Девушка с маской и смартфоном

Երբ կարելի է դիմակ չդնել, իսկ երբ առանց դրա հնարավոր չէ

396
Հանրային առողջապահության ոլորտի փորձագետի խոսքով՝ փողոցում կարելի է դիմակ չկրել, պայմանով, որ կպահպանվի 1,5 մետր սոցիալական հեռավորություն։ Բայց բանուկ փողոցում, որտեղ մարդկանց միջև հեռավորությունը մեկ մետրից պակաս է, դիմակն անհրաժեշտություն է։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի - Sputnik. Այսօր գիտական համայնքի ներկայացուցիչների համար պարզ է, որ կորոնավիրուսը տարածվում է օդակաթիլային ճանապարհով՝ վարակվածների արտաշնչած մանր կաթիլների միջոցով։ Այս մասին Sputnik Մոլդովայի ռադիոյի եթերում ասել է հանրային առողջապահության ոլորտի փորձագետ Ալլա Տոկարչուկը։


Նրա խոսքով՝ դիմակը պահպանում է վարակակրի աէրոզոլային ամպից։

«Եթե երկու մարդ դիմակ են կրում, և նրանցից մեկը վարակված է, ապա երկրորդի վարակման ռիսկը 1,5 տոկոս է, իսկ առանց դիմակի՝ 90 տոկոս»,- նշել է փորձագետը։

Նա ընդգծել է, որ անթույլատրելի է հրաժարվել դիմակ դնելուց կամ հասարակական վայրերում այն պարզապես որպես աքսեսուար համարել։

«Այս վիրուսը մի տհաճ առանձնահատկություն ունի՝ երբեմն  ախտանիշներ չի ունենում։ Ցանկացած մարդ կարող է վարակված լինել, կարող է տարածել վարակը, բայց չիմանալ այդ մասին։ Եվ եթե ընդունենք, որ մեզնից մեկը հավանական վարակակիր է, ապա դիմակ կրելով, մենք պաշտպանում ենք մեր մերձավոր շրջապատը»,- հավելել է փորձագետը։

Թավշյա տուգանք. դիմակ չդնելու համար տուգանվածների քանի՞ տոկոսն է վճարել այն. «Ժողովուրդ»

Տոկարչուկը նշել է, որ փողոցում կարելի է դիմակ չկրել, պայմանով, որ կպահպանվի 1,5 մետր սոցիալական հեռավորություն։ Բայց բանուկ փողոցում, որտեղ մարդկանց միջև հեռավորությունը մեկ մետրից պակաս է, դիմակն անհրաժեշտություն է։

Փորձագետի խոսքով՝ դիմակն անհրաժեշտ է նաև փակ տարածքում, իսկ տուն հասնելուն պես պետք է լվանալ ձեռքերը և հետո միայն հանել դիմակը։
Դպրոցականները պետության հաշվին կապահովվեն բժշկական դիմակներով ու ախտահանիչներով

396
թեգերը:
փորձագետ, կորոնավիրուս, դիմակ, Ալլա Տոկարչուկ
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (896)
Ըստ թեմայի
Ոստիկանների հետ վիճաբանել է դիմակ դնելու համար. 38–ամյա տղամարդը ձերբակալված է
Դպրոցում դիմակ դնելը պարտադի՞ր է․ պարզաբանում է ԿԳՄՍ փոխնախարարը
Տիգրան Ավինյանը փոփոխություններ է արել դիմակ դնելու պահանջներում
Դիմակ դնելն այլևս պարտադիր չէ անձնական մեքենաներում և ոչ միայն. Ավինյանի նոր որոշումը
Գրիգոր Լուսավորիչ

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում թունավորվածների թիվն ավելացել է ու հասել 50-ի

114
(Թարմացված է 12:23 21.09.2020)
Թունավորման ախտանշաններ են ի հայտ եկել մի քանի աշխատակիցների ու հիվանդների մոտ: Հիվանդանոցին սպասարկող «Արտ լանչի» սեփականատերը կարծում է, որ խնդիրը կարող է կապված լինել մատակարար ընկերության հետ։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում թունավորվածների թիվը հասել է 50–ի։ Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնեց ԲԿ–ի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բուժկենտրոնի աշխատակիցների ու պացիենտների մոտ (ընդհանուր թիվը` 33 հոգի) սննդային թունավորման ախտանշաններ են ի հայտ եկել։

«Նրանցից 8–ը պացիենտներ են, իսկ մնացածը` բուժաշխատողներ։ Բոլորի վիճակն այս պահին լավ է»,– ասաց Խաչատրյանը։

Նա չբացառեց, որ մարդիկ թունավորվել են ԲԿ-ի տարածքում գործող «Արտ լանչ» ցանցի ճաշարանի սննդից։

Սննդի անվտանգության տեսչական մարմնից Spuntik Արմենիային հայտնեցին, որ տեսուչներն ահազանգով այցելել են հիվանդանոցի ճաշարան։

«Ոչ աշխատանքային օրը մենք լիազորված չենք տեսչական ստուգում անցկացնելու։ Սակայն մեր տեսուչները զննել են սպասարկման սրահն ու խոհանոցը և որևէ արտառոց, անհապաղ շտկում պահանջող խախտումներ չեն հայտնաբերել»,– ասաց Սննդի տեսչության մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը։

Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման ազգային կենտրոնը ճաշատեսակների և աղցանների նմուշներ է վերցրել, որոնք կենթարկի փորձաքննության։ Արդյունքները հայտնի կլինեն առաջիկայում ու կտրամադրվեն նաև Սննդի տեսչությանը։

«Արտ լանչ» ճաշարանների ցանցի տնօրեն, համահիմնադիր Բակուր Մելքոնյանն էլ թեմային անդրադարձել է Facebook–ում։

«Ես պատրաստ եմ կրել ցանկացած պատասխանատվություն, եթե կատարել եմ որևէ օրենքի խախտում կամ մախինացիա: Բայց ուզում եմ, որ չլինի տարիներ առաջ կատարվածի նման, երբ օրեր անց պարզվեց, որ մեղավորը «Արտ լանչը» չէր, այլ մատակարար մի կազմակերպություն, բայց դա արդեն ոչ մեկին չէր հետաքրքրում: Լինենք պրոֆեսիոնալ, սպասենք արդյունքներին»,– գրել է նա:
Մելքոնյանը նշել է նաև, որ մի քանի պրոֆեսիոնալ բժիշկ մասնագետների հետ զրույցից հասկացել է, որ թունավորում չկա, այլ եղել է աղեստամոքսային խանգարում:

114
թեգերը:
թունավորում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, Հայաստան
Ըստ թեմայի
Մահվան ևս 6 դեպք. ՀՀ–ում կորոնավիրուսի զոհ դարձածներից ամենաերիտասարդը 60-ամյա կին է
10 մահ, 2 մարդու կուրացում. Երևանում ալկոհոլային թունավորման դեպքով 12 քրգործ է հարուցվել
21 մահվան դեպք. ալկոհոլային թունավորումից ևս 1 մարդ է մահացել
հիվանդանոց, արխիվային լուսանկար

Մահվան ևս 6 դեպք. ՀՀ–ում կորոնավիրուսի զոհ դարձածներից ամենաերիտասարդը 60-ամյա կին է

103
(Թարմացված է 11:11 21.09.2020)
Մահվան դեպքերի ընդհանուր թիվը կորոնավիրուսի համավարակի ողջ ընթացքում Հայաստանում հասել է 936–ի:

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Կորոնավիրուսը Հայաստանում ևս 6 մարդու կյանք է խլել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Պացիենտները եղել են 65 (կին), 82 (տղամարդ), 81 (կին), 61 (տղամարդ), 60 (կին) և 84 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 121-ով ու հասել 47552–ի։

103
թեգերը:
Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Խցանված Երևանն ու դիմակավոր ուղևորները. ինչպե՞ս փրկել կորոնավիրուսից փրկվածներին
Գյումրու քաղաքապետի մոտ կորոնավիրուս է հաստատվել. ևս 26 աշխատակից թեստավորվել են
Կորոնավիրուսի պատվաստանյութը կարո՞ղ է պաշտպանել գրիպից. պատասխանում է մասնագետը

Երևանի Մոլդովական փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել

0
(Թարմացված է 20:01 21.09.2020)
Բնակարանի հրդեհը մեկուսացնելուց հետո այն մարելու համար փրկարարներից շուրջ կես ժամ է պահանջվել։

Սեպտեմբերի 21-ին, ժամը 16։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի 2/2 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Ըստ ԱԻՆ հաղորդագրության` դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։27-ին, մարվել՝ 18։00-ին։

Վտանգավոր իրավիճակ. Աբովյանի ստորգետնյա գազապահեստի մոտ հրդեհ է բռնկվել

0
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), բնակարան, Երևան, հրդեհ
Ըստ թեմայի
Գազի արտահոսք և հրդեհ Ավան Առինջի շենքերից մեկի 7–րդ հարկում. կա տուժած
Նուբարաշենի աղբավայրը հրդեհի ճիրաններում է հայտնվել. տեսանյութ
Հրդեհ Տավուշում. մեկ մարդ այրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել