Դպրոց

Դպրոցների անձնակազմը կորոնավիրուսի թեստ է հանձնում. շուրջ 30 000 անձ կթեստավորվի

7498
(Թարմացված է 21:09 08.09.2020)
Ուսուցիչների թեստավորման համար պոլիկլինիկայի կողմից կսահմանվի ժամանակացույց՝ հերթերից և կուտակումների խուսափելու համար։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Այսօրվանից  դպրոցների անձնակազմը կորոնավիրուսի թեստ կհանձնի։ Sputnik Արմենիային առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ թեստավորման ենթակա են շուրջ 30 000  անձ։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանն օգոստոսի 22-ին Facebook սոցցանցի իր էջում գրել էր, որ նախքան դպրոցների գործունեության մեկնարկը, դպրոցի անձնակազմը (մանկավարժական և վարչական) կթեստավորվի։

«Առողջապահության նախարարությունը գրություն է ուղարկել Երևանի քաղաքապետարան և մարզպետարաններ, որպեսզի իրենց ենթակայության ներքո գտնվող դպրոցների անձնակազմի թեստավորման հարցը կազմակերպվի։ Թեստավորման ենթակա ուսուցիչները մոտակա պոլիկլինկայում կամ ամբուլատորիայում կարող են հանձնել կորանավիրուսի թեստ»,–հայտնեցին առողջապահության նախարարությունից։

Երևանի քաղաքապետարանից էլ Sputnik Արմենիային հայտնեցին, որ երևանյան դպրոցներից  թեստավորման ենթակա են մոտ 9000 անձ:

«Երևանի քաղաքապետարանն առողջապահության նախարարությունից ստացել է գրություն, որտեղ նշված են դպրոցների մանկավարժական և վարչատնտեսական անձնակազմի թեստավորման ժամանակացույցերը։ Այնտեղ ներկայացված են դպրոցներն իրենց կցագրված պոլիկլինիկաներով, որտեղ  պետք է իրականացվեն նմուշառում` ըստ համապատասխան օրերի, որը նույնպես սահմանվել է ԱՆ-ի կողմից»,–ասացին քաղաքապետարանից։

Ի դեպ, նմուշառման գործընթացն իրականացվում է հատուկ կարգով. մեկ օր առաջ պոլիկլինիկաների կողմից պահանջվում է նմուշառման ենթակա դպրոցների անձնակազմի տվյալները։ Դրանք մուտքագրվում են էլեկտրոնային առողջապահության համակարգ (Արմեդ)։ Պոլիկլինիկայի կողմից սահմանվում է ժամանակացույց՝ հերթերից և կուտակումների խուսափելու համար։

Տուժել են ոչ միայն դիմորդները, այլև դասախոսները. ԵՊՀ–ում դժգոհ են տեղերի զգալի կրճատումից

Նշենք, որ չեն թեստավորվի միայն այն ուսուցիչները, որոնք, առողջական վիճակից ելնելով, հեռավար կանցկացնեն դասերը։

Հիշեցնենք, որ այս տարի կորոնավիրուսային իրավիճակից ելնելով դպրոցներում դասերը կսկսվեն սեպտեմբերի 14-ին. դրանք կավարտվեն 2021թ. հունիսի 4-ին։ Հանրակրթական ուսումնական բոլոր հաստատություններում սահմանվել է 6-օրյա աշխատանքային շաբաթ։

Սեպտեմբերի 1-ն առանց դասերի. ՀՀ նախագահը շնորհավորել է սովորողներին ու մանկավարժներին

Դասերի ժամանակ ինչպես երեխաները, այնպես էլ դպրոցի ողջ անձնակազմը պարտավոր է դիմակ դնել։ Բացի այդ, աշակերտներին գրատախտակի մոտ չեն կանչելու, ինչպես նաև դասամիջոցներին թույլ չի տրվելու դասասենյակից դուրս գալ։

7498
թեգերը:
Երևանի քաղաքապետարան, թեստ, Ուսուցիչ, դպրոց, Հայաստան, կորոնավիրուս
Ըստ թեմայի
Դպրոցականները պետության հաշվին կապահովվեն բժշկական դիմակներով ու ախտահանիչներով
Որոշ աշակերտներ դպրոց կհաճախեն 3 օր. ծնողները մտահոգ են` ամեն ինչ թողնում են իրենց վրա
Հարցականներով լի ուղեցույց դպրոցների համար. այն խանգարելո՞ւ է, թե՞ օգնելու
Գևորգ Կոստանյան

Հետախուզման մեջ գտնվող ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները ցանկանում են մեկնել Արցախ

321
(Թարմացված է 17:47 29.09.2020)
Հետախուզվող նախկին պաշտոնյաներն անձամբ կամ փաստաբանների միջոցով միջնորդություն են ներկայացրել նախաքննական մարմիններին` հետախուզումը դադարեցնելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Հետախուզման մեջ գտնվող ՀՀ նախկին բարձրաստիճան 3 պաշտոնյաներ դիմել են ՀՀ իշխանություններին` հայրենիք վերադառնալու ու Արցախին օգտակար լինելու հարցով։

Արցախ մեկնելու ցանկություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, հետախուզման մեջ գտնվող Միքայել Հարությունյանը: Վերջինը 168.am-ին հայտնել է, որ ՀՀ իշխանություններից առայժմ պատասխան չի ստացել։

Սեպտեմբերի 27-ին ՀՀ դատախազությանն ու ՀՔԾ պետին է դիմել նաև ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը` իր նկատմամբ հայտարարված հետախուզումը վերացնելու միջնորդությամբ, քանի որ այդ հանգամանքը թույլ չի տալիս հատել ՌԴ սահմանն ու վերադառնալ Հայաստան։

Ընդ որում, նա պատրաստակամություն է հայտնում պատերազմական իրավիճակի ավարտից անմիջապես հետո ինքնակամ ներկայանալ նախաքննական մարմին։

13 կուսակցություն կոչով դիմել են Հայաստանի ու Արցախի իշխանություններին

ՀՀ իշխանությանը դիմած երրորդ նախկին պաշտոնյան հետախուզման մեջ գտնվող ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն է: Նա նշել է, որ ցանկանում է «օր առաջ վերադառնալ Հայաստան և իր հնարավորությունների սահմաններում աջակից լինել իր ժողովրդին»։

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների օրերին սահմանադրական կարգը տապալելու համար, հեռակա կարգով դատապարտվել է կալանքի, նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:

Գևորգ Կոստանյանը կորոնավիրուսով է վարակվել

Միհրան Պողոսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման համար։

Հիշեցնենք` Գևորգ Կոստանյանը դեռևս 2019թ-ի սեպտեմբերին «Մարտի 1»-ի գործով հրավիրվել էր հարցաքննության, սակայն ՀՔԾ–ն հայտնել էր, որ Կոստանյանն արտերկրում է և կվերադառնա 15-20 օրից։ Նա «Մարտի 1»–ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ։

Ըստ այդ մեղադրանքի` 2008–ի մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններից հետո Գևորգ Կոստանյանը պահանջել է հետին ամսաթվով կազմել և շրջանառության մեջ դնել մարտի 1-ին և 2-ին ոստիկանության կատարած գործողությունների իրավաչափությունը հիմնավորող փաստաթղթեր:

321
թեգերը:
Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), պաշտոնյա, Արցախ
Ըստ թեմայի
Միհրան Պողոսյանին նոր ծանր մեղադրանքներ կառաջադրվեն. գլխավոր դատախազ
«Իմ անձնական կարծիքով`սխալ է». Տոնոյանը` Միքայել Հարությունյանի երկքաղաքացիության մասին
Հրայր Թովմասյանի նախկին վարորդին մեղադրանք է առաջադրվել. ի՞նչ կապ ունի Միհրան Պողոսյանը
ՄԻՊ Արման Թաթոյան

Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի բնակիչները հրետակոծությունից տագնապ են ապրել

99
(Թարմացված է 16:55 29.09.2020)
Արման Թաթոյանը վստահեցնում է, որ այս պահի տվյալները վկայում են, որ խաղաղ բնակչությունը գտնվում է ակնհայտ նպատակային հրետակոծության տակ:

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացնում է, որ Վարդենիսում հրետակոծության մասին ահազանգեր է ներկայացրել Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի բժշկական անձնակազմը։

«Տուն–ինտերնատի անձնակազմից նշել են, որ հրետակոծության պատճառով խնամյալների մոտ վախ ու տագնապ է առաջացել: Հրետակոծության փաստերը հաստատվել են նաև պաշտոնական հարցման արդյունքներով»,–նշված է ՄԻՊ–ի հաղորդագրության մեջ։

Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ահազանգեր են ներկայացրել խաղաղ բնակիչները և տրամադրել նաև մոտ մեկ ժամ առաջ արված հրետակոծության լուսանկարներ: Թաթոյանը վստահեցնում է, որ այս պահի տվյալները վկայում են, որ խաղաղ բնակչությունը գտնվում է ակնհայտ նպատակային հրետակոծության տակ:

ՄԻՊ–ը փաստում է, որ առավոտյան այրվել է նաև քաղաքացիական ավտոբուս թիրախային ԱԹՍ հարձակման արդյունքում։ Սպանվել է մեկ խաղաղ բնակիչ, ինչը հաստատվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական աղբյուրներով:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 83 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

ԱԳՆ-ն հերքում է. Հայաստանն Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը չի հրթիռակոծել

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 52 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին «Գրադից» հետո. լուսանկարներ, տեսանյութ

99
թեգերը:
հրետակոծություն, Արման Թաթոյան, ՀՀ ՄԻՊ, Վարդենիս
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի վրա - 2020
Ըստ թեմայի
Վարդենիսում երկրորդ ճակատ բացելու փորձը նորություն չէ. Հովհաննիսյան
Նախարարն ու մարզպետը հրապարակել են Վարդենիսում խոցված ավտոբուսի լուսանկարները
Վարդենիսում ադրբեջանական կրակոցից խաղաղ բնակիչ է զոհվել. ՀՀ ԱԳՆ
Վրաց-թուրքական սահման

Սամցխե Ջավախքի հայերը փակել են Թուրքիայի հետ սահմանը. ո՞րն է նրանց պահանջը

81
(Թարմացված է 03:01 30.09.2020)
Այս պահին ցուցարարները հեռացել են: Նրանք մտադիր են հայ-վրացական սահմանի բացման հարցը լուծել այլ ճանապարհով։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի Sputnik. Սամցխե Ջավախքի տարածաշրջանից հարյուրավոր հայեր ի նշան բողոքի մի քանի ժամով փակել են վրաց-թուրքական սահմանը։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել է Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը։

Ցուցարարները Վրաստանի իշխանություններից պահանջել են բացել հայ-վրացական սահմանը ՝ հումանիտար բեռը Ղարաբաղ հասցնելու համար և թույլատրել կամավորների մեկնումը Արցախ։ Բացի այդ, ցուցարարները կասկածներ են հայտնել, որ Թուրքիան Վրաստանի տարածքով ռազմական բեռ է հասցնում Ադրբեջան։

Նշենք, որ նոր տիպի SARS-CoV-2 կորոնավիրուսային համաճարակի բռնկման պահից երկու երկրների միջև սահմանը փակ է։ Բացառություն են կազմում բեռնափոխադրումները։

«Սա մեզ համար առանձնակի ցավոտ է». Վրաստանի պատրիարք Իլյա II–ը դիմել է Երևանին և Բաքվին

Պետրոսյանը նշել է, որ ցուցարարները հասկացել են՝ արմատական (ռադիկալ) միջոցներով հարցը չի կարող լուծվել, և որոշել են չվնասել հայ-վրացական հարաբերությունները:

Ավելի վաղ Վրաստանի պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանի տարածքը չի կարող օգտագործվել որևէ երկրի ռազմական շահերից ելնելով, և, որ դրանով է պայմանավորված Վրաստանի տարածքով ռազմական բեռների տարանցման արգելքը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Պաստառներ ձկնկիթի փոխարեն․ հայերի հանրահավաքն ու Փարիզում Ադրբեջանի դեսպանատան արձագանքը

 

81
թեգերը:
Բողոքի ակցիա, Սահման, Վրաստանի Հանրապետություն, Ադրբեջան, Պատերազմ, Արցախ
Ըստ թեմայի
Հայ զինծառայողները մի քանի վայրկյանում երկու ԱԹՍ են խոցում. տեսանյութ
Ադրբեջանը 790 զոհ ունի, որից 180-ը` Քարվաճառի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
Հայկական զինուժը խոցել է հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյունը. տեսանյութ
Որտե՞ղ են տեղավորվել Արցախից տարհանված մարդիկ. ԱՀ պետնախարարը մանրամասներ է հայտնում