Լամպ

Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի որոշ հատվածներում

46
(Թարմացված է 09:55 31.08.2020)
Հանրապետության տարածքում հոսանքազրկումներն իրականացվում են պլանային նորոգման աշխատանքներ կատարելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևանում՝

10։00-16։00 Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 5/2, 5/3 շենքեր, Սաֆարյան փ. 10 շենքեր, թիվ 98 և 106 դպրոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-17:00 Դավթաշեն 1-ին թաղ. 45 շենք և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ,Դավթաշեն 2-րդ թաղ. 23 շենք, Զաքյան փ. 8 շենք, Պարոնյան փ. 1 շենք, Խանջյան փ. 47/1 շենք, Սայաթ Նովա պող. 29 շենք, Մաշտոցի պող. 5ա, 5դ շենքեր, Կողբացի փ. 49, 51, 53 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մանթաշյան փողոցի սեփական տներ, Վերին Շենգավիթ 11 փողոցի սեփական տներ, Ե․Թադևոսյան փ․ 2, 4, 6, Մանթաշյան փ․ 5, Բագրատունյաց պող․ 39 շենքեր, Ե․Թադևոսյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քոչարի փ. 18 շենք, Ա.Ավետիսյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ազատության նրբ. 10 շենք, Դ.Անհաղթ փ. 2 շենք, Սունդուկյան փ. 15 շենք, Սուրենյան փ. 3 շենք, Ռուբինյանց փ. 14/1 շենք, Դ.Անհաղթ փ. 16 շենք, Սևքարեցի Սաքո փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դրոյի փ. 28/1 շենք, Խաչատրյան փ. 27, 27/1,29, 29/1, 31, 33 շենքեր, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Այգեկցի, Մանուշյան փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Կոտայքի մարզում՝

10։00-16։00 Եղվարդ համայնք՝ Սաֆարյան, Գայի փողոցներ, Կոմիտասի, Աբովյանի, Չարենցի, Իսահակյան փողոցներ մասնակի, Բոլոր հողեր, Կալեր թաղամասեր, Ծիրանանոց թաղամաս մասնակի,

12։00-15։00 Եղվարդ համայնք՝ Շահումյան, Սպանդարյան փողոցներ, Կոմիտասի, Աբովյանի, Չարենցի, Իսահակյան փողոցներ մասնակի, Բոլոր հողեր, Կալեր թաղամասեր, Ծիրանանոց թաղամաս մասնակի, Արզնի համայնք 10-րդ փողոց,

11։00-17։00 Կապուտան, Գեղաշեն, Կամարիս գյուղեր, Պտղնիի ամառանոցներ մասնակի,

Պապիկյանն ԱԷԿ–ին հարվածելու թեմայով խոսել է Ատոմային էներգիայի գործակալության տնօրենի հետ

Շիրակի մարզում՝

10։00-16։00 Գյումրի քաղաք Մուսայելյան, Գորկի, Տերյան փողոցներ, Հաղթանակի պողոտա և պարփակված տարածքներ, “Կորոնա” և “Պեգաս” սուպերմարկետներ, “ՎՏԲ-Հայաստանբանկ” ընկերության կենտրոնական մասնաճյուղ, “Ֆասթ կրեդիտ կապիտալ” ունիվերսալ վարկային կազմակերպություն և “Վիվասել-ՄՏՍ” ընկերության գրասենյակներ, մաշկավեներական պոլիկլինիկան և հարակից տարածքներ,

Սյունիքի մարզում՝

09:00-14:00 Քարահունջ գյուղ:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

46
թեգերը:
Սյունիք, Շիրակի մարզ, Կոտայք, էլեկտրաէներգիա, Լույս, Հայաստան, Երևան
Ըստ թեմայի
Ինչպես երկարացնել հայկական ատոմակայանի կյանքը. փորձագետը նշում է գլխավոր հարցերը
Ատոմակայանին հարվածելն այնքան էլ հեշտ չէ, Հայաստանի երկինքը պաշտպանված է. Պապիկյան
Հայկական ատոմակայանի՝ 2020 թվականի վերանորոգումն ավարտված է․ ինչ է սպասվում հաջորդիվ
Հայ դպրոցականների թիմը

Հաղթանակ. հայ դպրոցականների թիմը մեդալներ է շահել ամենահեղինակավոր օլիմպիադայում

43
(Թարմացված է 23:01 27.09.2020)
Ռազմական իրադարձությունների ֆոնին կրթական հաղթանակը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ մեր փրկության գրավականն են հզոր բանակն ու ներդաշնակ հասարակությունը, իսկ վերջինիս գրավականն է որակյալ կրթությունը։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Այսօր ավարտվել է աշխարհում ամենահեղինակավոր մաթեմատիկայի օլիմպիադան, և հայ դպրոցականների թիմը շահել է 2 արծաթե, 3 բրոնզե մեդալներ և 1 գովասանագիր։ Տեղեկությունը հայտնում է ԲՈԿ նախկին ղեկավար Սմբատ Գոգյանը, որը եղել է դպրոցականների թիմի ղեկավարը։

Հայկական թիմում են եղել Մհեր Կարագուլյանը, Էրիկ Բաբասյանը, Վաչագան Դիլանյանը, Հայկ Կարապետյանը, Տիգրան Չտչյանն ու Վահագն Հովհաննիսյանը։

«Այսօրվա ռազմական իրադարձությունների ֆոնին այս կրթական հաղթանակը բոլորիս հիշեցնում է, որ ռազմի դաշտում հաղթանակների իմաստը հենց հայ հասարակության գոյության և արարման համար է։ Մեր փրկության գրավականն են հզոր բանակն ու ներդաշնակ հասարակությունը, իսկ վերջինիս գրավականն է որակյալ կրթությունը»,– Facebook-ի իր էջում գրել է Գոգյանը։

Մեր թիմն օլիմպիադային մասնակցել է «Քվանտ վարժարանի» տարածքում, իսկ ամբողջ տարվա ընթացքում աշակերտներին իրենց գիտելիքներն են փոխանցել ֆիզմաթ դպրոցի ուսուցիչներ Տիգրան Մարգարյանը, Գուրգեն Ասատրյանը, նախկին օլիմպիականներ Ալբերտ Գևորգյանը, Գագիկ Մաղաքյանը և Սմբատ Գոգյանը։

Հայ դպրոցականները մեդալներ են նվաճել Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում

43
թեգերը:
մաթեմատիկա, օլիմպիադա, Սմբատ Գոգյան, Հայաստան
Ըստ թեմայի
Դպրոցականները պետության հաշվին կապահովվեն բժշկական դիմակներով ու ախտահանիչներով
«Որ բացում ենք, էլ չենք փակում. դպրոցներն ու դպրոցականները փորձադաշտ չեն». Փաշինյան
Ո՞ր մանկավարժների և դպրոցականների տրանսպորտային ծախսերը կփոխհատուցվեն. նախարարի հրամանը
Վարդան Մինասյան

Վարդան Մինասյանն ու Արաս Օզբիլիսն իրենց զորակցությունն են հայտնել հայոց բանակին

50
(Թարմացված է 19:53 27.09.2020)
Ֆուտբոլի հայտnի մարզիչն ու հայտնի ֆուտբոլիստը վստահ են, որ հայոց բանակը միայն հաղթելու ունակությամբ է օժտված։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Instagram-ի իր էջում գրառում է կատարել ու անդրադարձել Արցախում ընթացող մարտերին։ Նա իր զորակցությունն է հայտնել Հայոց բանակին ու հայ զինվորին։ «Ուժ և կորով, միասնյություն, հաղթելու ենք»,–ծիծաղող զինծառայողներով նկարի վրա գրել է Վարդան Մինասյանը։

View this post on Instagram

Ուժ ու կորով, միասնություն #հաղթելուենք

A post shared by Vardan Minasyan (@official.vardanminasyan) on

Արցախում ընթացող ռազմական գործողություններին Instagram-ի իր էջում անդրադարձել է նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը։ Ֆուտբոլիստը թեժ կետերում գտնվողներին իր աջակցությունը հայտնել էԱրցախի հանրապետության դրոշը հրապարակելով։

View this post on Instagram

🙏🏼🙏🏼🙏🏼🙏🏼

A post shared by Aras Ozbiliz (@arasozbiliz) on

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 20 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհվել են նաև 16 զինծառայողներ։ Հայկական կողմը 100–ից ավելի վիարվոր ունի։

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

«Նախնիներս Ղարաբաղից են»․ Արոնյանն արձագանքել է Արցախում տեղի ունեցող իրադարձություններին

50
թեգերը:
Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արաս Օզբիլիս, Վարդան Մինասյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Մեր ու մանուկ, ամբողջ ազգով կանգնելու ենք ու հաղթենք. ԵԿՄ-ն պատրաստ է մեկնել Արցախ
Հաքերային հարձակման են ենթարկվել հայկական մի շարք ԶԼՄ–ների կայքեր
Ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը կարձագանքի Ադրբեջանի քայլերին. նախագահ
Ռամզան Կադիրով

Ողջամիտ եղեք․ Կադիրովը դիմել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը

0
(Թարմացված է 23:46 27.09.2020)
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիորովը կոչ է արել համաշխարհային հանրությանը, ՄԱԿ-ին, հարևան բոլոր երկրներին, հոգևորականությանը ներգրավվել Կովկասում խաղաղության վերականգնման գործընթացին։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ուղղակի տիտանական ջանքեր է գործադրում, որպեսզի կողմերին ստիպի վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: Telegram-ի իր ալիքում այս կարծիքը հայտնել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը՝ կոչ անելով «եղբայրական ադրբեջանցի ու հայ ժողովրդին դադարեցնել անիմաստ արյունահեղությունը»։

«Այսօր կրկին տագնապալի լուրեր են ստացվում Ղարաբաղից, Ադրբեջանից ու Հայաստանից: Այս տևական հակամարտության մեջ ներգրավված բոլոր ժողովուրդները մեղադրում են միմյանց հերթական ռազմական գործողությունները սկսելու մեջ»,-գրել է Կադիրովը:

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղն արնահոսող վերք է, որին որոշ ուժեր ապաքինվելու հնարավորություն չեն տալիս, իսկ այդ ցավից տառապում է ամբողջ Կովկասը, տարածաշրջանի բարեկամական բոլոր ժողովուրդները։

Կադիրովի խոսքով՝ Ռուսաստանն ուղղակի տիտանական ջանքեր է գործադրում, որպեսզի կողմերին ստիպի բանակցային սեղանի շուրջ նստել: Սակայն դրա համար անհրաժեշտ է մեկընդմիշտ դադարեցնել մարտական գործողությունները։

«Կովկասն այն տարածքն է, որտեղ ապրում են հին մշակույթ ունեցող բազում ժողովուրդներ։ Բոլորը կապված են պատմական ու մշակութային արմատներով։ Այդ պատճառով ցանկացած կովկասցու համար հարևանի դժբախտությունը խորթ չէ, այն նաև իրեն է վերաբերում», - գրել է Կադիրովը։

«Նա ընդգծել է, որ կովկասյան սովորություն է լինել «զուսպ, իմաստուն, չնայած ունեցած կորուստների ցավին»։ Նա նշել է, որ կովկասցի հայրերն ու պապերը միշտ իմաստուն լուծումներ են գտել կարծես թե անելանելի իրավիճակներից, քանի որ հիմնվել են հենց ավանդույթների վրա, որոնք նախապատվությունը տալիս են հարգանքի, հավասարության, եղբայրության, պատվի ու արիության կանոններին։

«Կոչ եմ անում եղբայրական ադրբեջանցի և հայ ժողովուրդներին դադարեցնել անիմաստ արյունահեղությունը, որը ավելի ու ավելի է հեռացնում հակամարտությունը  ողջամիտ ժամկետներում լուծելու հնարավորությունից։ Այս իրավիճակում պետք չէ մեղավորներ փնտրել հակառակ կողմում կամ փնտրել, թե ով է առաջինը կրակել», - նշել է նա։

Չեչնիայի Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ չեչեն ժողովուրդը, որը շատ լավ գիտի պատերազմի ու խաղաղության գինը, կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին «զայրույթը փոխարինել ողջամտությամբ, հանդարտեցնել զայրույթն ու հայրերին ու մայրերին իրենց երեխաներին ողջ-առողջ տեսնելու հնարավորություն տալ»։

 «Ես առաջարկում են միջազգային հանրությանը ՄԱԿ-ին, բոլոր հարևան պետություններին, հոգևոր առաջնորդներին ներգրավվել Կովկասում խաղաղության վերականգնման գործընթացին», - ամփոփել է Կադիրովը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 3 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 30 տանկ և ՀՄՄ։

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհվել են նաև 16 զինծառայողներ։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրովոր ունի։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

0
թեգերը:
Ադրբեջան, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան, Չեչնիա, Ռամզան Կադիրով