Ձիթապտղի յուղ

Գիտնականները պարզել են` ինչն է իջեցնում զարկերակային ճնշումը

325
(Թարմացված է 14:03 29.08.2020)
Երեք շաբաթ տևած փորձի ընթացքում կամավորների կեսն առաջին մզման յուղ է օգտագործել, իսկ մյուս կեսը՝ ռաֆինացրած։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Ավստրալացի գիտնականների խումբը եզրահանգել է, որ ամեն օր ձիթապտղի յուղ օգտագործելը նպաստում է զարկերակային ճնշման իջեցմանը։ Տեղեկությունը հայտնում է MedicalXpress–ը։

Մասնագետները փորձ են անցկացրել, որին 50 կամավոր է մասնակցել։ Երեք շաբաթվա ընթացքում կամավորների կեսն առաջին մզման յուղ է օգտագործել, մյուս կեսը՝ ռաֆինացրած։

Հետազոտության արդյունքը ցույց է տվել, որ առաջին խմբի մարդկանց կենտրոնական զարկերակային ճնշումն իջել է 2,5 տոկոսով, իսկ սիստոլիկ ճնշումը՝ 2 տոկոսով։

Գիտնականները կորոնավիրուսը կանխող վիտամին են հայտնաբերել

Գիտնականների կարծիքով՝ դա պայմանավորված այն հանգամանքով, որ ձիթապտղի յուղում կան պոլիֆենոլներ, որոնք հակաբորբոքային ու հակաօքսիդանտային հատկություններ ունեն։

Ինչպես կարող է մաթեմատիկան օգնել քաղցկեղի դեմ պայքարին. պատմում է հայ գիտնականը

325
թեգերը:
օրգանիզմ, մթերք, գիտնական
Ըստ թեմայի
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ միս ենք ուտում
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ խաղող ենք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ նուռ ենք ուտում
Պանիր. արխիվային լուսանկար

Խախտումներ սննդամթերքի շուկայում. մոտ 100 կգ «Այծի Ձոր» և «Չանախ» պանիր է ոչնչացվել

54
(Թարմացված է 14:13 29.09.2020)
«Այծի Ձոր» և «Չանախ» պանիրների ողջ խմբաքանակը հանվել է շրջանառությունից, նաև կասեցվել է դրանց արտադրությունը։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի– Sputnik. Խախտումներ են հայտնաբերվել պանրի արտադրությամբ զբաղվող հայաստանյան ընկերություններից մեկում։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայության հաղորդմամբ` Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Գոլդեն Գոութ» ՓԲԸ–ում։

«Վերահսկողության ընթացքում նմուշառումներ են կատարվել առկա արտադրատեսակներից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Արդյունքում պարզվել է, որ «Այծի Ձոր» և «Չանախ» պանիրների նմուշները ԱՑԽՄ և ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հայտնաբերված խախտումների արդյունքում «Այծի Ձոր» և «Չանախ» պանիրների ողջ խմբաքանակը, համապատասխանաբար՝ 45 և 49 կգ, հանվել է շրջանառությունից և ոչնչացվել:

Նշված արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է: Ընկերությանը տրվել է ժամանակ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

«Չանախի» թթվասերի ու կաթնաշոռի արտադրությունը կասեցվել է. ՍԱՏՄ

54
թեգերը:
ՍԱՏՄ(Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), Պանիր
Ըստ թեմայի
Այսուհետ Գյումրիում կիրականացվի ցիվիլ առևտուր. մսավաճառները ՍԱՏՄ ղեկավարից նվեր ստացան
Կոտայքի մարզի խանութներում ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք․ ՍԱՏՄ
«Ունենք 976 փակված հանրային սննդի օբյեկտներ, սննդի արտադրամասեր և խանութներ». ՍԱՏՄ
Հայ զինվորներն առաջնագծում

Զինվորների մասին տեղեկություն հավաքելու փորձերից պետք է զերծ մնալ. ԱԱԾ

164
(Թարմացված է 13:55 29.09.2020)
Զինվորների մասին տեղեկություններ հավաքագրելիս հնարավոր է հայտնվեն ոչ ճիշտ տեղեկություններ և առիթ դառնան տարաբնույթ թյուրիմացությունների համար:

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ պետք է զերծ մնալ զինվորների մասին տեղեկություններ ճշտելու և նրանց ծնողներին փոխանցելու առաջարկից։

«Համացանցում նկատվում են հայտարարություններ տարբեր զորամասերի զինծառայողների մասին տեղեկություններ ճշտելու և նրանց ծնողներին փոխանցելու պատրաստակամության վերաբերյալ: Նման ծառայություններ առաջարկող անձանցից պահանջվում է զերծ մնալ այդօրինակ գործընթացների կազմակերպումից»,–նշված է հայտարարության մեջ։

ԱԱԾ–ն հորդորում է նման հարցադրումներ ունեցող անհատներին հավաստի տեղեկություններ ստանալու նպատակով բացառապես դիմել իրավասու պետական մարմիններին: Հակառակ պարագայում հնարավոր է հայտնվեն ոչ ճիշտ տեղեկություններ և առիթ դառնան տարաբնույթ թյուրիմացությունների համար:

ԱԱԾ–ն ևս մեկ անգամ հիշեցնում է, որ դեղորայք, սննդամթերք և այլ պարագաներ հավաքագրելու անհրաժեշտություն այս պահին չկա։

Պատասխան եք ստանալու. ՀՀ ԱԳ նախարարը Ադրբեջանին համարժեք արձագանք է խոստանում

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Արցախի ՊԲ ստորաբաժանումները «Իգլա»-ով հակառակորդի երկու ուղղաթիռ են ոչնչացրել։

Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 50 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

164
թեգերը:
Բանակ, Զինվոր, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ
Ըստ թեմայի
Հայկական ԶՈւ–ն ստիպված է օգտագործել խոշոր տրամաչափի ռազմական տեխնիկա. ՀՀ ՊՆ
Արցախի ՊԲ ստորաբաժանումները «Իգլա» ԴԶՀՀ-ով հակառակորդի երկու ուղղաթիռ են ոչնչացրել
Վարդենիսում ադրբեջանական կրակոցից խաղաղ բնակիչ է զոհվել. ՀՀ ԱԳՆ
Акция протеста союза молодежи АРФ Дашнакцутюн возле офиса ООН в связи с эскалацией в Карабахе (29 сентября 2020). Еревaн

ՀՅԴ երիտասարդները ՄԱԿ-ից պահանջում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարության նշան չդնել

0
(Թարմացված է 15:19 29.09.2020)
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Քննարկումը նախատեսված է այսօր երեկոյան, Երևանի ժամանակով 21։00–ին։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի– Sputnik. Հայաստանի երիտասարդները ՄԱԿ-ից պահանջում են հրաժարվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարության նշան դնելու քաղաքականությունից։ Այս պահանջով ՀՅԴ երիտասարդական կազմակերպությունն այսօր երթ է կազմակերպել դեպի ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակ։

«Պահանջը մեկն է, որ միջազգային կառույցները հրաժարվեն երկակի ստանդարտներից և հստակ գնահատական տան` ով է ագրեսորը, ինչպես նաև հստակ գնահակատական տան Թուրքիայի ներգրավվածությանը կոնֆլիկտին, որը հանգեցրել է տարածաշրջանում լարվածության աճին և նոր մարդկային կորուստների»,– լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ երիտասարդական կազմակերպության անդամ Քրիստինե Վարդանյանը։

Ակցիայի մասնակիցները հիշեցրին, որ ՄԱԿ–ն ունի ստանձնած պարտավորություններ անդամ երկրների նկատմամբ։

ՄԱԿ–ի հստակ գնահատականը Արցախում տեղի ունեցող պատերազմին ու դրանում ներագրավված կողմերին, ակցիայի մասնակիցների համոզմամբ` կանխելու է հետագայում նման գործողույունների հնարավորությունը։

«Ռազմական ճակատում պարտություն կրելուց հետո Ադրբեջանը պետք է նաև դիվանագիտական ճակատում հստակ արձագանքներ ստանա, և հաջորդ անգամ շատ ավելի երկար մտածի նման ոտնձգություն սկսելուց առաջ»,– ասաց Քրիստինե Վարդանյանը։

Հիշեցնենք` ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում այսօր քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Քննարկումը նախատեսված է այսօր երեկոյան, Երևանի ժամանակով 21։00–ին։

Քննարկումը նախաձեռնել է Էստոնիան։ Հարցի քննարկման ժամանակ նախատեսվում է կապ հաստատել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ։

0