Վերին Լարսում մնացած քաղաքացիները

Լարսում մնացած հայերից 3-ը Երևան կմեկնեն Մինվոդիից, տոմսերը հյուպատոսն է գնել

154
(Թարմացված է 23:03 04.09.2020)
ՀՀ քաղաքացիներն արդեն մի քանի օր է` Վերին Լարսում են։ Դոնի Ռոստովում Հայաստանի հյուպատոս Վարդան Ասոյանը հոգացել է, որ նրանցից երեքն ինքնաթիռով հասնեն Երևան։

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 1-ից Վերին Լարսում մնացած ՀՀ քաղաքացիներից երեքն այս պահին Մինվոդի են ուղևորվում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրանից մեկը, ով չցանկացավ հրապարակել իր անունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ մի խումբ քաղաքացիներ (ընդհանուր` 25 մարդ) որոշել են Հայաստան հասնել ցամաքային ճանապարհով և մնացել են Վերին Լարսում։ Նրանց թվում կանայք և երեխաներ կան։ Քաղաքացիներից մեկը մեզ ասել էր, որ հայրենիք հասնելու համար այս ճանապարհն են ընտրել նախևառաջ գումարի բացակայության պատճառով։

Մեր զրուցակիցը սեպտեմբերի 1-ից անցակետում է գտնվել առաջին կարգի հաշմանդամ հոր և առողջական խնդիրներ ունեցող մոր հետ։

«Ես դիմեցի Լարսում մեր ներկայացուցիչներին, պատմեցի խնդիրների մասին։ Նրանք զեկուցեցին հյուպատոսություն։ Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը մեզ համար Երևանի տոմսեր ձեռք բերեց», – ասաց նա։

Նրա խոսքով` Մինվոդի–Երևան չվերթը նախատեսված է շաբաթ առավոտյան։ Նա սեփական ավտոմեքենայով ծնողների հետ Ռուսաստան էր մեկնել դեռ դեկտեմբերին։ Հետո սահմանները փակվել էին, և ընտանիքը չէր կարողացել Հայաստան վերադառնալ, տոմս գնելու գումար էլ չէին ունեցել։

Հիշեցնենք, որ Վրաստանում մարտից օտարերկրացիների մուտքի արգելք է գործում։ Արգելքը չի տարածվում բեռնափոխադրումների վրա։

Կազբեկ–Վերին Լարս սահմանային անցակետի ճանապարհը Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ գործող ցամաքային ճանապարհն է։

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը սեպտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, ասել էր, որ Վերին Լարսում հավաքված ՀՀ քաղաքացիները ստիպված կլինեն օգտվել չարտերային չվերթերից, քանի որ ցամաքային ճանապարհը դեռ փակ է։

ՀՀ–ում կորոնավիրուսով վարակված ավելի քան 200 հազար մարդ կա՞. փորձագետը հաշվարկներ է արել

154
թեգերը:
հայեր, Վերին Լարս, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Վերին Լարսի այլընտրանք. ռուսական ընկերությունը հայկական բիզնեսին լաստանավ է տրամադրել
Արդիականացումը չի՞ փրկի․ որն է Վերին Լարսի անցակետի խնդրի լուծումը
Արխիվային լուսանկար

Եղվարդի բնակիչը պատերազմի օրերին գնված 17 մլն դրամի զինվորական հանդերձանքը փորձել է այրել

5
(Թարմացված է 11:07 05.03.2021)
«Եղվարդի 30-ամյա բնակչին, սակայն, չի հաջողվել ամբողջությամբ այրել զինվորական հանդերձանքը, քանի որ քաղաքացիները նկատել են հրդեհը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Եղվարդ քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել զինվորական հանդերձանքը դիտավորությամբ ոչնչացնելու փորձ կատարելու համար։

«Եղվարդի 30-ամյա բնակիչը 2020թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, դիտավորյալ և վառելանյութի օգտագործմամբ փորձել է հրկիզել Եղվարդի Ազատամարտիկների փողոցում գտնվող, քաղաքացիական նախաձեռնության անդամների կողմից ձեռք բերված 17.375.000 դրամ արժողության զինվորական հանդերձանքը: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ հրդեհը նկատվել է քաղաքացիների կողմից և մարվել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Եղվարդ քաղաքի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ) 3-րդ մասի 1-ին կետով:

Նա կալանավորվել է։

Նախաքննությունը շարունակվում է:

Առաքելյանն ասաց` Հայաստանիդ վարչապետին բողոքիր. կամավորներն իրենց հասանելիք փողն են ուզում

5
թեգերը:
Քննչական կոմիտե, համազգեստ, Զինվոր, Եղվարդ
Արխիվային լուսանկար

442 նոր դեպք, 7 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

70
(Թարմացված է 10:47 05.03.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 5249 մարդ, կատարվել է 744863 թեստավորում, առողջացել են վարակվածներից 164463-ը։ Գրանցվել է մահվան 3215 դեպք (+7)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և հասել 822-ի։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։

Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով

Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

70
թեգերը:
Հայաստան, Մահ, համավարակ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
«Ռենկոյի» խոշոր ներդրումն անժամկետ հետաձգվում է. պատճառը կորոնավիրուսն ու պատերազմն են
Քոչարյանը կարծում է`իր կորոնավիրուսի թեստի պատասխանը կեղծել են, որպեսզի Մոսկվա չմեկնի
Կորոնավիրուսի դինամիկան հասել է 16 տոկոսի. վերահսկողությունը կխստացվի