Գազելներ, արխիվային լուսանկար

Մահաբեր «Գազելները» կփոխարինվե՞ն. քաղաքապետարանում պատասխանել են Խաժակյանի մեղադրանքներին

278
(Թարմացված է 15:04 31.08.2020)
Երևանի քաղաքապետարանում համաձայն չեն ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի պնդումների հետ և նշում են, որ դրանք հիմնավորված չեն։

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը քաղաքային իշխանություններին մեղադրել է ոչ հետևողական լինելու մեջ։ Նա համոզված է, որ քաղաքային իշխանությունները մտադիր չեն նոր ավտոբուսներ ձեռք բերել, մահաբեր «Գազելներն» էլ փոխարինել ուրիշներով։ Խաժակյանը նման կարծիք հայտնեց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։

Նա հիշեցրեց, որ քաղաքային իշխանությունները խոստացել էին երկու տարվա ընթացքում տրանսպորտային նոր ցանց գործարկել։ Նախատեսվում էր շահագործման հանձնել երեք չափի ավտոբուսներ՝ 150 նստատեղով 18-մետրանոցներ, 90-100 նստատեղով 12-մետրանոցներ, 45-55 տեղանոց 7.5-8.5-մետրանոցներ։ Խաժակյանը նշեց, որ հայկական կողմը WYG բրիտանական խորհրդատվական ընկերությանը 850 հազար եվրո է վճարել։

Ավագանու անդամը անդրադարձավ նաև Երևանի քաղաքապետի կողմից ապրիլին և հուլիսին հայտարարած մրցույթներին։ Ապրիլին մրցույթ էր հայտարարվել 12-մետրանոց 100 նոր ավտոբուս ձեռք բերելու համար։ Մրցույթը պետք է հայտարարվեր դեռ փետրվարին, իսկ 2020 թվականի աշնանը նախատեսվում էր ավտոբուսների նոր խմբաքանակ բերել, սակայն կորոնավիրուսի համավարակն իր շտկումներն արեց։

Նոր տույժեր երթևեկության կանոնների խախտման դեպքում. «Ժողովուրդ»

Հուլիսի 16-ին հայտարարվեց փոքր դասի 100 ավտոբուս ձեռք բերելու նոր մրցույթի մասին։  Սակայն մրցույթի մեկնարկը տրվեց այսօր, արդյունքները կամփոփվեն մինչև շաբաթվա վերջ։ Ավտոբուսները պետք է հարմարեցված լինեն հաշմանդամների սայլակների համար, համալրված լինեն տաքացման, օդափոխման, ինչպես նաև հակահրդեհային համակարգերով։ Բացի այդ, դրանցում պետք է տեղադրված լինեն բանկային քարտով վճարման և GPS համակարգեր։ Պարտադիր է նաև էլեկտրոնային ցուցատախտակ և կանգառների ավտոմատ հայտարարման համակարգը։

«Ինչ վերաբերում է ապրիլին հայտարարված մրցույթին, ապա այն չի կայացել, քանի որ հաղթողներ չեն եղել։ Այսինքն՝ 12-մետրանոց ավտոբուսներ չեն լինի»,

– ասաց Խաժակյանը։

Ըստ նրա՝ իրականում քաղաքային իշխանությունները երկրորդ մրցույթի շրջանակում մտադիր են ոչ թե փոքր չափի ավտոբուսներ ձեռք բերել, ինչպես հայտարարվել էր ավելի վաղ, այլ «Գազելներ»։ Նա նման եզրահանգման է եկել ուսումնասիրելով այն չափանիշները, որոնց պետք է համապատասխանեն մրցույթի շրջանակում ընդգրկված ավտոբուսները։

Ավելին, Խաժակյանը ընդգծեց, որ քաղաքային իշխանությունները, մասնավորապես Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, անհետևողական են եղել նաև «Գազելների» շահագործման առումով։

Դեռևս անցած տարվա փետրվարին լրագրողների հետ զրույցում Մարությանը հայտնել էր, որ Երևանի տրանսպորտային ենթակառուցվածքը ծայրահեղ վիճակում է։ 2020 թվականին մայրաքաղաքը սպասարկող 900 «Գազելների» գրեթե կեսը` 450 մեքենա, պետք է հանվեն գծից, քանի որ ավարտվում է  դրանց շահագործման ժամկետը (օրենքի համաձայն այն կազմում է 15 տարի – խմբ.)։

«15 տարուց մեծ  «Գազելները» մինչ օրս շահագործվում են։ Իշխանությունները վախենում են տրանսպորտային կոլափսից, դա է պատճառը, որ այդ մեքենաները դեռ գործում են», – նշեց Խաժակյանը։

Վարորդները չեն վախենում կորոնավիրուսից․ նրանց ավելի շատ անհանգստացնում է եկամուտի պակասը

Մրցույթի արդյունքները կամփոփվեն առաջիկա օրերին։ Նոր ավտոբուսների գործարկումը թույլ կտա մասնակի լուծել մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրը։

Մինչդեռ քաղաքապետարանում համաձայն չեն Խաժակյանի պնդումների հետ։ Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Խաժակյանը շտապում է ենթադրություններ անել` հիմնվելով դիլետանտական եզրահանգումների վրա։

«Առաջին մրցույթին հայտ են ներկայացրել երկու ընկերություն` ճապոնական և գերմանական։ Ներկայացված պահանջներին և չափանիշներին չհամապատասխանելու պատճառով հաղթող չի եղել։ Ամենայն հավանականությամբ, առաջիկայում նոր մրցույթ կհայտարարվի»,– պարզաբանեց Կարապետյանը։

Հին «Գազելների» շահագործման հարցով քաղաքապետարանում քննարկումներ են ընթանում։ Դրանք փոխարինելու համար էլ փոքր չափի տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու մրցույթ է հայտարարվել։

Ինչ վերաբերում է Խաժակյանի այն հայտարարություններին, որ մրցույթով նախատեսվում է ոչ թե ավտոբուսներ, այլ «Գազելներ» ձեռք բերել, Կարապետյանը կարծում է, որ դրանք հիմնավորված չեն։ Նրա խոսքով`  քաղաքային իշխանությունները շահագրգռված են, որ հնարավորինս շուտ լուծվի մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրը։ 

Եթե ուղևորը չենթարկվի, վարորդը չի շարունակի ընթացքը. տրանսպորտից օգտվելու նոր կանոնները

278
թեգերը:
մրցույթ, Հակոբ Կարապետյան, Հայկ Մարության, Տրանսպորտ, ավտոբուս, Դավիթ Խաժակյան, Երևանի քաղաքապետարան, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Կորոնավիրուսը խանգարել է մարզային տրանսպորտի կարգավորմանը
Տրանսպորտում և տաքսիներում ոստիկանությունը պարետի որոշումների խախտման դեպքեր է արձանագրել
Ի՞նչ նոր կանոններ են գործելու տրանսպորտում մայիսի 18-ից հետո. խախտողները տուգանվելու են
Ունենալ մանրադրամ, չնստել վարորդի կողքին. հասարակական տրանսպորտից օգտվելու նոր կանոնները
Սամվել Մարտիրոսյան. արխիվային լուսանկար

«Ձեր սոցցանցային լայվը հակառակորդի ԱԹՍ–ի համար անմիջական գործիք է». մեդիափորձագետ

15
(Թարմացված է 14:18 30.09.2020)
Սամվել Մարտիրոսյանի խոսքով` սոցցանցերում մարդիկ դեռ չեն գիտակցում, որ կամավորների ավտոբուսները կամ շարժը նկարելով` ուղղորդում են հակառակորդի զինտեխնիկայի հարվածները։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում հայտարարված ռազմական դրության ժամանակ սոցցանցերում արձանագրվում են բազմաթիվ խնդիրներ։ Մարդիկ ուղիղ եթերներով կարող են մեծ վնաս հասցնել հայոց բանակին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նրա խոսքով`մարդիկ տեսանյութեր են հրապարակում իրենց սոցցանցային էջերում, չգիտակցելով, որ, օրինակ, կամավորների ավտոբուսները կամ շարժը նկարելով` ուղղորդում են հակառակորդի զինտեխնիկայի հարվածները։

«Շատ կարևոր է, որ մեր քաղաքացիները հասկանան, որ նոր տիպի պատերազմներ են ընթանում և իրենց լայվը հակառակորդի անօդաչու թռչող սարքի համար հանդիսանում է անմիջական գործիք»,–ասաց Մարտիրոսյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 75 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 137 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

15
թեգերը:
Ադրբեջան, սոցցանցեր, անօդաչու թռչող սարք, Սամվել Մարտիրոսյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Աննա Հակոբյանը Արցախում

«Ամուսինս ինձ ասաց, որ մեր տղան պետք է գնա, մասնակցի». ի՞նչ է ասել Աննա Հակոբյանը որդուն

217
(Թարմացված է 11:59 30.09.2020)
ՀՀ վարչապետի կինը Ստեփանակերտ է գնացել այն մտքով, որ հնարավոր է` որոշ ժամանակ չկարողանա վերադառնալ Երևան և հեռախոսային կապ չունենա որդու հետ։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Արցախի ԱԺ-ում կին պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի տիկնոջը` Աննա Հակոբյանին, խնդրել են դիմել աշխարհին, որպեսզի մեզ օգնեն այս պատերազմում։ Հակոբյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում տեսագրություն է հրապարակել, որում հնչում է նրա պատասխանը։

«Մենք պետք է իմանանք, որ մեր ուժը մենք ենք, մեր հույսը մենք ենք։ Ինչքան էլ դժվար լինի, բայց պետք է մենք անենք այն, ինչ պետք է մե՛նք անենք։ Չվախենաք, որքան էլ դժվար լինի։ Չգիտեմ` սա արժի ասել, թե ոչ. շատ անձնական է, նաև անձնական չէ։ Արցախ գալու ճանապարհին իմ ամուսինն ինձ ասել է, որ մեր տղան պետք է գնա, մասնակցի այս ամենին. նա պահեստային զորքերի մեջ է։ Ինքը հագնվել է, ես ասել եմ` հա, տղաս, զինվորական հագուստ հագի ու գնա, ես քեզ պաշտում եմ, բայց հայրենիքի համար զոհվելուց վեհ բան չկա։ Ես մեքենայի մեջ, Ստեփանակերտ գալու ճանապարհին իմ որդուն դա եմ ասել, որովհետև չգիտեի՝ ինչ վիճակ է, մտածել եմ՝ կարող է կապ չունենանք, էդ կապը կտրվի»,– ասել է Հակոբյանը։

Նա նշել է նաև, որ եկել է Ստեփանակերտ այն մտքով, որ հնարավոր է` որոշ ժամանակ չկարողանա վերադառնալ Երևան և հեռախոսային կապ չունենա որդու հետ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ Աննա Հակոբյանը մեկնել է Արցախ։ Այդ օրը վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում էր սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 74 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 137 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

217
թեգերը:
Աշոտ Փաշինյան, Արցախ, Աննա Հակոբյան
Ըստ թեմայի
Արսեն Թորոսյանն այցելել է վիրավոր զինծառայողներին. լուսանկարներ
Հայ զինծառայողները մի քանի վայրկյանում երկու ԱԹՍ են խոցում. տեսանյութ
Աննա Հակոբյանն այցելել է վիրավոր զինվորներին
Ստեփանակերտի ապաստարաններում մարդիկ հուզված են, բայց ամուր. Աննա Հակոբյան