Արմեն Սարգսյանն ու Նունե Սարգսյանը

Հաճախակի այցելենք Գյումրի. Արմեն Սարգսյանը շնորհավորել է քաղաքի տոնը

53
(Թարմացված է 10:44 05.09.2020)
ՀՀ նախագահի աշխատակազմը հրապարակել է Արմեն Սարգսյանի և Նունե Սարգսյանի լուսանկարները` Գյումրու ֆոնին։

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Գյումրու տոնը։ Նրա շնորհավորանքը հրապարակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում։

«Գյումրին յուրօրինակ քաղաք է, հարուստ՝ գեղեցիկ պատմությամբ ու սրտաբաց մարդկանցով։ Նա առաջարկելու շատ բան ունի՝ և՛ սեր, և՛ ջերմ միջավայր, և՛ մշակույթ, և՛ համեղ ուտելիք... Ամեն ինչ։ Հաճախակի՛ այցելենք Գյումրի՝ վայելելու նրա ինքնատիպ մարդկային ու մշակութային կոլորիտը»,– ասել է նախագահը։

Գյումրին սիրելու նուրբ արվեստը, կամ ինչպես Դերենիկը գնեց Դերենիկի տունը

Հիշեցնենք` այս տարի «Գյումրու օր» տոնակատարությունը՝ պայմանավորված աշխարհում տիրող համավարակային իրավիճակով և Հայաստանում հայտարարված արտակարգ դրությամբ, անցկացվելու է առցանց ՝ «Իմ սեր Գյումրի» խորագրով։ Գյումրու օրվա կապակցությամբ այսօր հնարավոր է առցանց էքսկուրսիա կատարել Ասլամազյան քույրերի պատկերասրահ, Գյումրու պատմության թանգարան, Հովհաննես Շիրազի հուշատուն–թանգարան, Գյումրու համայնքային ցուցասրահ, Ավետիք Իսահակյանի տուն–թանգարան, Մհեր Մկրտչյանի թանգարան, «Մայր Հայաստան» հուշահամալիր։ Ժամը 20։00-ին տոնական առցանց համերգ է նախատեսված։ «Դեղձանիկ» վոկալ-էստրադային համույթի սաները տոնի առթիվ խաղաղության ու սիրո յուրօրինակ կոչով են հանդես եկել։ Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը հրապարաել է նրանց «Հաղթել սիրով» երգը։

Ինչպես գյումրեցի տղամարդը սկսեց յուրօրինակ կտավներ ստեղծել գրչով

Գյումրու ավագանին հունիսի 10-ին կայացած նիստում քաղաքի օրվա միջոցառումների կազմակերպման համար 8 մլն դրամ էր հատկացրել, այնքան, որքան 2019թ-ի տոնակատարության համար։ Քաղաքապետն ու ներկաները հույս էին հայտնել, որ համավարակը կնահանջի և քաղաքի օրը հնարավոր կլինի նշել մեծ շուքով։

Աճեմյանցիները 6 ամիս անց «պարտքը» տվեցին երեխաներին. բացօթյա ներկայացում Գյումրիում

53
թեգերը:
Նունե Սարգսյան, Արմեն Սարգսյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Բայց չէ՞ որ ինքն էլ է զինվոր...». 38–ամյա Բագրատ Օհանյանն օգնության կարիք ունի
Եթե չլիներ «կորոնան». ինչպես թագավարակը հայերին ստիպեց գներ իջեցնել ու ճանաչել Հայաստանը
Հրշեջի գործը երակներում, կամ ինչու են փրկարարներին Գյումրիում «գիժ» կոչում
«Red Wings»-ի ինքնաթիռ

Հայտնի է Մոսկվա-Երևան նոր չվերթերի ժամանակացույցը

79
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը տեղեկացրել է նոր չարտերային չվերթների մասին:

Երևան, 22 սեպտեմբերի - Sputnik. Մոսկվայից Երևան երկու նոր չվերթերը նախատեսված են սեպտեմբերի 26-ին և 30-ին: Լուրը Facebook-ի իր էջում հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը:

Սեպտեմբերի 26–ին «Դոմոդեդովո» օդանավակայանից չարտերային չվերթը կիրականացնի «Red Wings» ավիաընկերությունը (թռիչքը ՝ ժամը 17:00-ին), իսկ սեպտեմբերի 30–ին «Զվարթնոցում» վայրէջք կկատարի նույն օդանավակայանից մեկնած «Nord Star» ավիաընկերության ինքնաթիռը (թռիչքը ՝ 11:00-ին):

Ավիատոմսերը կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի № 85 և 94 դրամարկղերում կամ ավիաընկերությունների մոսկովյան ներկայացուցչություններում: Տոմսերի արժեքը ՝ 14 700 ռուբլի։

Ավելի քան 300 մարդ կարողացել է Հայաստանից Ռուսաստան գնալ

79
թեգերը:
դեսպանատուն, Դոմոդեդովո, տոմս, «Զվարթնոց» օդանավակայան, չվերթ, Մոսկվա, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Մոսկվայից Երևան նոր չարտերային չվերթեր կլինեն. տոմսի գինը 94 հազար դրամի սահմաններում է
Ռուսաստանից Հայաստան կժամանի հերթական չարտերային չվերթը
Ռուսաստանը վերականգնում է չվերթերը մի շարք երկրների հետ. Հայաստանը ցանկում չկա
Առաջիկա օրերին Մոսկվա-Երևան չարտերային չվերթեր կլինեն
Սննդամթերք՝ սուպերմարկետում

Սննդամթերք, որը նվազեցնում է ուռուցքաբանական և սրտի հիվանդությունների առաջացման վտանգը

55
(Թարմացված է 10:11 22.09.2020)
Բրնձի բաղադրության մեջ գտնվող հակաօքսիդանտները հակաբորբոքային ազդեցություն ունեն և նվազեցնում են կրցքագեղձի ու հաստ աղիքի քաղցկեղի վտանգը։

ԵՐԵՎԱՆ, 21-ը սեպտեմբերի – Sputnik. Շագանակագույն բրինձը նպաստում է քաղցկեղի ու սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վտանգը։ Այս մասին տեղեկացնում է FoodNews-ը։

Բրնձի այս տեսակը կանխում է խոլեստերինի կուտակումը երակներում՝ մագնիումի ու սելենի շնորհիվ։

Բացի այդ, բրնձի բաղադրութզյան մեջ գտնվող հակաօքսիդանտները հակաբորբոքային ազդեցություն ունեն և նվազեցնում են կրծքագեղձի ու հաստ աղիքի քաղցկեղի վտանգը։

Բրինձը հարուստ է սպիտակուցներով ու բջիջներով, որոնք կարգավորում են աղիների աշխատանքը։ Դրանք նաև պահպանում են արյան մեջ շաքարի նորմալ մակարդակը։

Ինչ ուտել նիհարելու համար․ դիետիկ նախաճաշի 5 բաղադրատոմս

 

55
թեգերը:
սիրտ, քաղցկեղ, հիվանդություն
Ըստ թեմայի
Սխտորի օգուտն ու վնասը. ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ սխտոր ենք ուտում
«Սննդի համաշխարհային քարտեզը» ներկայացնում է հայկական համեղ ապուրների լավագույն վեցնյակը
Վայելիր ու մնա նիհար․ 3 դիետիկ քաղցրավենիք, որոնք չեն գիրացնի ձեզ
Զբոսաշրջիկներ. արխիվային լուսանկար

«Բյութի օֆ Արմենիա» տուրիստական գործակալության տնօրենի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

4
(Թարմացված է 14:07 22.09.2020)
«Բյութի օֆ Արմենիա» տուրիստական կազմակերպության գործունեությունից տուժած քաղաքացիները կարող են դիմել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն որոշում է կայացրել «Բյութի օֆ Արմենիա տուր» տուրիստական գործակալության տնօրենին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետով ներգրավել որպես մեղադրյալ։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Տեղեկությունը հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է «Բյութի օֆ Արմենիա տուր» տուրիստական գործակալության տնօրենի կողմից առերևույթ խարդախությամբ` խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, տարբեր անձանցից դիտավորությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ քրեական գործի նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնին բազմաթիվ քաղաքացիներից դիմումներ են ստացվել: Դեպքերի առթիվ հարուցվել են մի շարք քրեական գործեր, որոնք միացվել են մեկ վարույթում:

Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Զբոսաշրջիկներին «գցած» 25-ամյա Աննա Սահակյանն ազատության մեջ է. տուժածները դժգոհ են

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Բոլոր այն քաղաքացիներն, ովքեր տուժել են «Բյութի օֆ Արմենիա» տուրիստական կազմակերպության գործունեությունից, խնդրում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին (hասցե՝ ք.Երևան, Վրացյան 90)։

Զբոսաշրջիկներին Եգիպտոսում թողած տուրիստական գործակալության տնօրենին մեղադրանք է առաջադրվել

4
թեգերը:
«Բյութի օֆ Արմենիա» տուրիստական գործակալություն, հետախուզվող, Քննչական կոմիտե
Ըստ թեմայի
Ներքին զբոսաշրջությունը չի փրկի. ինչն է Հայաստանում «սպանում» տուրօպերատորներին
Վահեի խաբեության զոհ դարձածների նոր պատմությունները. նրանք հյուրանոցներին էլ են մեղադրում
«Բյութի օֆ Արմենիայից» տուժածները կարող են դիմել Հայաստանի քննչական կոմիտե