Երևան

Լույս չի լինի Երևանի և 5 մարզերի որոշ հատվածներում

75
Հանրապետության տարածքում հոսանքազրկումներն արվում են պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբորի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևանում՝

10։00-16։00 Արշակունյաց պող․50 բնակելի շենք, Մաշտոցի պող. 10, 16, 16ա շենքեր, Գր․ Լուսավորիչ փ. 3, 3/1, 3/2, 3/3 շենքեր, Զաքյան փ. 10 շենք, Բրյուսովի փ. 1, 2 , 19, 21, 23, 28, 38, 39, 48, 54 շենքեր, Արշակունյաց պող. 18/1-18/4, 54/1, 54/2, 54/3, 52, 56 շենքեր, թիվ 140 մանկապարտեզ, «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն, Չեխովի փ․ 29, 31, 31/1, 35 շենքեր, Եղ․ Թադևոսյան փ․ 2, 4, 6 շենքեր, Մանթաշյան փ․ 5, Բագրատունյաց պող․ 39 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զավարյան փ. 20-55 սեփական տներ, Տոլստոյի փ. 8-64 սեփական տներ, Եր․ Քոչարի փ. 23, 23/7, 28 շենքեր, Չարենցի փ. 59 շենք, Ֆիզկուլտուրնիկների փ. 29, 29/1 շենքեր, Ալեք Մանուկյան փ. 36 շենք, Այգեստան 4, 5, 6, 12 փողոցներ մասնակի, Մարտի 8-ի փողոցի 13, 18, 34, 36 սեփական տներ, Աբովյան փակուղու հասցեներ, Չարենցի փ. 10 շենք, Տերյան փ. 65 շենք, Նալբանդյան փ. 33 շենք, Թումանյան փ. 10 շենք, Խորենացի փ. 29 շենք, Չայկովսկի փ. 34 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Պռոշյան փ. 2 շենք, Գյուլբենկյան փ. 42, 46 շենքեր, Ա.Խաչատրյան փ. 9 շենք, Հր.Քոչար փ. 23 շենք, Կիևյան փ. 6 շենք, Թբիլիսյան խճ. 7 շենք 1-ին մուտք, Փափազյան փ. 28ա շենք, Խաչատրյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ռայնիսի փ. 89 և Գոգոլի փ. 87 շենքեր, Խաչատրյան փ. 1/2, 32 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 132 դպրոց, թիվ 33 մանկապարտեզ, Արաբկիր 49 փողոցի սեփական տներ, Հյուսիսային Ճառագայթ սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավթաշեն 2-րդ թաղ․ 36 շենք, Դավթաշեն 4-րդ թաղ․ 17/1 շենք, Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 8, 41, 45, 49, 53, 55, 55ա, 55բ, 57, 63, 65, 71, 73, 79 շենքեր, Վիլնյուսի փ. 49 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 104 մսուր մանկապարտեզ, թիվ 197 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Դ․ Մալյան փ. 12-33 սեփական տներ, Նոր Նորք 5-րդ զանգ.՝ Միկոյան փ. 10 շենք, Նոր Նորք 6-րդ զանգ.՝ Լյուքսեմբուրգի փ. 7, Լյուքսեմբուրգի 1-ին նրբ․ 7 շենք, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Խորենացի փ. 3 շենք, Ավան՝ Սայաթ-Նովա թաղ. 4 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան Առինջ 2-րդ միկրո.՝ 1/5 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Կոտայքի մարզում՝

10։00-15։00 Գեղաշեն, Զովք գյուղեր և հարակից տարածքներ,

10։00-16։00 Եղվարդ համայնք, Շահումյան, Սպանդարյան, Սաֆարյան, Գայի փողոցները, Շիրակի, Կոմիտասի, Աբովյանի, Չարենցի, Իսահակյան փողոցներ մասնակի, Բոլոր հողեր և Կալեր թաղամասեր, Ծիրանանոց թաղամաս մասնակի,

10։30-16։30 Քասախ համայնքն ամբողջությամբ, Զովունի համայնք 35, 36, 37 փողոցներ,

Արագածոտնի մարզում՝

11։00-14։00 Երզնկա, Ագարակ և Աղձք գյուղեր,

11։00-14։30 Ակունք, Կարմրաշեն, Ոսկեթաս, Եղնիկ, Շղարշիկ և Իրինդ գյուղեր,

Շիրակի մարզում՝

10։00-14։00 Աշոցքի տարածաշրջան, Բաշգյուղ գյուղ,

10:00-16:00 Աշոցքի տարածաշրջան, Թորոսգյուղ գյուղի կենտրոնական մաս մասնակի,

Լոռու մարզում՝

10:00-16:00 Շնող, Ճոճկան, Մեծ Այրում, Փոքր Այրում, Թեղուտ և Քարկոփ գյուղեր,

Սյունիքի մարզում՝

10:00-12:00 Սիսիան քաղաք, Շիրակի փողոց,

12:00-13:30 Սիսիան քաղաք, Գայի փ. 12, 13, 14, 15 շենքեր,

14:00-15:00 Սիսիան քաղաք, Զորավար Անդրանիկ փ. 1, 3 շենքեր, Շահումյան փ. 4ա, 72, 74, շենքեր,

15:30-16:30 Սիսիան քաղաք, Զ.Անդրանիկ փ. 5 շենք, Խրիմյան Հայրիկ, Մելիք Թանգի փողոցներ:

ԱԷԿ–ում հայտնված կոնյակն ու նոր տնօրենի վերաբերմունքը․ ինչ են պատմում Մարտիրոսյանի մասին

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

75
թեգերը:
էլեկտրաէներգիա, Լույս, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչպես երկարացնել հայկական ատոմակայանի կյանքը. փորձագետը նշում է գլխավոր հարցերը
Ատոմակայանին հարվածելն այնքան էլ հեշտ չէ, Հայաստանի երկինքը պաշտպանված է. Պապիկյան
Հայկական ատոմակայանի՝ 2020 թվականի վերանորոգումն ավարտված է․ ինչ է սպասվում հաջորդիվ
Գյուղ Նորակերտ, Գեղարքունիքի մարզ

Նորակերտ գյուղում ՀՀ զինված ուժերը երկու ԱԹՍ են խոցել. լուսանկարներ

104
(Թարմացված է 15:58 29.09.2020)
Տղամարդիկ գյուղամեջում նստած են եղել, երբ տարօրինակ ձայն են լսել ու տեսել, որ այրվող ինչ–որ օբյեկտ է ընկնում։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի մոտակայքում ՀՀ ԶՈՒ–ն այսօր 2 ԱԹՍ է խոցել։ Sputnik Արմենիայի թղթակիցը տեղից հայտնում է, որ ԱԹՍ–ներից մեկն ընկել է դաշտերից մեկում. տեղում մեծ փոս է առաջացել։ 

Տեղի բնակիչներից Մասիս Մարտիրոսյանը պատմել է մեր թղթակցին, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 14։00-ի շրջանում։

Житель села Норакерт Гехаркуникской области Масис у поля, на которое упал БПЛА
© Sputnik / Karen Avetisyan
Մասիս Մարտիրոսյան

«Տեղի բնակչությունը հավաքված էր գյուղամեջում։ Նկատեցինք, որ վառվող օբյեկտ է իջնում ու ինչ–որ ձայն է գալիս։ Կանայք և երեխաներն իրար խառնվեցին, կանայք սկսեցին երեխաներին ներս տանել` անգամ չիմանալով, թե ով ում երեխային է վերցնում։ Մենք տղամարդկանցով շտապեցինք դեպքի վայր։ Երբ հասանք՝ պայթյունը որոտացել էր»,–ասաց Մարտիրոսյանը։

Образованная воронка от удара БПЛА близ села Норакерт Гехаркуникской области
© Sputnik / Karen Avetisyan
ԱԹՍ-ի ընկնելու տեղը

Դրանից հետո հակաօդային պաշտպանությունը եկել ու ԱԹՍ–ի կտորները հեռացրել է տարածքից։

Գյուղի բնակիչ Լեռնիկն էլ իր հերթին պատմում է, որ գյուղում խուճապային տրամադրություն չկա, ոչ ոք չի տարհանվել։ Գյուղում տղամարդկանց մի  մասը գնացել է ճակատ, մյուսը սպասում է։ Լեռնիկը նույնպես սպասում է իր հերթին։ Նորակերտում ապաստարաններ էլ կան։

«Հեչ որ չէ` կոմպոտ պահելու պադվալ ունենք, կիջնենք էնտեղ ու կսպասենք։ Մեր զինվորները պետք է իմանան, որ իրենց թիկունքն ուժեղ է»,–ասաց տղամարդը։

Житель села Норакерт Гехаркуникской области Лерник у поля, на которое упал БПЛА
© Sputnik / Karen Avetisyan
Житель села Норакерт Гехаркуникской области Лерник у поля, на которое упал БПЛА

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։

Житель села Норакерт Гехаркуникской области Лерник у поля, на которое упал БПЛА
© Sputnik / Karen Avetisyan
Житель села Норакерт Гехаркуникской области Лерник у поля, на которое упал БПЛА

Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 50 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։

104
թեգերը:
հայ-ադրբեջանական, Գեղարքունիքի մարզ, անօդաչու թռչող սարք, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի վրա - 2020
Ըստ թեմայի
Ստեփանակերտի ապաստարաններում մարդիկ հուզված են, բայց ամուր. Աննա Հակոբյան
«Խուճապ չկա, տրամադրությունը մարտական է». Գեղամասարի մոտակայքում ԱԹՍ–ներ են խոցվել
Պաշտպանության բանակը հակառակորդի հերթական ուղղաթիռն է խոցել. տեսանյութ
Գեղամասար

«Խուճապ չկա, տրամադրությունը մարտական է». Գեղամասարի մոտակայքում ԱԹՍ–ներ են խոցվել

196
(Թարմացված է 15:53 29.09.2020)
Չնայած պարբերաբար հնչող կրակոցներին, Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղը, որը գտնվում է Ադրբեջանի սահմանին, ապրում է իր կյանքով։ Sputnik Արմենիայի թղթակիցներն այցելել են համայնք։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական զինուժն առավոտից գնդակոծում է նաև ՀՀ Վարդենիսի շրջանի սահմանամերձ բնակավայրերը։ Կրակի տակ է նաև Գեղամասար գյուղը։ Այս կողմերում նաև հակառակորդի անօդաչու թռչող սարքեր են երևացել։

Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Արմեն Ավետյանը գյուղ այցելած Sputnik Արմենիայի թղթակիցներին հավաստիացրեց, որ գյուղում խուճապ չկա։

«Կոնկրետ մեր գյուղ անօդաչու թռչող սարքերը չեն հասել, բնակչությունը վախեցած չէ։ Պլանային տարհանում ևս չի իրականացվում, թեև ամեն մեկն ազատ է գյուղից դուրս գալու համար։ Մենք ամուր շենքեր ունենք, որոնք կարող են որպես ապաստան ծառայել», - ասաց Ավետյանը։

Գյուղացիները մեր թղթակցին պատմել են, որ այսօր գյուղից քիչ հեռու ադրբեջանական 4 անօդաչու սարք է խոցվել: Գյուղի մերձակա մարտական դիրքերը շարունակվում են զանգվածային գնդակոծության ենթարկվել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։

Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

«Արցախը հայկական է, հայկական էլ կմնա». ֆրանսիական Բուրգ լե Վալանսի քաղաքապետ

Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 50 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել։

Дорожный знак при въезде в общину Гегамасар
© Sputnik / Karen Avetisyan
Գեղամասար գյուղը

Նշենք, որ սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել։

196
թեգերը:
դիրքեր, Սահման, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, անօդաչու թռչող սարք, գյուղացի, Գյուղ, Գեղարքունիքի մարզ, Գեղամասար
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի վրա - 2020
Ըստ թեմայի
Թուրքիան բացառապես ուժի լեզուն է հասկանում. ինչ սպասել ՄԱԿ-ի ԱԽ քննարկումներից
Արտակ Բեգլարյանը հանդիպել է ԿԽՄԿ-ի Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Բերտրան Լամոնի հետ
ՀՅԴ երիտասարդները ՄԱԿ-ից պահանջում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարության նշան չդնել
Ադբեջանական զրահատեխնիկա,  արխիվային լուսանկար

Մերոնք վիրտուոզ են. հայկական կողմը ադրբեջանական տանկ է ոչնչացրել ականանետով

0
(Թարմացված է 15:58 29.09.2020)
Ադրբեջանական խոցված զրահատեխնիկայի թիվն անընդհատ ավելանում է: Հայ հրետանավորները ցուցադրել են իրենց արհեստավարժությունը։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Հայ հրետանավորները ադրբեջանական տանկ են ոչնչացրել ականանետով։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մեր հրետանավորները վիրտուոզ են։ Ականանետով տանկեր խփել էլ յուրացրինք»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Արցախի ՊԲ ստորաբաժանումները «Իգլա» ԴԶՀՀ-ով հակառակորդի երկու ուղղաթիռ են ոչնչացրել

Հայկական կողմի գործողությունների արդյունքում հակառակորդը նաև զինտեխնիկայի մեծ կորուստներ ունի։

Պատասխան եք ստանալու. ՀՀ ԱԳ նախարարը Ադրբեջանին համարժեք արձագանք է խոստանում

0
թեգերը:
Արծրուն Հովհաննիսյան, Ադրբեջան, տանկ, Արցախ
Ըստ թեմայի
«Ջա՜ն, բամբիտ ա արել». Արցախի ՊԲ–ն ևս մեկ ԱԹՍ է խոցել. տեսանյութ
Պաշտպանության բանակը հակառակորդի հերթական ուղղաթիռն է խոցել. տեսանյութ
Նորակերտ գյուղում ՀՀ զինված ուժերը երկու ԱԹՍ են խոցել. լուսանկարներ