Փախից երկրորդը Էդգար Մալաքյանն է

Մալաքյան եղբայրներին մեղադրանք է առաջադրվել. փաստաբանը լուսանկարներ է հրապարակել

87
(Թարմացված է 15:27 02.09.2020)
Նախաքննական մարմինը դիմել է դատարան նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ:

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. 2-օրյա քննչական գործողություններից հետո անցած գիշեր մեղադրանք է առաջադրվել ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայրներին: Նախաքննական մարմինը դիմել է դատարան նրանց կալանավորելու միջնորդությամբ: Տեղեկությունը հայտնում է նրանց փաստաբան Գոռ Միքայելյանը։

«Մեղադրանքի էությունն այն է, որ Մալաքյան եղբայրներն իբր բռնություն են գործադրել ՃՈ աշխատակիցների նկատմամբ, հետո կատարել են խուլիգանություն, որի ընթացքում ծեծի են ենթարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի քննիչներին, այնուհետև ծեծել են օգնության ժամանած՝ ՃՈ աշխատակիցներին, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցներին (փաստորեն՝ իրավապահ մարմիններից գրեթե բոլորի ներկայացուցիչներին)»,- Facebook-ի իր էջում գրել է փաստաբանը:

Նա նաև հրապարակել է Մալաքյան եղբայրների լուսանկարները` որպես ապացույց, որ իրականում, ըստ իր վարկածի, ծեծի ենթարկվողը եղել են իր պաշտպանյալները:

«Ու այսքանից հետո նախաքննական մարմինը պատրաստվում է միջնորդություն ներկայացնել մի ընտանիքից երկու եղբայրներին կալանավորելու համար: Ահա այսպիսի մթնոլորտում էլ ֆուտբոլի ազգային հավաքականը պատրաստվում է առաջիկա գերկարևոր ֆուտբոլային հանդիպումներին»,- նշում է Միքայելյանը:

Հայտնի է` ինչն է եղել ոստիկանների ու Մալաքյան եղբայրների վեճի պատճառը. մանրամասներ

Հիշեցնենք`օգոստոսի 30-ին տեղի ունեցած դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով և 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասով, որը նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ։

Քրեական գործով ոստիկանության 4 ծառայող ճանաչվել են տուժող, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են տուժողների հագուստները, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

«Դեպքը եղել է լրիվ այլ կերպ». ֆուտբոլիստ եղբայրների փաստաբանը հայտարարություն է տարածել

87
թեգերը:
Լուսանկար, Մեղադրանք, ֆուտբոլիստ, Հայաստան
Ըստ թեմայի
Գալուստ Սահակյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. գործն ուղարկվել է դատարան
«Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետին չեն կալանավորի. դատարանը բավարարել է պաշտպանների բողոքը
Խաշթառակում թոռներին ծեծելու մեջ մեղադրվող տղամարդը թունավորմամբ հիվանդանոց է տեղափոխվել
«Red Wings»-ի ինքնաթիռ

Հայտնի է Մոսկվա-Երևան նոր չվերթերի ժամանակացույցը

83
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը տեղեկացրել է նոր չարտերային չվերթների մասին:

Երևան, 22 սեպտեմբերի - Sputnik. Մոսկվայից Երևան երկու նոր չվերթերը նախատեսված են սեպտեմբերի 26-ին և 30-ին: Լուրը Facebook-ի իր էջում հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը:

Սեպտեմբերի 26–ին «Դոմոդեդովո» օդանավակայանից չարտերային չվերթը կիրականացնի «Red Wings» ավիաընկերությունը (թռիչքը ՝ ժամը 17:00-ին), իսկ սեպտեմբերի 30–ին «Զվարթնոցում» վայրէջք կկատարի նույն օդանավակայանից մեկնած «Nord Star» ավիաընկերության ինքնաթիռը (թռիչքը ՝ 11:00-ին):

Ավիատոմսերը կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի № 85 և 94 դրամարկղերում կամ ավիաընկերությունների մոսկովյան ներկայացուցչություններում: Տոմսերի արժեքը ՝ 14 700 ռուբլի։

Ավելի քան 300 մարդ կարողացել է Հայաստանից Ռուսաստան գնալ

83
թեգերը:
դեսպանատուն, Դոմոդեդովո, տոմս, «Զվարթնոց» օդանավակայան, չվերթ, Մոսկվա, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Մոսկվայից Երևան նոր չարտերային չվերթեր կլինեն. տոմսի գինը 94 հազար դրամի սահմաններում է
Ռուսաստանից Հայաստան կժամանի հերթական չարտերային չվերթը
Ռուսաստանը վերականգնում է չվերթերը մի շարք երկրների հետ. Հայաստանը ցանկում չկա
Առաջիկա օրերին Մոսկվա-Երևան չարտերային չվերթեր կլինեն
Սննդամթերք՝ սուպերմարկետում

Սննդամթերք, որը նվազեցնում է ուռուցքաբանական և սրտի հիվանդությունների առաջացման վտանգը

59
(Թարմացված է 10:11 22.09.2020)
Բրնձի բաղադրության մեջ գտնվող հակաօքսիդանտները հակաբորբոքային ազդեցություն ունեն և նվազեցնում են կրցքագեղձի ու հաստ աղիքի քաղցկեղի վտանգը։

ԵՐԵՎԱՆ, 21-ը սեպտեմբերի – Sputnik. Շագանակագույն բրինձը նպաստում է քաղցկեղի ու սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վտանգը։ Այս մասին տեղեկացնում է FoodNews-ը։

Բրնձի այս տեսակը կանխում է խոլեստերինի կուտակումը երակներում՝ մագնիումի ու սելենի շնորհիվ։

Բացի այդ, բրնձի բաղադրութզյան մեջ գտնվող հակաօքսիդանտները հակաբորբոքային ազդեցություն ունեն և նվազեցնում են կրծքագեղձի ու հաստ աղիքի քաղցկեղի վտանգը։

Բրինձը հարուստ է սպիտակուցներով ու բջիջներով, որոնք կարգավորում են աղիների աշխատանքը։ Դրանք նաև պահպանում են արյան մեջ շաքարի նորմալ մակարդակը։

Ինչ ուտել նիհարելու համար․ դիետիկ նախաճաշի 5 բաղադրատոմս

 

59
թեգերը:
սիրտ, քաղցկեղ, հիվանդություն
Ըստ թեմայի
Սխտորի օգուտն ու վնասը. ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ սխտոր ենք ուտում
«Սննդի համաշխարհային քարտեզը» ներկայացնում է հայկական համեղ ապուրների լավագույն վեցնյակը
Վայելիր ու մնա նիհար․ 3 դիետիկ քաղցրավենիք, որոնք չեն գիրացնի ձեզ
Միքայել Մինասյան

Միքայել Մինասյանին կկալանավորեն. դատարանը բավարարել է միջնորդությունը

30
(Թարմացված է 14:42 22.09.2020)
Հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանին, եթե հայտնաբերեն, կկալանավորեն։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Միքայել Մինասյանը կկալանավորվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, բավարարել է Մինասյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին դատախազությունից։

Նշենք, որ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նախաքննական մարմինը նաև նախկին դեսպանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան։

Հիշեցնենք` հունիսի 4-ին Մինասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը հայտնել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, վերացրել է Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը, որը կայացրել էր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը։

Դրան հաջորդել էր ՊԵԿ ն նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի մեկնաբանությունը, թե նախնական տեղեկություններով` Վերաքննիչը Մինասյանի պաշտպանների` կալանքի վերաբերյալ միջնորդության քննության հարցը վերադարձրել է Առաջին ատյանի դատարան, ոչ թե բեկանել այն։

Ռոբերտ Նազարյանը միակը չէ. հանձնաժողովի նախկին անդամներ էլ են ձերբակալվել

Իսկ հուլիսի 29-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Միքայել Մինասյանի կալանավորումը մերժելու վերաբերյալ դատախազության ներկայացրած բողոքը։

Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՊԵԿ–ի քննչական վարչությունում քննվող քրգործի շրջանակում միանգամից 3 հոդվածով: Պետեկամուտների կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելու մեջ։

Դատախազությունը բողոքարկել է Միքայել Մինասյանի կալանավորումը մերժելու որոշումը

30
թեգերը:
միջնորդություն, Դատավոր, Դատարան, կալանավորել, Միքայել Մինասյան, Հայաստան
Ըստ թեմայի
Միքայել Մինասյանի մեղադրանքն ավելացվել է նոր բացահայտումներով. «Սպայկան» և Ռոզա Ստեփանյանը
Աննա Հակոբյանն ու եղբայրը դատի են տվել Միքայել Մինասյանին
Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը վերացվել է
«Ես պատրաստ եմ ժառանգել Սերժ Սարգսյանի մեղքերը»․ Միքայել Մինասյան