Լամպ

Մի քանի ժամ շարունակ լույս չի լինի Երևանի և 6 մարզի որոշ հասցեներում

77
Հանրապետության տարածքում հոսանքազրկումներն արվում են պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևանում`

10:00-16:00 Բաղրամյան պողոտա 31ա, Գուլակյան, 80, Ա.Ավետիսյան, 70, Ա.Ավետիսյան, 80, Գոգոլի 85, 86, Քանաքեռ ՀԷԿ 2/1, 4 շենքեր, Ջեյմս Բրայսի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Բաղրամյան պողոտա, 62, Խաչատրյան, 1/4 , 30 շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, թիվ 132 դպրոց, Արղության, 29, 38, 40 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Գրիբոյեդովի 21/2, 21/4. 21/5, 21/6, 21/12, 21/13 շենքեր և հարակից ոչ բնակիչբաժանորդներ, Բարբյուսի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Հովսեփ Էմինի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Սևքարեցի Սաքոյի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Դավիթաշեն 1-ին թաղամասի 27 շենք, Բագրատունյաց պողոտա 29, 31, Վ․Շենգավիթ 10-րդ փողոց, 19ա շենքեր, Վ․Շենգավիթ 10-րդ փողոցի սեփական տներ,

Արտաշիսյան փողոցի սեփական տներ, Ֆրունզեի փողոց 60ա, Բագրատունյաց պողոտա 53 շենքեր, Ֆրունզե, Թ․Սարյան, Լ․Խաչիկյան փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Զավարյան փ. 20-55 սեփական տներ, Տոլստոյի 8-64 սեփական տներ, Երվանդ Քոչար 23, 23/7, 28 շենքեր, Չարենցի 59 շենք, Ֆիզկուլտուրնիկների 29, 29/1 շենքեր, Ալ․ Մանուկյան 36 շենք, Այգեստան 4, 5, 6, 12 փողոցներ (մասնակի), Մարտի 8-ի փողոցի 13, 18, 34, 36 տներ, Նալբանդյան 7/1, Արամի 4/3, Աբովյան 2/5, Թումանյան 35ա, Փարպեցի 9բ, Փարպեցի 11ա շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Նորքի 2-րդ միկրոշրջանի Մոլդովական 20, 50/2 բնակելի շենքեր, Դ․ Մալյան 2-27 սեփական տներ, Նորքի 9-րդ միկրոշրջանի Վիլնյուսի 45, Ավան՝ Բրյուսով թաղ․ 64, Սայաթ Նովա թաղամաս, 6, Ավան-Առինջ 1-ին միկրոշրջան, 2/13 շենքեր, հարակից ոչ բնակիչ բաժանորդներ,

Արագածոտնի մարզում`

10։00-ից 17։00 Ալագյազ (մասնակի), Ջամշլու, Գեղարոտ, Ծիլքար և Լեռնապար գյուղեր,

Արմավիրի մարզում`

11։00-ից 13։00 ք. Մեծամոր, Մայիսյան և Զարթոնք գյուղեր,

Կոտայքի մարզում`

11։00-16։00 Զովունի համայնքի 6-րդ և 39-րդ փողոցներ (մասնակի), դպրոց, մանկապարտեզ, բուժարան, երաժշտական դպրոց և հարակից բնակիչ բաժանորդներ,

11:00 – 17:00 Ձորաղբյուր, Կապուտան, Գեղաշեն, Կամարիս գյուղեր, Պտղնիի ամառանոցներ (մասնակի),

Գեղարքունիքի մարզում`

11։00-12։00 Խաչաղբյուր, Լուսակունք, Տորֆավան, Վանևան,Գեղաքար, գյուղեր, «Վեոն Արմենիա», «Վիվասել ՄՏՍ» բջջային օպերատորների կայաններ, «Կապավոր» ՍՊԸ, «Անուշ-Քնար», «Գոգա-Սեդա» գազալցակայաներ,

Լոռու մարզում`

11:00-12:00 Վանաձորի Լագեր և Վանաձոր թաղամասեր,

10:00-16:00 Ճոճկան, Մեծ Այրում,Փոքր Այրում,Թեղուտ և Քարկոփ գյուղեր,

Սյունիքի մարզում`

09:20-10:20 Քաջարան քաղաքի Տերյան փողոցի 1, 2, 3, 4 շենքեր,

10:30-15:00 Դաստակերտ քաղաք (մասնակի) և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ,

12:00-16:00 Սիսիան քաղաքի Շահումյան,Սպանդարյան,Մայիսյան, Րաֆֆու փողոցներ (մասնակի), Հ.Որոտնեցի փողոց, Թումանյան, Կամո փողոցներ,

15:00-16:00 Սիսիան քաղաքի Բակունց, Տիգրան Մեծ,Աղայան,Սայաթ-Նովա փողոցներ,

16:00-17:00 Նժդեհ գյուղ (մասնակի):

ԱԷԿ–ում հայտնված կոնյակն ու նոր տնօրենի վերաբերմունքը․ ինչ են պատմում Մարտիրոսյանի մասին

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

77
թեգերը:
Հայաստան, Գյուղ, Մարզ, Երևան, էլեկտրաէներգիա, Լույս
Ըստ թեմայի
Հայկական ատոմակայանի՝ 2020 թվականի վերանորոգումն ավարտված է․ ինչ է սպասվում հաջորդիվ
Ատոմակայանը կերիտասարդանա 80- 85 տոկոսով. ռեակտորի թրծման կայանքը հասավ Հայաստան
Հայաստանին ատոմային ռումբ հարկավո՞ր է, կամ ի՞նչն է խանգարում «միջուկային» ակումբ մտնելուն
Արման Թաթոյան. արխիվային լուսանկար

Սյունիքում պետք է ստեղծվի 5-7 կմ տարածությամբ ապառազմականացված անվտանգության գոտի. Թաթոյան

0
Արման Թաթոյանը հետևյալ հարցադրումն է անում. ինչպե՞ս են պաշտպանվելու մարդու իրավունքները, երբ, օրինակ, Գեղարքունիքի Ներքին Հանդի դպրոցը 500 մետր է հեռու ադրբեջանական զինված ուժերից։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Սյունիքում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի։ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ նման համոզմունք հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

ՄԻՊ–ը կոնկրետ օրինակներով ու տեսանյութերով ապացուցեց, որ Սյունիքում ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու կարիք կա` ասելով, որ իրենց աշխատանքներն են փաստում այդ մասին։

«Ակնհայտ խնդիրներ կան։ Օրինակ, մեր ունեցած տեսանյութերում երևում է, թե ինչպես են Սյունիքի գյուղերի վրա կրակում։ Մասնագիտական ուսումնասիրություն է կատարվել և պարզվել է, որ «Կալաշնիկովի» ձեռքի գնդացրով, «Դրագունովի» դիպուկահար հրացանով, «Կալաշնիկովի» գնդացրով և Մ93 հրացանով են կրակում Սյունիքի գյուղերի վրա»,–ասաց Թաթոյանը` հավելելով, որ վերջին օրերին էլ Շիկահողի և Ներքին հանդի ուղղությամբ են կրակոցներ հնչել։

Նա հայտնեց նաև, որ այժմ սահմաններին կանգնած են մարդիկ, որոնք ամիսներ առաջ ծեծում և խոշտանգում էին մեր հայրենակիցներին։

Օրինակ, մենք ապացույց տեսանյութեր ունենք, որ ադրբեջանցի հրամանատարն ասում է` ընկերոջը հայի ականջներ է խոստացել և ցուցադրաբար, ծաղրի ենթարկելով կտրում է հայի ականջները։ Մեկ ուրիշ տեսանյութում էլ քաղաքացիական անձին են ծեծի ենթարկում` ասելով, թե դուք մարդ չեք։

Թաթոյանը նշում է` ինչպե՞ս են պաշտպանվելու մարդու իրավունքները, երբ, օրինակ, Գեղարքունիքի Ներքին Հանդի դպրոցը 500 մետր է հեռու ադրբեջանակն զինված ուժերից։

ՄԻՊ–ը շեշտեց` այս ամենը հաշվի Սյունիքի ապառազմականացված անվտանգության գոտի (առնվազն 5-7 կմ տարածությամբ) ստեղծելն անհրաժեշտություն է։ Սա հիմնված է այն զինատեսակների վրա, որոնցով Ադրբեջանը շարունակում է կրակել։ Թաթոյանը հայտնեց` հարցն արդեն իսկ ներկայացրել է միջազգային կառույցներին։

Հիշեցնենք, որ Թաթոյանը դեռ 2020-ի դեկտեմբերի 22-ին հայտնել էր, թե որ համայնքից որքան տարածք է անցել թշնամուն։ Տեղ համայնքում, որի մեջ են մտնում Խոզնավարը, Խնածախը, 2000 հեկտարից ավելի մասնավոր սեփականություն կա, որից զրկվել ենք։ Շուռնուխում 11 տուն է անցել թշնամուն, Որոտանում` 326 հեկտարից ավելի մասնավոր և համայնքային սեփականություն համարվող հողատարածքներից են զրկվել։ 18-20 այգեգործական տնակներ Որոտանում կառուցվել են այն հողերի վրա, որոնք ՀՀ գործկոմի որոշումներով են հատկացվել մարդկանց, որոնցից նույնպես զրկվել ենք։

Ագարակ գյուղում մարդիկ զրկվել են 60 հա մասնավոր և համայնքային սեփականություն համարվող տարածքից, Եղվարդում` 110 հա վարելահողից և 50 հա արոտավայրից, Ճակատենում` 30 հա վարելահողից և 25 հա արոտավայրից։

0
Արխիվային լուսանկար

Հարավկովկասյան երկաթուղին շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ

18
(Թարմացված է 11:42 05.03.2021)
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերություն2021-2024 թթ. նախատեսվում է ամբողջովին նորացնել բեռնատար կիսավագոնների պարկը:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀԿԵ-ն շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ 2020 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գնել է «Ուրալվագոնզավոդ» ձեռնարկության արտադրության 70 նոր կիսավագոններ: Վագոնները Հայաստան են բերվել 2020 թվականի հոկտեմբերին՝ Կավկազ նավահանգիստ – Փոթի նավահանգիստ երկաթուղային լաստանավային երթուղով:

«Այս տարվա փետրվարին 29 նոր կիսավագոններ արդեն սկսել են սպասարկել Երևանից Փոթի իրականացվող պղնձի խտանյութի արտահանման փոխադրումները: Առաջին բեռնումն իրականացվել է 2021 թվականի փետրվարի 24-ին»,–նշվում է հաղորդագրության մեջ:

Ընկերությունից հավելում են, որ Հարավկովկասյան երկաթուղու շարժակազմի թարմացման գործընթացը շարունակական բնույթ է կրում:

Արտակարգ դրությունն ազդել է նաև երկաթուղու աշխատանքի վրա. ինչ պետք է անեն ՀԿԵ-ում

2021 թվականի ընթացքում այն զարգացման նոր խթան կստանա, իսկ 2021-2024 թթ. նախատեսվում է ամբողջովին նորացնել բեռնատար կիսավագոնների պարկը:

Հիշեցնենք` ՀԿԵ ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

ՀԿԵ–ն Երևանում ջերմային էլեկտրակայանի կառուցման համար խոշոր ծավալի բեռներ է փոխադրել

18
թեգերը:
Հայաստան, Հարավկովկասյան երկաթուղի (ՀԿԵ)
Ըստ թեմայի
«Ռուսական երկաթուղիներից» հաստատել են` ՀԿԵ–ի շուրջ բոլոր տարաձայնությունները վերացվել են
«Փրկիր կյանքը». ՀԿԵ-ն վարորդներին հիշեցրել է անվտանգության կանոնների կարևորության մասին
«Ուրախ եմ, որ բոլոր հարցերը փակված են»․ Կոպիրկինը` ՀԿԵ–ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին