Ոստիկան, արխիվային լուսանկար

Օգնեք բացահայտել կաշառակերներին. ոստիկանությունը կոչով դիմել է քաղաքացիներին

143
(Թարմացված է 13:26 28.08.2020)
Կաշառքը կարող է լինել փողի, գույքի, գույքի նկատմամբ իրավունքի, արժեթղթերի կամ որևէ այլ առավելության տեսքով։

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. Հանցագործություն է ոչ միայն կաշառք վերցնելը, այլև կաշառք տալը, նույնիսկ այն խոստանալն ու առաջարկելը։ Ոստիկանության մամուլի ծառայությանը իրազեկող հաղորդագրություն և տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ հանցագործությունն ավարտված է համարվում կա՛մ կաշառք տալու, կա՛մ կաշառք առաջարկելու, կա՛մ կաշառք խոստանալու պահից։

Ոստիկանությունը պարզաբանում է՝ կաշառքը կարող է լինել փողի, գույքի, գույքի նկատմամբ իրավունքի, արժեթղթերի կամ որևէ այլ առավելության տեսքով։
«Այսինքն, եթե որպես կաշառք քաղաքացին անվճար նորոգի պաշտոնատար անձի բնակարանը, կամ իր միջոցներով վճարի նրա կոմունալ ծախսերը, ապառիկը, վարկը՝ այս դեպքում ևս հարցը տեղափոխվում է քրեական պատասխանատվության դաշտ»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Ի՞նչ կարող է անել քաղաքացին կաշառք տալու դեպքում քրեական պատասխանատվությունից ազատվելու համար. նա քաղաքացին կարող է խուսափել քրեական պատասխանատվությունից, եթե առավելագույնը երեք օրվա ընթացքում այդ մասին կամավոր հայտնի իրավապահ մարմիններին և աջակցի հանցագործության բացահայտմանը։

Լոռու տեսուչը փողով վարորդական վկայական է տվել Շիրակի մարզի բնակիչներին. 15 մեղադրյալ կա

Հնարավոր է նաև հակառակ պատկերը՝ երբ պաշտոնատար անձն է քաղաքացուն առաջարկում կաշառք տալ կամ պահանջում կաշառք։ Ոստիկանությունը կոչ է անում նման դեպքերում անմիջապես դիմել իրավապահ մարմիններին՝ նպաստելով հանցագործության բացահայտմանը։ 


«Նման պարագայում օպերատիվ-հետախուզական գործունեության մասին ՀՀ օրենքի հիման վրա այդ քաղաքացու մասնակցությամբ պաշտոնատար անձի նկատմամբ կարող է իրականացվել կաշառք տալու նմանակում օպերատիվ- հետախուզական միջոցառումը, ինչպիսիք ոստիկանության ծառայողների կողմից բազմիցս իրականացվել են և հանրայնացվել»։
Ամփոփելով հաղորդագրությունը՝ ոստիկանությունը շեշտում է՝ կաշառակերության դեմ արդյունավետ պայքարելու համար պետք է ազգովին միավորվել։

143
թեգերը:
Կաշառք, Ոստիկանություն, Հայաստան
Ըստ թեմայի
Ռուս պաշտոնյան կաշառք է ստացել ռազմական արտադրանքն Ադրբեջան ուղարկելու «հավանության» դիմաց
Կինը, գազն ու հոսանքը. ՌՈ–ն կաշառքի ու պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքեր է բացահայտել
Կաշառք են վերցրել. Մարտունու և Սևանի անձնագրայինների պետերի պաշտոնավարումը դադարեցվել է
ՊԵԿ–ի տեսուչներն «աչք փակելու համար» 30.000 դոլար կաշառք են պահանջել. ԱԱԾ–ի տեսանյութը
Սերժ Սարգսյան. 16 ապրիլի, 2020

Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ արդոք Օնիկ Գասպարյանն իր դրդմամբ է գործում

13
(Թարմացված է 17:21 03.03.2021)
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շեշտեց, թե ամենայն հավանականությամբ իշխանությունը նոր «ներկայացում» է պատրաստում։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում պատասխանեց այն լուրերին, թե Զինված ուժերի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն իր դրդմամբ է գործում։

«Այդ տեղեկությունը իրականությանը համապատասխանում է այնքանով, որքանով իրականությանը համապատասխանում են կապիտուլյանտի հայտարարություններն այն մասին, թե որքան կառուցողական է Ալիևը, որ Շուշին ադրբեջանական քաղաք է, |«Իսկանդերը» պայթում է 10 տոկոսով և այն մասին, որ «Իսկանդերը» 80–ականների զենք է»,– ասաց Սարգսյանը։

Նրա կարծիքով՝ իշխանությունը ներկայացում է պատրաստում։

«Համբերենք, տեսնենք, իսկ մնացած հարցերին կպատասխանեմ, երբ ներկայացումը դիտենք»,–եզրափակեց Սարգսյանը։

13
Կարապետ Պողոսյանն ու Մկրտիչ Վարդանյանը

«Անցնելու ենք Փաշինյանի ճանապարհով». Գյումրիից քայլերթով գալիս են Երևան. տեսանյութ

623
(Թարմացված է 15:50 03.03.2021)
Քայլերթի մասնակիցները Նիկոլ Փաշինյանին խորհդանշական ճամպրուկ են բերում։ Պատրաստավում են մարտի 5-ին հասնել Երևան։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Մարտի 3-ին` ժամը 11:00-ին, Գյումրիում մեկնարկել է ֆլեշմոբ-քայլերթ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Նախաձեռնության համահեղինակ իրավաբան Կարապետ Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ինքն ու դերասան Մկրտիչ Վարդանյանը պատրաստվում են անցնել այն ճանապարհով, որով Փաշինյանը երեք տարի առաջ Գյումրիից եկել է Երևան, հասնել մայրաքաղաք ու խորհրդանշական իրեր փոխանցել ՀՀ վարչապետին։

Պատերազմին մասնակցած եզդիները միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին. Այսեր Իսոյան

Նշենք, որ քայլերթից առաջ Պողոսյանն ու Վարդանյանը խորհրդանշական ակցիա են իրականացրել՝ Նիկոլ Փաշինյանի ուսապարկը խորհրդանշող պայուսակից հանելով իրեր՝ փուչիկ, ծաղրածուի և բժշկական դիմակներ, կախարդական փայտիկ, նոթբուք, ելակ, նուռ, Հայաստանի քարտեզը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկարը։ Նրանք վստահեցրին, որ հենց այս ամենն էր Փաշինյանն իր հետ բերել Երևան։

Ֆլեշմոբի մասնակիցները նշեցին, որ այդ ամենից բացի, իրենք այլ իրեր էլ են տանելու Փաշինյանին` պարան, օճառ, մարզական կոշիկներ, հերոս տղաների շիրիմների լուսանկարը և այլն:

Մի շարք քաղաքացիներ էլ առաջարկել են պայուսակում ավելացնել նաև 2020 թվականին իմքայլականների նախաձեռնված «Սահմանադրական» հանրաքվեի «Այո» քարոզչության բուկլետը, «Հպարտ քաղաքացու անձնագիրը», Շուշիի տան բանալիներ և այլն։

«Հենց նույն ճանապարհով, որով 2018 թվականին Փաշինյանը Գյումրիից շարժվել է Երևան, մենք ենք անցնելու, լինելու ենք նույն բնակավայրերում, փորձելու ենք հասկանալ մարդկանց դիրքորոշումը, լսել նրանց կարծիքները։ Ամենայն հավանականությամբ, արդեն ուրբաթ օրը ճամպրուկը կհասցնենք կառավարություն», - ասաց Կարապետ Պողոսյանը` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց:

Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրանք արդեն հասել են Սպիտակ։

Սպիտակի ղեկավարը միանում է Փաշինյանի հրաժարականի պահանջին և աջակցում ԳՇ–ին

623
թեգերը:
Գյումրի, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Օնիկ Գասպարյանի միակ սխալը Փաշինյանին ժողովրդի վրեժից բունկերում պատսպարելն էր. Զաքարյան
Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ
Փաշինյան-Մարուքյան հանդիպումը հետաձգվել է