Հիվանդանոց, արխիվային լուսանկար

175 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 43626

327
(Թարմացված է 11:00 29.08.2020)
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 175–ով և դարձել 43626։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 4925 մարդ, կատարվել է 203979 թեստավորում (+1726), առողջացել են վարակվածներից 37563–ը (+299)։ Գրանցվել է մահվան 872 (+3) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում չի ավելացել (266)։

Օգոստոսի 28-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 43451 էր։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Նախարարությունն արդեն 9 մլրդ դրամից ավելի գումար է ծախսել «կորոնավիրուսի վրա». մանրամասներ

Օգոստոսի 12-ին ՀՀ կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև սեպտեմբերի 11-ը: Օգոստոսի 13-ից կարելի է դիմակ չդնել նաև անձնական մեքենաներում և բնության գրկում։

327
թեգերը:
Մահ, համավարակ, վարակ, հիվանդ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1482)
Ըստ թեմայի
Ինչու չկարողացանք գնալ Վրաստանի «հետքերով». Քոչարյանը` կորոնավիրուսի դեմ պայքարի մասին
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արդյունավետությունն ապացուցված է. Պուտինը` դստեր մասին
Գիտնականները կորոնավիրուսը կանխող վիտամին են հայտնաբերել
Գրիգոր Լուսավորիչ

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում թունավորվածների թիվն ավելացել է ու հասել 50-ի

119
(Թարմացված է 12:23 21.09.2020)
Թունավորման ախտանշաններ են ի հայտ եկել մի քանի աշխատակիցների ու հիվանդների մոտ: Հիվանդանոցին սպասարկող «Արտ լանչի» սեփականատերը կարծում է, որ խնդիրը կարող է կապված լինել մատակարար ընկերության հետ։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում թունավորվածների թիվը հասել է 50–ի։ Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնեց ԲԿ–ի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բուժկենտրոնի աշխատակիցների ու պացիենտների մոտ (ընդհանուր թիվը` 33 հոգի) սննդային թունավորման ախտանշաններ են ի հայտ եկել։

«Նրանցից 8–ը պացիենտներ են, իսկ մնացածը` բուժաշխատողներ։ Բոլորի վիճակն այս պահին լավ է»,– ասաց Խաչատրյանը։

Նա չբացառեց, որ մարդիկ թունավորվել են ԲԿ-ի տարածքում գործող «Արտ լանչ» ցանցի ճաշարանի սննդից։

Սննդի անվտանգության տեսչական մարմնից Spuntik Արմենիային հայտնեցին, որ տեսուչներն ահազանգով այցելել են հիվանդանոցի ճաշարան։

«Ոչ աշխատանքային օրը մենք լիազորված չենք տեսչական ստուգում անցկացնելու։ Սակայն մեր տեսուչները զննել են սպասարկման սրահն ու խոհանոցը և որևէ արտառոց, անհապաղ շտկում պահանջող խախտումներ չեն հայտնաբերել»,– ասաց Սննդի տեսչության մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը։

Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման ազգային կենտրոնը ճաշատեսակների և աղցանների նմուշներ է վերցրել, որոնք կենթարկի փորձաքննության։ Արդյունքները հայտնի կլինեն առաջիկայում ու կտրամադրվեն նաև Սննդի տեսչությանը։

«Արտ լանչ» ճաշարանների ցանցի տնօրեն, համահիմնադիր Բակուր Մելքոնյանն էլ թեմային անդրադարձել է Facebook–ում։

«Ես պատրաստ եմ կրել ցանկացած պատասխանատվություն, եթե կատարել եմ որևէ օրենքի խախտում կամ մախինացիա: Բայց ուզում եմ, որ չլինի տարիներ առաջ կատարվածի նման, երբ օրեր անց պարզվեց, որ մեղավորը «Արտ լանչը» չէր, այլ մատակարար մի կազմակերպություն, բայց դա արդեն ոչ մեկին չէր հետաքրքրում: Լինենք պրոֆեսիոնալ, սպասենք արդյունքներին»,– գրել է նա:
Մելքոնյանը նշել է նաև, որ մի քանի պրոֆեսիոնալ բժիշկ մասնագետների հետ զրույցից հասկացել է, որ թունավորում չկա, այլ եղել է աղեստամոքսային խանգարում:

119
թեգերը:
թունավորում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, Հայաստան
Ըստ թեմայի
Մահվան ևս 6 դեպք. ՀՀ–ում կորոնավիրուսի զոհ դարձածներից ամենաերիտասարդը 60-ամյա կին է
10 մահ, 2 մարդու կուրացում. Երևանում ալկոհոլային թունավորման դեպքով 12 քրգործ է հարուցվել
21 մահվան դեպք. ալկոհոլային թունավորումից ևս 1 մարդ է մահացել
հիվանդանոց, արխիվային լուսանկար

Մահվան ևս 6 դեպք. ՀՀ–ում կորոնավիրուսի զոհ դարձածներից ամենաերիտասարդը 60-ամյա կին է

108
(Թարմացված է 11:11 21.09.2020)
Մահվան դեպքերի ընդհանուր թիվը կորոնավիրուսի համավարակի ողջ ընթացքում Հայաստանում հասել է 936–ի:

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Կորոնավիրուսը Հայաստանում ևս 6 մարդու կյանք է խլել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Պացիենտները եղել են 65 (կին), 82 (տղամարդ), 81 (կին), 61 (տղամարդ), 60 (կին) և 84 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 121-ով ու հասել 47552–ի։

108
թեգերը:
Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1482)
Ըստ թեմայի
Խցանված Երևանն ու դիմակավոր ուղևորները. ինչպե՞ս փրկել կորոնավիրուսից փրկվածներին
Գյումրու քաղաքապետի մոտ կորոնավիրուս է հաստատվել. ևս 26 աշխատակից թեստավորվել են
Կորոնավիրուսի պատվաստանյութը կարո՞ղ է պաշտպանել գրիպից. պատասխանում է մասնագետը
Ալեն Սիմոնյան. արխիվային լուսանկար

«Պետք է հասկանանք՝ ով է իրեն թույլ տվել ընդդեմ ՀՀ-ի շպիոնաժով զբաղվել». Ալեն Սիմոնյան

0
(Թարմացված է 20:40 21.09.2020)
Աղմուկ հանած հոդվածում գրված է, թե Կրեմլը Հայաստանի բոլոր բարձրաստիճան կառույցներում գործակալներ է ունեցել։ Շրջանառվում են նաև ԱԱԾ նախկին տնօրենների` Գեորգի Կուտոյանի, Արթուր Վանեցյանի անունները։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր Գյումրիում պատասխանեց լրագրողների՝ այսպես կոչված «ԱԱԾ դոսյեի» մասին հարցերին:

«Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես անկախ երկիր, որտեղ որևիցե կենտրոն, բացի հայ ժողովրդից, որևիցե լծակ չի կարող գոյություն ունենալ»,- ասաց նա:

Այդուհանդերձ, ԱԺ փոխնախագահը կարծիք հայտնեց, որ այդ հարցով պետք է քննություն իրականացվի, որպեսզի պարզ դառնա, թե «ով է այդ անձնավորությունը, որը կարողացել է իրեն թույլ տալ ընդդեմ ՀՀ-ի շպիոնաժով զբաղվել»:

ԱԺ փոխնախագահը նշեց, որ նման գործակալական ցանցեր ձևավորվում են ամիսների, տարիների ընթացքում, ու ամեն օր կարող են բացահայտումներ լինել:

«Հետևություններ պիտի անենք ու անցնենք առաջ»,- ասաց նա:

Աղմուկ հանած հոդվածում գրված էր, թե Կրեմլը Հայաստանի բոլոր բարձրաստիճան կառույցներում գործակալներ է ունեցել։ Այդ թվում շրջանառվում էին ԱԱԾ նախկին տնօրենների` Գեորգի Կուտոյանի, Արթուր Վանեցյանի անունները։

Ըստ «Դոսյեի»` օրինակ` Վանեցյանին հաճախ են Մոսկվայում տեսնում ազդեցիկ գործարարների ընկերակցությամբ:

Ինչ վերաբերում է հոդվածում հիշատակվող կոնկրետ անուններին, Ալեն Սիմոնյանը նշեց, որ նրանց նկատմամբ պետք է ձևավորվի հանրության վերաբերմունքը:

Նշենք, որ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը ևս այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունը ռուսական «Դոսյե» կենտրոնի հրապարակած զեկույցի հիման վրա արդեն իսկ հետազոտություն է սկսել։

«Գործող իշխանությունն ունի համակիրների վտանգավոր բանակ». Արթուր Վանեցյան

0
թեգերը:
Արթուր Վանեցյան, Կրեմլ, լրտես, Ալեն Սիմոնյան
Ըստ թեմայի
Պողոսյան. վստահե՛ք իմ դարավոր «շպիոնական» փորձին
Խանդավառներն ու շպիոն Օնիկները. բոլորը բոլորին գործակալ կհամարե՞ն, թե կբռնեն գործակալներին
«Շպիոնների» հայտնաբերում, կադրային ջարդ, թե՞... ի՞նչ է կատարվում ԱԱԾ–ում