ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր համապետական ծնողական ժողով էր հրավիրել: Նա Facebook-ի իր էջի ուղիղ եթերում անդրադարձավ սեպտեմբերի 15-ից դպրոցները բացելու և դրանց գործունեության համար սահմանված կանոնների առնչությամբ հնչող մտահոգություններին։
Նախարարի խոսքով` ոչ պաշտոնական հարցման արդյունքները փաստել են, որ ծնողների 80 տոկոսը պատրաստ է երեխաներին դպրոց տանել. նրանք ցանկություն են հայտնել, որ դպրոցները բացվեն։
«Մտահոգություն է հնչում, թե երեխաները չեն կարող դասերի ողջ ընթացքում դիմակ կրել։ Փորձը ցույց է տալիս, որ երեխաները հիմնականում ասիմպտոմ են հիվանդանում, իսկ դիմակ դնելով և սոցհեռավորությունը պահպանելով` 90 տոկոսով կկանխարգելենք վարակի տարածումը։ Մենք մեր հերթին դասացուցակն այնպես ենք կազմել, որ երեխաները կարճ են մնալու դպրոցում»,–ասաց նախարարը։
Նրա խոսքով` տարրական դասարանների երեխաները մոտ 3, միջինում` 3-4, իսկ ավագ դասարաններում` մինչև 5 ժամ են մնալու դպրոցում։
Դպրոցները պատրա՞ստ են նոր կանոններին. անպատասխան հարցեր կան
Ինչ վերաբերում է քննարկումներին, թե երեխաներին թույլ չեն տալու ընդմիջում անելու` նախարարը հայտնեց, որ չկա նման բան։ Նա վստահեցրեց` դասամիջոցներ լինելու են, ուղղակի երեխաները դասարանում են ընդմիջում անելու։
«Տետրերի հետ կապված էլ ասեմ` տետրեր օգտագործելու են աշակերտները և միայն թեմատիկ աշխատանքների ժամանակ են թղթերի վրա գրելու առաջադրանքները»,–ասաց Հարությունյանը։
Հարությունյանի ուղիղ եթերի ընթացքում «կորոնավիրուսային» զվարճալի դեպք եղավ. նախարարն ասաց, որ համավարակը հաղթահարելու համար միասնական կամք է պետք։ Նա նշեց, թե ձեռք ձեռքի տված պետք է հաղթահարել վարակը։ Սակայն հետո նկատեց, որ ձեռք ձեռքի տալ հիմա կորոնավիրուսի պայմաններում չի կարելի։ Նա նշեց` կարող են ուս ուսի տալ, սակայն հետո կրկին նկատեց` այդ դեպքում էլ սոցիալական հեռավորությունը չի պահպանվի։ Նա գտավ «ճիշտ» բնորոշումը` ասելով, որ համավարակը կհաղթահարենք միասին։
Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին ԿԳՄՍ–ն ուղեցույց էր հրապարակել, ըստ որի` սահմանվում է, որ դպրոցները կաշխատեն 6-օրյա աշխատանքային գրաֆիկով։ Յուրաքանչյուր դասարանում աշակերտների թիվը չի կարող 20-ից ավել լինել, իսկ դրանից ավել աշակերտ ունեցող դասարանները պետք է կիսվեն, և դասերն անցկացնեն դահլիճներում, միջանցքներում և բացօթյա տարածքներում: Բացի այդ, դասամիջոցների ընթացքում սովորողները չպետք է լքեն դասասենյակը։ Ինչ վերաբերում է ուսուցիչներին, ապա բարձր ռիսկային խմբի ուսուցիչները կարող են չներկայանալ աշխատանքի։ Սա քննարկումների և քննադատությունների տեղիք է տվել, քանի որ ոչ բոլորն են համաձայն սահմանված կանոնների և դրանց արդյունավետության հետ։
Դպրոցում դիմակ դնելը պարտադի՞ր է․ պարզաբանում է ԿԳՄՍ փոխնախարարը
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 360–ով և դարձել 172816։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 4889 մարդ (+189), կատարվել է 739116 (+2526) թեստավորում, առողջացել են վարակվածներից 163906-ը (+168)։ Գրանցվել է մահվան 3202 դեպք (+2)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով և հասել 819-ի։
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։
Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով
Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ձյուն է գալիս։
Ստեփանակերտի օդանավակայանն ու Ալիևի ավիացիոն պլանները. իրավիճա՞կ է փոխվել
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Արմավիրի մարզում ճակատ–ճակատի բախվել են Opel Astra–ներ. վիրավորների մեջ երեխաներ կան
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Ադրբեջանն իր մոտ է պահում Հայաստանի հարյուրից ավելի քաղաքացիների, հետաձգում է այդ հարցի լուծումն ու ձգձգում է Երևանի ու Բաքվի միջև երկխոսության մեկնարկը: ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Սինանյանը նշել է, որ փետրվարի 24-ից մարտի 2-ը Ռուսաստան կատարած այցի ընթացքում քննարկել է այդ հարցը ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ:
«Մեզ համար գլխավոր թեման Ադրբեջանից հայ ռազմագերիների ու պահվող անձանց վերադարձն է, այդ հարցը քննարկել եմ նաև Ռուսաստանի ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ․․․ Գիտեմ, որ նրանք հարյուրից շատ են, բայց կոնկրետ թվեր չունեմ։ Մենք երկխոսություն ենք վարում, քանի որ ուզում ենք պարզել, թե քանի մարդ է Ադրբեջանում գերության մեջ հայտնվել, նրանք (Բաքվում - խմբ.) դա ավելի լավ գիտեն։ Հասկանալի է, որ ռազմական գործողություններից հետո մենք ունենք Ադրբեջանում գտնվող մարդկանց ցուցակ, անհետ կորածների ցուցակ էլ կա։ Եվ տվյալ դեպքում թվերը անընդհատ փոխվում են», - ավելացրել է նա։
Նրա խոսքով՝ Երևանը հույս ունի, որ Մոսկվան հետագայում էլ կնպաստի այդ հարցի կարգավորմանը։
«Մենք հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնության հետ աշխատելիս մենք կկարողանանք հաջողության հասնել։ Ռուսական կողմը հավաստիացրել է, որ աջակցելու է այդ հարցի կարգավորմանը, և մենք հավատում ենք դրան։ Այդ հարցի ձգձգումը հետաձգում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության մեկնարկը», - ասել է Սինանյանը։
«Դըմփ–դըմփ–հու»–երով «փարթին» անարգանք է Արցախի, զոհերի ու գերիների նկատմամբ. Զոհրաբյա



