00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր ուստարին համավարակի պայմաններում․ ի՞նչ է սպասում Հայաստանի բնակիչներին

© Sputnik / Asatur YesayantsДевочка в медицинской маске
Девочка в медицинской маске - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի բնակիչների շրջանում կորոնավիրուսով վարակվելու վախն ակնհայտորեն նվազում է։ Ինքնամեկուսացումն ավելի է վախեցնում մարդկանց, ու դա լուրջ պատճառներ ունի։ Մինչդեռ վարակաբանների կանխատեսումները բոլորովին էլ սփոփիչ չեն...

Հայաստանում կորոնավիրուսի հետ կապած իրավիճակը կարծես թե որոշ չափով դրական փոփոխության է ենթարկվել, միաժամանակ եվրոպական որոշ երկրներում, ըստ ամենայնի, համավարակի երկրորդ ալիքն է սկսվել։

Արժե՞ արդյոք վախենալ, որ ուսումնական տարին սկսելուն պես նոր բռնկում կլինի մեր երկրում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս հարցին պատասխանեց ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը։ Նրա խոսքով` վարակվածների թվի կտրուկ աճ կարող է լինել ցանկացած պահի, քանի դեռ բնակչության շրջանում վարակի հանդեպ իմունիտետ չի ձևավորվել։

Նրա խոսքով՝ միակ քայլը, որը կարող է օգնել խուսափել իրավիճակի վատթարացումից, խիստ կարանտին պահելն է։

Միաժամանակ մասնագետը խոստովանեց, որ դա էլ իր բարդություններն ունի, քանի որ սահմանափակումները տնտեսական բազում խնդիրների են հանգեցնում։

«Մի շարք երկրների օրինակն ակնհայտ ցույց է տալիս, որ կարանտինային ռեժիմի թուլացումը կարող է վարակվածների թվի կտրուկ աճի հանգեցնել։ Հենց դա է հիմա տեղի ունենում Ֆրանսիայում ու Իսրայելում», - ասաց նա։

Վարակաբանի կարծիքով` մեծ հավանականություն կա, որ դպրոցների, բուհերի ու մի շարք մանկապարտեզների բացվելուն պես վարակի երկրորդ ալիք կարող է սկսվել, քանի որ այդ հաստատություններում մարդկանց մեծ կուտակումները գրեթե անխուսափելի են։

Ученик 8-го класса во время онлайн обучения - Sputnik Արմենիա
Որոշ աշակերտներ դպրոց կհաճախեն 3 օր. ծնողները մտահոգ են` ամեն ինչ թողնում են իրենց վրա

«Միայն պատկերացրեք՝ քանի մարդու կարող է վարակել մեկ վարակվածը, եթե նա գտնվում է փակ տարածքում և այնտեղ 20 աշակերտ կա։ Հատկապես եթե հակահամաճարակաբանական կանոններին չհետևեն»,- ավելացրեց Զաքարյանը։

Փորձագետի կարծիքով՝ վարակի զգալի անկում կարող է լինել միայն զանգվածային պատվաստման դեպքում։ Իսկ եթե սպասենք, որ համաճարակը բնական ճանապարհով նահանջի, ապա դա շատ երկար կարող է տևել։

Ի՞նչ են մտածում ծնողները

Մասնագետի կանխատեսումը, մեղմ ասած, սփոփիչ չէ։ Սակայն և՛ կարանտինը, և՛ ինքնամեկուսացումը վատ են անդրադարձել բնակչության վրա։ Որոշ դեպքերում հետևանքները կարող են նույնիսկ անդառնալի լինել։

Չնայած ռիսկերին՝ Երևանում բնակվող Արմինե Ալեքսանյանն ուրախ է, որ հեռավար դասերի փոխարեն երեխաները նորից սկսելու են դպրոց գնալ։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա խոստովանեց, որ նախ նվազել է կորոնավիրուսով վարակվելու վախը, հետո էլ համավարակն ու կարանտինը շատ են ազդել երեխաների ոչ միայն կենսակերպի, այլև հոգեբանության վրա (հատկապես ՝ անցումային տարիքում գտնվող երեխաների), այնպես որ լավագույն տարբերակը դպրոց գնալն է։

Նրա կրտսեր որդին 14 տարեկան է։ Արմինեն պատմում է, որ տղան միշտ սիրով է հաճախել դպրոց, բացի դրանից փոքրուց միշտ զբաղվել է սպորտով, և նրա ամբողջ օրը մշտապես հագեցած է եղել։ Համավարակի պատճառով հայտարարված արտակարգ դրությունը շատ է ազդել տղայի վրա։

«Այս ընթացքում նա աչքիս առաջ փոխվեց։ Ուրախ, ակտիվ ու հետաքրքրասեր պատանին վերածվեց ինքնամփոփ համակարգչամոլի։ Ժամերով նստած է էկրանի դիմաց, իսկ երբ նկատողություն ենք անում, շատ սուր է արձագանքում, նեղանում մեզանից», - ասաց կինը։

Հիմա Արմինեին ոչ այնքան COVID-19-ն է մտահոգում, որքան որդու հոգեվիճակը, նա շատ է սպասում դպրոցների բացվելուն, որպեսզի տղան նորից սկսի շփվել հասակակիցների հետ ու վերադառնա սովորական կենսակերպին։

Здание штаб-квартиры Всемирной организации здравоохранения в Женеве - Sputnik Արմենիա
ԱՀԿ-ն նոր հայտարարություն է արել. ի՞նչ է պետք անել աղետից խուսափելու համար

Ինչ վերաբերում է մանկապարտեզներին, ապա պարետի որոշման համաձայն՝ հունիսի 15-ից պետական հաստատությունները, ավելի ճիշտ՝ այսպես կոչված հերթապահ մանկապարտեզները բացվել են աշխատող ծնողների երեխաների համար։ Մոտավորապես նույն ժամանակահատվածում սկսել են աշխատել նաև երեխաների զարգացման մասնավոր կենտրոնները։ Սանիտարական նորմերին հետևելը պարտադիր է մանկական բոլոր հաստատությունների ու մանկապարտեզների համար։

Լուսինե Ադամյանը հինգ տարեկան աղջկա մայր է։ Նրա դուստրը մասնավոր մանկապարտեզ է հաճախում։ Լուսինեն ասում է, որ առանձնապես չի վախենում կորոնավիրուսից, քանի որ իր ընտրած մանկապարտեզում շատ լավ են ախտահանում տարածքն ու հետևում երեխաների հիգիենային, օրական երեք անգամ էլ ջերմաչափում են փոքրիկներին։

«Հետևում են հակահամաճարակաբանական բոլոր նորմերին, այնպես որ առանձնապես չեմ անհանգստանում վարակի պատճառով։ Մյուս կողմից էլ հայտնի չէ՝ որքան կտևի այս իրավիճակը, ու երեխային տանը պահելու իմաստ չեմ տեսնում», - ասաց նա։

Լուսինեն ավելի շատ ոչ թե երեխայի համար է վախենում (հայտնի է, որ նրանք ավելի թեթև են տանում COVID-19-ը), որքան ծնողների։

Араик Арутюнян покидает здание Дома правительства после пресс-конференции (18 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Ձեռք ձեռքի և ուս ուսի տալ չենք կարող». նախարարը համապետական ծնողական ժողով անցկացրեց

Թեև ոչ բոլորն են նույնքան վստահում մանկապարտեզներին, բայց այլ տարբերակ էլ չունեն։

Դերենիկ Գևորգյանը, որի երկու տարեկան որդին մանկական զարգացման կենտրոն է հաճախում, խոստովանում է, որ վախենում է վարակից, սակայն երեխային պահող չկա, քանի որ ինքն ու կինը աշխատում են։

Միաժամանակ մայրաքաղաքի մանկապարտեզներից մեկի տնօրեն Նոնա Ավագյանը (անունը փոխված է) պնդում է, որ երեխան ապահովագրված չէ վարակվելուց, նույնիսկ եթե մանկապարտեզ չի հաճախում։

«Երեխաներն այսպես թե այնպես հասակակիցների հետ խաղում են բակում, կամ էլ նրանց խաղահրապարակներ են տանում։ Այս դեպքում դայակներն էլ վստահելի տարբերակ չեն։ Ոչ ոք չգիտի՝ նա գործից առաջ ու հետո որտեղ է լինում և ում հետ է շփվում», - մեզ հետ զրույցում ասաց տնօրենը։

Ստացվում է` կյանքի սովորական ռիթմին վերադառնալու ցանկությունն ու անհրաժեշտությունը բթացրել են արդեն բոլորին հոգնեցրած կորոնավիրուսի դեմ վախը։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 43 878–ի։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 4373 մարդ, կատարվել է 206 929 (989) թեստավորում, առողջացել են վարակվածներից 38356–ը (+634)։ Գրանցվել է մահվան 881 (+2) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը մնացել է նույնը`268։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։ Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։

Օգոստոսի 12-ին ՀՀ կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև սեպտեմբերի 11-ը: Օգոստոսի 13-ից կարելի է դիմակ չդնել նաև անձնական մեքենաներում և բնության գրկում։

Լրահոս
0