Նիկոլ Փաշինյանի այցը Սևան, արխիվային լուսանկար

Նույնիսկ հայերը «հանձնվեցին»․ ինչպես է կարանտինը փոխել վարվեցողության կանոնները

191
(Թարմացված է 20:07 13.09.2020)
Եթե ձեռքսեղմումը ավանդաբար համարվում է բարի կամքի դրսևորում է, ապա հիմա՝ «կարանտինային վարվելակարգի» տեսանկյունից, այն ուղղակի անընդունելի է։ Թե միմյանց ողջունելու ո՞ր ձևերն են անվտանգ համավարակի շրջանում՝ ընթերցեք Sputnik Արմենիայի հոդվածում։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Վարվելակարգը միշտ էլ հարմարվում է ժամանակի առանձնահատկություններին, և համավարակն այդ առումով բացառություն չէ։ Մեզ համար սովորական դարձած մի շարք շարժումներ և ժեստեր, որոնք մինչ համավարակը դիտարկվում էին ջերմ վերաբերմունքի արտահայտման և զրուցակցին դեպի մեզ տրամադրելու գրավական, այժմ համարվում են անթույլատրելի, քանի որ նպաստում են COVID-19-ի տարածմանը։

Ավետիսյան. «Լրատվամիջոցները պետք է պահպանեն լրագրողական էթիկայի կանոնները»

Երևանում քաղաքակիրթ վարվելաձևերի դպրոցի հիմնադիր Եվանգելինա Շտոլցի կարծիքով՝ ձեռքսեղմումից հրաժարվելը չպետք է ընկալվի որպես վատ դաստիարակության նշան։

Մենք ականատես եղանք, թե ինչպես բազմաթիվ քաղաքական գործիչներ և այլ հանրային կերպարներ շատ արագ կողմնորոշվեցին, սովորական ձեռքսեղմումները փոխարինելով արմունկների կամ ոտքերի հպումով։ Այդկերպ նրանք նաև օրինակ էին ծառայում իրենց երկրի քաղաքացիներին։

«Փետրվարից սկսած՝ այդպիսի ժեստերը լայն տարածում գտան հանրային մարդկանց շրջանում։ Բայց խիստ ինքնամեկուսացման օրերին, երբ հարկավոր էր նաև սոցիալական հեռավորություն պահպանել, ստիպված էին դրանցից նույնպես հրաժարվել»,-ասում է վարվելակարգի մասնագետը։

Սակայն, նրա խոսքով, այս դեպքում էլ ելք գտնվեց։

Վարվեցողության կանոնները մայրաքաղաքում

«Իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ այն սկսեցին հանդիպման ժամանակ ձեռքը պարզապես կրծքին դնել՝ ի նշան հարգանքի և ջերմ վերաբերմունքի։ Ինձ նաև շատ է դուր գալիս Ասիայում տարածված ժեստը՝ միացված ափերը կրծքի մոտ, առավել հայտնի է որպես «նամաստե»։ Դա նույնպես շատ գեղեցիկ և ջերմ շարժում է»,- նշում է Եվանգելինան։

Այն հարցին, թե արդյո՞ք այս ժեստերը սովորություն կդառնան՝ մեկընդմիշտ դուրս մղելով «եվրոպական» ձեռքսեղմումները, մասնագետը հակադարձեց՝ հազիվ թե։ Եվ չնայած համավարակը կարող է ձգձգվել, բայց դրա ավարտից հետո սովորական կենսակերպը, այդ թվում՝ վարվելակարգի ընդհանուր նորմերը, կրկին կզբաղեցնեն իրենց տեղը։

Անցանկալի համբույրներ և գրկախառնություններ

Եվանգելինան ընդգծում է, որ հայերի համար հպումները շատ կարևոր են։ Դա է պատճառը, որ մեր հայրենակիցների համար հատկապես դժվար էր հրաժարվել ընդունված ողջույնի ջերմ ձևերից՝ գրկախառնություններից և համբույրներից։

Բայցև, հայ հասարակության շրջանում ևս որոշ ժեստեր փոխակերպվեցին այլ շարժումներով, և Հայաստանի բնակիչները հիմա փորձում են առավել զուսպ արտահայտել իրենց զգացմունքները։

«Հաճախ եմ տեսնում, որ մարդիկ միմյանց ողջունում են բռունցքներով կամ ուսերով հպվելով»- հավելում է զրուցակիցս։

Միաժամանակ մինչ օրս հանդիպում են մարդիկ, որոնք մտերիմներին հանդիպելիս ուրախությամբ «նետվում են» նրանց գիրկը, որպեսզի գրկեն և համբուրեն, չնայած «կարանտինային էտիկետին»։

Ինչպե՞ս կանխել սիրո նման արտահայտումները և միաժամանակ չվիրավորել մարդուն

Եվանգելինան առաջարկում է պարզապես մեկնել ձեռքը․ «Հիշեցի այն հրաշալի էտյուդը, երբ հայտնի կոմիկ Միսթեր Բինը հետ է հրում կնոջը, որը գալիս է նրան համբուրելու և ի պատասխան մեկնում է ձեռքը»։

Միաժամանակ նա նկատում է, որ խիստ կարանտինի պայմաններում, երբ ձեռքսեղմումը ևս արգելված է, հարկավոր է պարզապես սիրալիր ժպտալ դիմացինին և «ձեռքով անել»։

«Միշտ և ամեն ինչ փորձեք «կատակի վերածել»։ Անգամ մերժումը կամ ոչ այնքան դրական նորությունը, եթե ասեք սիրալիր և հումորով, միշտ էլ ճիշտ կընկալվի։ Ժպիտը հզոր զենք է»,-հիշեցնում է մասնագետը։

Ոչ աշխատանքային ժամերին

Կարանտինը փոխել է նաև աշխատանքային զանգերի ժամերի վարվելակարգի կանոնները։ Եթե մինչև կարանտինը երեկոյան 8-ին զանգահարելը ճիշտ չէր համարվում, ապա համավարակի ընթացքում ուշ ժամերին գործընկերների հետ կամ աշխատակից-տնօրեն շփումը սովորական երևույթ է դարձել։

«Իհարկե, սխալ է մարդուն անհանգստացնել վաղ առավոտյան, մինչև ժամը 9-ը, կամ երեկոյան 8-ից հետո։ Բայց այստեղ էլ ամեն ինչ մի փոքր անհատական է»- եզրափակում է Եվանգելինան։

Բացի այդ, եթե նախկինում այցեքարտ չառաջարկելը համարվում էր «վատ» վերաբերմունքի դրսևորում, ապա այժմ շատերը հրաժարվել են նույնիսկ դրանից։ Չէ՞ որ այցեքարտը, ինչպես և գրիչը, նոթատետրը կամ այլ առարկաներ կարող են փոխանցել վարակը։

Фокусник Армен Мхоян
© Sputnik / Aram Nersesyan ,
Այցեքարտեր

Փորձագետի խոսքով՝ տեխնիկական առաջընթացը մեծ ազդեցություն ունի նաև վարվելակարգի վրա։ Այցեքարտն այսօր բնավ կապի միակ միջոցը չէ, քանի որ մեծ ժողովրդականություն են վայելում սոցիալական ցանցերը։ Անգամ գործարարների համար հատուկ սոցցանց գոյություն ունի՝ LinkedIn-ը։ Այդ տեսանկյունից շատ ավելի նպատակահարմար է կապ հաստատել սոցիալական ցանցի միջոցով, քան այցեքարտեր փոխանակել, հատկապես՝ համավարակի ժամանակ։

«Ջենտլմե՞ն, չէ, իմ մասին չէ». Թրամփը զարմացրել է կնոջ հանդեպ աշնորհք արարքով. տեսանյութ

Այսպես թե այնպես, հարկավոր է հիշել, որ վարվելակարգի գլխավոր առանձնահատկությունը դիմացինի հանդեպ հարգանքն է։ Հենց այս սկզբունքով պետք է առաջնորդվել մարդկանց հետ հարաբերություններ կառուցելիս, անկախ նրանից՝ այդ հարաբերությունները գործընկերային են, թե բարեկամական։

191
թեգերը:
համավարակ, կարանտին, Արտակարգ դրություն, Հայաստան
Ըստ թեմայի
Աշխատավարձը` զենք գործատուի ձեռքին, կամ եթե լիներ էթիկայի կանոնագիրք
Իշխանյան. «Հիվանդների, վարակվածների հանդեպ էթիկայի նորմերի պահպանումը շատ կարևոր է»
Հիվանդանոցում ծեծկռտուք սարքած բժիշկների հարցը կքննվի էթիկայի հանձնաժողովում
Գևորգ Կոստանյան

Հետախուզման մեջ գտնվող ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները ցանկանում են մեկնել Արցախ

317
(Թարմացված է 17:47 29.09.2020)
Հետախուզվող նախկին պաշտոնյաներն անձամբ կամ փաստաբանների միջոցով միջնորդություն են ներկայացրել նախաքննական մարմիններին` հետախուզումը դադարեցնելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Հետախուզման մեջ գտնվող ՀՀ նախկին բարձրաստիճան 3 պաշտոնյաներ դիմել են ՀՀ իշխանություններին` հայրենիք վերադառնալու ու Արցախին օգտակար լինելու հարցով։

Արցախ մեկնելու ցանկություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, հետախուզման մեջ գտնվող Միքայել Հարությունյանը: Վերջինը 168.am-ին հայտնել է, որ ՀՀ իշխանություններից առայժմ պատասխան չի ստացել։

Սեպտեմբերի 27-ին ՀՀ դատախազությանն ու ՀՔԾ պետին է դիմել նաև ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը` իր նկատմամբ հայտարարված հետախուզումը վերացնելու միջնորդությամբ, քանի որ այդ հանգամանքը թույլ չի տալիս հատել ՌԴ սահմանն ու վերադառնալ Հայաստան։

Ընդ որում, նա պատրաստակամություն է հայտնում պատերազմական իրավիճակի ավարտից անմիջապես հետո ինքնակամ ներկայանալ նախաքննական մարմին։

13 կուսակցություն կոչով դիմել են Հայաստանի ու Արցախի իշխանություններին

ՀՀ իշխանությանը դիմած երրորդ նախկին պաշտոնյան հետախուզման մեջ գտնվող ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն է: Նա նշել է, որ ցանկանում է «օր առաջ վերադառնալ Հայաստան և իր հնարավորությունների սահմաններում աջակից լինել իր ժողովրդին»։

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների օրերին սահմանադրական կարգը տապալելու համար, հեռակա կարգով դատապարտվել է կալանքի, նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:

Գևորգ Կոստանյանը կորոնավիրուսով է վարակվել

Միհրան Պողոսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման համար։

Հիշեցնենք` Գևորգ Կոստանյանը դեռևս 2019թ-ի սեպտեմբերին «Մարտի 1»-ի գործով հրավիրվել էր հարցաքննության, սակայն ՀՔԾ–ն հայտնել էր, որ Կոստանյանն արտերկրում է և կվերադառնա 15-20 օրից։ Նա «Մարտի 1»–ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ։

Ըստ այդ մեղադրանքի` 2008–ի մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններից հետո Գևորգ Կոստանյանը պահանջել է հետին ամսաթվով կազմել և շրջանառության մեջ դնել մարտի 1-ին և 2-ին ոստիկանության կատարած գործողությունների իրավաչափությունը հիմնավորող փաստաթղթեր:

317
թեգերը:
Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), պաշտոնյա, Արցախ
Ըստ թեմայի
Միհրան Պողոսյանին նոր ծանր մեղադրանքներ կառաջադրվեն. գլխավոր դատախազ
«Իմ անձնական կարծիքով`սխալ է». Տոնոյանը` Միքայել Հարությունյանի երկքաղաքացիության մասին
Հրայր Թովմասյանի նախկին վարորդին մեղադրանք է առաջադրվել. ի՞նչ կապ ունի Միհրան Պողոսյանը
ՄԻՊ Արման Թաթոյան

Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի բնակիչները հրետակոծությունից տագնապ են ապրել

99
(Թարմացված է 16:55 29.09.2020)
Արման Թաթոյանը վստահեցնում է, որ այս պահի տվյալները վկայում են, որ խաղաղ բնակչությունը գտնվում է ակնհայտ նպատակային հրետակոծության տակ:

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացնում է, որ Վարդենիսում հրետակոծության մասին ահազանգեր է ներկայացրել Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի բժշկական անձնակազմը։

«Տուն–ինտերնատի անձնակազմից նշել են, որ հրետակոծության պատճառով խնամյալների մոտ վախ ու տագնապ է առաջացել: Հրետակոծության փաստերը հաստատվել են նաև պաշտոնական հարցման արդյունքներով»,–նշված է ՄԻՊ–ի հաղորդագրության մեջ։

Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ահազանգեր են ներկայացրել խաղաղ բնակիչները և տրամադրել նաև մոտ մեկ ժամ առաջ արված հրետակոծության լուսանկարներ: Թաթոյանը վստահեցնում է, որ այս պահի տվյալները վկայում են, որ խաղաղ բնակչությունը գտնվում է ակնհայտ նպատակային հրետակոծության տակ:

ՄԻՊ–ը փաստում է, որ առավոտյան այրվել է նաև քաղաքացիական ավտոբուս թիրախային ԱԹՍ հարձակման արդյունքում։ Սպանվել է մեկ խաղաղ բնակիչ, ինչը հաստատվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական աղբյուրներով:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 83 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

ԱԳՆ-ն հերքում է. Հայաստանն Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը չի հրթիռակոծել

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 52 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին «Գրադից» հետո. լուսանկարներ, տեսանյութ

99
թեգերը:
հրետակոծություն, Արման Թաթոյան, ՀՀ ՄԻՊ, Վարդենիս
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի վրա - 2020
Ըստ թեմայի
Վարդենիսում երկրորդ ճակատ բացելու փորձը նորություն չէ. Հովհաննիսյան
Նախարարն ու մարզպետը հրապարակել են Վարդենիսում խոցված ավտոբուսի լուսանկարները
Վարդենիսում ադրբեջանական կրակոցից խաղաղ բնակիչ է զոհվել. ՀՀ ԱԳՆ
Վրաց-թուրքական սահման

Սամցխե-Ջավախքի հայերը փակել են Թուրքիայի հետ սահմանը. ո՞րն է նրանց պահանջը

7
(Թարմացված է 02:56 30.09.2020)
Այս պահին ցուցարարները հեռացել են: Նրանք մտադիր են հայ-վրացական սահմանի բացման հարցը լուծել այլ ճանապարհով։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի Sputnik. Սամցխե-Ջավախքի տարածաշրջանից հարյուրավոր հայեր ի նշան բողոքի մի քանի ժամով փակել են վրաց-թուրքական սահմանը։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել է Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը։

Ցուցարարները Վրաստանի իշխանություններից պահանջել են բացել հայ-վրացական սահմանը ՝ հումանիտար բեռը Ղարաբաղ հասցնելու համար և թույլատրել կամավորների մեկնումը Արցախ։ Բացի այդ, ցուցարարները կասկածներ են հայտնել, որ Թուրքիան Վրաստանի տարածքով ռազմական բեռ է հասցնում Ադրբեջան։

Նշենք, որ նոր տիպի SARS-CoV-2 կորոնավիրուսային համաճարակի բռնկման պահից երկու երկրների միջև սահմանը փակ է։ Բացառություն են կազմում բեռնափոխադրումները։

«Սա մեզ համար առանձնակի ցավոտ է». Վրաստանի պատրիարք Իլյա II–ը դիմել է Երևանին և Բաքվին

Պետրոսյանը նշել է, որ ցուցարարները հասկացել են՝ արմատական (ռադիկալ) միջոցներով հարցը չի կարող լուծվել, և որոշել են չվնասել հայ-վրացական հարաբերությունները:

Ավելի վաղ Վրաստանի պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանի տարածքը չի կարող օգտագործվել որևէ երկրի ռազմական շահերից ելնելով, և, որ դրանով է պայմանավորված Վրաստանի տարածքով ռազմական բեռների տարանցման արգելքը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Պաստառներ ձկնկիթի փոխարեն․ հայերի հանրահավաքն ու Փարիզում Ադրբեջանի դեսպանատան արձագանքը

 

7
թեգերը:
Բողոքի ակցիա, Սահման, Վրաստանի Հանրապետություն, Ադրբեջան, Պատերազմ, Արցախ
Ըստ թեմայի
Հայ զինծառայողները մի քանի վայրկյանում երկու ԱԹՍ են խոցում. տեսանյութ
Ադրբեջանը 790 զոհ ունի, որից 180-ը` Քարվաճառի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
Հայկական զինուժը խոցել է հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյունը. տեսանյութ
Որտե՞ղ են տեղավորվել Արցախից տարհանված մարդիկ. ԱՀ պետնախարարը մանրամասներ է հայտնում