ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը.
Օձի պորտ. 40 միլիոն տարեկան հսկա վիշապը և ժամանակի հողմերից ծակծկված, բայց կանգուն հավատքը
10։00-16։00 Արգիշտի փ. 11/8 շենք, Հանրապետության փ. 76/3 շենք, Չայկովսկի փ. 30 շենք, Աբովյան փ. 22 շենք, Մոսկովյան փ. 24, 36, 38 շենքեր, Ամիրյան փ. 13 շենք, Արամի փ. 64 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Այգեձոր փ. 76 շենք, Գյուլբենկյան փ. 44 շենք, Ա.Ավետիսյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավիթ Անհաղթ փ. 2 շենք, Ռուբինյանց փ. 15 շենք, Թբիլիսյան խճ.7 շենք, Ն.Տիգրանյան փ. 6, Մամիկոնյանց փ. 25 շենքեր, Խաչատրյան փ. 30, 32 շենքեր, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Խաչատրյան փ. 1-ին նրբ. 2 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արաբկիր 49 փողոցի սեփական տներ, Հյուսիսային Ճառագայթ սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորաշեն թաղ. 41, 43, 44 շենքեր և հարկից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մինսկի փ. 11, 12, 13, 14, 15, 17, 18, 19, 20, 21, 38 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրակի փ․ 2, 4, 6, 6/1, 6ա, 6/2, 8, 10 շենքեր, թիվ 169 դպրոց, Աէրացիա թաղ. 2/1, 2/2, 2/3, 2/4 բնակելի շենքեր, Շարուրի փ․ 26, 28բ շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Նոր Նորքի 6-րդ զանգ.՝ Լյուքսեմբու
րգի փ. 1 (30), 3 (31), 5 (31ա) շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Նոր Նորք 8-րդ զանգ.՝ 2-րդ շրջադարձային 1, 2, 3, 4, 5 շենքեր,
Արի զբոսնենք Հայաստանով. էստի համեցեք` տեսնելու «հայկական Թաիլանդն» ու գործած հեքիաթները
11։00-16։00 Նոր-Գյուղ և Կոտայք գյուղեր,
11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Ձորաղբյուր գյուղեր մասնակի, Պտղնիի ամառանոցներ մասնակի,
10։00-16։00 Գյումրի քաղաք, Հ. Սարգսյան, Մարտի 8-ի, Սահմանապահների, Վոլկովի փողոցներ, «Չերքեզի Ձոր» համալիր, թիվ 206 տնակային ավան, Աշոցքի տարածաշրջան, Թորոսգյուղ գյուղի կենտրոնական մաս,
10։00-16։00 Ճոճկան, Մեծ Այրում, Փոքր Այրում, Թեղուտ և Քարկոփ գյուղեր,
11։00-13։00 Դիլիջան քաղաք՝ Անդրանիկ թաղամաս, Շամախյան, Գորկի փողոցներ մասնակի:
«Արագածը ինձ ճիպոտեց». ինչպես բլոգեր Լիլիթը մեկ օրում նվաճեց լեռան չորս գագաթները
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀԿԵ-ն շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 2020 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գնել է «Ուրալվագոնզավոդ» ձեռնարկության արտադրության 70 նոր կիսավագոններ: Վագոնները Հայաստան են բերվել 2020 թվականի հոկտեմբերին՝ Կավկազ նավահանգիստ – Փոթի նավահանգիստ երկաթուղային լաստանավային երթուղով:
«Այս տարվա փետրվարին 29 նոր կիսավագոններ արդեն սկսել են սպասարկել Երևանից Փոթի իրականացվող պղնձի խտանյութի արտահանման փոխադրումները: Առաջին բեռնումն իրականացվել է 2021 թվականի փետրվարի 24-ին»,–նշվում է հաղորդագրության մեջ:
Ընկերությունից հավելում են, որ Հարավկովկասյան երկաթուղու շարժակազմի թարմացման գործընթացը շարունակական բնույթ է կրում:
Արտակարգ դրությունն ազդել է նաև երկաթուղու աշխատանքի վրա. ինչ պետք է անեն ՀԿԵ-ում
2021 թվականի ընթացքում այն զարգացման նոր խթան կստանա, իսկ 2021-2024 թթ. նախատեսվում է ամբողջովին նորացնել բեռնատար կիսավագոնների պարկը:
Հիշեցնենք` ՀԿԵ ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
ՀԿԵ–ն Երևանում ջերմային էլեկտրակայանի կառուցման համար խոշոր ծավալի բեռներ է փոխադրել
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Եղվարդ քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել զինվորական հանդերձանքը դիտավորությամբ ոչնչացնելու փորձ կատարելու համար։
«Եղվարդի 30-ամյա բնակիչը 2020թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, դիտավորյալ և վառելանյութի օգտագործմամբ փորձել է հրկիզել Եղվարդի Ազատամարտիկների փողոցում գտնվող, քաղաքացիական նախաձեռնության անդամների կողմից ձեռք բերված 17.375.000 դրամ արժողության զինվորական հանդերձանքը: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ հրդեհը նկատվել է քաղաքացիների կողմից և մարվել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Եղվարդ քաղաքի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ) 3-րդ մասի 1-ին կետով:
Նա կալանավորվել է։
Նախաքննությունը շարունակվում է:
Առաքելյանն ասաց` Հայաստանիդ վարչապետին բողոքիր. կամավորներն իրենց հասանելիք փողն են ուզում
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` արտահերթ ընտրությունների առաջարկը ԲՀԿ–ն չի քննարկել։ Տեղեկությունն այսօր ԱԺ–ում կայացած ճեպազրույցում հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Քանի որ այսօր կուսակցության քաղխորհրդի նիստ նախատեսված չէ, հետևաբար Նիկոլ Փաշինյան– Գագիկ Ծառուկյան հանդիպում ևս նախատեսված չէ»,–ասաց Տոնոյանը` հավելելով, որ այդ որոշումը պետք է բացառապես քաղաքական խորհրդի ձևաչափում կայացվի։ Այսինքն` ի հայտ եկած նոր իրողությունների քննարկում լինի, քաղաքական ներկա իրավիճակի ուսումնասիրություն, վերլուծություն և ըստ այդմ`քաղաքական դիրքորոշում։
«Այս պահին մենք ձեռնպահ ենք մնում հարցի հետ կապված մեր անձնական դիրքորոշումը ներկայացնելուց, մինչ այն պահը, երբ քաղաքական խորհուրդը` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, կքննարկի որոշումը»,– ասաց Տոնոյանը` պատասխանելով հարցին` հնարավո՞ր է, որ ԲՀԿ–ն հրաժարվի Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ժամանակավոր կառավարության ձևավորման` ընդդիմադիր շարժման առաջ քաշած դիրքորոշումից ու ընդունի խորհրդարանը ցրելու ու նոր ընտրություններ անցկացնելու Փաշինյանի առաջարկը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ շեշտեց, որ արտահերթ ընտրությունների անցկացումը նաև իրենց օրակարգում է։ «Խնդիրը դրանց անցկացման ժամկետի ու ձևաչափի մեջ է։ Բայց որ ճգնաժամ կա, ու այն երկար չի կարող շարունակվել, միանշանակ է»,– ասաց նա։
Մելքումյանը նշեց, որ կառավարման համակարգը չի գործում ու իր հաշվարկով դրա հետևանքով Հայաստանի տնտեսությունն օրական 5-7 մլն դոլար գումար է կորցնում։ Եվ սա, նրա խոսքով, ամիսներ շարունակվել այլևս չի կարելի։
Հիշեցնենք, որ մարտի 4-ին, կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։
«Բարգավաճ Հայաստանը» վարչապետ հետ հանդիպման չէր գնացել`հայտարարելով, որ նրանից հրավեր չի ստացել։



