Ձախից երկրորդը Էդգար Մալաքյանն է

Հայտնի է` ինչն է եղել ոստիկանների ու Մալաքյան եղբայրների վեճի պատճառը. մանրամասներ

943
(Թարմացված է 21:07 31.08.2020)
Sputnik Արմենիայի տեղեկություններով` ոստիկանները ցանկացել են տուգանել Օզբիլիսին, սակայն Մալաքյան եղբայրները դուրս են եկել մեքենայից ու վեճի բռնվել ոստիկանների հետ։

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. «Արարատ» և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբների ֆուտբոլիստներ Էդգար և Գոռ Մալաքյանների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել։

Նշենք, որ նրանք այս պահին ձերբակալված են ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։

Sputnik Արմենիայի հավաստի տեղեկություններով`միջադեպի պատճառը եղել է այն, որ «Փյունիկ» ՖԱ-ի խաղացող  Արաս Օզբիլիսը որոշել է մեքենան կայանել Կասկադի հարակից տարածքում։ Երբ ոստիկանները ցանկացել են տուգանել նրան ոչ ճիշտ տեղում կայանելու համար, նույն մեքենայից դուրս են եկել Մալաքյան եղբայրները, որոնք սկսել են վիճաբանել ոստիկանների հետ և հայհոյանքներ հնչեցնել։ Տղաները ոստիկաններից պահանջել են չտուգանել Հայաստանի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկին։ Այդ պահին միջադեպին ականատես է եղել մեկ այլ ոստիկան, որն իր կնոջ հետ է եղել։ Նա փորձել է կարգի հրավիրել եղբայրներին, բայց նրանք վիճաբանությունը շարունակել են նաև վերջինիս հետ։

«Արարատը» և «Փյունիկը» Մալաքյանների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ են հանդես եկել:

«Էդգարը «Արարատի» ֆուտբոլիստ է: Խիստ մտահոգիչ ենք համարում, որ միջադեպի վերաբերյալ տրվել է թռուցիկ նկարագրություն, ինչի հետևանքով տեղի ունեցածի մասին թյուր կարծիք է ստեղծվել հասարակության մոտ: Հույս ունենք, որ իրավապահները օբյեկտիվ քննություն կվարեն և կներկայացնեն ողջ եղելությունը: «Արարատ» ակումբը մշտապես կապի մեջ է ֆուտբոլիստների փաստաբանների հետ և մեծ ուշադրությամբ կհետևի իրադարձությունների հետագա զարգացմանը»,- ասված է «Արարատի» պաշտոնական հայտարարության մեջ:

Համացանցում ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ միջադեպին մասնակից են եղել «Փյունիկ» ՖԱ-ի մի քանի ֆուտբոլիստներ։

«Փյունիկ» ՖԱ–ն էլ իր հերթին տեղեկացրել է, որ միջադեպին մասնակցել է «Փյունիկի» միայն 1 ֆուտբոլիստ։

«Տարածված այն լուրերը, որ Արաս Օզբիլիսը և Սերոբ Գրիգորյանը նույնպես իրենց մասնակցությունն են ունեցել միջադեպին, իսկ ֆուտբոլիստները գտնվել են ոչ սթափ վիճակում, չեն համապատասխանում իրականությանը, ինչի մասին վկայում են ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի տարածած հայտարարությունները»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք`օգոստոսի 30-ին տեղի ունեցած դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով և 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասով, որը նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ։

Քրեական գործով ոստիկանության 4 ծառայող ճանաչվել են տուժող, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են տուժողների հագուստները, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

ՀՖՖ–ի կարգապահական կոմիտեն դեռևս չի հասցրել նիստ գումարել, որտեղ կորոշվի, թե քանի խաղ բաց կթողեն Մալաքյան եղբայրները որպես կարգապահական տույժ։

943
թեգերը:
Արաս Օզբիլիս, ոստիկան, ֆուտբոլիստ, Հայաստան
Ըստ թեմայի
Օգնեք բացահայտել կաշառակերներին. ոստիկանությունը կոչով դիմել է քաղաքացիներին
Կասկադում ոստիկանների են քաշքշել. Ազգային հավաքականի ֆուտբոլիստների «մատը խա՞ռն է»
Մալաթիայում գիշերը 5 կանգառ ջարդուփշուր են արել. քաղաքապետարանը դիմել է ոստիկանություն
Ռոզա Աբգարյանը թոռնիկի հետ

«Բալես, ո՞ւր գնանք, տուն չունենք». Պտղունքում հրդեհի հետևանքով 14 ընտանիք անօթևան մնացին

290
(Թարմացված է 22:14 25.09.2020)
Արմավիրի մարզում բռնկված խոշոր հրդեհից տուժել է 52 անձ։ Շատերը չեն հասցրել անգամ փաստաթղթերը հանել վառվող տներից։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի Պտղունք գյուղում ենք, որտեղ երեկ խոշոր հրդեհ էր բռնկվել։ Երկհարկանի շենքի բոլոր 14 բնակարանները տուժել են, այդ թվում` տասը կրակի բաժին են դարձել գրեթե ամբողջությամբ։ Շենքը լրիվ անպիտան է դարձել` նկուղները լցվել են ջրով, իսկ վերևի հարկում միայն մոխրի մեջ կորած առարկաներ են։ Տեղի բնակիչներից Ռոզա Աբգարյանին ենք հանդիպում։ Թոռան հետ շվարած կանգնած է։ 2-ամյա երեխան տատի ձեռքն է քաշում ու նվնվում` արի մեր տուն գնանք։ Տիկին Ռոզան թոռից ծածուկ սրբում է արցունքներն ու ասում.

«Բալես, ո՞ւր գնանք, էլ տուն չունենք»։

Сгоревший из-за пожара дом семьи Кюрегянов в селе Птхунк (25 сентября 2020). Армавир
© Sputnik / Karine Harutyunyan
Պտղունքում հրդեհված շենքը

Տիկին Ռոզան այս գիշեր ընտանիքի` հարսի, տղայի և երեք անչափահաս թոռնիկների հետ նույն գյուղում ապրող բարեկամներից մեկի տանն է գիշերել։ Կինը մեզ ուղեկցում է իր տուն, որի միայն կմախքն է մնացել։ Ճանապարհին հարևանները հերթով մոտենում են տիկին Ռոզային, ամուր գրկում, արտասվում։

Сгоревший из-за пожара дом Жени Геворгян в селе Птхунк (25 сентября 2020). Армавир
© Sputnik / Karine Harutyunyan
Պտղունքում հրդեհված երկհարկանի շենքը

Կինը պատմում է, որ երեկ` ժամը 17-ի սահմաններում, թոռների հետ նստած է եղել, երբ հարսը խուճապահար ներս է մտել ու ասել, որ հրդեհ է բռնկվել հարևան տներում, և կրակը մոտենում է իրենց տանը։

«Այդ պահին երեխաներին արագ ներքև իջեցրի ու ինչ տեսնեմ` կրակը տները կուլ տալով` գալիս է։ Ներս մտա, փաստաթղթերը հանեցի, միջանցքից փոքր հեռուստացույց ունեինք` դա վերցրի ու վերջ` մնացածը կրակի բաժին դարձավ»,–պատմում է տիկին Ռոզան։

Երեք սենյականոց բնակարանում այրվել է ամեն ինչ` կահույք, տեխնիկա, հագուստ, անգամ երեխաների դասագրքերը։ Տիկին Ռոզայի երկու թոռներն այսօր դպրոց չեն գնացել` հագուստ էլ չունեն։ Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ էլ տղան է ձեռքը վնասել։ Հարևանները հուշում են` տիկին Ռոզան շաքարային դիաբետով է տառապում, ունի նաև այլ հիվանդություններ, որոնց մասին կինն ինքը խոսել չի ուզում։

Семья Абгарян у сгоревшего из-за пожара дома в селе Птхунк (25 сентября 2020). Армавир
© Sputnik / Karine Harutyunyan
Տիկին Ռոզայի ըևնտանիքը

Նրա հետ զրույցի ընթացքում հարսն է մոտենում երկու 8-9 տարեկան աղջիկների հետ։ Նրանց հայրը երեխաներին խնդրում է չնայել տանը.

«Պետք չի այս տեսքով տեսնեք մեր տունը»,–ասում է։

Պտղունքի երկհարկանի շենքի այն տանը, որտեղ առաջինը բռնկվել է հրդեհը, 81-ամյա Ժենյա Գևորգյանն է ապրում։ Նրան դեպքից հետո բարեկամներից մեկի տուն են տարել։

Сгоревший из-за пожара дом семьи Кюрегянов в селе Птхунк (25 сентября 2020). Армавир
© Sputnik / Karine Harutyunyan
Պտղունքում հրդեհի բաժին դարձած շենքը

Ժենյա Գևորգյանի աղջիկը` Մարինե Գրիգորյանը (որի տունը մոր տան հարևանությամբ է գտնվում) պատմում է, որ մոր հետ տան դիմաց գտնվող կառույցում, որը որպես բաց խոհանոց է ծառայում, պահածո են պատրաստելիս եղել, երբ հանկարծ տարօրինակ ձայն են լսել` կրակի ճարճատյունը։

Պայթյուն Ռայնիսի փողոցում․ վարչապետն ու արտակարգ իրավիճակների նախարարը դեպքի վայրում են

«Ձեռքիս գործը թողեցի ու վազեցի տուն, դուռը բացեցի` կրակը վրա տվեց։ Ներքև իջա, գոռգռացի, հարևաններին կանչեցի, ԱԻՆ զանգեցի։ Մեր տուն մտնել այլևս հնարավոր չէր` անգամ փաստաթղթերը չենք կարողացել տնից հանել; Մայրս այդ տեսարանից վատացավ, շտապօգնություն կանչեցինք, հետո էլ մորս բարեկամի տուն ուղարկեցինք»,–պատմեց Մարինեն։

Марине Геворгян у сгоревшего из-за пожара дома в селе Птхунк (25 сентября 2020). Армавир
© Sputnik / Karine Harutyunyan
Մարինե Գրիգորյան

81-ամյա կնոջը չեն ասել, որ իր տնից միայն մոխրի մեջ կորած պատերն են մնացել, քանի որ տարեց կինն իրեն մինչև հիմա լավ չի զգում։

Աղջիկն ասում է, որ հրդեհի հավանական պատճառը հոսանքալարերից առաջացած կարճ միացումն է, քանի որ նման մեծ ծավալով հրդեհի առաջացման համար այլ պատճառ ուղղակի չէր կարող լինել։ 

Պայթյուն և փլատակներ. Երևանի Ռայնիսի փողոցը դեպքից հետո. լուսանկարներ

  • Պտղունք համայնքի ղեկավար Կարապետ Արթենյան
    Պտղունք համայնքի ղեկավար Կարապետ Արթենյան
    © Sputnik / Karine Harutyunyan
  • Պտղունքի հրդեհված շենքի բնակիչները
    Պտղունքի հրդեհված շենքի բնակիչները
    © Sputnik / Karine Harutyunyan
  • Պտղունք համայնքի ղեկավար Կարապետ Արթենյան
    Պտղունք համայնքի ղեկավար Կարապետ Արթենյան
    © Sputnik / Karine Harutyunyan
  • Աբգարյանների տունը հրդեհից հետո
    Աբգարյանների տունը հրդեհից հետո
    © Sputnik / Karine Harutyunyan
  • Պտղունքի հրդեհված շենքը
    Պտղունքի հրդեհված շենքը
    © Sputnik / Karine Harutyunyan
  • Պտղունքի հրդեհված շենքը
    Պտղունքի հրդեհված շենքը
    © Sputnik / Karine Harutyunyan
  • Պտղունքի հրդեհված շենքը
    Պտղունքի հրդեհված շենքը
    © Sputnik / Karine Harutyunyan
  • Կարապետյանների ունեցվածքից մնացածը
    Կարապետյանների ունեցվածքից մնացածը
    © Sputnik / Karine Harutyunyan
  • Կարապետյանների ունեցվածքից մնացածը
    Կարապետյանների ունեցվածքից մնացածը
    © Sputnik / Karine Harutyunyan
  • Աբգարյանների տունը հրդեհից հետո
    Աբգարյանների տունը հրդեհից հետո
    © Sputnik / Karine Harutyunyan
  • Աբգարյանների տունը հրդեհից հետո
    Աբգարյանների տունը հրդեհից հետո
    © Sputnik / Karine Harutyunyan
  • Աբգարյանների տունը հրդեհից հետո
    Աբգարյանների տունը հրդեհից հետո
    © Sputnik / Karine Harutyunyan
  • Սաշիկ Աբգարյանը
    Սաշիկ Աբգարյանը
    © Sputnik / Karine Harutyunyan
1 / 13
© Sputnik / Karine Harutyunyan
Պտղունք համայնքի ղեկավար Կարապետ Արթենյան

Ամբողջովին այրված տներից մեկ ուրիշի մոտ ամուսիններ են կանգնած` 68 և 67–ամյա Գնել ու Արեգնազ Կյուրեղյանները։ Կինը հոգոց հանելով թվարկում է, թե ինչ են թողել կրակին նվեր, նշում է նաև օժիտ բերած կարի մեքենան, ինչին ի պատասխան ամուսինը հավելում է.

«Այ կնիկ, բա օժիտիդ գորգե՞րը»։

Ամուսիններով ծիծաղում են` փորձելով ցավը հումորով հաղթահարել։

Гнел и Арегназ Кюрегяны у сгоревшего из-за пожара дома в селе Птхунк (25 сентября 2020). Армавир
© Sputnik / Karine Harutyunyan
Գնել ու Արեգնազ Կյուրեղյանները

Մոտենալով նրանց` հետաքրքրվում եմ, թե ինչ է այրվել, ինչին ի պատասխան Գնել Կյուրեղյանը մեղմ ժպիտով պատասխանում է.

«Այ բալա, ճիշտ կլինի հարցնես` ինչ չի այրվել»։

Ու կրակի բաժին դարձած իրերից առաջինը, որ թվարկում է տղամարդը, գրքերն են` մի ամբողջ պահարան։ Գնել Կյուրեղյանը բակում նստած է եղել, երբ աղմուկ է լսել, ծխի հոտ առել ու տեսել` հարևան տներն այրվում են։ Տանը մենակ է եղել, բայց հասցրել է որոշ իրեր դուրս հանել, այդ թվում` իր և կնոջ այն նկարները, որոնք անակնկալ է արել ու «էն թվերին» շրջանակի մեջ անցկացնելով, նվիրել կնոջը։

Гнел Кюрегян у сгоревшего из-за пожара дома в селе Птхунк (25 сентября 2020). Армавир
© Sputnik / Karine Harutyunyan
Գնել Կյուրեղյանը

Կինը պատմում է, որ 1000 դոլարի չափով խնայողություն է ունեցել, որը խոհանոցում էր։ Ամուսինն այս մասին առաջին անգամ է լսում ու հումորով արձագանքում` այ կին, դու ինձնից փաստորեն գաղտնիք ես ունեցե՞լ։

Ամուսինները չեն հուսահատվում. եղածը եղած է, հիմա կարևոր է, որ պատկան մարմիններն իրենց մասին չմոռանան ու ապրելու տեղի հարցը լուծեն, իսկ մնացածին իրենք կհասնեն` բոլորն էլ աշխատող մարդիկ են։

Մինչ կնոջ հետ խոսում ենք, ամուսինը տարիքս է հարցնում ու թե.

«էդ է, տանը մի չամուսնացած տղա ունեմ, քեզ հարս եմ պահելու»։ Ծիծաղում ենք, հետո կինը խորը հոգոց է հանում, նայում ավերակ դարձած տանն ու կիսաձայն ինքն իր հետ խոսում.

«Հարս եմ բերելու։ Ո՞ւր ես բերելու, է, այ մարդ։ Դու ինքդ մնալու տեղ չունես»։

Сгоревший из-за пожара дом семьи Кюрегянов в селе Птхунк (25 сентября 2020). Армавир
© Sputnik / Karine Harutyunyan
Պտղունքում հրդեհի բաժին դարձած շենքը

Պտղունք համայնքի ղեկավար Կարապետ Արթենյանը հայտնեց, որ հրդեհված շենքը կառուցվել էր 1930-ականներին, և արդեն 4-րդ կարգի վթարային շենք էր համարվում։ Այս գարնանը համայնքի ղեկավարն ուզել է սուբվենցիոն ծրագրով շենքի տանիքը նորոգել, սակայն ասել են, որ 4-րդ կարգի վթարային շենքը չեն ներառի ծրագրի մեջ։

Староста села Птхунк Карапет Артенян
© Sputnik / Karine Harutyunyan
Պտղունք համայնքի ղեկավար Կարապետ Արթենյան

«Գյուղն այս շենքից է դուրս եկել` սա գյուղի առաջին կառույցն է։ 52 բնակիչ է հիմա տուժել, նրանց մեջ 10-ից ավելին երեխաներ են։ Գյուղում չկա որևէ ազատ շենք, որ տրամադրենք ու ժամանակավոր ապրեն` մինչև մի ճար կգտնվի։ Հարևանները պատրաստ են ընդունել անօթևան մնացածներին, բայց բոլորն ինչ–որ ազգականի տուն են գնացել»,–ասաց Արթենյանը։

Երևանում պայթյունից տուժած շենքի բնակիչների համար պետությունը նոր բնակարաններ կգնի

Համայնքի ղեկավարն արդեն դիմել է մարզպետարան, և շուտով հանձնաժողով կստեղծվի բնակիչների կրած վնասը գնահատելու համար։

Փոխհատուցման համար առաջիկայում կդիմեն կառավարությանը։

290
թեգերը:
ընտանիք, Պտղունք, հրդեհ, Արմավիրի մարզ
Ըստ թեմայի
Խոշոր հրդեհ Մատենադարանի տարածքում. կրակը տեսանելի է քաղաքի տարբեր մասերից. լուսանկարներ
Խոշոր հրդեհ կրակայրիչների արտադրամասում. աշխատակիցներից մեկն այրվածքներ է ստացել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ
Հղի կին

Երևանում թափառող շունը հղի կնոջ է կծել

25
(Թարմացված է 20:13 25.09.2020)
Կնոջ և երեխայի կյանքին ու առողջությանը որևէ վտանգ չի սպառնում, պատվաստումների կարիք էլ չի եղել։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Վերջին ամիսների ընթացքում Երևան քաղաքում գրանցվել է հղի կնոջ՝ շան կողմից կծման միայն մեկ դեպք, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ի երեկոյան։ Լուրը Facebook-ի պաշտոնական էջում հայտնում է Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի մամուլի ծառայությունը և հերքում օրերս Facebook-ում տարածված այն տեղեկությունը, թե կինը հղիության  արհեստական ընդհատում է արել բժշկի ցուցումով, որովհետև երեխան կարող էր ունենալ կատաղության գեն։

Կենտրոնի հաղորդմամբ՝ ահազանգին անմիջապես ընթացք է տրվել, դեպքի վայր են ժամանել աշխատանքային մի քանի խմբերը՝ փոխտնօրենի և ծրագրի ղեկավարի հետ միասին։

«Կնոջ վրա հարձակված շները, որոնց մեծ մասը կլիպսավորված է եղել (հետևաբար նաև պատվաստված կատաղություն հիվանդության դեմ) տեղափոխվել են մեր կլինիկա և մինչ օրս գտնվում են հսկողության տակ։ Նշված գործողություններն արվել են կնոջ կյանքի և առողջության ապահովության նկատառումներից ելնելով։ Շներից ոչ մեկի մոտ անկում չի գրանցվել, հետևաբար նրանցից ոչ մեկը հիվանդ չէր կատաղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ մինչ օրս մշտական կապի մեջ են հղի կնոջ հարազատների հետ, տեղեկացված են նրա առողջական վիճակի մասին։ Վստահությամբ ասում են, որ կնոջ և երեխայի կյանքին ու առողջությանը որևէ վտանգ չի սպառնում, պատվաստումների կարիք էլ չի եղել։

Քաղաքապետարանը միայնակ չի կարող պայքարել. Գյումրիում մեկնաբանել են շների հարձակման փաստը

«Օգտատերը նույն գրառման մեջ նշում է, որ երեկ Երևանի կենտրոնական փողոցներից մեկում մոտ չորս շուն հարձակվել են իր մոր վրա և «հոշոտել են ոտքը, պատառոտել տաբատը, արդյունքում նրանցից ամենափոքր կատաղած շունը կապտացրել է ոտքը»։

Երևանում 7-8 շուն հարձակվել են մեքենայի վրա, ջարդուխուրդ արել այն. տեսանյութ

Հայտնում ենք, որ մինչ այս պահը մեր կենտրոնն այդ մասին որևէ ահազանգ չի ստացել, այդ թվում կծման դեպքը հաստատող բժշկական փաստաթուղթ։ Փոքրիկ կատաղած շան կողմից ոտքի կապտելու մասին ևս որևէ ահազանգ չենք ունեցել։ Այնուամենայնիվ, գրառումը կդիտարկենք որպես ահազանգ և այց կկատարենք նշված հասցե»,- հայտնում են կենտրոնից և հիշեցնում, որ կծման դեպք գրանցվելիս անհապաղ անհրաժեշտ է դիմել բժշկական հաստատություն, կապ հաստատել նաև կենտրոնի հետ, տալ կծած շան արտաքին նկարագիրը, որպեսզի հնարավոր լինի գտնել նրան։

Վստահեցնում են, որ արձագանքում են հաստատված կծման դեպքերի մասին բոլոր ահազանգերին։

25
թեգերը:
Հայաստան, Շուն, հղի
Երևանում ԱՄՆ դեսպանատուն. արխիվային լուսանկար

Արցախ չգնալ, խուսափել հայ-ադրբեջանական սահման այցելելուց. կոչ ԱՄՆ քաղաքացիներին

75
(Թարմացված է 00:46 26.09.2020)
ԱՄՆ քաղաքացիներին Հայաստանում և Ադրբեջանում գործող դեսպանությունները հորդորում են ցուցաբերել զգուշություն` կապված հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի և վերջերս տեղի ունեցած բռնությունների հետ:

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանում և Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանությունները կոչ են անում ԱՄՆ քաղաքացիներին խուսափել հայ-ադրբեջանական սահման այցելելուց։

Երևանում ԱՄՆ դեսպանությունն իր կայքում հրապարակված զգուշացման մեջ կոչ է անում պահպանել զգոնություն պահպանել և ցուցաբերել զգուշություն` կապված հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի և վերջերս տեղի ունեցած բռնությունների հետ:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում խուսափել այցելություններից շփման գծի և սահմանի մոտակայքով, այդ թվում Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 և M16 մայրուղիներով և մինչև Վրաստանի սահման գնալուց:

Դեսպանությունը կոչ է անում նաև չայցելել Լեռնային Ղարաբաղ։

Երևանում ԱՄՆ դեսպանությունն իր երկրի քաղաքացիներին հետևյալ ցուցումներն է տալիս`

  • Հետևեք տեղական լրատվամիջոցների թարմացումներին 
  • Խուսափեք մարդկանց բազմությունից 
  • Խուսափեք ցույցերից 
  • Տեղեկացրեք ձեր անվտանգության մասին ընկերներին և ընտանիքին 
  • Տեղեկացված եղեք ձեր շրջակայքի մասին:

Իսկ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է խուսափել Թովուզի և Ղազախի շրջաններ այցելություններից:

Հայաստանը սահմանին զորքեր չի կուտակում. ՊՆ–ն պատասխանում է ադրբեջանական ապատեղեկատվությանը

75
թեգերը:
Սահման, Ադրբեջան, Արցախ, դեսպանատուն, ԱՄՆ
Ըստ թեմայի
Ադրբեջանը պետք է հրաժարվի ռազմական շանտաժի քաղաքականությունից. Արցախի ԱԳՆ-ն՝ Ալիևին
Բլե՞ֆ, թե՞ պատերազմի նախապատրաստություն. Ադրբեջանում զորահավաքներ են
Ադրբեջանի գործելաոճն անարգանք է ՍԾՏՀ կազմակերպության հանդեպ. ԱԳ նախարար