դասերը սկսվեցին սեպտեմբերի 14-ին. դրանք կավարտվեն 2021թ. հունիսի 4-ին։ Դասերի ժամանակ աշակերտներին գրատախտակի մոտ չեն կանչելու, ինչպես նաև դասամիջոցներին թույլ չի տրվելու դասասենյակից դուրս գալ։

 

140
թեգերը:
դպրոց, դիմակ, Աշակերտ, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), կորոնավիրուս, Հայաստան
Ըստ թեմայի
«Որ բացում ենք, էլ չենք փակում. դպրոցներն ու դպրոցականները փորձադաշտ չեն». Փաշինյան
Հարցականներով լի ուղեցույց դպրոցների համար. այն խանգարելո՞ւ է, թե՞ օգնելու
Ալավերդու դպրոցներից մեկի տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Որոշ աշակերտներ դպրոց կհաճախեն 3 օր. ծնողները մտահոգ են` ամեն ինչ թողնում են իրենց վրա
Գյուղ Նորակերտ, Գեղարքունիքի մարզ

Նորակերտ գյուղում ՀՀ զինված ուժերը երկու ԱԹՍ են խոցել

28
Տղամարդիկ գյուղամեջում նստած են եղել, երբ տարօրինակ ձայն են լսել ու տեսել, որ այրվող ինչ–որ օբյեկտ է ընկնում։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի մոտակայքում ՀՀ ԶՈՒ–ն այսօր 2 ԱԹՍ է խոցել։ Sputnik Արմենիայի թղթակիցը տեղից հայտնում է, որ ԱԹՍ–ներից մեկն ընկեր է դաշտերից մեկում և մեծ փոս բացել։

Տեղի բնակիչներից Մասիս Մարտիրոսյանը պատմել է մեր թղթակցին, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 14։00-ի շրջանում։

«Տեղի բնակչությունը հավաքված էր գյուղամեջում։ Նկատեցինք, որ վառվող օբյեկտ է իջնում ու ինչ–որ ձայն է գալիս։ Կանայք և երեխաներն իրար խառնվեցին, կանայք սկսեցին երեխաներին ներս տանել` անգամ չիմանալով, թե ով ում երեխային է վերցնում։ Մենք տղամարդկանցով շտապեցինք դեպքի վայր։ Երբ հասանք պայթյունը որոտացել էր»,–ասաց Մարտիրոսյանը։

Դրանից հետո հակաօդային պաշտպանությունը եկել ու ԱԹՍ–ի կտորները հեռացրել է տարածքից։

Գյուղի բնակիչ Լեռնիկն էլ իր հերթին պատմում է, որ գյուղում խուճապային տրամադրություն չկա, ոչ ոք չի տարհանվել։ Գյուղում տղամարդիկ էլ մի մասը գնացել է ճակատ, մյուսը սպասում է իր հերթին։ Լեռնիկը նույնպես սպասում է իր հերթին։ Նորակերտում ապաստարաններ կան` գյուղի դպրոցն ու նկուղները։

«Հեչ որ չէ` կոմպոտ պահելու պադվալ ունենք, կիջնենք էնտեղ ու կսպասենք։ Մեր զինվորները պետք է իմանան, որ իրենց թիկունքն ուժեղ է»,–ասաց տղամարդը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։

Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 50 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։

28
թեգերը:
հայ-ադրբեջանական, Գեղարքունիքի մարզ, անօդաչու թռչող սարք, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի վրա - 2020
Գեղամասար

«Խուճապ չկա, տրամադրությունը մարտական է». Գեղամասարի մոտակայքում ԱԹՍ–ներ են խոցվել

130
(Թարմացված է 15:33 29.09.2020)
Չնայած պարբերաբար հնչող կրակոցներին Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղը, որը գտնվում է Ադրբեջանի սահմանին, ապրում է իր կյանքով։ Sputnik Արմենիայի թղթակիցներն այցելել են համայնք։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական զինուժն առավոտից գնդակոծում է նաև ՀՀ Վարդենիսի շրջանի սահմանամերձ բնակավայրերը։ Կրակի տակ է նաև Գեղամասար գյուղը։ Այս կողմերում նաև հակառակորդի անօդաչու թռչող սարքեր են երևացել։

Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Արմեն Ավետյանը գյուղ այցելած Sputnik Արմենիայի թղթակիցներին հավաստիացրեց, որ գյուղում խուճապ չկա։

«Կոնկրետ մեր գյուղ անօդաչու թռչող սարքերը չեն հասել, բնակչությունը վախեցած չէ։ Պլանային տարհանում ևս չի իրականացվում, թեև ամեն մեկն ազատ է գյուղից դուրս գալու համար։ Մենք ամուր շենքեր ունենք, որոնք կարող են որպես ապաստան ծառայել», - ասաց Ավետյանը։

Գյուղացիները մեր թղթակցին պատմել են, որ այսօր գյուղից քիչ հեռու ադրբեջանական 4 անօդաչու սարք է խոցվել: Գյուղի մերձակա մարտական դիրքերը շարունակվում են զանգվածային գնդակոծության ենթարկվել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։

Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

«Արցախը հայկական է, հայկական էլ կմնա». ֆրանսիական Բուրգ լե Վալանսի քաղաքապետ

Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 50 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել։

Дорожный знак при въезде в общину Гегамасар
© Sputnik / Karen Avetisyan
Գեղամասար գյուղը

Նշենք, որ սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել։

130
թեգերը:
դիրքեր, Սահման, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, անօդաչու թռչող սարք, գյուղացի, Գյուղ, Գեղարքունիքի մարզ, Գեղամասար
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի վրա - 2020
Ըստ թեմայի
Թուրքիան բացառապես ուժի լեզուն է հասկանում. ինչ սպասել ՄԱԿ-ի ԱԽ քննարկումներից
Արտակ Բեգլարյանը հանդիպել է ԿԽՄԿ-ի Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Բերտրան Լամոնի հետ
ՀՅԴ երիտասարդները ՄԱԿ-ից պահանջում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարության նշան չդնել