Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա
Հայաստանում շուտով կհայտնվի «Փաուերբենքշերինգ» ծառայությունը, որի նպատակն է հեշտացնել գերզբաղված մարդկանց կյանքը, որոնք սմարթֆոնը կամ որևէ այլ գաջեթ լիցքավորելու կարիք հաճախ են ունենում։ Նախաձեռնությունը նոր է ինչպես մեր երկրի, այնպես է ամբողջ տարածաշրջանի համար, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Powerfull ընկերության համահիմնադիր և տնօրեն Դավիթ Մզիկյանը։
Նախագիծը շրջանառության մեջ կդրվի սեպտեմբերի սկզբից, երբ ավարտվի վերջին փուլը՝ համակարգի փորձարկումը։

Հայաստանում նման հարթակ նախաձեռնելու գաղափարը Դավթի գլխում ծնվեց անցած տարի, երբ նա վերադարձավ Չինաստանից։ Տղան ծնունդով Թբիլիսիից է, բայց վերջին տարիներին ապրում և աշխատում էր ՉԺՀ-ում։
«Երբ Չինաստանից այստեղ տեղափոխվեցինք, աշխատանքի բերումով հաճախ էի փողոցում լինում և պարբերաբար բախվում էի վերալիցքավորման խնդրին։ Այնտեղ այնքան էի սովորել այդպիսի կենսաոճին, որ մտածեցի՝ իսկ ինչո՞ւ Հայաստանում էլ նման ծառայություն չմատուցել»,-ասաց Դավիթը։

Անմիջապես հասկացավ, թե ինչ բարդ գործընթացներ է ստիպված լինելու հաղթահարել, սակայն, ինչպես նշում է Դավիթը, եթե կա նպատակ, ուրեմն անպայման ամեն ինչ կստացվի։ Գործընթացը սկսվեց 2019թ․-ի օգոստոսի վերջին` Չինաստանում մասնագետների որոնումից։
Փաուերբենքշեյրինգը sharingeconomy-ի՝ էներգախնայողության տրամաբանությամբ է աշխատում, երբ նույն արտադրանքը միաժամանակ օգտագործում են շատ սպառողներ, ինչի արդյունքում այն ավելի հասանելի է դառնում թե՛ գնի, թե՛ սպառման մասշտաբների առումով։
Xiaomi-ն ներկայացրել է անլար լիցքավորման` աշխարհի ամենաարագ տեխնոլոգիան
Փաուերբենք-կայանները կտեղակայվեն մարդկանց զանգվածային կուտակման բոլոր կետերում՝ ռեստորաններից ու սրճարաններից մինչև առևտրի կենտրոններ։ Դավիթը պարզաբանում է`կայանները լիցքավորում են հենց փաուերբենքերը, որոնք սարքավորման մեջ են՝ էլեկտրոնային փականի տակ։ Փաուերբենքը կարելի է ստանալ QR կոդը սկանավորելուց հետո։ Դրա համար պետք է հեռախոսի մեջ ներբեռնել համապատասխան հավելվածը։

«Մարդիկ կարող են փաուերբենքը վերցնել իրենց հետ և մի քանի րոպե, ժամ կամ նույնիսկ օր հետո թողնել ցանկացած հարմար վայրում։ Բջջային հավելվածը թույլ կտա պարզել ձեր գտնվելու վայրին ամենամոտ կայանի տեղը»,-ասաց Մզիկյանը։
Նա պարզաբանեց, որ այդ ամենն արվում է հավելվածի միջոցով, որը նաև ցույց է տալիս, թե որքան ժամանակ է հարկավոր լիցքավորման համար, որքան է պետք վճարել վարձակալության համար, որտեղից կարելի է վերցնել փաուերբենքը և որտեղ թողնել և այլն։

Ի դեպ, առաջին հինգ րոպեն հեռախոսը կարելի է լիցքավորել անվճար։ 5 րոպեից ավելն արդեն վճարովի է։ Կես ժամն արժե 150 դրամ, մեկ ժամը՝ 300 դրամ, երկու ժամից մինչև 24 ժամից ավելին՝ 600 դրամ։ Գումարը գանձվում է բանկային քարտից։
Դավիթը նշեց, որ տեղական մասնագետների համար դա նոր տեխնոլոգիա էր, նրանք մի շարք բարդությունների բախվեցին։ Սակայն դա նրանց չկանգնեցրեց․սխալվելով և կրկին փորձելով նրանք կարողացան ամեն ինչ մշակել տեղական ռեսուրսներով և ուժերով։ Արդյունքում հավելվածը, տվյալների բազան, ծրագրային ապահովումը և դիզայնը՝ Made in Armenia: Չինաստանից բերել են միայն բուն արկղ-կայանները։

Մզիկյանը նշեց, որ Հայաստանում նախագծի հաջող իրականացումից հետո թիմը մտադիր է դուրս գալ վրացական և մոլդովական շուկաներ։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Սյունիքում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի։ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ նման համոզմունք հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
ՄԻՊ–ը կոնկրետ օրինակներով ու տեսանյութերով ապացուցեց, որ Սյունիքում ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու կարիք կա` ասելով, որ իրենց աշխատանքներն են փաստում այդ մասին։
«Ակնհայտ խնդիրներ կան։ Օրինակ, մեր ունեցած տեսանյութերում երևում է, թե ինչպես են Սյունիքի գյուղերի վրա կրակում։ Մասնագիտական ուսումնասիրություն է կատարվել և պարզվել է, որ «Կալաշնիկովի» ձեռքի գնդացրով, «Դրագունովի» դիպուկահար հրացանով, «Կալաշնիկովի» գնդացրով և Մ93 հրացանով են կրակում Սյունիքի գյուղերի վրա»,–ասաց Թաթոյանը` հավելելով, որ վերջին օրերին էլ Շիկահողի և Ներքին հանդի ուղղությամբ են կրակոցներ հնչել։
Նա հայտնեց նաև, որ այժմ սահմաններին կանգնած են մարդիկ, որոնք ամիսներ առաջ ծեծում և խոշտանգում էին մեր հայրենակիցներին։
Օրինակ, մենք ապացույց տեսանյութեր ունենք, որ ադրբեջանցի հրամանատարն ասում է` ընկերոջը հայի ականջներ է խոստացել և ցուցադրաբար, ծաղրի ենթարկելով, կտրում է հայի ականջները։ Մեկ ուրիշ տեսանյութում էլ քաղաքացիական անձին են ծեծի ենթարկում` ասելով, թե դուք մարդ չեք։
Թաթոյանը նշում է` ինչպե՞ս են պաշտպանվելու մարդու իրավունքները, երբ, օրինակ, Գեղարքունիքի Ներքին Հանդի դպրոցը 500 մետր է հեռու ադրբեջանակն զինված ուժերից։
ՄԻՊ–ը շեշտեց` այս ամենը հաշվի Սյունիքի ապառազմականացված անվտանգության գոտի (առնվազն 5-7 կմ տարածությամբ) ստեղծելն անհրաժեշտություն է։ Սա հիմնված է այն զինատեսակների վրա, որոնցով Ադրբեջանը շարունակում է կրակել։ Թաթոյանը հայտնեց` հարցն արդեն իսկ ներկայացրել է միջազգային կառույցներին։
Հիշեցնենք, որ Թաթոյանը դեռ 2020-ի դեկտեմբերի 22-ին հայտնել էր, թե որ համայնքից որքան տարածք է անցել թշնամուն։ Տեղ համայնքում, որի մեջ են մտնում Խոզնավարը, Խնածախը, 2000 հեկտարից ավելի մասնավոր սեփականություն կա, որից զրկվել ենք։ Շուռնուխում 11 տուն է անցել թշնամուն, Որոտանում` 326 հեկտարից ավելի մասնավոր և համայնքային սեփականություն համարվող հողատարածքներից են զրկվել։ 18-20 այգեգործական տնակներ Որոտանում կառուցվել են այն հողերի վրա, որոնք ՀՀ գործկոմի որոշումներով են հատկացվել մարդկանց, որոնցից նույնպես զրկվել ենք։
Ագարակ գյուղում մարդիկ զրկվել են 60 հա մասնավոր և համայնքային սեփականություն համարվող տարածքից, Եղվարդում` 110 հա վարելահողից և 50 հա արոտավայրից, Ճակատենում` 30 հա վարելահողից և 25 հա արոտավայրից։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀԿԵ-ն շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 2020 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գնել է «Ուրալվագոնզավոդ» ձեռնարկության արտադրության 70 նոր կիսավագոններ: Վագոնները Հայաստան են բերվել 2020 թվականի հոկտեմբերին՝ Կավկազ նավահանգիստ – Փոթի նավահանգիստ երկաթուղային լաստանավային երթուղով:
«Այս տարվա փետրվարին 29 նոր կիսավագոններ արդեն սկսել են սպասարկել Երևանից Փոթի իրականացվող պղնձի խտանյութի արտահանման փոխադրումները: Առաջին բեռնումն իրականացվել է 2021 թվականի փետրվարի 24-ին»,–նշվում է հաղորդագրության մեջ:
Ընկերությունից հավելում են, որ Հարավկովկասյան երկաթուղու շարժակազմի թարմացման գործընթացը շարունակական բնույթ է կրում:
Արտակարգ դրությունն ազդել է նաև երկաթուղու աշխատանքի վրա. ինչ պետք է անեն ՀԿԵ-ում
2021 թվականի ընթացքում այն զարգացման նոր խթան կստանա, իսկ 2021-2024 թթ. նախատեսվում է ամբողջովին նորացնել բեռնատար կիսավագոնների պարկը:
Հիշեցնենք` ՀԿԵ ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
ՀԿԵ–ն Երևանում ջերմային էլեկտրակայանի կառուցման համար խոշոր ծավալի բեռներ է փոխադրել


