Էդգար Մալաքյան

Ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանը կկալանավորվի

148
(Թարմացված է 18:45 03.09.2020)
Այժմ դատարանը գնացել է խորհրդակցության՝ որոշելու նրա եղբոր` Գոռ Մալաքյանի կալանավորման հարցը։

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik․ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Մալաքյան եղբայրների պաշտպան Գոռ Միքայելյանը։ Մալաքյանը կկալանավորվի մեկ ամիս ժամկետով։

Այժմ դատարանը գնացել է խորհրդակցության՝ որոշելու նրա եղբոր՝ Գոռ Մալաքյանի կալանավորման հարցը։

Օգոստոսի 30-ին Կասկադում ֆուտբոլիստ եղբայրների և ոստիկանների միջև բախումներ էին գրանցվել։ Sputnik Արմենիայի հավաստի տեղեկություններով` միջադեպի պատճառը եղել է այն, որ «Փյունիկ» ՖԱ-ի խաղացող  Արաս Օզբիլիսը որոշել է մեքենան կայանել Կասկադի հարակից տարածքում, ոստիկանները ցանկացել են տուգանել նրան ոչ ճիշտ տեղում կայանելու համար, հետո նույն մեքենայից դուրս են եկել Մալաքյան եղբայրները, որոնք սկսել են վիճաբանել ոստիկանների հետ և հայհոյանքներ հնչեցնել։

Տեղի ունեցած դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով և 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասով, որը նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ։

Մալաքյան եղբայրներն ազատ արձակվեցին

Քրեական գործով ոստիկանության 4 ծառայող ճանաչվել են տուժող, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են տուժողների հագուստները, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

 

148
թեգերը:
ոստիկան, կալանավորել, կալանք, ֆուտբոլիստ, Գոռ և Էդգար Մալաքյաններ
Ըստ թեմայի
Հայտնի է` ինչն է եղել ոստիկանների ու Մալաքյան եղբայրների վեճի պատճառը. մանրամասներ
Մալաքյան եղբայրներին մեղադրանք է առաջադրվել. փաստաբանը լուսանկարներ է հրապարակել
Գյուղ Նորակերտ, Գեղարքունիքի մարզ

Նորակերտ գյուղում ՀՀ զինված ուժերը երկու ԱԹՍ են խոցել

73
(Թարմացված է 15:45 29.09.2020)
Տղամարդիկ գյուղամեջում նստած են եղել, երբ տարօրինակ ձայն են լսել ու տեսել, որ այրվող ինչ–որ օբյեկտ է ընկնում։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի մոտակայքում ՀՀ ԶՈՒ–ն այսօր 2 ԱԹՍ է խոցել։ Sputnik Արմենիայի թղթակիցը տեղից հայտնում է, որ ԱԹՍ–ներից մեկն ընկել է դաշտերից մեկում. տեղում մեծ փոս է առաջացել։ 

Տեղի բնակիչներից Մասիս Մարտիրոսյանը պատմել է մեր թղթակցին, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 14։00-ի շրջանում։

«Տեղի բնակչությունը հավաքված էր գյուղամեջում։ Նկատեցինք, որ վառվող օբյեկտ է իջնում ու ինչ–որ ձայն է գալիս։ Կանայք և երեխաներն իրար խառնվեցին, կանայք սկսեցին երեխաներին ներս տանել` անգամ չիմանալով, թե ով ում երեխային է վերցնում։ Մենք տղամարդկանցով շտապեցինք դեպքի վայր։ Երբ հասանք՝ պայթյունը որոտացել էր»,–ասաց Մարտիրոսյանը։

Դրանից հետո հակաօդային պաշտպանությունը եկել ու ԱԹՍ–ի կտորները հեռացրել է տարածքից։

Գյուղի բնակիչ Լեռնիկն էլ իր հերթին պատմում է, որ գյուղում խուճապային տրամադրություն չկա, ոչ ոք չի տարհանվել։ Գյուղում տղամարդկանց մի  մասը գնացել է ճակատ, մյուսը սպասում է։ Լեռնիկը նույնպես սպասում է իր հերթին։ Նորակերտում ապաստարաններ էլ կան։

Վարդենիսում ադրբեջանական կրակոցից խաղաղ բնակիչ է զոհվել. ՀՀ ԱԳՆ

«Հեչ որ չէ` կոմպոտ պահելու պադվալ ունենք, կիջնենք էնտեղ ու կսպասենք։ Մեր զինվորները պետք է իմանան, որ իրենց թիկունքն ուժեղ է»,–ասաց տղամարդը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։

Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 50 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։

73
թեգերը:
հայ-ադրբեջանական, Գեղարքունիքի մարզ, անօդաչու թռչող սարք, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի վրա - 2020
Գեղամասար

«Խուճապ չկա, տրամադրությունը մարտական է». Գեղամասարի մոտակայքում ԱԹՍ–ներ են խոցվել

162
(Թարմացված է 15:33 29.09.2020)
Չնայած պարբերաբար հնչող կրակոցներին Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղը, որը գտնվում է Ադրբեջանի սահմանին, ապրում է իր կյանքով։ Sputnik Արմենիայի թղթակիցներն այցելել են համայնք։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական զինուժն առավոտից գնդակոծում է նաև ՀՀ Վարդենիսի շրջանի սահմանամերձ բնակավայրերը։ Կրակի տակ է նաև Գեղամասար գյուղը։ Այս կողմերում նաև հակառակորդի անօդաչու թռչող սարքեր են երևացել։

Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Արմեն Ավետյանը գյուղ այցելած Sputnik Արմենիայի թղթակիցներին հավաստիացրեց, որ գյուղում խուճապ չկա։

«Կոնկրետ մեր գյուղ անօդաչու թռչող սարքերը չեն հասել, բնակչությունը վախեցած չէ։ Պլանային տարհանում ևս չի իրականացվում, թեև ամեն մեկն ազատ է գյուղից դուրս գալու համար։ Մենք ամուր շենքեր ունենք, որոնք կարող են որպես ապաստան ծառայել», - ասաց Ավետյանը։

Գյուղացիները մեր թղթակցին պատմել են, որ այսօր գյուղից քիչ հեռու ադրբեջանական 4 անօդաչու սարք է խոցվել: Գյուղի մերձակա մարտական դիրքերը շարունակվում են զանգվածային գնդակոծության ենթարկվել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։

Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

«Արցախը հայկական է, հայկական էլ կմնա». ֆրանսիական Բուրգ լե Վալանսի քաղաքապետ

Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 50 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել։

Дорожный знак при въезде в общину Гегамасар
© Sputnik / Karen Avetisyan
Գեղամասար գյուղը

Նշենք, որ սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել։

162
թեգերը:
դիրքեր, Սահման, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, անօդաչու թռչող սարք, գյուղացի, Գյուղ, Գեղարքունիքի մարզ, Գեղամասար
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի վրա - 2020
Ըստ թեմայի
Թուրքիան բացառապես ուժի լեզուն է հասկանում. ինչ սպասել ՄԱԿ-ի ԱԽ քննարկումներից
Արտակ Բեգլարյանը հանդիպել է ԿԽՄԿ-ի Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Բերտրան Լամոնի հետ
ՀՅԴ երիտասարդները ՄԱԿ-ից պահանջում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարության նշան չդնել
Ադբեջանական զրահատեխնիկա,  արխիվային լուսանկար

Հայկական կողմը ադրբեջանական տանկ է ոչնչացրել ականանետով. Հովհաննիսյան

43
(Թարմացված է 15:48 29.09.2020)
Ադրբեջանական խոցված զրահատեխնիկայի թիվն անընդհատ ավելանում է

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Հայ հրետանավորները ադրբեջանական տանկ են ոչնչացրել ականանետով։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մեր հրետանավորները վիրտուոզ են։ Ականանետով տանկեր խփել էլ յուրացրինք»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

43