Գյումրու Աճեմյան փողոցի շենքը, որտեղ նկարահանվել է «Մեր մանկության տանգոն»

«Բաղնիքը մենակ լողնալու տեղ չէր», կամ հին գյումրեցիներն անգամ այստեղ էին յուրահատուկ

1963
(Թարմացված է 21:53 12.09.2020)
Sputnik Արմենիան «Մշակութային հայրաքաղաք» նախագծի շրջանակում ներկայացնում է գյումրեցիների բաղնիք գնալու ավանդույթի ու արարողակարգի մասին ականատեսի վկայությունները:

19 տարեկան հասակում գյումրեցու տուն հարս եկած մշեցի Ծովիկ Խաժակյանը տարիներ անց էլ հիշում է, թե ինչ դժվար էր իր համար հարմարվել գյումերցիների ավանդույթներին ու սովորույթներին, որոնք հետո այդքան հարազատ դարձան։ Այդ ավանդույթներով ոչ միայն ինքն է ժամանակին շարժվել, այլ նաև փոխանցել է հարսներին ու թոռներին:

Цовик Хажакян
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Ծովիկ Խաժակյանը

Ծովիկ Խաժակյանն Ալեքսանդրապոլի ավագի` (քաղաքագլուխ) Դերենիկ Խաժակյանի ծոռի հարսն է։ Թեև ընտանիքը, ինչպես տիկին Ծովիկն է ասում «հետամնաց չէր», բայց քաղաքում ձևավորված բոլոր ավանդույթները պահում էին:

«Շատ ղոնախասեր էին (հյուրասեր): Տունը հլը հյուրի ոտքը չմտած, սկեսուրս կսեր՝ սուփռեն փռե: Տան քյոշեքն (անկյուններն) ինչ ունեինք պահած կհանեինք ու սեղանին կդնեինք։ Իսկ մաքրասիրությունը մասին էլ չսեմ՝ ամեն օր պոլ կսրբերիքն»,-պատմում է Ծովիկ տատն ու անկեղծանում՝ գյումրեցիների` ամեն օր պատուհանի ապակի լվանալու սովորույթն իր համար սկզբում անհասկանալի է եղել, հետո էլ ինքն է սովորել:

Բայց մեկ սովորույթ կար, որը հատկապես առանձնացնում է 82–ամյա Ծովիկ տատը. դա  բաղնիք  գնալու ավանդույթն է:  Գնում էին հատուկ բոխչայով (կապոց)՝ սպիտակեղենով,՝ ցամքոցների (մեծ սրբիչներ) մի քանի տեսակներ, գլխակապեր, շապիկներ, ուսնոցներ։ Բաղնիքի պարագաները՝ պղնձյա ամաններ, նալիկներ, օճառելու, քիսայելու հարմարանքներ: Խալաթները տիկին Ծովիկի սկեսուրն ինքն էր կարում: Բաղնիքի ծեսն ուղեկցվում էր նաև ճոխ ճաշկերույթով։  Երբեմն նաև «սամավար» էին տանում:  Ծովիկն իր սկեսրոջ ու նրա քույրերի հետ հիմնականում 16-րդ փողոցի վրա գտնվող Գևոր աղի բաղնիքն է գնացել:

«Սկեսուրս շատ կսիրեր լողանալ։ Բաղնիքը մենակ լողնալու տեղ չէր` թեյախմությունն ու ճաշկերույթն էլ հետն էր: Ժամերով կլողնային։ Յամա՜ն-յամա՜ն : Առավոտ 8-ին կերթայինք, իրիկունը 10-ին գուքայինք, ես էլ փոքրիկի կսպասեի ու կըսե՝ Աստված ջան, ե՞րբ պտի տուն հասնինք։ Գյումրվա հարսները բաղնիքից հետո ցամքոցը պտի սկեսրոջ ուսերին գցեին, պաչեին, ու ասեին մամա ջան, բաղնիքդ անուշ ու խնձոր տային ուտելու։ Հետո տները սարքեցին, բաղնիք ունեցանք, էլ չէինք էրթա ընդեղաները»,-ծիծաղելով պատում է Ծովիկ տատն ու ավելացնում, որմ հատկապես Նոր տարվա նախաշեմի բաղնիք գնալը մի առանձին տոն էր՝ մեծ սկուտեղով տանում էին փախլավա, որը նրա սկեսուրն ավելի քան 30 շերտով էր պատրաստում։

Невестка семьи ювелира Дереника Тарахчянов Гоар Хажакян (слева)
© Photo : provided by Derenik Malkhasyan
Ծովիկ Խաժակյանենց ընտանիքը

Բաղնիքի ծեսը մշեցի աղջկա համար սկզբում դժգոհության առիթ  էր, բայց հետո դարձավ հաճելի։ «Լավ  ծիսակատարություն էր: Շատ բան չկար էդ ժամանակ, ինչը հիմի կա, բայց շատ ուրախ էինք՝  երգով ու պարով էինք բաղնիքի օրերն անցնում»:

Ի դեպ, շատերն ապագա հարսներին փնտրել ու գտել են հենց բաղնիքում։ Կանայք գնացել են բաղնիք ու ապագա հարսներին  մի լավ «տնտղել» այնտեղ:

Ռուս մեքենավարը խորտակեց թուրքերով լեցուն գնացքը. Ալեքսանդրապոլի օկուպացիայի անհայտ էջերից

Ծովիկի տատը ցավով է նշում՝ հին իրերը չեն պահպանվել, բայց սկսերոջից իրեն է մնացել ամենակարևորը՝ վերմակ կարելու ու համեղ ճաշեր եփելու կարողությունն ու հաճելի հիշողությունները:

1963
թեգերը:
սկեսուր, հարս, ավանդույթ, բաղնիք, Գյումրի
Ըստ թեմայի
Եռաչափ և 2D. գյումրեցի երիտասարդը էկոլոգիապես մաքուր, անվտանգ և հետաքրքիր խաղեր է ստեղծում
Պաշտպանության և արդարադատության նախարարություններն ապօրինի վաճառել են Գյումրու «Սև բերդը»
Գազազը թանգարանի մասին տեղյակ չէ. Գյումրու ավագանուն խաբել են, նրա անունով տարածք վերցրել
Սահմանադրական դատարան

ՍԴ նախագահի պաշտոնում միայն մեկ թեկնածու մնաց. հայտնի է` ով է նա

49
(Թարմացված է 18:55 24.09.2020)
ՍԴ նախագահի համար առաջադրված թեկնածուն ինքնաբացարկ է ներկայացրել, սակայն կա ևս մեկ թեկնածու։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. Սահմանադրական դատարանն այսօր էլ նոր նախագահ չընտրեց. ՍԴ նիստը կշարունակվի վաղը։ Նիստից հետո տեղեկությունը լրագրողներին հայտնեց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։

«Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնի համար կար երկու թեկնածություն` մեկ ինքնաառաջադրում և մեկ էլ առաջադրում։

Առաջադրված թեկնածուն ինքնաբացարկ հայտնեց և մնաց միայն ինքնաառաջադրվածը»,–ասաց Շաթիրյանը։

Նրա խոսքով` ՍԴ նախագահի միակ թեկնածուն ծրագրային ելույթով հանդես եկավ, նրան հարցեր ուղղեցին։

Հարցին, թե ո՞վ է այդ միակ թեկնածուն` Շաթիրյանը պատասխանեց, որ մամուլում արդեն իսկ լուրեր կան այդ մասին։

Նշենք, որ լրատվամիջոցներում վաղուց էին լուրեր շրջանառվում, որ ՍԴ նախագահ է ընտրվելու ՍԴ նորընտիր դատավոր Երվանդ Խունդկարյանը։
Շաթիրյանն ասաց` եթե մամուլում շրջանառվող լուրերն ինքնաառաջադրվող թեկնածուի մասով չեն հերքվել, ուրեմն` դրանք ճիշտ են։

ՍԴ նիստը կշարունակվի վաղը, ժամը 10։30-ին։

«Եթե չգտնեմ իմ թեկնածուին, բոլորին դեմ կքվերակեմ». Հրայր Թովմասյանը կմնա՞ ՍԴ-ում

Հիշեցնենք, որ ՍԴ նախագահ ընտրելու օրակարգով ՍԴ–ում նիստ է անցկացվում դեռ երեկվանից` սեպտեմբերի 23-ից։ Ինչ վերաբերվում է Խունդկարյանին, ապա նա ՍԴ դատավորի թեկնածու էր առաջադրվել Դատավորների ընդհանուր խորհրդի կողմից, իսկ մինչ այդ նա զբաղեցնում էր Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը։ Խունդկարյանը դատական համակարգում աշխատել է 1992 թվականից, 2001 թվականից սկսած՝ որպես դատավոր:

Սահմանադրական դատարանի նախագահն ու փոխնախագահն ընտրվում են վեց տարի ժամկետով` առանց վերընտրվելու իրավունքի:

49
թեգերը:
Սահմանադրական դատարան
Ըստ թեմայի
ՍԴ-ն Հրայր Թովմասյանի վերաբերյալ հայտարարություն է տարածել
Սահմանադրական դատարանի նիստն ավարտվեց, նախագահ չընտրեցին. ե՞րբ սպիտակ ծուխ դուրս կգա ՍԴ-ից
Աբսուրդի ժանրից. ինչի՞ կհանգեցնի Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորումը
Բանկ, արխիվային լուսանկար

Վարկային համաներում կլինի, եթե ավանդատուները համաձայնեն հրաժարվել տոկոսներից. Երիցյան

114
(Թարմացված է 14:48 24.09.2020)
ԿԲ փոխնախագահն ԱԺ–ում մեկնաբանել է, թե ինչ կլինի, եթե բանկային համակարգում պարբերաբար համաներումներ ու արձակուրդներ տրամադրվեն։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում մասսայական վարկային արձակուրդը կամ համաներումը կհանգեցնեն մակրոտնտեսական, ֆինանսական և բարոյական շատ մեծ վնասների։ Նման հայտարարությամբ այսօր ԱԺ–ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ հանդես եկավ ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը։

Նրա խոսքով` վարկերի հակառակ կողմում ավանդատուներն են, որոնք, ըստ Երիցյանի, առաջինն են տուժելու վարկերի համաներման դեպքում։

«Կենտրոնական բանկը նման համաներում իրականացնելու իրավասություն, լիազորություն չունի։ Հակառակը` մենք պետք է կարողանանք այդ անհուսալի վարկերը բոլոր հնարավոր միջոցներով վերականգնել, որպեսզի ավանդատուների շահերը չտուժեն»,– ասաց նա։

Երիցյանը նշեց, որ հայաստանյան բանկերն իրենց ավանդատուներին տարեկան ընդհանուր առմամբ 140 մլրդ դրամ եկամուտ են վճարում։

Կորոնավիրուսի ընթացքում ավանդները նվազել են, վարկերն՝ աճել. ԿԲ նախագահը բացատրեց` ինչու

«Եթե վարկերը համաներվեն, բնականաբար այդ կորուստների վնասները պետք է կրեն դեպոզիտորները։ Եթե ավանդատուները կհամաձայնեն, որ այլևս տոկոս չեն ուզում, բերենք այստեղ, նստեցնենք, բոլորս իրար հետ համաձայնության գանք»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է բանկերին, Երիցյանի համոզմամբ, կորուստները մասնավոր ֆինանսական կառույցների համար այնքան մեծ կլինեն, որ կասեն` ավելի լավ է` ես էլ բիզնեսով չզբաղվեմ, թող պետությունը զբաղվի։

ԿԲ փոխնախագահը վստահեցրեց, որ այս ամենից տուժելու են միայն բանկերն ու ավանդատուները, վարկառուների պայմանները դրանից չեն բարելավվելու։

Մեքենաներ ու բիզնես՝ առանց գրավի․ Հայաստանում բանկային վարկերին այլընտրանք է զարգանում

114
Ըստ թեմայի
Ինչո՞վ է պայմանավորված աշխատատեղերի աճը. իրական պատկերը տեսանելի կլինի աշնան վերջին
Բյուջեն թերակատարվել է 49 մլրդ դրամով. ՊԵԿ նախագահը կարծում է` սա դեռ վերջը չէ
Կենտրոնական բանկը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը
Մարդիկ սկսել են անշարժ գույք գնել հատկապես գյուղերում. ինչ վիճակ է շուկայում գների առումով
ԿԳՄՍՆ

Գրիշա Թամրազյանի դեմ քրգործ է պատրաստվո՞ւմ. փոխնախարարի հրաժարականի հետքերով

15
(Թարմացված է 18:55 24.09.2020)
Sputnik Արմենիայի աղբյուրները հայտնում են, որ Թամրազյանը շուտով հանդես կգա հայտարարությամբ և կփաստարկի իր հրաժարականը։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին նախարարությունից:

Համաձայն Sputnik Արմենիայի աղբյուրների` Թամրազյանը շուտով հանդես կգա հայտարարությամբ և իր հրաժարականը կփաստարկի Արայիկ Հարությունյանի հետ անհամաձայնություններով, բայց փոխնախարարի հրաժարականի իրական պատճառը նրա դեմ պատրաստվող քրեական գործն է։

Նշենք, որ նրա նախորդը` ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, 2019-ի դեկտեմբերին ձերբակալվել էր կաշառակերության կասկածանքով։

Գրիշա Թամրազյանի անվան հետ են կապում նաև ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի մանդատի հանձնումը, ինչպես նաև ՀՊՏՀ գիտխորհրդի կողմից ռեկտոր ընտրված, սակայն կառավարության կողմից դեռևս չնշանակված Դիանա Գալոյանը համարվում է Թամրազյանի «կադրը»։

«Կարո՞ղ եմ ասել` այսօր ոչ մի պաշտոնյա կաշառք չի վերցնում». Փաշինյանը խոսեց բացթողումներից

15
թեգերը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Հայաստան
Ըստ թեմայի
«Լո՞ւրջ եք ասում». ԿԳՄՍ նախարարը պատասխանում է իր հրաժարականը պահանջողների հարցերին
ԲՀԿ-ն չի բացառում, որ Հարությունյանի հրաժարականի պահանջով փողոցային պայքարի դուրս կգան
Իհարկե վերադառնում եմ. Արսեն Թորոսյանը հրաժարական տալու մտադրություն չունի