Սիրուշո

Սիրուշոն Լեհաստանում. նա իր ելույթներից հատվածներ է հրապարակել

1062
(Թարմացված է 17:18 29.08.2020)
Երգչուհու երկրպագուները հիացած են, նրանք Սիրուշոյին նորանոր բեմեր ու հաջողություններ են մաղթել։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Ճանաչված երգչուհի Սիրուշոն այս օրերին գտնվում է Լեհաստանում, որտեղ մասնակցում է միջազգային երաժշտական փառատոնի։ Երգչուհին Instagram–ի իր էջում երկու տեսանյութ է հրապարակել իր ելույթներից։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sirusho (@sirushoofficial)

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sirusho (@sirushoofficial)

Երկրպագուներին ուրախացրել են երգչուհու հաջողությունները։ Նրանք բազմաթիվ հիացական խոսքեր են գրել։

««Ինչպես միշտ, այս անգամ էլ մեր հպարտությունն ես», «կատարյալ ես», «ձայնդ անսպառ, քեզ նորանոր բեմեր»»,–գրել են նրանք։

Ավելի վաղ երգչուհին հայտնել էր, որ օգոստոսի 28–ին Լեհաստանում բացառիկ երաժշտական փառատոն է կայանալու, որին մասնակցելու է նաև ինքը։

Որտեղ և ինչպես է անցնում Սիրուշոյի հանգիստն ընտանիքի հետ. լուսանկարներ

1062
թեգերը:
տեսանյութ, Սիրուշո, Լեհաստան
Ըստ թեմայի
«Չեմ ուզում` ամառ չունենանք». Սիրուշոյի գրառմանն արձագանքել են աշխարհի տարբեր ծայրերից
Սևամորթ Սառան երգում է հայերեն ու երազում Սիրուշոյին հանդիպել. տեսանյութ
Հանդիսատեսը Բիլանին «զրկել» է «Եվրատեսիլ 2008»-ի հաղթանակից, Սիրուշոյի տեղն ամուր է մնացել
Աննա Հակոբյանը Արցախում

«Ամուսինս ինձ ասաց, որ մեր տղան պետք է գնա, մասնակցի». ի՞նչ է ասել Աննա Հակոբյանը որդուն

203
(Թարմացված է 11:59 30.09.2020)
ՀՀ վարչապետի կինը Ստեփանակերտ է գնացել այն մտքով, որ հնարավոր է` որոշ ժամանակ չկարողանա վերադառնալ Երևան և հեռախոսային կապ չունենա որդու հետ։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Արցախի ԱԺ-ում կին պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի տիկնոջը` Աննա Հակոբյանին, խնդրել են դիմել աշխարհին, որպեսզի մեզ օգնեն այս պատերազմում։ Հակոբյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում տեսագրություն է հրապարակել, որում հնչում է նրա պատասխանը։

«Մենք պետք է իմանանք, որ մեր ուժը մենք ենք, մեր հույսը մենք ենք։ Ինչքան էլ դժվար լինի, բայց պետք է մենք անենք այն, ինչ պետք է մե՛նք անենք։ Չվախենաք, որքան էլ դժվար լինի։ Չգիտեմ` սա արժի ասել, թե ոչ. շատ անձնական է, նաև անձնական չէ։ Արցախ գալու ճանապարհին իմ ամուսինն ինձ ասել է, որ մեր տղան պետք է գնա, մասնակցի այս ամենին. նա պահեստային զորքերի մեջ է։ Ինքը հագնվել է, ես ասել եմ` հա, տղաս, զինվորական հագուստ հագի ու գնա, ես քեզ պաշտում եմ, բայց հայրենիքի համար զոհվելուց վեհ բան չկա։ Ես մեքենայի մեջ, Ստեփանակերտ գալու ճանապարհին իմ որդուն դա եմ ասել, որովհետև չգիտեի՝ ինչ վիճակ է, մտածել եմ՝ կարող է կապ չունենանք, էդ կապը կտրվի»,– ասել է Հակոբյանը։

Նա նշել է նաև, որ եկել է Ստեփանակերտ այն մտքով, որ հնարավոր է` որոշ ժամանակ չկարողանա վերադառնալ Երևան և հեռախոսային կապ չունենա որդու հետ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ Աննա Հակոբյանը մեկնել է Արցախ։ Այդ օրը վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում էր սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 74 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 137 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

203
թեգերը:
Աշոտ Փաշինյան, Արցախ, Աննա Հակոբյան
Ըստ թեմայի
Արսեն Թորոսյանն այցելել է վիրավոր զինծառայողներին. լուսանկարներ
Հայ զինծառայողները մի քանի վայրկյանում երկու ԱԹՍ են խոցում. տեսանյութ
Աննա Հակոբյանն այցելել է վիրավոր զինվորներին
Ստեփանակերտի ապաստարաններում մարդիկ հուզված են, բայց ամուր. Աննա Հակոբյան
Շտապօգնություն

ՀՀ–ում կորոնավիրուսի հետևանքով մեկ տղամարդ է մահացել

39
(Թարմացված է 11:12 30.09.2020)
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտը ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևաքով մեկ կին է մահացել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Պացիենտը եղել է 77 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–գրված է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտը ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Ադպիսի դեպքերի ընդհանուր թիվը 297 է:

Նախորդ օրը գրանցվել է կորոնավիրուսի հաստատման 458 նոր դեպք։ Այս պահին Հայաստանում վարակվածների թիվը 50359 է։

Ռուսաստանում սկսել են COVID-19–ի դեմ պատվաստանյութը փորձարկել ռիսկային խմբերի վրա

39
թեգերը:
տղամարդ, Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Բուհերի ռեկտորներ, մանկավարժներ. Շիրակի մարզում կորոնավիրուսի ակտիվացում է նկատվում
Կորոնավիրուսը, Հայաստանի տնտեսությունն ու պոպուլիզմը. ի՞նչ սպասել ապագայում
Հայաստանի անշարժ գույքի շուկան կորոնաճգնաժամի ֆոնին
Ситуация в Мартуни после обстрелов (28 сентября 2020). Карабах

Արցախում երկու ուղղությամբ թուրքական F-16 ինքնաթիռներ են կիրառել

0
Արցախում ընթացող մարտերում մի շարք ուղղություններում ՊԲ-ն նկատելի հաջողություններ է գրանցել։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր կրկին ՊԲ հյուսիս-արևելյան, իսկ ապա նաև հարավային ուղղություններում հակառակորդը կիրառել է թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ:
«Այս պահի դրությամբ մարտագծի ամբողջ երկայնքով ինտենսիվ մարտերը շարունակվում են: Մի շարք ուղղություններում ՊԲ-ն ունի նկատելի հաջողություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հակառակորդի մարդկային և ռազմատեխնիկական կորուստները ավելանում են:
Հիշեցնենք, որ երեկ թուրքական F-16 կործանիչը ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչ խոցել էր Վարդենիսի տարածքում, օդաչուն`Վալերի Դանելինը, զոհվել էր։

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել էր` հայաստանը փաստեր ունի, որ հենց թուրքական ինքնաթիռն է գործի դրվել։ Այդ փաստերը կներկայացվեն միջազգային համապատասխան կառույցներին։

0
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020