Արխիվային լուսանկար

Ջիգարխանյանի նախկին կինը խախտել է լռությունը և պատմել ճշմարտությունը երկու միլիոնի մասին

124
(Թարմացված է 16:02 25.08.2020)
Դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, վստահ է, որ ամեն ինչում մեղավոր են արտիստի ընկերները։

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՌԴ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, իսկապես պարտքով երկու միլիոն ռուբլի է վերցրել գործարար Յուրի Ռաստեգինից, բայց պարտքը մարված է։ Այդ մասին նա պատմել է Дни.ру-ին տված հարցազրույցում։

«Նա իմ առաջին տղամարդն էր». Վիտալինան պատմել է իր ու Ջիգարխանյանի հարաբերությունների մասին

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռաստեգինը որոշել է դատական կարգով Ցիմբալյուկից հետ ստանալ երկու միլիոնը։ Ավելին, նշվում էր, որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հույս ունի պարտքի գումարը նվազեցնել նախկին ամուսնու հաշվին, քանի որ կարծում է, որ գումարի մի մասը պետք է Ջիգարխանյանը վճարի։

«Ռաստեգինը Ջիգարխանյանի հետ գործարք էր կնքել․ գործարարը գնում էր իմ` հիմա արդեն նախկին ամուսնու Մոսկվայի Ստարոկոնյուշեննի նրբանցքում գտնվող բնակարանի մի մասը։ Եվ այդ երկու միլիոնը, որի մասին խոսում ենք, նա իրոք ինձ պարտքով տվել է բնակարանի գնման գործարքից մոտ կես տարի առաջ։ Բայց վերջնական արդյունքում նա այդ գումարը հաշվեց բնակարանի համար վճարած գումարի մեջ։ Առք ու վաճառքի պայամանագրում այդ փաստն արձանագրված է»,-պարզաբանել է Վիտալինան։

Նա նշել է, որ գումարը վերցրել է Մոլոդոգվարդեյսկի փողոցի 132 քմ տարածքով բնակարանը վերանորոգելու համար, որտեղ պետք է ապրեին ինքն ու Ջիգարխանյանը։ Ունի դա հաստատող բոլոր կտրոններն ու փաստաթղթերը։

Բնակարանը նորոգվել և կահավորվել է դերասանի ճաշակով և այնպես, որ նրան հարմար լինի։ Հիմա Վիտալինան ապրում է այդ բնակարանում։ Նա նշել է, որ նախկին ամուսինն իր հետ չի ապրում կա՛մ սեփական ցանկությամբ, կա՛մ էլ ընկերները թույլ չեն տալիս դա։

«Ռաստեգինի և Ջիգարխանյանի այդ գործարքի ավարտից հետո ես չխնդրեցի նրան ինձ վերադարձնել ստացականները։ Եվ հիմա Ռաստեգինն օգտվում է այդ փաստից։ Օրենքով ես պարտավոր չեմ նրան որևէ բան վճարել։ Եվ վերաքննիչ դատարանը վերջին ատյանը չի լինի, ուր ես կդիմեմ, եթե կարիք լինի։ Այդ գումարի դիմաց նա արդեն ստացել է Ստարոկոնյուշեննի փողոցի բնակարանի մասնաբաժինը։ Ինչո՞ւ պետք է նորից փող տամ նրան։ Բայց եթե գործը հասնի դատարան, ապա նախկին ամուսինս նույնպես պետք է վճարի, քանի որ այդ ժամանակ մենք ամուսնացած էինք։ Եվ այսօր փաստաբանը համապատասխան միջնորդություն է պատրաստում»,-ասել է Վիտալինան։

«Նրա մոտ ամեն ինչ կարգին է»․ Ջիգարխանյանի ընկերը հայտնել է, որ արտիստն արդեն տանն է

Վիտալինան նշել է, որ Ջիգարխանյանի ընկերները ծրագրում էին իրեն տասը տարով բանտ նստեցնել և բռնգրավել ողջ ունեցվածքը։ Ավելին՝ խարդախությունների միջոցով նրանք տիրացել են Գլուխովոյի բնակարանին, որտեղ ինքն ապրում էր դերասանի հետ։ Նրա խոսքով՝ այնտեղ ինքն ամաչում էր անգամ շտապ օգնություն կանչել Ջիգարխանյանի համար։

«Այդ բնակարանն իմ սեփականությունն էր 2012թ․-ից։ Ինձ նույնիսկ թույլ չտվեցին անձնական իրերս վերցնել այնտեղից՝ նոտաները, մեծ գրադարանը․․․ փաստացի, դա ներխուժում ու զավթում էր»,-ասել է Վիտալինան։

Հիմա բնակարանը ձևակերպված է Արմեն Բորիսովիչի անունով, բայց նա այնտեղ չի ապրում։ Վիտալինայի խոսքով՝ բնակարանը դերասանին  ընդհանրապես պետք չէ՝ նա մնացել է առանց ընտանիքի, առանց հարազատների, առանց ժառանգների։ Նա գտնում է, որ Ջիգարխանյանը ծանր հիվանդ մարդ է, որի շուրջ անընդհատ ինչ-որ անցուդարձ կա։

«Այ այսպիսի տխուր ձախողում՝ նրա կյանքի մայրամուտին։ Ես վատ եմ զգում, երբ մտածում եմ, թե կողքից այս ամենն ինչ տեսք ունի, և թե ինչպիսին է նա մնում մարդկանց հիշողություններում։ Ես կցանկանայի, որ նրա կենսագրությունը փոքր-ինչ այլ տեսք ունենար»,-պարզաբանել է նախկին կինը։

Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան պարզաբանել է, որ իր կողմից խարդախության ոչ մի փաստ չի ապացուցվել: Գումարն իր հաշիվներից միշտ էլ հանել Է Ջիգարխանյանը։ Վիտալինան նշել է, որ մարդիկ իր հետ ծանոթանալիս հաճախ ասում են միայն մեկ արտահայտություն․ «Ինչպես խայտառակ եղավ ձեր նախկին ամուսինը»։ Նրա խոսքով՝ բոլորն իրեն լավ են վերաբերվում, կարեկցում ու խղճում են որպես կնոջ, որին անարդարացիորեն վիրավորել են։

«Նրա պահվածքը զզվեցրել է». Արմեն Ջիգարխանյանի որդին քննադատել է հոր նախկին կնոջը

Ինչ վերաբերում է Ջիգարխանյանի հետ հարաբերություններին, Վիտալինան նշել է, որ ինքն իրեն հարց է տալիս և հետաքրքրվում է` գուցե Արմեն Բորիսովիչին հետապնդո՞ւմ են, գուցե նրան արգելված դեղանյութե՞ր են տալիս։

Հիշեցնենք` Ջիգարխանյանի և Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի ամուսնությունը 2 տարի տևեց, այդ ընթացքում դերասանը կնոջը դարձրեց իր թատրոնի ղեկավարը, սակայն վեճից հետո մեղադրեց Վիտալինային խարդախության և իր նկատմամբ մահափորձ իրականացնելու մեջ։

Այսօր արտիստի մասին հոգ է տանում նրա նախկին կինը` Տատյանա Վլասովան, որի հետ նա ապրել է 48 տարի` 1967-2015 թվականներին։ Վլասովան նախկին ամուսնու մոտ է վերադարձել 2019 թվականի դեկտեմբերին։ Նրանք միասին են անցկացրել ամանորյա տոները։

124
թեգերը:
ամուսնալուծություն, Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայա, Արմեն Ջիգարխանյան
Ըստ թեմայի
«Թույլ չտվեցին ասել ճշմարտությունը»․ Ջիգարխանյանի նախկին կինը խոստացել է պատմել ամեն ինչ
«Ես Ջիգարխանյանին սիրել եմ, և իմ դռները բաց են նրա առաջ». Ցիմբալյուկ–Ռոմանովսկայա
Ջիգարխանյանն ազատ է. դատարանը հաստատել է արտիստի ու Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի ամուսնալուծությունը
Ճանապարհ

Ջերմուկում ձյուն է գալիս, Սյունիքի ճանապարհները տեղ–տեղ պատվել են մերկասառույցով

7
(Թարմացված է 09:34 03.03.2021)
Ի՞նչ է կատարվում Հայաստանի ճանապարհներին, ո՞ր հատվածներն են փակ։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը թարմ տեղեկություն է հայտնում և վարորդներին հիշեցնում, որ պետք է երթևեկել ձմեռային անվադողերով։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ձյուն է գալիս։

Ստեփանակերտի օդանավակայանն ու Ալիևի ավիացիոն պլանները. իրավիճա՞կ է փոխվել

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Արմավիրի մարզում ճակատ–ճակատի բախվել են Opel Astra–ներ. վիրավորների մեջ երեխաներ կան

7
թեգերը:
ձյուն, Վայոց Ձոր, Սյունիք, վարորդ, Ճանապարհ, Հայաստան
Ըստ թեմայի
Հեռախոսի լույսի ներքո. ինչպես են Շուշիի գորգերը հասել Երևան և ինչ են պատմում դրանք
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. մահացել է Opel–ի ուղևորը
Լուն ուղտ դարձնել, կամ ինչպես պակիստանյան մանդարինները աղմուկ բարձրացրին Հայաստանում
Խանութ

Լիբերալ անուշեղեն․ ինչու է Հայաստանի իշխանությունը մերժել բիզնեսին օգնելու նոր գաղափարը

92
(Թարմացված է 12:50 02.03.2021)
Հայկական խանութներում տեղական ապրանքների քանակն առայժմ չի ավելանա։ Էկոնոմիկայի նախարարությունը մերժել է Export Armenia փորձագիտական ասոցիացիայի նախաձեռնությունը։

«Export Armenia» փորձագիտական ասոցիացիան վերջերս առաջարկեց հետևյալ գաղափարը` եթե Հայաստանում որևէ ապրանք է արտադրվում, ապա ցանկացած խանութի տեսականու մեջ պետք է առկա լինի այդ արտադրանքի երաշխավորված նվազագույն քանակ։ Ընդ որում՝ առաջարկվում էր ցուցափեղկում տեղ երաշխավորել առհասարակ հայկական ապրանքների համար, ոչ թե նախապատվություն տալ որևէ կոնկրետ ապրանքանիշի։

«Export Armenia»-ի ներկայացուցիչները, որոնց թվում խոշոր ընկերությունների բիզնեսմեններ և մենեջերներ կան, կարծում են, որ մանրածախ վաճառքի հարցում պետք է աջակցել հայրենական արտադրության ապրանքներին, քանի որ շուկայում անհավասար պայմաններ են ստեղծվել նրանց համար։ Հայաստանում խոշոր բիզնեսն ավելի շատ ներդրում է անում առևտրի, ոչ թե սեփական արտադրության մեջ։ Առևտուրն ավելի շատ եկամուտ և ավելի քիչ հոգսեր է պահանջում` ի տարբերություն արդյունաբերության։

Բնականաբար, խոշոր ներկրողները տպավորիչ մարկետինգային ռեսուրսներ ունեն, ավելին՝ նրանք արտասահմանյան լուրջ ընկերություններ են ներկայացնում, որոնք է՛լ ավելի մեծ ռեսուրսներ ունեն։ Միասին աշխատելով` նրանք տեղական խանութներին զանազան բոնուսներ են առաջարկում դարակների վրա շահավետ տեղ ունենալու համար։ Հասկանալի է, որ «Mars»-ը, «Вимм-Билль-Данн»-ը և մի շարք ուրիշ հսկաներ «փրոմոուշընի» համար ավելի շատ ռեսուրսներ ունեն, քան կաթնամթերքի կամ շոկոլադի տեղական արտադրողը։ Ուստի խանութները հարգալից և քաղաքավարի են ներկրվող ապրանքների մատակարարների նկատմամբ։

Տեղական արտադրողի դեպքում այլ խոսակցություն է․ նրանց վճարները սովորաբար շաբաթներով ուշացնում են, իսկ ոչ մեծ, թույլ ընկերություններին հաճախ ամիսներով են քաշքշում (ավելի մանրամասն՝ այստեղ)։ Այս կանոնից դուրս են մնում կա՛մ շատ խոշոր ձեռնարկությունները (հայկական չափանիշներով, օրինակ, «Գրանդ Քենդին»), կա՛մ հենց առևտրային ցանցերի արտադրությունները։

Օրինակ՝ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը մի քանի նմանատիպ արտադրություն ունի, ընդ որում՝ նրա ապրանքները վերցնում են նաև այլ խանութների ցանցերը, որպեսզի չփչացնեն գործարարի հետ հարաբերությունները։ Ալեքսանյանի ընկերությունն ամեն դեպքում պարենային ապրանքների ամենախոշոր ներկրողն է Հայաստանում, և նրա ներկրումից շատ խանութներ են կախված։

Իսկ եթե դուք Սամվել Ալեքսանյանը չե՞ք, այլ սկսնակ գործարար ու որոշել եք ոչ թե ռեստորան կամ խանութ բացել, այլ սեփական արտադրություն։ «Export Armenia»-ն դեկտեմբերին այդ հարցով դիմել էր էկոնոմիկայի նախարարությանը։

Եվ այսպիսի պատասխան է ստացել․ «Գտնում ենք, որ ազատ շուկայական տնտեսության շրջանակներում վաճառակետերում տեղական ապրանքատեսակների տեղադրման պարտադրմամբ (օրենքի կամ այլ իրավական ակտի տեսքով) վաճառքի խթանումը լավագույն տարբերակը չէ տեղական արտադրողին աջակցելու վերջիններիս կողմից արտադրվող ապրանքների վաճառքի ծավալներն ավելացնելու հարցում: Ըստ մեզ` տեղական արտադրողին աջակցելու առավել արդյունավետ մեխանիզմ կարող է հանդիսանալ պետության կողմից աջակցության գործիքակազմի միջոցով ներմուծվող ապրանքների նկատմամբ տեղական արտադրանքի մրցունակության, ներկայացվածության և գրավչության բարձրացումը»։

«Export Armenia»-ի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` դժվար է պատկերացնել, թե տեղական արտադրողներն ինչպես են «արդյունավետ մրցակցելու» խոշոր ներկրողների և նրանց հետևում կանգնած է՛լ ավելի խոշոր միջազգային կորպորացիաների հետ։

«Բայց եթե պետության քաղաքականությունն ավելի արդյունավետ լինի, քան մեր առաջարկները, մենք միայն ուրախ կլինենք։ Միայն թե այդ քաղաքականությունը գործնականում աշխատի, ոչ թե խոսք մնա։ Այս բոլոր տարիների ընթացքում, ցավոք, պետությունը դիտորդի կարգավիճակում է եղել»,-նշեց Ստեփանյանը։

Այդ պատճառով տեղական ընկերություններն արտադրությունը շատ ավելի թույլ են զարգացնում, քան կարող էին։ Ամենաշատը դա վերաբերում է մսամթերքի և հատկապես կաթնամթերքի արտադրողներին, որոնց համար արտահանման հնարավորությունները սահմանափակ են։ Շուկան ոչ միայն փոքր է, այլև ներկրողներն ու խանութները գրավել են այն։

Ստացվում է` խոշոր տնտեսվարողներն ամիսներ շարունակ «քնացնում» են արտադրողների ֆինանսական միջոցները՝ դրանով իսկ զրկելով պետությանը հարկեր, բանկերին վարկեր, աշխատակիցներին աշխատավարձեր վճարելու հնարավորությունից, իսկ արտադրության զարգացման համար՝ սարքավորումներ գնելու հնարավորությունից։ Ինչպե՞ս զարգանալ նման պայմաններում:

Դրա փոխարեն պետությունը բիզնեսին սուբսիդավորված տոկոսներով վարկեր է տրամադրում։ Սակայն հին խնդիրների դեպքում նոր վարկերը միայն խորացնում են պարտքերի փոսը, որից ոմանք արդեն երբեք դուրս չեն գա։

«Այդ պատճառով թող կառավարությունը բիզնեսին նույնիսկ ուղղակի չօգնի։ Սկզբի համար թող հոգ տանի, որ խանութները ժամանակին վճարեն մատակարարներին։ Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ արտադրողների մոտ մշտապես խանութների դեբիտորական պարտքեր կան մի քանի միլիոն դոլարի չափով։ Այդ փողերն ուղղակի «քնած են», այսինքն՝ որևէ կերպ չեն ծառայում տնտեսությանը»,-ավելացրեց Ստեփանյանը։

Իշխանությունները (ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս) այսպես թե այնպես ոչ մի կերպ չեն օգնում արտադրողներին` հպարտ քայլելով ազատ մրցակցության դրոշի ներքո։

Նշենք, որ Արևմուտքի մեծ երկրներում տեղական արտադրությանն աջակցելու տարբեր եղանակներ են գործում։ Մի քանի օրինակ բերենք։

Իտալիայում, ինչպես Հայաստանում, գործում է կորոնավիրուսային ճգնաժամից տուժած ռեստորանատերերի և ֆերմերների աջակցության ծրագիր։ Միայն թե, ի տարբերություն Հայաստանի, ծրագիրը նրանց ներառում է մեկ օղակում․ ռեստորանները պետությունից մինչև 10 հազար եվրո փոխհատուցում են ստանում իտալական ապրանքներ գնելու դեպքում։
Մյուս օրինակը շատ հայտնի է․ դա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր ծրագիրն է, որը վերաբերում է ամերիկյան ապրանքների պետական գնմանը (բայց կարևոր է հիշել, որ այդ ծրագիրը երբեք էլ չի դադարել և գործում է 30-ականներից)։ Հետաքրքիր է, որ այդպիսի օրինակ է ցույց տալիս ոչ միայն պետությունը, այլև մասնավոր ընկերությունները։

Ամենահայտնի օրինակը «Walmart» ցանցի ընկերությունն է։ Վերջինս հայտարարել է, որ 2013-2023թթ․ 250 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանք կգնի (և կվաճառի գնորդներին)։ Եվ չնայած, ըստ որոշ կազմակերպությունների ուսումնասիրությունների, «Buy American» հայտարարությունները ոչ միշտ են համապատասխանում իրականությանը, սակայն արդեն իսկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ այնպիսի հսկաները, ինչպիսիք են «Walmart»-ը և «Carrefour»-ը, պատրաստ են «Գնի՛ր տեղականը» կոչը դարձնել իրենց գովազդի մի մասը և լուրջ ռեսուրսներ ծախսել դրա վրա։

Կարո՞ղ եք պատկերացնել, որ նման բան անեն Հայաստանի սուպերմարկետները։ Վատ չէր լինի։

92
թեգերը:
խանութ, բիզնես, Հայաստան
Ըստ թեմայի
Ամուլսարը` Փաշինյանի պահուստային տարբերակ. Հայաստանը կնստի հանքարդյունաբերության ասեղի վրա
Ստորջրյա քարեր «Հյուսիս–Հարավ» ճանապարհին. պե՞տք է արդյոք այն հիմա
Փակման մասին խոսակցությունները փուչ են. ԱԷԿ-ում ամրապնդելու են ռեակտորի պաշտպանությունը
Իլոն Մասկ

Իլոն Մասկը որոշել է նոր քաղաք կառուցել Տեխասում. քաղաքապետը դոժի տիտղոս կունենա

0
(Թարմացված է 10:18 03.03.2021)
Ամերիկացի միլիարդատերը դեռ անցյալ տարվա վերջին Կալիֆոռնիայից տեղափոխվել էր Տեխաս, որտեղ գտնվում են «Tesla»-ի ստորաբաժանումները։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ամերիկացի գործարար, «Tesla» և «SpaceX» ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը Ստարբեյզ (Starbase) անվանումով քաղաք է կառուցելու Տեխասում։ Նա իր որոշման մասին գրել է Twitter-ում։

​Գործարարը նշել է, որ քաղաքն ավելի մեծ կլինի, քան Բոկա Չիկա գյուղը, որտեղ գտնվում է «SpaceX» տիեզերակայանը:

Միլիարդատիրոջ խոսքով՝ իր ստեղծած քաղաքում լավ վերաբերմունքի կարժանանան շները, իսկ քաղաքապետը դոժի տիտղոս կունենա (իտալական տիտղոս, որը նման է անգլերեն «dog» (շուն) բառին):

Իլոն Մասկը խոստացել է ինքնակառավարվող մեքենաներ թողարկել ու ասել է դրանց գինը

Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջին Մասկը հայտնել էր, որ Կալիֆոռնիայից տեղափոխվել է Տեխաս, որտեղ գտնվում են «Tesla»-ի և «Boring Company»-ի ստորաբաժանումները, ինչպես նաև «SpaceX» մասնավոր տիեզերակայանը։

Իլոն Մասկը չիպավորել է կապիկին. կենդանին համակարգչային խաղեր է խաղում

0
թեգերը:
Իլոն Մասկ