Հայաստան, խախտում, Ջերմուկ, Աղվերան, հանգստյան տուն, Hayastan, novosti armenii, jermuk, Axveran, hangstyan tun
Джермук в объективе Sputnik Армения

Աղվերանում և Ջերմուկում կասեցվել են հանգստյան համալիրների աշխատանքը

253
Մարդկանց ընդունելությունը 24 ժամով արգելվել է նաև «Բեսթ Ռեզորթ Աղվերան», «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հանգստյան տներում։

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. Տեսչական մարմինները շարունակում են ուժեղացված ստուգումները հանրապետության ամբողջ տարածքում։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը պարետի սահմանած նորմերի մի շարք խախտումներ է արձանագրել Աղվերանի և Ջերմուկի հանգստյան համալիրներում։ Տեսչության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ պարետի որոշմամբ այսօր 24 ժամով արգելվել է «Հոթել Աղվերան» («Բեսթ Ռեզորթ Աղվերան»), «Դրիմ Ռեսթ» («Արթուրս Աղվերան Ռեզորթ»), «Մգե Կավալիեր», «Աշոտ Աբրահամյան» (հյուրատուն) և «Լիլիթ Կարախանյան» («Ջերմուկ Նաիրի») ընկերություններին պատկանող մասնաճյուղերի կողմից անձանց ընդունելությունը:

«Նշված հասցեներում նախորդ օրերի դիտարկումների ընթացքում պարետի կողմից սահմանված մի շարք նորմերի խախտումներ էին արձանագրվել: Մասնավորպես չէր պահպանվել փակ ոտնակով աղբամաններ ունենալու պահանջը, տարածքի ախտահանումը պատշաճ չէր իրականացվել, գրանցամատյանների ձևաչափերը չէին համապատասխանել սահմանված կարգին և այլն»,- նշված է Տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ։

Ծաղկաձորում կասեցվել է «Կեչառիսի» և ևս 6 հյուրանոցի գործունեությունը

Վայոց Ձորի Վայք և Եղեգնաձոր քաղաքներում էլ 24 ժամով կասեցվել է մանրամեծածախ առևտրի մի քանի կետերի գործունեությունը:

Մշտադիտարկումները շարունակվել են մայրաքաղաքում և մարզերում: Արձանագրված խախտումները կներակայացվեն պարետատուն։

Սննդի և շինանյութի մի շարք խանութների գործունեությունը կասեցվել է

253
թեգերը:
Աղվերան, Ջերմուկ, խախտում, Հայաստան
Ըստ թեմայի
Խախտումներ «Վիլիչ Հաուզ» ՍՊԸ-ում. տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է
Դատավարության ընթացքում արձանագրվել են խախտումներ. Քոչարյանի պաշտպանը ներկայացրեց դրանք
«Ալեքս Հոլդինգը» տուգանվել է. շաքարավազի շուկայում խախտումներ են բացահայտվել
Արարատի ու Վեդիի բենզալցակայաններում և շինխանութներում խախտումներ են հայտնաբերվել
Արմեն Չարչյան

Արմեն Չարչյանին կալանավորելու` դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

14
(Թարմացված է 22:48 24.06.2021)
Պրոֆեսոր Արմեն Չարչյանի պաշտպանը հայտնել է, որ իրենց պայքարը շարունակվում է։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին կալանավորելու դատարանի որոշման դեմ այսօր ներկայացվել է վերաքննիչ բողոք։ Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում է Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Մեր պայքարը շարունակվում է»,–գրել է նա։

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։

Հունիսի 21-ին ԿԸՀ–ն թույլատրեց Արմեն Չարչյանին քրեական հետապնդման ենթարկել։

Հատուկ քննչական ծառայությունը որոշեց նրան որպես մեղադրյալ ներգրավել, իսկ քննիչը Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց։

Հունիսի 23-ին դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրեց։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Պահանջը մեկն է՝ անհապաղ ազատ արձակել. բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Արմեն Չարչյանի

14
թեգերը:
բժիշկ, բողոք, պաշտպան, Արմեն Չարչյան
ՀՀ գլխավոր դատախազություն

Դատախազությունը չի կասկածում Չարչյանի մասնագիտական հեղինակության վրա. հայտարարություն

17
(Թարմացված է 22:44 24.06.2021)
ՀՀ դատախազությունն արձագանքել է պրոֆեսոր Արմեն Չարչյանի ձերբակալության վերաբերյալ մեկնաբանություններին։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՀՀ դատախազությունը կասկածի տակ չի դնում Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի մասնագիտական հեղինակությունը։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ գլխավոր դատախազությունը։

Նշվում է, որ Չարչյանին առնչվող քրեական գործի և նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարանի որոշման ընդունումից հետո Չարչյանի պաշտպանների, «Հայաստան» դաշինքի կողմից համառորեն փորձ է արվում հանրությանը պարտադրել Չարչյանի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացվելու կեղծ օրակարգը:

«Պաշտպանության կողմը փորձում էր հասարակության մոտ կարծիք ձևավորել, թե առկա ձայնագրությունը կեղծ է: Մինչդեռ խափանման միջոցի ընտրությանը վերաբերող դատական նիստի ընթացքում պաշտպանության կողմը հրապարակել է տեսաձայնագրություն, որում ամբողջությամբ ընդգրված է քրեական գործի հարուցման պահին նախաքննական մարմնի տրամադրության տակ գտնվող ձայնագրության բովանդակությունը և ընդունել, որ խոսողը հանդիսանում է Չարչյանը»,–նշված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, նշվում է, որ որևէ իրավական և տրամաբանական հիմք չունեն հիվանդության պատճառով մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատախազի կողմից պարտադիր վերացնելու և դա օրենքի պահանջ հանդիսանալու մասին դատողությունները, որոնք արվել են ՀՀ գլխավոր դատախազության առջև կազմակերպված ակցիայի ընթացքում:

Նշվում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 3.2-րդ մասի համաձայն՝ դատախազն իրավունք ունի փոփոխելու կամ վերացնելու մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը, երբ առկա է կալանքը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդություն, իսկ նման եզրահանգումը պետք է կատարված լինի համապատասխան բժշկական հանձնաժողովի կողմից: Ընդ որում, կալանքը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկը սահմանված է ՀՀ կառավարության որոշմամբ:

«Ներկա պահին Չարչյանը գտնվում է իր նախընտրած քաղաքացիական հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության ներքո: Թե՛ դատարանին, և թե՛ դատախազությանը պաշտպանության կողմից միջնորդությանը կից ներկայացված ընդամենը տեղեկանքում արձանագրված ախտորոշումն ընդգրկված չէ այդ ցանկում: Առ այսօր պաշտպանության կողմից նախաքննական մարմնին չի ներկայացվել որևէ փաստական տվյալ, որ մեղադրյալի մոտ, հնարավոր է՝ առկա է կալանքի հետ անհամատեղելի ծանր հիվանդություն»,–հայտնում է դատախազությունը:

«Նստվածքը մնացել է». հրապարակվել է Չարչյանի հանդիպման ամբողջական ձայնագրությունը

Այդուհանդերձ, Չարչյանի մոտ նշված ցանկում ընդգրկված հիվանդության առկայության վերաբերյալ տվյալները քրեական գործով իրականացվող քննությամբ ձեռք բերվելու կամ պաշտպանության կողմից տրամադրվելու դեպքում անհապաղ կնշանակվի օրենքով նախատեսված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, որի եզրակացության հիման վրա էլ քրեադատավարական օրենքով կլուծվի վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերացման հարցը:

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։

Հունիսի 21-ին ԿԸՀ–ն թույլատրեց Արմեն Չարչյանին քրեական հետապնդման ենթարկել։ Հատուկ քննչական ծառայությունը որոշեց նրան որպես մեղադրյալ ներգրավել, իսկ քննիչը Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց։ Հունիսի 23-ին դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրեց։

Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Պահանջը մեկն է՝ անհապաղ ազատ արձակել. բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Արմեն Չարչյանի

17
թեգերը:
«Հայաստան» դաշինք, կալանավորել, բժիշկ, հայտարարություն, ՀՀ դատախազություն, Արմեն Չարչյան