Խաշթառակ

Նրան ասել էին՝ 7 երեխա ունենաս, տուն կստանաս»․ նոր մանրամասներ Խաշթառակի ողբերգությունից

867
(Թարմացված է 01:17 10.09.2020)
Sputnik Արմենիային նոր մանրամասներ են հայտնի դարձել Տավուշի Խաշթառակ գյուղում տեղի ունեցած ընտանեկան դրամայից։ Հակոբջանյանների հարևանուհին, անանուն մնալու պայմանով, պատմել է, թե ինչու է 5 երեխաների մայրը՝ 28-ամյա Մարիաննա Հակոբջանյանը, ագրեսիայի բռնկումներ ունեցել։

Ժաննա Պողոսյան

ԵՐԵՎԱն, 9 սեպտեմբերի – Sputnik. Մարիաննա Հակոբջանյանը դադարել է ընդունել հոգեմետ դեղերը, ինչն էլ նրա վիճակի անսպասելի սրացման, ագրեսիայի դրսևորման և երեխաների վրա ձեռք բարձրացնելու պատճառ է դարձել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Հակոբջանյանների հարևանուհին։

Օգոստոսի 18-ին տեղի ունեցած ողբերգությունը ցնցեց հայ հասարակությանը։ Ծեծի հետևանքով ծանր վիճակում հայտնված երկու երեխա տեղափոխվեցին Երևանի բժշկական կենտրոններից մեկը։ Նրանցից մեկը՝ 6-ամյա երեխան, ավելի ուշ մահացավ։ Երեխաներին ծեծելու կասկածանքով ձերբակալվեց նրանց պապը՝ 57-ամյա Սամվել Հակոբջանյանը։ Մեղադրանք առաջադրվեց նաև Սամվելի դստերը՝ մահացած երեխայի հորաքրոջն ու մյուս ծեծված երեխայի մորը՝ 28-ամյա Մարիաննա Հակոբջանյանին։

Sputnik Արմենիան արդեն տեղեկացրել է, որ գյուղում հարևանների մեծ մասը վստահ է՝ երեխաներին ծեծել է ոչ թե պապը, այլ հենց Մարիաննան։

Ընտանիքի հարևանուհիներից մեկ ուրիշը, Խաշթառակի բնակչուհին, որի հետ մենք զրուցել ենք, նույնպես հաստատեց տեղեկությունը։

«Նա հոգեկան շեղումներ ունի, բայց նա միշտ հետևողական էր իր հանդեպ, խմում էր նշանակված հոգեմետ դեղերը, երբեք երեխաների վրա ձեռք չէր բարձրացնում։ Այո, երբեմն երեխաները փնթի էին հագնված, առանց լվացվելու, բայց նրանց վրա երբեք կապտուկներ չեն եղել, հաստատ»,- պատմեց հարևանուհին։

12 հոգանոց տուն, դատական գործեր. ինչ է հայտնի Տավուշում ծեծված երեխաների ընտանիքից

Մարիաննան ինչ-որ պահից դադարել է դեղեր ընդունել, որ հղիանա։ Կինն արդեն 5 երեխա ուներ․ գյուղից ինչ-որ մեկը նրան «լավ» խորհուրդ էր տվել՝ եթե 7 երեխա ունենա, տուն կստանա։

«Նրան ինչ-որ մեկն ասել է, որ եթե 7 երեխա ունենա, կամ Ծառուկյանից, կամ պետությունից տուն կստանա։ Եվ նա դադարել է խմել դեղերը, հղիացել՝ արդեն վեցերորդով։ Այդ ժամանակ էլ սկսվել են սրացումները»,- մանրամասնեց հարևանուհին։

Մեր զրուցակիցը դժվարացավ պատասխանել, թե ինչ հիվանդությամբ է տառապում կինը և ինչ հաբեր է ընդունել։ Հայտնի է, որ հոգեկան հիվանդություններ են ունեցել նաև նրա հայրը, ինչպես նաև հարսը՝ մահացած երեխայի մայրը, 28-ամյա Անուշ Բադալյանը։

«2018թ․-ին նրանց տանը հրդեհ էր բռնկվել։ Գյուղի շատ տների պես նրանք էլ փայտի վառարանով էին տունը ջեռուցում։ Ուշադիր չէին եղել, գրեթե ամբողջ տունը վառվել էր։ Անուշն այրվածքներ էր ստացել և շատ էր վախեցել։ Դրանից հետո նրա մոտ հոգեկան խնդիրներ ի հայտ եկան»,-նշեց հարևանուհին։

Սեպտեմբերի 7-ին Անուշը մահացավ Սևանի հոգեբուժարանում։ Հարևանուհու խոսքով՝ նրան հիվանդանոց տեղափոխեցին երեխաների հետ կապված միջադեպից հետո։ Նա նույնպես թունավորվել էր, որին գումարվեցին որդու ծանր վիճակի մասին տեղեկությունները, և կնոջ մոտ նոպաներ սկսվեցին։ Հետո Անուշին տեղափոխեցին հոգեբուժարան, որտեղ էլ մահացավ։ Նա անգամ իր երեխայի մահվան մասին չիմացավ։

Նույն օրը ընտանիքի մյուս անդամները ևս մկնդեղից թունավորվել էին․ 5 երեխաներն էլ հիվանդանոցում էին։

Հիմա Խաշթառակում Հակոբջանյանների տանը մնացել են միայն տատը՝ Էմմա Հակոբջանյանը, նրա որդին և մահացած Անուշի ամուսինը՝ Անուշավան Հակոբջանյանը, ինչպես նաև Մարիաննան․ դատարանը մերժել է վերջինիս կալանավորելու միջնորդությունը։

Թոռն ու հարսը մահացել են, ամուսինը փորձել է ինքնասպանություն գործել քննչական մեկուսարանում, մկնդեղով թունավորված հինգ երեխաները և մեկ ծեծված երեխան աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջնորդությամբ տեղափոխվել են Երևանի մանկան տուն։

867
թեգերը:
միջադեպ, հրդեհ, ծեծ, մանկատուն, Ձերբակալում, Հայաստան, Տավուշ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, հիվանդանոց, մկնդեղ, թունավորում, կալանավորել, միջնորդություն, հղի, հոգեբուժարան, թոռ, պապիկ, Մեղադրանք, Մահ, երեխա, Խաշթառակ
Ըստ թեմայի
Խաշթառակցի երեխաները տուն չեն վերադառնա. ի՞նչ ճակատագիր է սպասում նրանց
«Նա հրեշ չէ, այլ սիրող հայր»․ Խաշթառակ գյուղի ընտանեկան դրամայի մանրամասները
Անչափահաս թոռներին ծեծած 57-ամյա խաշթառակցուն և նրա դստերը մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ
Ի՞նչ վիճակում են Խաշթառակում ծեծված 4 և 6 տարեկան երեխաները
ՀՀ ԶՈՒ կին-դիպուկահար

«Զինկոմիսարիատում չընդունեցին` եկա այստեղ». Հայաստանում կանանց գումարտակ է ստեղծվում

363
(Թարմացված է 21:03 30.09.2020)
Աղջիկների մեծ մասը խնդրեց իրենց չլուսանկարել և նույնիսկ չնշել անունները, քանի որ եղբայրներից, հայրերից ու ամուսիններից գաղտնի են եկել գրանցվելու ռազմաճակատ մեկնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Կարճ սանրվածքով, սև ուսապարկով, աշխույժ և ինքնավստահ աղջիկ։ Նա թռչկոտելով դուրս է գալիս ՀՀ ՊՆ–ին կից հասարակական խորհրդի շենքից, որտեղ արդեն երկու օր է՝ կին կամավորներ են գրանցում՝ կանանց միակ գումարտակն Արցախ ուղարկելու համար։

«Ընդունեցին։ Ճակատ եմ գնում», – ասում է նա ուրախ։

Անունը խնդրում է չնշել. կամավոր գրանցվելու և պատերազմ մեկնելու իր որոշման մասին տանը չգիտեն։ Նա ընդամենը 20 տարեկան է։

Наклейка Национального Героя Армении Монте Мелконяна на такси у места сборов женского батальона добровольцев
© Sputnik / Andranik Ghazaryan
Հայաստանի հերոս Մոնթե Մելքոնյանի նկարը կանանց գումարտակի հավաքակայանի մոտ՝ տաքսու ապակու վրա

«Ինչու եմ ուզում Արցա՞խ մեկնել։ Իսկ ո՞նց կարամ չուզեմ։ Բոլորն են ուզում պաշտպանել հայրենիքը, ես էլ։ Մի քանի օր է ուղիներ եմ փնտրում առաջնագիծ գնալու համար։ Զինկոմիսարիատում ինձ չընդունեցին, գրողի ծոցն ուղարկեցին, սկսեցի ընկերներից ուրիշ հնարավորությունների մասին հարցուփորձ անել։ Սոցցանցերում հայտարարություն տեսա կանանց գումարտակի ձևավորման մասին ու եկա։ Ուրախությանս չափ ու սահման չկա», – ասում է նա։

ՊՆ–ին կից հասարակական խորհրդի շենքում մեծ հերթ է գոյացել։ Այստեղ հավաքվել են տարբեր տարիքի կանայք և աղջիկներ։ Ոմանք ընկերուհու հետ են եկել, մյուսները` մենակ, ոմանք մարզահագուստով ու սպորտային կոշիկներով են, մյուսները չեն մոռացել դիմահարդարման մասին։

Աղջիկների մեծ մասը խնդրեց իրենց չլուսանկարել և նույնիսկ չնշել իրենց անունները, քանի որ ռազմաճակատ գնալու համար գրանցվելու են եկել եղբայրներից, հայրերից ու ամուսիններից գաղտնի։ Այդ է պատճառը, որ աղջիկներին ուղեկցող տղամարդիկ հերթում չկան։

В Армении собирается женский батальон добровольцев
© Sputnik / Andranik Ghazaryan
Հայաստանում կանանց գումարտակ է կազմավորվում

Կանանց գումարտակի կազմավորմամբ զբաղվում է ոստիկանության փոխգնդապետ Մարինե Այրումյանը։ Նա ասում է, որ կանանց գումարտակ ստեղծելու միտքը հանկարծակի է եկել, երբ որոշեց մեկնել ռազմաճակատ ՕՄՕՆ–ական գործընկերների հետ, բայց իրեն չվերցրին։

«Այդ ժամանակ որոշեցի կանանց գումարտակ ստեղծել, ամեն ինչ համաձայնեցրի ղեկավարիս` գնդապետ Գրիշա Սարգսյանի և ՊՆ–ի հետ։ Արդեն երկրորդ օրն է՝ 18-55 տարեկան կանանց ու աղջիկների ենք գրանցում։ Մեզ Երևանում զորավարժարան կտրամադրեն, մի քանի օրում պատրաստություն կանցնենք ու կմեկնենք Արցախ», – ասաց Այրումյանը։

Командующая женским батальоном добровольцев, подполковник полиции Марине Айрумян
© Sputnik / Andranik Ghazaryan
Փոխգնդապետ Մարինե Այրումյան

Ի դեպ, Sputnik Արմենիայի նկարահանող խումբը պայմանավորվել է նկարահանել կանանց գումարտակի զինվորական պատրաստությունը, և անպայման ընթերցողներին զորավարժարանից ռեպորտաժ կներկայացնի։ Բավական հետաքրքիր կլինի, չէ՞ որ գրանցվածների թվում արդեն 150 աղջիկ կա, նրանց թվում թե՛ արդեն կրակել իմացողներ, թե՛ բոլորովին անպատրաստներ։

35-ամյա Անգինե Իսանյանսը ծնվել ու մեծացել է Իրանում, Հայաստան է տեղափոխվել ընտանիքով, երբ 17 տարեկան է եղել։ Նա, օրինակ, մարտական պատրաստվածություն ունի. աղջիկը մի քանի տարի սկաուտ է եղել։ Նա և՛ կրակել գիտի, և՛ հիանալի ֆիզիկական մարզավիճակում է։

«Շուշին պապերիս քաղաքն է, Արցախն իմ հողն է։ Կարդացի կանանց գումարտակի մասին հայտարարությունն ու եկա։ Հիմա անհամբեր հեռախոսազանգի եմ սպասելու», – ասում է Անգինեն ու նույնպես խնդրում, որ չլուսանկարենք. իր նախաձեռնությունը ևս ընտանիքից գաղտնի է։

Իսկ ահա 26-ամյա Աշխեն Մուդիրյանը հանգիստ է վերաբերում ֆոտոխցիկին։

Девушка-доброволец Ашхен Мудирян
© Sputnik / Andranik Ghazaryan
Աշխեն Մուդիրյան

«Ինքս եմ գլխիս տերը, ինքս եմ որոշում ուր ու երբ գնամ», –հպարտ ասում է աղջիկը։

Աշխենը կրակել չգիտի, բայց բոլորովին չի մտահոգվում այդ առիթով։

«Ամեն ինչ կսովորեմ ու ռազմաճակատ կմեկնեմ», – չի կասկածում մեր զրուցակիցը։

Կանանց գումարտակի հրամանատար Մարինե Այրումյանը պատմում է, որ 2 օրվա ընթացքում արդեն 35 կնոջ է մերժել։

«Նախ կարևոր գործոն է տարիքը։ Մեզ մոտ 17 տարեկան 14 աղջիկ եկան, նրանք անչափահաս են, դպրոցը չեն ավարտել, բայց մարտի են ուզում գնալ։ Նրանց ասացինք սպասեք, ձեր ժամանակը դեռ չի եկել։ Երկրորդը` հաշվի ենք առնում երեխաների առկայությունը։ Չենք ընդունում նրանց, ովքեր 4-ից ավելի երեխա ունեն, կամ էլ երեխաները շատ փոքր են։ Վերջերս մի աղջիկ էր եկել, որը 9-ամսական երեխա ունի։

Ասում էր, որ երեխային կթողնի բարեկամների մոտ, վիճում էր մեզ հետ, ապացուցում, որ կարող է։ Բայց մենք նրան, իհարկե, չվերցրինք։ Մեկ այլ աղջիկ էլ հետևում էր մեր խոսակցությանը, հետո մոտեցավ ինձ ժպտալով ու ասաց. «Ինչ մարդկային եք նույնիսկ այս ծանր օրերին», – ասում է Այրումյանը։

Добровольцы у входа в пункт записи и приема новобранцев
© Sputnik / Andranik Ghazaryan
Կամավորները հավաքակայանի մուտքի մոտ

Նա նշում է, որ կանանց գումարտակը ոչ միայն կռվելու է հակառակորդի դեմ, այլև աշխատելու է թիկունքում` լվացք անել, կերակուր պատրաստել, բուժել։ Բազմաթիվ բուժքույրեր, լրագրողներ, ռեժիսորներ, լեզվաբաններ և այլ մասնագիտությունների կանայք ու աղջիկներ են գրանցվել։ Յուրաքանչյուր կամավոր աղջկա համար ռազմաճակատում տեղ կգտնվի։ Երևանում ռազմական պատրաստության կուրսն ավարտելուց հետո ՀՀ ՊՆ–ի հետ համաձայնեցմամբ կորոշվի, թե կոնկրետ որտեղ կտեղակայեն կանանց գումարտակն ու ինչով է այն զբաղվելու։

Առաջին Ղարաբաղյան պատերազմի տարիներին` 90-ականներին, առաջնագծում մի քանի կանանց գումարտակ էր մարտնչում։ Երևանի «Եռաբլուր» ռազմական պանթեոնում հերոսաբար զոհված 7 հայուհի է ննջում։

363
թեգերը:
Պատերազմ, Արցախ, Կանանց գումարտակ, կամավոր
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Խաղաղ ժամանակ՝ ձյուդոիստ, կռվի ժամանակ՝ հայրենիքի պաշտպան. Սոսե Բալասանյանը` առաջնագծում
«Որդուս 16 տարի առաջ եմ հայրենիքին նվիրել». օդաչու Վալերիի մասին պատմում են ծանոթները
«Ամուսինս Արցախում է. ո՛չ մեկնելուց ենք գրել, ո՛չ էլ սպասել է, որ իրեն կանչեն». Սիրուշո
Սիրուշո

«Ամուսինս Արցախում է. ո՛չ մեկնելուց ենք գրել, ո՛չ էլ սպասել է, որ իրեն կանչեն». Սիրուշո

259
(Թարմացված է 20:26 30.09.2020)
Երգչուհի Սիրուշոն անդրադարձել է այն քննարկումներին, թե ինչու իր ամուսինը` ՀՀ երկրորդ նախագահի որդին, Արցախում չէ։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Երգչուհի Սիրուշոն Instagram–ի իր էջում ամուսնու հետ լուսանկար է հրապարակել Արցախից և անդրադարձել այն քննարկումներին, թե ուր է Լևոն Քոչարյանը, արդյո՞ք առաջնագծում է։

«Ամուսինս, այո, Արցախում է։ Ո՛չ մեկնելուց ենք հարկ համարել գրել, ո՛չ էլ սպասել է, որ իրեն կանչեն: Այն անհանգստությունը, որն իմ մեջ է այս օրերին կհասկանան միայն այն մարդիկ, որոնք այս պահին հարազատներ ունեն այնտեղ»,– գրել է երգչուհին։

«Հզոր ժողովուրդ, որին հնարավոր չէ հաղթել». Փաշինյանը կամավորներին ճանապարհելն է տեսել

Սիրուշոյի խոսքով` առաջին օրից արել և անում են այն ամենն, ինչը հնարավոր է մարդկանց օգնելու համար։

«Չենք պատրաստվում ամեն օգնության ժամանակ «ստատուս» գրել այդ մասին»,– շեշտել է երգչուհին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sirusho (@sirushoofficial)

Նա նշել է, որ իր պաշտոնական հարթակները ծառայում են միջազգային հանրությանը կատարվածի մասին իրազեկելու ուղղությամբ: Որևէ այլ գրառում կատարելու ցանկություն ու տրամադրություն այս պահին չունի։

Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ մեկնել է Արցախի Հանրապետություն։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Առաջնագիծ են գնում նաև նախարարների որդիները. Հովհաննիսյանը հուզիչ գրառում է արել

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 75 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 151 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

259
թեգերը:
երգչուհի, Պատերազմ, Լևոն Քոչարյան, Սիրուշո, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Հայաստանում ապրող ասորիներն էլ են կամավորագրվում
Սյունիքի մարզում իրավիճակը վերահսկելի է, միայն անհրաժեշտ են արյան կամավոր դոնորներ
Կամավորներին տեղափոխել է, մեքենայից իջել և պայթյուն լսել. մանրամասներ ավտոբուսի պայթյունից

Կյանքն ու խաղերը կրակոցների տակ. Ստեփանակերտի տուն–ինտերնատի սաները հաղթանակի են սպասում

0
Ստեփանակերտի տուն-ինտերնատի սաներն արդեն 4 օր է՝ ապաստարանում են։ Չնայած դրան՝ երեխաները չեն կոտրվում։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը զրուցել է հաստատության երեխաների և դաստիարակների հետ։

Արդեն չորրորդ օրն է, ինչ Արցախի մայրաքաղաքի տուն–ինտերնատի երեխաներն ու դաստիարակները ադրբեջանական գնդակոծություններից թաքնվում են նկուղում։

Այստեղ երկհարկանի մահճակալներ են տեղադրված 15 երեխայի և դաստիարակների համար, կա խոհանոց և անհրաժեշտ ամեն բան։

Տուն–ինտերնատի տնօրեն Համեստ Սուլեյմանյանը պատմեց, որ ներկայում ապաստարանում 24-ի փոխարեն 15 սան է գտնվում։ Մյուսներին ծնողները տուն են տարել։

Սաները 3-ից մինչև 17-18 տարեկան են։ Իսկ նրանցից մեկն արդեն 2 ամիս է, ինչ ծառայում է։

«Ապահով ենք ամեն ինչով։ Նախարարությունը, բարեգործներն ամեն ինչ բերում են, ապահովում են, ջուր, սնունդ, թխվածք են բերում, տորթեր։ Ամեն ինչ կա։ Միայն մնում է խաղաղություն լինի, որ երեխաները նորից գիշերօթիկ վերադառնան ու շարունակեն իրենց կյանքը»,– ասաց նա։

Մոմեր, քաղցրեղեն, երգ. ապաստարանում նշել են 6-ամյա Արմենի ծննդյան տոնը. տեսանյութ

Նրա խոսքով` ապաստարանում արդեն հասցրել են սաներից մեկի ծննդյան օրը նշել․ բարեմաղթանքներից զատ, նաև երգել են, խաղեր խաղացել։

Երեկ դաստիարակները երեխաների համար անգամ բացօթյա խաղեր են կազմակերպել, բայց ապաստարանին շատ մոտ, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի անմիջապես ապահովել նրանց անվտանգությունը։

Արցախից խաղաղ բնակչության տարհանում չի իրականացվում. Արծրուն Հովհաննիսյան

0
թեգերը:
հաղթանակ, Պատերազմ, Ստեփանակերտ, ապաստարան, երեխա, գիշերօթիկ, տուն, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Օրվա կադր․ Ադրբեջանի հրետակոծության տակ գտնվող Տավուշում փոքրիկը քնած է ապաստարանում
Արցախի բնակիչներին ապաստարան տալու անհրաժեշտություն այս պահին չկա. Բաթոյան
Ապաստարաններում թաքնված իրականությունը և ընտանեկան բռնության դեմ օրենքի մութ կողմերը
Տավուշի սահմանամերձ համայնքների դպրոցներում ապաստարաններ կգործեն. նախարար