ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի Դաշնությունում ապրող և աշխատող ՀՀ քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում Ազգային ժողովի դիմաց։ Նրանք պահանջում են հանդիպում իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ և քննարկել ՌԴ–ի հետ սահմանների բացման հարցը:
«Բոլորս հայտնվել ենք մի իրավիճակում, երբ պետք է լուծենք օրվա հացի խնդիրը, և ուզում ենք իմանալ, թե որքան է տևելու այս իրավիճակը, որպեսզի հասկանանք, թե ինչպես պետք է առաջ շարժվենք։ Մարդիկ չգիտեն երեխաներին դպրոց ուղարկեն թե սպասեն, որ սահմանները բացվի և երեխաները հաճախեն իրենց դպրոց»,- ասաց բողոքի ակցիայի մասնակից Բենեդիկտ Մանգասարյանը։
Նա հավելեց, որ ակցիայի մասնակիցներն ընդամենը ուզում են հանդիպել իշխող կուսակցության պատգամավորների հետ։ Նա կոչ արեց չքաղաքականացնել հարցը, քանի որ ցուցարարները բախվել են սոցիալական խնդիրների և չեն կարող երկար մնալ Հայաստանում։ Իսկ ՌԴ–ում շատերը թողել են իրենց ընտանիքի անդամներին, տունն ու աշխատանքը։
«Մենք այստեղ տուն չունենք, մեր ընտանիքները մնացել են Ռուսաստանում: Կորոնավիրուսի պատճառով չենք կարողանում հետ վերադառնալ: Խնդրում ենք նախարարներին, որոնք իրավասու են մեզ օգնելու, թող օգնեն, մենք գնանք հասնենք մեր ընտանիքներին: Արդեն 10 ամիս է այստեղ ենք: Ես թոշակառու եմ, 35 հազար դրամ եմ ստանում, ինչպե՞ս ապրեմ դրանով: Ես այնտեղ աշխատում եմ: Էստեղ վարձով եմ ապրում, իսկ վարձը 100-120 հազար դրամ է: Մի՞թե կարելի է ընտանիքները բաժանել կորոնավիրուսի պատճառով»,-ասաց մյուս ցուցարարը։
Որ երկրները և երբ կբացեն սահմանները
Ցուցարարների հետ հանդիպեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և ասաց, որ արդեն հինգ ամիս է ՝ զբաղվում է ինչպես այդտեղ հավաքված քաղաքացիների, այնպես էլ ՌԴ–ից սեփական մեքենաներով Հայաստան գալ ցանկացողների խնդիրներով։
Նրա խոսքով` Հայաստանն արդեն բացել է սահմանը ՌԴ քաղաքացիների համար, իսկ Ռուսաստանը սպասում է, որ Հայաստանում արտակարգ դրության ռեժիմն ավարտվի, նոր սահմանները բացի։
Պատգամավորը ևս մեկ անգամ նշեց, որ երկրի ամբողջ տարածքում հայտարարվող կարանտինը, որն ավելի մեղմ է, քան արտակարգ դրության գործող ռեժիմը, կարող է մոլորության մեջ գցել գործընկեր երկրներին և սահմանները մնան փակ։ Հետևաբար, պետք է հրաժարվել կարանտին հայտարարելու մտքից, սակայն պահպանել ողջամիտ սահմանափակումները։
Հիշեցնենք՝ ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիները օգոստոսի 12–ից սկսած բողոքի ակցիաներ են իրականացնում, սակայն ոչ մի հստակ պատասխան չեն լսել, չնայած, որ բազմաթիվ նամակներ են ուղղել արտգործնախարարությանն ու կառավարությանը։
Սեպտեմբերի 1-ից ՀՀ 25 քաղաքացի մնացել են Վերին Լարսի ռուսական կողմի անցակետում։ Նրանք պահանջում են իրենց թույլ տալ հայրենիք վերադառնալ Վրաստանի տարածքով և սեփական մեքենաներով։
Նշենք, որ ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվում է սեպտեմբերի 12-ից հետո Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը փոխարինել կարանտինով։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Եղվարդ քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել զինվորական հանդերձանքը դիտավորությամբ ոչնչացնելու փորձ կատարելու համար։
«Եղվարդի 30-ամյա բնակիչը 2020թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, դիտավորյալ և վառելանյութի օգտագործմամբ փորձել է հրկիզել Եղվարդի Ազատամարտիկների փողոցում գտնվող, քաղաքացիական նախաձեռնության անդամների կողմից ձեռք բերված 17.375.000 դրամ արժողության զինվորական հանդերձանքը: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ հրդեհը նկատվել է քաղաքացիների կողմից և մարվել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Եղվարդ քաղաքի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ) 3-րդ մասի 1-ին կետով:
Նա կալանավորվել է։
Նախաքննությունը շարունակվում է:
Առաքելյանն ասաց` Հայաստանիդ վարչապետին բողոքիր. կամավորներն իրենց հասանելիք փողն են ուզում
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 5249 մարդ, կատարվել է 744863 թեստավորում, առողջացել են վարակվածներից 164463-ը։ Գրանցվել է մահվան 3215 դեպք (+7)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և հասել 822-ի։
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։
Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով
Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։


