Զավորոտնյուկի ինստագրամյան էջում երկար դադարից հետո հրապարակում է հայտնվել

90
(Թարմացված է 17:25 12.09.2020)
Նրա էջում վերջին հրապարակումն արվել էր ապրիլի 13-ին։ «Սթորի» բաժինը ևս վաղուց չէր թարմացվել։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. Ռուս հայտնի դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Անաստասիա Զավորոտնյուկի ինստագրամյան էջի «Սթորի» բաժնում նոր հրապարակում է հայտնվել՝ նրա լուսանկարն ամուսնու՝ դահուկորդ Պյոտր Չերնիշևի հետ։
Սեպտեմբերի 12-ին զույգը նշում է ամուսնության հոբելյանը։ «Սթորիի» հղումը տանում է «Ի աջակցություն Անաստասիա Զավորոտյունկի» կայք, որտեղ էլ նշված է այդ մասին։

«Այսօր Նաստյան ու Պյոտրը նշում են ամուսնության 12-րդ հոբելյանը։ Հանդիպել մեկին, որը լիարժեք կկիսի կյանքը քեզ հետ՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի փորձություններ են սպասում․․․ Դա անգնահատելի է»,- նշված է էջում։

Նշենք, որ Instagram-ի` Զավորոտնյուկի էջում վերջին հրապարակումն արվել էր ապրիլի 13-ին։ «Սթորի» բաժինը ևս վաղուց չէր թարմացվել։

Հիշեցնենք, որ Անաստասիա Զավորոտնյուկի հիվանդության մասին հայտնի դարձավ նախորդ տարի:

Ըստ ԶԼՄ-ների՝ 49-ամյա դերասանուհին և նրա ամուսինը՝ դահուկորդ Պյոտր Չերնիշևը, սարսափելի ախտորոշման՝ գլխուղեղի քաղցկեղի մասին իմացել են մոտ մեկ տարի առաջ ՝ դստեր` Միլայի ծնվելուց հետո: Այս տարվա ապրիլի 22-ին տեղեկություններ տարածվեցին, որ նրան դուրս են գրել հիվանդանոցից։

Լավ լուր դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի երկրպագուների համար

90
թեգերը:
ինստագրամ, Անաստասիա Զավորոտնյուկ
Ըստ թեմայի
«Սա անտանելի է». Զավորոտնյուկի դուստրը մոր հիվանդությունից հետո առաջին անգամ խոսել է
«Շատ զգուշորեն ասեմ»․ Ռազինը խոսել է Զավորոտնյուկի առողջական վիճակի մասին
Դահլիճն արտասվում էր․ Զավորոտնյուկի գեղասահորդ ամուսինը սահել է 1 տարեկան դստեր հետ
Մեսրոպ Առաքելյան

Սահմանափակումներն ուշացած են. բուքմեյքերական խաղադրույքների մեծ մասը կատարվում է օնլայն

59
(Թարմացված է 08:44 18.09.2020)
ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է շահումով խաղերին և բուքմեյքերական գրասենյակների գործունեությանը վերաբերող նոր պայմաններին։
Առաքելյան. «Բուքմեյքերական ընկերությունների գործունեության ծավալը խիստ մտահոգիչ է»

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց վիճակախաղերի, տոտալիզատորների, բուքմեյքերական գրասենյակի գործունեության պայմանները։ Ինչպես նշեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, բոլոր այն կազմակերպությունները, որոնք չեն պահպանի սահմանված կանոնները,ստիպված կլինեն հրաժարվել իրենց գործունեությունից։

Մեսրոպ Առաքելյանի դիտարկմամբ` նախորդ տարի ԱԺ–ն կատարեց օրենսդրական փոփոխություններ, որոնք առնչվում էին բուքմեյքերական գրասենյակների աշխատանքային սահմանափակումներին։ Նոր օրենքը նոր սահմանափակումներ է մտցնում` կապված գովազդի, արտաքին տեսքի, տեղակայման հեռավորության հետ, ինչը մի փոքր քայլ է այն ուղղությամբ, որպեսզի ոչ թե սահմանափակվի տոտալիզատորների գործունեությունը, այլ նվազեցվի դրանց մատչելիությունը։

«Բայց անկեղծ ասած`այն չափը, որով այսօր բուքմեյքերական ընկերությունները ծավալում են իրենց գործունեությունը, համարում եմ խիստ մտահոգիչ, իսկ այն սահմանափակումները, որոնք մենք կիրառում ենք, խաղադրույքների նվազման առումով շատ լուրջ փոփոխություն չեն առաջացնում»,– նշում է վարչապետի խորհրդականը։

Մեսրոպ Առաքելյանի փոխանցմամբ` սկզբում խոսվում էր բուքմեյքերական գրասենյակների գործունեությունն արգելելու մասին, բայց հետո՝ ԱԺ քննարկումների արդյունքում, ընտրվեց փոխզիջումային տարբերակ։ Ըստ նրա` այժմ առկա է մի իրավիճակ, որ նույնիսկ եթե գրասենյակների ամբողջ ծավալը վերացնենք, միևնույն է, տարեցտարի ոչ միայն այդ ոլորտը, այլև տնտեսությունն ու հատկապես սպասարկման ոլորտը գնում է դեպի օնլայն հարթակ։

Առաքելյան. «Հայաստանում պետք է արգելվի բուքմեյքերական գործունեությունը»

Խաղադրույքների մասով նկատվում է, որ ավելի մեծ ծավալների շրջանառություն են ապահովում համացանցային տարբերակները։ Հետևաբար գրասենյակների՝ ոչ առցանց տիրույթում նույնիսկ ամբողջական փակումը խնդրի լուծման վրա չի ունենա այնպիսի ազդեցություն, որ խաղադրուքները նվազեն։

«Բուքմեյքերական գրասենյակների հանդեպ կիրառվող սահմանափակումները ուշացած են զուտ ժամանակային առումով, որովհետև տնտեսությունն ինքը տանում է այդ գրասենյակների փակման, ոչ արդյունավետ լինելուն»,– նշում է վարչապետի խորհրդականը։

Կառավարությունը խստացնում է շահումով խաղերի գործունեության պայմանները. մանրամասներ

Մեսրոպ Առաքելյանի համոզմամբ` խաղադրույք կատարելը կամ խաղասենյակում հայտնվելը հպարտության չափանիշ չէ, և եթե դեռահասը մտնում է բուքմեյքերական գրասենյակ, այդ մասին կարող են իմանալ։ Բայց եթե նա խաղադրույք է կատարում օնլայն հարթակում՝ գաղտնիության պայմաններում, սա արդեն խնդրահարույց է։ Ըստ նրա` սմարթֆոնների տարածումը կամ «հեռախոսային հիվանդությունն» ավելի շատ դեռահասների շրջանում է տարածված, հետևաբար IT ոլորտի զարգացմանը զուգընթաց անհրաժեշտ է շարունակ ձեռքը պահել զարկերակի վրա և վերահսկողությունն իրականացնել պատշաճ մակարդակով։

Հիշեցնենք, որ վիճակախաղերի, տոտալիզատորների, բուքմեյքերական գրասենյակի գործունեության պայմաններտ վերաբերյալ կառավարության որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի նոյեմբերի 1-ից:

59
թեգերը:
Հայաստան, բուքմեյքեր
Ըստ թեմայի
Ի՞նչ են պարզել ռումբի ահազանգից հետո «Աջարաբեթի» գրասենյակ մեկնած մասնագետները
Առաքելյան. «Հայաստանում պետք է արգելվի բուքմեյքերական գործունեությունը»
Ոչ ոք վաղվա վրա վստահ չէ. մարդիկ հրաժարվել են առցանց խաղադրույքներից ու պատվերներից
Արխիվային լուսանկար

Դպրոցի ճամփան դժվար է, երկար... Սալուտցիները սպառնում են դասի չուղարկել երեխաներին

111
Չորրորդ դասարանից բարձր աշակերտները ստիպված կլինեն կրթություն ստանալու համար ամեն օր 12 կմ քայլել։

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի Սալուտ բնակավայրի 17 դպրոցականների հետագա ուսումնառությունը հարցականի տակ է. հարևան Մուսայելյան գյուղ տանող երթուղին այս ուսումնական տարում այլևս չի գործում։ Սալուտի բնակիչներն էլ պնդում են՝ հարցը չլուծվի՝ երեխաներին դպրոց չեն ուղարկի:

Երբ դասընկեր ունենալը երազանք է. Շաղիկում ուսումնական տարին մեկ աշակերտով կսկսեն

Նշենք, որ Սալուտի երեխաները 4-րդ դասարանից հետո ուսումնառությունը շարունակում են Մուսայելյանի դպրոցում, ուր հաճախում են նաև Սարապատ համայնքի Հարթաշեն ու Վարդաղբյուր բնակավայրերի աշակերտները։

Պատասխանատուները նշում են, որ փոխադրամիջոց չլինելու պատճառը ֆինանսական կարգի փոփոխությունն է. եթե նախորդ տարիներին գումարը հատկացվում էր դպրոցին, որն էլ տրանսպորտային կազմակերպության մրցույթ էր հայտարարում, հիմա այն տրամադվում է մանկավարժներին և աշակերտներին՝ օրական 200 դրամ հաշվարկով։ Իսկ դա արդյունքում ավելի քիչ գումար է կազմում, քան մրցույթի ժամանակ էր հատկացվում։

«Սրանից ելնելով՝ կազմակերպությունները հրաժարվում են փոխադրում իրականացնել ավելի ցածր գնով»,-Sputnik Արմենիային տեղեկացնում է Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը։

Դպրոցներին տրամադրվող տաք սնունդը համավարակի պատճառով կփոխարինվի չորով

Հարցը համայնքի ու վարչական ղեկավարի կողմից Ժամանակավորապես լուծվել է՝ որոշակի տրանսպորտային միջոցներ են տրամադրվել, բայց խնդրի վերջնական կարգավորման համար մարզպետարանը դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։

Պատասխանատուն նշում է՝ այս պահին հիմնական բողոքներն աշակերտներից ու նրանց ծնողներից են, իսկ մանկավարժները հիմնականում այլ բնակավայրերից են, և նրանց տեղափոխումը կազմակերպված է:

111
թեգերը:
Շիրակի մարզ, դպրոց, Գյուղ
Ըստ թեմայի
Ֆիոլետովո գյուղի դպրոցն այս տարի այլ տեսք ուներ. ինչ փոփոխություններ էին արվել
Կարելի՞ է բազմակի օգտագործման դիմակ դնել. դասերը մեկնարկելուն պես նոր հարցեր են ծագել
Որոշ դասեր այգում և երաժշտություն դասամիջոցներին. դպրոցները հարմարվում են նոր պայմաններին
Արխիվային լուսանկար

239 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 46 910

5
(Թարմացված է 10:40 18.09.2020)
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 239–ով և դարձել 46 910։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Տվյալները թարմացվում են...

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում են ստանում 3232 մարդ (+131), կատարվել է 252 158 (+4319) թեստավորում, առողջացել են վարակվածներից 42 2319–ը (+162)։ Գրանցվել է մահվան 925 դեպք (+2)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածներների թիվը անփոփոխ է` 283։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր գործում, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով լինեն։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Ուսուցիչներից քանիսի՞ մոտ է կորոնավիրուս հայտնաբերվել. թեստավորումը շարունակվում է

Սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ Հայաստանում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Կարանտինի ընթացքում որոշ սահմանափակումներ մեղմացվել են, բայց հասրարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակում է գործել։

Խցանված Երևանն ու դիմակավոր ուղևորները. ինչպե՞ս փրկել կորոնավիրուսից փրկվածներին

5
թեգերը:
համավարակ, հիվանդ, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
ԱԺ–ն կուսումնասիրի կորոնավիրուսի դեմ կառավարության պայքարի արդյունավետությունը
Երբ և որտեղ է պարտադիր դիմակ դնելը. Արսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել
Կորոնավիրուսի թվերն ավելանում են. վարչապետն անհանգստացած է