Օղի

Ալկոհոլային թունավորման 4 նոր դեպք է արձանագրվել Արմավիրում ու Երևանում

218
(Թարմացված է 12:23 02.09.2020)
Թունավորվածներից մեկն էլ է մահացել է։ Թունավորման ընդհանուր դեպքերի թիվը հասել է 27-ի։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 2-ին, ժամը 11:00-ի դրությամբ Արմավիրի մարզում և Երևանում գրանցվել է ալկոհոլային թունավորման ևս 4 նոր դեպք` 1-ը մահվան ելքով: Եվս մեկ տուժած, որն ընդունվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց սեպտեմբերի 1-ին մահացել է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Ընդհանուր դեպքերի թիվն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում հասել է 27-ի, որից 14-ը՝ մահվան ելքով»,– նշված է հաղորդագրության մեջ:

27 դեպքից 20-ը (որից 9-ը՝ մահվան ելքով) գրանցվել են Արմավիրի մարզում: Արմավիրի մարզում թունավորված 11 անձանցից 9-ը բուժում են ստանում Արմենիա ՀԲԿ-ում, 2-ը բժշկական զննությունից հետո դուրս են գրվել: Բոլորն էլ օգտագործել են նույն վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղի:

Հանրապետությունում արձանագրված 27 դեպքերից 7-ն արձանագրվել են Երևանում: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ այս դեպքերը կապ չունեն Արմավիրի դեպքերի հետ: Դրանցից 5-ը մահվան ելքով են, թունավորվածներից 1-ը բուժում է ստանում թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, 1-ը՝ Արմենիա ՀԲԿ-ում: Տուժածների մի մասն օգտագործել է բժշկական սպիրտ` որպես օղու փոխարինիչ, մյուս մասի օգտագործած սպիրտի տեսակը պարզելու համար համաճարակաբանական հետազոտությունները շարունակվում են:

ԱԻՆ-ը հրապարակել է Արմավիրում խմիչքից թունավորվածների և մահացածների անունները

ՀՀ ոստիկանությունը երեկ տեսանյութ էր հրապարակել Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող տնից, որում մոտ 200 լիտր տնային պայմաններում պատրաստված օղի էր հայտնաբերվել։ Կադրերում երևում էին տարբեր չափերի տասնյակ շշեր, որոնցում սպիտակ և դեղնավուն հեղուկներ են լցված։ Օղին պատրաստած և վաճառած, Արմավիրի բնակիչ 50-ամյա Աշոտ Հովսեփյանը ձերբակալվել է։

«Թունավոր» խմիչքի վաճառքն ու ոլորտի բացերը. ի՞նչ լուծումներ է առաջարկում Պիպոյանը

218
թեգերը:
Երևան, Արմավիր, Մահ, թունավորում, Հայաստան
թեմա:
Թունավորում Արմավիրում (15)
Ըստ թեմայի
Խախտվել են աշխատանքի պաշտպանության կանոնները. կոնյակի գործարանի դեպքով հարուցվել է քրգործ
«Պռոշյան կոնյակի գործարանում» հրդեհի հետևանքով տուժածներից երկուսին վիրահատել են
Նման բան 1-ին անգամ է պատահում. ինչու բժիշկներին չհաջողվեց փրկել խմիչքից թունավորվածներին
Արմավիրում թունավորումից մահացածներից 2-ը քաղաքապետարանի աշխատակիցներ էին
Աննա Հակոբյանը Արցախում

«Ամուսինս ինձ ասաց, որ մեր տղան պետք է գնա, մասնակցի». ի՞նչ է ասել Աննա Հակոբյանը որդուն

159
(Թարմացված է 11:59 30.09.2020)
ՀՀ վարչապետի կինը Ստեփանակերտ է գնացել այն մտքով, որ հնարավոր է` որոշ ժամանակ չկարողանա վերադառնալ Երևան և հեռախոսային կապ չունենա որդու հետ։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Արցախի ԱԺ-ում կին պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի տիկնոջը` Աննա Հակոբյանին, խնդրել են դիմել աշխարհին, որպեսզի մեզ օգնեն այս պատերազմում։ Հակոբյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում տեսագրություն է հրապարակել, որում հնչում է նրա պատասխանը։

«Մենք պետք է իմանանք, որ մեր ուժը մենք ենք, մեր հույսը մենք ենք։ Ինչքան էլ դժվար լինի, բայց պետք է մենք անենք այն, ինչ պետք է մե՛նք անենք։ Չվախենաք, որքան էլ դժվար լինի։ Չգիտեմ` սա արժի ասել, թե ոչ. շատ անձնական է, նաև անձնական չէ։ Արցախ գալու ճանապարհին իմ ամուսինն ինձ ասել է, որ մեր տղան պետք է գնա, մասնակցի այս ամենին. նա պահեստային զորքերի մեջ է։ Ինքը հագնվել է, ես ասել եմ` հա, տղաս, զինվորական հագուստ հագի ու գնա, ես քեզ պաշտում եմ, բայց հայրենիքի համար զոհվելուց վեհ բան չկա։ Ես մեքենայի մեջ, Ստեփանակերտ գալու ճանապարհին իմ որդուն դա եմ ասել, որովհետև չգիտեի՝ ինչ վիճակ է, մտածել եմ՝ կարող է կապ չունենանք, էդ կապը կտրվի»,– ասել է Հակոբյանը։

Նա նշել է նաև, որ եկել է Ստեփանակերտ այն մտքով, որ հնարավոր է` որոշ ժամանակ չկարողանա վերադառնալ Երևան և հեռախոսային կապ չունենա որդու հետ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ Աննա Հակոբյանը մեկնել է Արցախ։ Այդ օրը վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում էր սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 74 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 137 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

159
թեգերը:
Աշոտ Փաշինյան, Արցախ, Աննա Հակոբյան
Ըստ թեմայի
Արսեն Թորոսյանն այցելել է վիրավոր զինծառայողներին. լուսանկարներ
Հայ զինծառայողները մի քանի վայրկյանում երկու ԱԹՍ են խոցում. տեսանյութ
Աննա Հակոբյանն այցելել է վիրավոր զինվորներին
Ստեփանակերտի ապաստարաններում մարդիկ հուզված են, բայց ամուր. Աննա Հակոբյան
Շտապօգնություն

ՀՀ–ում կորոնավիրուսի հետևանքով մեկ տղամարդ է մահացել

36
(Թարմացված է 11:12 30.09.2020)
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտը ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևաքով մեկ կին է մահացել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Պացիենտը եղել է 77 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–գրված է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտը ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Ադպիսի դեպքերի ընդհանուր թիվը 297 է:

Նախորդ օրը գրանցվել է կորոնավիրուսի հաստատման 458 նոր դեպք։ Այս պահին Հայաստանում վարակվածների թիվը 50359 է։

Ռուսաստանում սկսել են COVID-19–ի դեմ պատվաստանյութը փորձարկել ռիսկային խմբերի վրա

36
թեգերը:
տղամարդ, Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Բուհերի ռեկտորներ, մանկավարժներ. Շիրակի մարզում կորոնավիրուսի ակտիվացում է նկատվում
Կորոնավիրուսը, Հայաստանի տնտեսությունն ու պոպուլիզմը. ի՞նչ սպասել ապագայում
Հայաստանի անշարժ գույքի շուկան կորոնաճգնաժամի ֆոնին
ՌԴ–ում Հայաստանի դեսպանատուն

Բավական է, Արցախի համար բավարար չափով դեղորայք է հավաքվել․ Ռուսաստանում ՀՀ դեսպանատուն

0
(Թարմացված է 13:00 30.09.2020)
Դեսպանատունն ամենօրյա ռեժիմով հանդիպումներ է անցկացնում Հայաստանին և Արցախին աջակցություն ցուցաբերելուն ուղղված ջանքերն ու գործողությունները համակարգելու համար։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը կոչ է անում հայրենակիցներին դադարեցնել մասնավոր նախաձեռնությունների ալիքը՝ ուղղված դեղորայք գնելուն ու դրանք Լեռնային Ղարաբաղ ուղարկելուն։ Արդեն իսկ բավական քանակությամբ դեղորայք է հավաքվել։

«Մենք անկեղծ շնորհակալ ենք բոլորին դեղորայք և անհրաժեշտ այլ միջոցների հավաքի հետ կապված նախաձեռնություններին մասնակցելու ու աջակցելու համար։ Արդեն մեծ քանակությամբ դեղորայք է հավաքվել, այս պահին լրացուցիչ օգնության կարիք չկա», - նշված է Facebook-ում դեսպանատան պաշտոնական էջում։

Դեսպանատունն ամենօրյա ռեժիմով հանդիպումներ է անցկացնում Հայաստանին և Արցախին աջակցություն ցուցաբերելուն ուղղված ջանքերն ու գործողությունները համակարգելու համար։ Տեղեկություն ճշտելու համար հայրենակիցները կարող են թեժ գիծ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով. + 7(966) 118 - 89-84.; +7 (964) 505-87-59։

Թուրքիան պատճառ է փնտրում, որ իր զորքը Նախիջևան մտցնի. Փաշինյանի հարցազրույցը Россия 1–ին

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 74 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 137 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

0
թեգերը:
Դեղ, Արցախ, Ռուսաստան, դեսպանատուն
Ըստ թեմայի
Դեղերն Արցախ կուղարկվեն վերահսկողություն անցնելուց հետո
Ցավազրկողների մեծ խմբաքանակ է ուղարկվել Արցախ. ինչ վիճակ է ստեղծվել երևանյան դեղատներում
Որտե՞ղ են տեղավորվել Արցախից տարհանված մարդիկ. ԱՀ պետնախարարը մանրամասներ է հայտնում