Գյումրեցի Գևորգ Հովսեփյանն իր պատրաստած խաղալիքներով

Եռաչափ և 2D. գյումրեցի երիտասարդը էկոլոգիապես մաքուր, անվտանգ և հետաքրքիր խաղեր է ստեղծում

1452
(Թարմացված է 10:10 06.09.2020)
Երջանկահիշատակ Վանուշ պապից ժառանգած սերը փայտի հանդեպ երիտասարդ տղային ստիպեց համալսարանն ավարտելուց հետո վերադառնալ հայրենի Գյումրի և կյանքի կոչել վաղեմի երազանքը՝ էկոլոգիապես մաքուր և անվտանգ, երեխաների տրամաբանությունը զարգացնող փայտե խաղալիքներ ստեղծել:

Գյումրեցի Գևորգ Հովսեփյանի պատրաստած փայտե գլոխկոտրուկներն ու փազլները ոչ միայն ցանկացած երեխայի ազատ ժամանակը կլցնեն, այլև «կստիպեն» խաղի միջոցով մաթեմատիկա, աշխարհագրություն, պատմություն կամ երկրաչափություն սովորել: Դրանք շատ լավ դիդակտիկ նյութեր կարող են լինել ինչպես մանկապարտեզներում, այնպես էլ դպրոցներում ու հատուկ հաստատություններում:

Փայտե մատանիներ, խաղալիքներ և մոմակալներ. ինչպես է գյումրեցին ներկայացնում հայրենի քաղաքը

ԵՊՀ-ի Ինֆորմատիկայի ու կիրառական մաթեմատիկայի բաժինն ավարտած երիտասարդի գեները հաղթեցին մասնագիտական նախասիրություններին և նա, թողնելով Երևանի գործը, եկավ հայրենի Գյումրի ու տան սենյակներից մեկը փոքր արհեստանոցի վերածեց։

Экологически чистые деревянные игрушки, паззлы и головоломки, созданные 25-летним Геворком Овсепяном из Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Երեխաները խաղում են գյումրեցի Գևորգ Հովսեփյանի պատրաստած խաղալիքներով

Համակարգչով անհավանական ճշգրտությամբ անհրաժեշտ պատկերի մոդելավորումից հետո հրահանգավորվում է լազերային տպիչը, որն էլ րոպեներ անց ստանում է անհրաժեշտ պատկերը: Դետալները մշակումից հետո մեկիկ- մեկիկ հավաքվում են, անհրաժեշտության դեպքում՝ գունավորվում: Ստացված գլուխկոտրուկներն ու փազլներն առաջինը Գևորգի զարուհիները՝ Նարեն ու Ագնեսան են փորձարկում:

Геворк Овсепян из Гюмри, создающий экологически чистые деревянные игрушки, паззлы и головоломки
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գևորգ Հովսեփյանն աշխատանքի պահին

Մեզ հետ զրույցում Գևորգը պատմում է, որ  խաղալիքներ պատրաստելու ցանկությունն  ի հայտ է եկել երեխաների հետ շփվելիս՝ նախ  քույրիկի երեխաների, ապա նաև «Երազանքի ճամբարում» և Գյումրու դպրոցներից մեկում` որպես  Արմաթ ինժեներական լաբորատորիա  խմբավար աշխատելիս: Սկզբում ձեռքով էր պատրաստում, հիմա արդեն գործը հեշտացել է լազերային հաստոցի միջոցով: Լազերային ու ֆրեզերային հաստոցները Գևորգը  ձեռք է բերել դրամաշնորհային ծրագրերով:

Фотография дедушки Геворка Овсепяна - Вануша Овсепяна
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գևորգ Հովսեփյանի պապի լուսանկարն իր աշխատասենյակում

Փոքր սենյակ–արհեստանոցի պատին՝  ամենատեսանելի տեղում, հյուսն պապի դիմանկարն է: Թեև 8 տարեկան էր, երբ պապիկը մահացավ, բայց նրա` փայտե իրեր սարքելու շնորհքով թոռը մինչ օրս հպարտանում է: «Փայտամշակումը պապական արհեստ է եղել ու փոխանցվել է սերնդեսերունդ: Ես երկար ժամանակ փայտի գործ չէի արել, համալսարանն  ավարտելուց հետո այդ սերն արթնացավ: Անում եմ ամեն ինչ, որ պապիս նմանվեմ»,-պատմում է 25-ամյա երիտասարդը՝ ընդգծելով, որ իր բոլոր նպատակներն ու երազանքները կապված են հայրենի Գյումրու հետ: Փայտե խաղալիքների համար ընտրել է WOODY-GYUMRI անվանում–ապրանքանիշը, որ գնորդը իմանա՝ խաղալիքը Գյումրիում է պատրաստված:

Экологически чистые деревянные игрушки, паззлы и головоломки, созданные 25-летним Геворком Овсепяном из Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրեցի Գևորգ Հովսեփյանի պատրաստած խաղալիքները

Նրա ստեղծած խաղերը 2 տարեկանից բարձրերի համար են և տարիքային սահմանափակում չունեն: Գևորգն արդեն 4 տեսակի եռաչափ ու նույնքան էլ 2D փազլների հեղինակ է, որոնք արդեն «փորձարկում» անցել են երեխաների շրջանում:

Այս պահին ընթացքի մեջ է խաղալիքների ու ապրանքանիշի լիցենզավորման հարցը: Գևորգի նպատակը արհեստանոցը մեծացնելն ու իր ստեղծած էկո խաղալիքներն ավելի շատ արտադրելն է: Հիմա միայն պատվերների դեպքում է աշխատում:

Экологически чистые деревянные игрушки, паззлы и головоломки, созданные 25-летним Геворком Овсепяном из Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրեցի Գևորգ Հովսեփյանն այսպես արտահայտում է իր սերը հայրենի քաղաքի նկատմամբ

Ի դեպ, գլուխկոտրուկները նաև կունենան յուրահատուկ ուղեցույց, որոնք QR կոդի միջոցով քայլ առ քայլ կբացատրեն անելիքը։ Թեև երիտասարդը վստահեցնում է ՝ երեխաները շատ ճարպիկ են ու ուղեցույցի կարիքը հաճախ չեն զգում, ինչպես իր զարմուհիները, ովքեր զարմացնող արագությամբ կարողանում են հավաքել քեռու պատրաստած նույնիսկ ամենաբարդ պատկերները:

  • Գյումրեցի Գևորգ Հովսեփյանի պատրաստած խաղալիքները
    Գյումրեցի Գևորգ Հովսեփյանի պատրաստած խաղալիքները
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Երեխաները խաղում են գյումրեցի Գևորգ Հովսեփյանի պատրաստած խաղալիքներով
    Երեխաները խաղում են գյումրեցի Գևորգ Հովսեփյանի պատրաստած խաղալիքներով
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Գյումրեցի Գևորգ Հովսեփյանի պատրաստած խաղալիքների ապրանքանիշը
    Գյումրեցի Գևորգ Հովսեփյանի պատրաստած խաղալիքների ապրանքանիշը
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Գյումրեցի Գևորգ Հովսեփյանը պատրաստել է Sputnik Արմենիայի տարբերանշանը
    Գյումրեցի Գևորգ Հովսեփյանը պատրաստել է Sputnik Արմենիայի տարբերանշանը
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Գյումրեցի Գևորգ Հովսեփյանի պատրաստած խաղալիքները
    Գյումրեցի Գևորգ Հովսեփյանի պատրաստած խաղալիքները
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Գյումրեցի Գևորգ Հովսեփյանն իր պատրաստած խաղալիքներով
    Գյումրեցի Գևորգ Հովսեփյանն իր պատրաստած խաղալիքներով
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
1 / 6
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրեցի Գևորգ Հովսեփյանի պատրաստած խաղալիքները
1452
թեգերը:
փայտ, երեխա, խաղալիք, Երիտասարդ, Գյումրի
Ըստ թեմայի
Պատրաստված է Հայաստանում. գյումրեցի եղբայրները պատրաստվում են փայտե ակնոցով գրավել աշխարհը
Կիթառի փոխարեն փայտ. նեպալցի փոքրիկ տղաները հիացրել են օգտատերերին. զվարճալի տեսանյութ
Արման Թաթոյան. արխիվային լուսանկար

Սյունիքում պետք է ստեղծվի 5-7 կմ տարածությամբ ապառազմականացված անվտանգության գոտի. Թաթոյան

5
(Թարմացված է 12:29 05.03.2021)
Արման Թաթոյանը հետևյալ հարցադրումն է անում. ինչպե՞ս են պաշտպանվելու մարդու իրավունքները, երբ, օրինակ, Գեղարքունիքի Ներքին Հանդի դպրոցը 500 մետր է հեռու ադրբեջանական զինված ուժերից։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Սյունիքում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի։ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ նման համոզմունք հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

ՄԻՊ–ը կոնկրետ օրինակներով ու տեսանյութերով ապացուցեց, որ Սյունիքում ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու կարիք կա` ասելով, որ իրենց աշխատանքներն են փաստում այդ մասին։

«Ակնհայտ խնդիրներ կան։ Օրինակ, մեր ունեցած տեսանյութերում երևում է, թե ինչպես են Սյունիքի գյուղերի վրա կրակում։ Մասնագիտական ուսումնասիրություն է կատարվել և պարզվել է, որ «Կալաշնիկովի» ձեռքի գնդացրով, «Դրագունովի» դիպուկահար հրացանով, «Կալաշնիկովի» գնդացրով և Մ93 հրացանով են կրակում Սյունիքի գյուղերի վրա»,–ասաց Թաթոյանը` հավելելով, որ վերջին օրերին էլ Շիկահողի և Ներքին հանդի ուղղությամբ են կրակոցներ հնչել։

Նա հայտնեց նաև, որ այժմ սահմաններին կանգնած են մարդիկ, որոնք ամիսներ առաջ ծեծում և խոշտանգում էին մեր հայրենակիցներին։

Օրինակ, մենք ապացույց տեսանյութեր ունենք, որ ադրբեջանցի հրամանատարն ասում է` ընկերոջը հայի ականջներ է խոստացել և ցուցադրաբար, ծաղրի ենթարկելով կտրում է հայի ականջները։ Մեկ ուրիշ տեսանյութում էլ քաղաքացիական անձին են ծեծի ենթարկում` ասելով, թե դուք մարդ չեք։

Թաթոյանը նշում է` ինչպե՞ս են պաշտպանվելու մարդու իրավունքները, երբ, օրինակ, Գեղարքունիքի Ներքին Հանդի դպրոցը 500 մետր է հեռու ադրբեջանակն զինված ուժերից։

ՄԻՊ–ը շեշտեց` այս ամենը հաշվի Սյունիքի ապառազմականացված անվտանգության գոտի (առնվազն 5-7 կմ տարածությամբ) ստեղծելն անհրաժեշտություն է։ Սա հիմնված է այն զինատեսակների վրա, որոնցով Ադրբեջանը շարունակում է կրակել։ Թաթոյանը հայտնեց` հարցն արդեն իսկ ներկայացրել է միջազգային կառույցներին։

Հիշեցնենք, որ Թաթոյանը դեռ 2020-ի դեկտեմբերի 22-ին հայտնել էր, թե որ համայնքից որքան տարածք է անցել թշնամուն։ Տեղ համայնքում, որի մեջ են մտնում Խոզնավարը, Խնածախը, 2000 հեկտարից ավելի մասնավոր սեփականություն կա, որից զրկվել ենք։ Շուռնուխում 11 տուն է անցել թշնամուն, Որոտանում` 326 հեկտարից ավելի մասնավոր և համայնքային սեփականություն համարվող հողատարածքներից են զրկվել։ 18-20 այգեգործական տնակներ Որոտանում կառուցվել են այն հողերի վրա, որոնք ՀՀ գործկոմի որոշումներով են հատկացվել մարդկանց, որոնցից նույնպես զրկվել ենք։

Ագարակ գյուղում մարդիկ զրկվել են 60 հա մասնավոր և համայնքային սեփականություն համարվող տարածքից, Եղվարդում` 110 հա վարելահողից և 50 հա արոտավայրից, Ճակատենում` 30 հա վարելահողից և 25 հա արոտավայրից։

5
Արխիվային լուսանկար

Հարավկովկասյան երկաթուղին շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ

18
(Թարմացված է 11:42 05.03.2021)
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերություն2021-2024 թթ. նախատեսվում է ամբողջովին նորացնել բեռնատար կիսավագոնների պարկը:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀԿԵ-ն շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ 2020 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գնել է «Ուրալվագոնզավոդ» ձեռնարկության արտադրության 70 նոր կիսավագոններ: Վագոնները Հայաստան են բերվել 2020 թվականի հոկտեմբերին՝ Կավկազ նավահանգիստ – Փոթի նավահանգիստ երկաթուղային լաստանավային երթուղով:

«Այս տարվա փետրվարին 29 նոր կիսավագոններ արդեն սկսել են սպասարկել Երևանից Փոթի իրականացվող պղնձի խտանյութի արտահանման փոխադրումները: Առաջին բեռնումն իրականացվել է 2021 թվականի փետրվարի 24-ին»,–նշվում է հաղորդագրության մեջ:

Ընկերությունից հավելում են, որ Հարավկովկասյան երկաթուղու շարժակազմի թարմացման գործընթացը շարունակական բնույթ է կրում:

Արտակարգ դրությունն ազդել է նաև երկաթուղու աշխատանքի վրա. ինչ պետք է անեն ՀԿԵ-ում

2021 թվականի ընթացքում այն զարգացման նոր խթան կստանա, իսկ 2021-2024 թթ. նախատեսվում է ամբողջովին նորացնել բեռնատար կիսավագոնների պարկը:

Հիշեցնենք` ՀԿԵ ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

ՀԿԵ–ն Երևանում ջերմային էլեկտրակայանի կառուցման համար խոշոր ծավալի բեռներ է փոխադրել

18
թեգերը:
Հայաստան, Հարավկովկասյան երկաթուղի (ՀԿԵ)
Ըստ թեմայի
«Ռուսական երկաթուղիներից» հաստատել են` ՀԿԵ–ի շուրջ բոլոր տարաձայնությունները վերացվել են
«Փրկիր կյանքը». ՀԿԵ-ն վարորդներին հիշեցրել է անվտանգության կանոնների կարևորության մասին
«Ուրախ եմ, որ բոլոր հարցերը փակված են»․ Կոպիրկինը` ՀԿԵ–ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին