Ավոկադո

Սննդաբանը նշել է այն մթերքը, որն անհրաժեշտ է բոլոր նիհարողներին

246
(Թարմացված է 16:31 04.09.2020)
Այդ պտղի միջուկը պարունակում է հսկայական քանակությամբ վիտամիններ և միկրոտարրեր, որոնք օգնում են ազատվել ավելորդ քաշից:

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Սննդաբան Օլգա Դեքերը վստահեցնում է, որ ավոկադոյի պտուղները նպաստում են աղեստամոքսային համակարգի աշխատանքի բարելավմանը, ճարպի այրմանը և նիհարելուն:

Ավոկադոյի պտուղները հարուստ են ֆոլաթթվով, B, A, C, K խմբի վիտամիններով, ինչպես նաև կալցիումով, կալիումով, ֆոսֆորով, երկաթով, նատրիումով, պղնձով, մագնեզիումով և յոդով:

«Կես ավոկադոն պարունակում է 7 գրամ բջջանյութ, ինչը օրական նորմայի գրեթե 30 տոկոսն է։ Բացի այդ, օլեինաթթուն նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, իսկ L-կարնիտինն արագացնում է նյութափոխանակությունը և օգնում է «այրել» ավելորդ քաշը», - գրել է Դեքերը իր ինստագրամյան էջում:

Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ ձմերուկ ենք ուտում

Ավոկադոն համարվում է բարձր կալորիականությամբ մթերք (100 գրամում՝ 212 կկալ), սակայն, չնայած դրան, նպաստում է նիհարելուն՝ շնորհիվ դյուրամարս մոնոհագեցած ճարպերի:

Բացի այդ, այս պտուղը խոլեստերին չի պարունակում։ Իսկ սպիտակուցի մեծ քանակության շնորհիվ այն անփոխարինելի է բուսակերների համար։

Վայելիր ու մնա նիհար․ 3 դիետիկ քաղցրավենիք, որոնք չեն գիրացնի ձեզ

Այդուհանդերձ, ավոկադոյի հետ պետք է շատ զգույշ լինել։ Բանն այն է, որ ուտել կարելի է միայն ավոկադոյի պտղամիսը։ Իսկ այ կեղևն ու կորիզը թունավոր են, դրանք ոչ մի դեպքում չի կարելի ուտել։

Հատկանշական է, որ 1998թ․-ին այս պտուղն իր էներգատարողության համար հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Լյարդի սուր հիվանդություններ ունեցող մարդիկ պետք է սննդակարգից բացառեն ավոկադոն, ինչպես նաև մյուս յուղոտ մթերքները։

«Զրոյական» կալորիականություն ունեցող մթերքներ. կարելի է նաև ճիշտ սնվելով նիհարել

 

246
թեգերը:
նիհարել, օրգանիզմ
Ըստ թեմայի
Ինչպես Նարինեն 10 օրում նիհարեց և դարձավ Լիլիթ Բաբասյանի հայտարարած մարաթոնի հաղթողը
Ուզու՞մ եք 5 օրում 5 կիլոգրամ նիհարել․ դետոքս ծրագիր` ֆիտնես–մարզիչ Հովհաննես Ավագյանից
Լոլիտան այնքան է նիհարել, որ անճանաչելի է դարձել
Արխիվային լուսանկար

Եղվարդի բնակիչը պատերազմի օրերին գնված 17 մլն դրամի զինվորական հանդերձանքը փորձել է այրել

19
(Թարմացված է 11:12 05.03.2021)
Եղվարդի 30-ամյա բնակչին, սակայն, չի հաջողվել ամբողջությամբ այրել զինվորական հանդերձանքը, քանի որ քաղաքացիները նկատել են հրդեհը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Եղվարդ քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել զինվորական հանդերձանքը դիտավորությամբ ոչնչացնելու փորձ կատարելու համար։

«Եղվարդի 30-ամյա բնակիչը 2020թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, դիտավորյալ և վառելանյութի օգտագործմամբ փորձել է հրկիզել Եղվարդի Ազատամարտիկների փողոցում գտնվող, քաղաքացիական նախաձեռնության անդամների կողմից ձեռք բերված 17.375.000 դրամ արժողության զինվորական հանդերձանքը: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ հրդեհը նկատվել է քաղաքացիների կողմից և մարվել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Եղվարդ քաղաքի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ) 3-րդ մասի 1-ին կետով:

Նա կալանավորվել է։

Նախաքննությունը շարունակվում է:

Առաքելյանն ասաց` Հայաստանիդ վարչապետին բողոքիր. կամավորներն իրենց հասանելիք փողն են ուզում

19
թեգերը:
Քննչական կոմիտե, համազգեստ, Զինվոր, Եղվարդ
Ըստ թեմայի
Երբեմն ճշմարտությունը շատ դառն ու վտանգավոր է լինում. Փաշինյանն ընդունել է կամավորներին
Կամավորներին զինաթափել են... ինչ էր կատարվում Քարվաճառում նոյեմբերի 9–ից հետո
Արցախի պատերազմին կամավոր մեկնածները յուրացրել ու փորձել են վաճառել զենքեր. տեսանյութ
Արխիվային լուսանկար

442 նոր դեպք, 7 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

79
(Թարմացված է 10:47 05.03.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 5249 մարդ, կատարվել է 744863 թեստավորում, առողջացել են վարակվածներից 164463-ը։ Գրանցվել է մահվան 3215 դեպք (+7)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և հասել 822-ի։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։

Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով

Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

79
թեգերը:
Հայաստան, Մահ, համավարակ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
«Ռենկոյի» խոշոր ներդրումն անժամկետ հետաձգվում է. պատճառը կորոնավիրուսն ու պատերազմն են
Քոչարյանը կարծում է`իր կորոնավիրուսի թեստի պատասխանը կեղծել են, որպեսզի Մոսկվա չմեկնի
Կորոնավիրուսի դինամիկան հասել է 16 տոկոսի. վերահսկողությունը կխստացվի