Մահճակալ

Մահվան ևս 3 դեպք. կորոնավիրուսը Հայաստանում արդեն 884 մարդու կյանք է խլել

148
(Թարմացված է 11:09 02.09.2020)
Հայաստանի առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի հետևանքով վերջին մեկ օրում մահացածների վերաբերյալ տվյալներ է ներկայացրել։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանում վերջին մեկ օրում ևս 3 մարդ է մահացել կորոնավիրուսից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Պացիենտները եղել են 69 (տղամարդ), 63 (տղամարդ) և 72 (կին) տարեկան: Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 269 է:

ԱՀԿ-ն նոր հայտարարություն է արել. ի՞նչ է պետք անել աղետից խուսափելու համար

Նշենք, որ սեպտեմբերի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը ՀՀ–ում հասել է 44 075–ի։

COVID-19-ի դեմ պայքարի` Շվեդիայի ռազմավարությունը թող օրինակ դառնա այլ երկրների համար. ԱՀԿ

Այս պահին փաստացի բուժում են ստանում 4 291 մարդ, կատարվել է 209 389 թեստավորում, առողջացել են վարակվածներից 38 631–ը։ Գրանցվել է մահվան 884 դեպք։ 

Աշխարհում COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը հատել է 25,9 միլիոնի սահմանը․ նոր տվյալներ

148
թեգերը:
Կին, տղամարդ, Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1503)
Ըստ թեմայի
Կորոնավիրուսի տարածման միտումը անշեղորեն անկում է ապրում. Նիկոլ Փաշինյան
Ռուսաստանի մասնագետները կորոնավիրուսն օդում հայտնաբերող սարք են ստեղծել
Ինչու չկարողացանք գնալ Վրաստանի «հետքերով». Քոչարյանը` կորոնավիրուսի դեմ պայքարի մասին
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արդյունավետությունն ապացուցված է. Պուտինը` դստեր մասին
Հայտնի է` երբ Ռուսաստանում կսկսեն կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստումները
Հայ դպրոցականների թիմը

Հաղթանակ. հայ դպրոցականների թիմը մեդալներ է շահել ամենահեղինակավոր օլիմպիադայում

97
(Թարմացված է 23:01 27.09.2020)
Ռազմական իրադարձությունների ֆոնին կրթական հաղթանակը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ մեր փրկության գրավականն են հզոր բանակն ու ներդաշնակ հասարակությունը, իսկ վերջինիս գրավականն է որակյալ կրթությունը։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Այսօր ավարտվել է աշխարհում ամենահեղինակավոր մաթեմատիկայի օլիմպիադան, և հայ դպրոցականների թիմը շահել է 2 արծաթե, 3 բրոնզե մեդալներ և 1 գովասանագիր։ Տեղեկությունը հայտնում է ԲՈԿ նախկին ղեկավար Սմբատ Գոգյանը, որը եղել է դպրոցականների թիմի ղեկավարը։

Հայկական թիմում են եղել Մհեր Կարագուլյանը, Էրիկ Բաբասյանը, Վաչագան Դիլանյանը, Հայկ Կարապետյանը, Տիգրան Չտչյանն ու Վահագն Հովհաննիսյանը։

«Այսօրվա ռազմական իրադարձությունների ֆոնին այս կրթական հաղթանակը բոլորիս հիշեցնում է, որ ռազմի դաշտում հաղթանակների իմաստը հենց հայ հասարակության գոյության և արարման համար է։ Մեր փրկության գրավականն են հզոր բանակն ու ներդաշնակ հասարակությունը, իսկ վերջինիս գրավականն է որակյալ կրթությունը»,– Facebook-ի իր էջում գրել է Գոգյանը։

Մեր թիմն օլիմպիադային մասնակցել է «Քվանտ վարժարանի» տարածքում, իսկ ամբողջ տարվա ընթացքում աշակերտներին իրենց գիտելիքներն են փոխանցել ֆիզմաթ դպրոցի ուսուցիչներ Տիգրան Մարգարյանը, Գուրգեն Ասատրյանը, նախկին օլիմպիականներ Ալբերտ Գևորգյանը, Գագիկ Մաղաքյանը և Սմբատ Գոգյանը։

Հայ դպրոցականները մեդալներ են նվաճել Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում

97
թեգերը:
մաթեմատիկա, օլիմպիադա, Սմբատ Գոգյան, Հայաստան
Ըստ թեմայի
Դպրոցականները պետության հաշվին կապահովվեն բժշկական դիմակներով ու ախտահանիչներով
«Որ բացում ենք, էլ չենք փակում. դպրոցներն ու դպրոցականները փորձադաշտ չեն». Փաշինյան
Ո՞ր մանկավարժների և դպրոցականների տրանսպորտային ծախսերը կփոխհատուցվեն. նախարարի հրամանը
Վարդան Մինասյան

Վարդան Մինասյանն ու Արաս Օզբիլիսն իրենց զորակցությունն են հայտնել հայոց բանակին

68
(Թարմացված է 19:53 27.09.2020)
Ֆուտբոլի հայտnի մարզիչն ու հայտնի ֆուտբոլիստը վստահ են, որ հայոց բանակը միայն հաղթելու ունակությամբ է օժտված։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Instagram-ի իր էջում գրառում է կատարել ու անդրադարձել Արցախում ընթացող մարտերին։ Նա իր զորակցությունն է հայտնել Հայոց բանակին ու հայ զինվորին։ «Ուժ և կորով, միասնյություն, հաղթելու ենք»,–ծիծաղող զինծառայողներով նկարի վրա գրել է Վարդան Մինասյանը։

View this post on Instagram

Ուժ ու կորով, միասնություն #հաղթելուենք

A post shared by Vardan Minasyan (@official.vardanminasyan) on

Արցախում ընթացող ռազմական գործողություններին Instagram-ի իր էջում անդրադարձել է նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը։ Ֆուտբոլիստը թեժ կետերում գտնվողներին իր աջակցությունը հայտնել էԱրցախի հանրապետության դրոշը հրապարակելով։

View this post on Instagram

🙏🏼🙏🏼🙏🏼🙏🏼

A post shared by Aras Ozbiliz (@arasozbiliz) on

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 20 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհվել են նաև 16 զինծառայողներ։ Հայկական կողմը 100–ից ավելի վիարվոր ունի։

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

«Նախնիներս Ղարաբաղից են»․ Արոնյանն արձագանքել է Արցախում տեղի ունեցող իրադարձություններին

68
թեգերը:
Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արաս Օզբիլիս, Վարդան Մինասյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Մեր ու մանուկ, ամբողջ ազգով կանգնելու ենք ու հաղթենք. ԵԿՄ-ն պատրաստ է մեկնել Արցախ
Հաքերային հարձակման են ենթարկվել հայկական մի շարք ԶԼՄ–ների կայքեր
Ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը կարձագանքի Ադրբեջանի քայլերին. նախագահ
Вечерний Степанакерт 27 сентрября 2020

Նկուղներում, բայց առանց օդային տագնապների․ ինչպես է անցել գիշերը Ստեփանակերտում

0
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը գտնվում է Արցախում, որտեղ դաժան մարտեր են ընթանում։ Մեր թղթակիցները պատմել են, թե ինչպես է անցել առաջին մարտական գիշերը Ստեփանակերտում։

 

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Ղարաբաղյան հակամարտության գոտում սկսված էսկալացիայից հետո առաջին գիշերը Ստեփանակերտի բնակիչները նկուղներում անցկացրել են։ Sputnik Արմենիայի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ այս գիշերն անցել է առանց օդային տագնապների։

«Գիշերը Ստեփանակերտում լուսաքողարկման միջոցներ են օգտագործում, լուսամուտներից գրեթե լույս չի առկայծում, միայն ռազմական հանդերձանքի ու զենքի խանութն են աշխատում», - նշեց Sputnik Արմենիայի թղթակիցը։

Սեփականատերն ասել է, որ խանութը շուրջօրյա է, և ոչ միայն այն պատճառով, որ իր ապրանքն այժմ առաջին անհրաժեշտության է, այլև այն պատճառով, որ նրա օբյեկտը բնակելի շենքի տակ է։ Անօդաչուների հարձակման դեպքում մարդիկ կարող են թաքնվել այնտեղ։

Սակայն առաջին պատերազմական գիշերը Ստեփանակերտում առանց օդային տագնապների է անցել։ Մինչդեռ մինչ ուշ գիշեր լսվում էր հրետակոծության ձայնը, որը գալիս էր Ստեփանակերտին ամենամոտ շփման գծի հատվածից՝ Ասկերանից։

Գիշերվա կեսից հետո խաղաղ լռություն իջավ քաղաքի վրա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Հակառակորդը կիրառում է «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ. ՀՀ ՊՆ

Հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել, զոհվել են նաև 31 զինծառայող։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ ավելի մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

0
թեգերը:
Ստեփանակերտ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ