ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբորի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Երևանում՝
10։00-16։00 Արշակունյաց պող․50 բնակելի շենք, Մաշտոցի պող. 10, 16, 16ա շենքեր, Գր․ Լուսավորիչ փ. 3, 3/1, 3/2, 3/3 շենքեր, Զաքյան փ. 10 շենք, Բրյուսովի փ. 1, 2 , 19, 21, 23, 28, 38, 39, 48, 54 շենքեր, Արշակունյաց պող. 18/1-18/4, 54/1, 54/2, 54/3, 52, 56 շենքեր, թիվ 140 մանկապարտեզ, «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն, Չեխովի փ․ 29, 31, 31/1, 35 շենքեր, Եղ․ Թադևոսյան փ․ 2, 4, 6 շենքեր, Մանթաշյան փ․ 5, Բագրատունյաց պող․ 39 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զավարյան փ. 20-55 սեփական տներ, Տոլստոյի փ. 8-64 սեփական տներ, Եր․ Քոչարի փ. 23, 23/7, 28 շենքեր, Չարենցի փ. 59 շենք, Ֆիզկուլտուրնիկների փ. 29, 29/1 շենքեր, Ալեք Մանուկյան փ. 36 շենք, Այգեստան 4, 5, 6, 12 փողոցներ մասնակի, Մարտի 8-ի փողոցի 13, 18, 34, 36 սեփական տներ, Աբովյան փակուղու հասցեներ, Չարենցի փ. 10 շենք, Տերյան փ. 65 շենք, Նալբանդյան փ. 33 շենք, Թումանյան փ. 10 շենք, Խորենացի փ. 29 շենք, Չայկովսկի փ. 34 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Պռոշյան փ. 2 շենք, Գյուլբենկյան փ. 42, 46 շենքեր, Ա.Խաչատրյան փ. 9 շենք, Հր.Քոչար փ. 23 շենք, Կիևյան փ. 6 շենք, Թբիլիսյան խճ. 7 շենք 1-ին մուտք, Փափազյան փ. 28ա շենք, Խաչատրյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ռայնիսի փ. 89 և Գոգոլի փ. 87 շենքեր, Խաչատրյան փ. 1/2, 32 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 132 դպրոց, թիվ 33 մանկապարտեզ, Արաբկիր 49 փողոցի սեփական տներ, Հյուսիսային Ճառագայթ սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավթաշեն 2-րդ թաղ․ 36 շենք, Դավթաշեն 4-րդ թաղ․ 17/1 շենք, Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 8, 41, 45, 49, 53, 55, 55ա, 55բ, 57, 63, 65, 71, 73, 79 շենքեր, Վիլնյուսի փ. 49 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 104 մսուր մանկապարտեզ, թիվ 197 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Դ․ Մալյան փ. 12-33 սեփական տներ, Նոր Նորք 5-րդ զանգ.՝ Միկոյան փ. 10 շենք, Նոր Նորք 6-րդ զանգ.՝ Լյուքսեմբուրգի փ. 7, Լյուքսեմբուրգի 1-ին նրբ․ 7 շենք, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Խորենացի փ. 3 շենք, Ավան՝ Սայաթ-Նովա թաղ. 4 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան Առինջ 2-րդ միկրո.՝ 1/5 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Կոտայքի մարզում՝
10։00-15։00 Գեղաշեն, Զովք գյուղեր և հարակից տարածքներ,
10։00-16։00 Եղվարդ համայնք, Շահումյան, Սպանդարյան, Սաֆարյան, Գայի փողոցները, Շիրակի, Կոմիտասի, Աբովյանի, Չարենցի, Իսահակյան փողոցներ մասնակի, Բոլոր հողեր և Կալեր թաղամասեր, Ծիրանանոց թաղամաս մասնակի,
10։30-16։30 Քասախ համայնքն ամբողջությամբ, Զովունի համայնք 35, 36, 37 փողոցներ,
Արագածոտնի մարզում՝
11։00-14։00 Երզնկա, Ագարակ և Աղձք գյուղեր,
11։00-14։30 Ակունք, Կարմրաշեն, Ոսկեթաս, Եղնիկ, Շղարշիկ և Իրինդ գյուղեր,
Շիրակի մարզում՝
10։00-14։00 Աշոցքի տարածաշրջան, Բաշգյուղ գյուղ,
10:00-16:00 Աշոցքի տարածաշրջան, Թորոսգյուղ գյուղի կենտրոնական մաս մասնակի,
Լոռու մարզում՝
10:00-16:00 Շնող, Ճոճկան, Մեծ Այրում, Փոքր Այրում, Թեղուտ և Քարկոփ գյուղեր,
Սյունիքի մարզում՝
10:00-12:00 Սիսիան քաղաք, Շիրակի փողոց,
12:00-13:30 Սիսիան քաղաք, Գայի փ. 12, 13, 14, 15 շենքեր,
14:00-15:00 Սիսիան քաղաք, Զորավար Անդրանիկ փ. 1, 3 շենքեր, Շահումյան փ. 4ա, 72, 74, շենքեր,
15:30-16:30 Սիսիան քաղաք, Զ.Անդրանիկ փ. 5 շենք, Խրիմյան Հայրիկ, Մելիք Թանգի փողոցներ:
ԱԷԿ–ում հայտնված կոնյակն ու նոր տնօրենի վերաբերմունքը․ ինչ են պատմում Մարտիրոսյանի մասին
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Եղվարդ քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել զինվորական հանդերձանքը դիտավորությամբ ոչնչացնելու փորձ կատարելու համար։
«Եղվարդի 30-ամյա բնակիչը 2020թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, դիտավորյալ և վառելանյութի օգտագործմամբ փորձել է հրկիզել Եղվարդի Ազատամարտիկների փողոցում գտնվող, քաղաքացիական նախաձեռնության անդամների կողմից ձեռք բերված 17.375.000 դրամ արժողության զինվորական հանդերձանքը: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ հրդեհը նկատվել է քաղաքացիների կողմից և մարվել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Եղվարդ քաղաքի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ) 3-րդ մասի 1-ին կետով:
Նա կալանավորվել է։
Նախաքննությունը շարունակվում է:
Առաքելյանն ասաց` Հայաստանիդ վարչապետին բողոքիր. կամավորներն իրենց հասանելիք փողն են ուզում
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 5249 մարդ, կատարվել է 744863 թեստավորում, առողջացել են վարակվածներից 164463-ը։ Գրանցվել է մահվան 3215 դեպք (+7)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և հասել 822-ի։
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։
Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով
Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։


