Արման Բաբաջանյան

«Լիդիան Արմենիան» դատի է տվել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին

67
(Թարմացված է 16:18 24.08.2020)
«Լիդիան Արմենիան» շեշտում է, որ Արման Բաբաջանյանի անպատասխանատու հայտարարությունների փաստն առավել մտահոգիչ է, քանի որ խոսքը ոչ թե ակտիվիստի կամ ցուցարարի մասին է, այլ ՀՀ օրենսդիր իշխանությունը ներկայացնող և օրինաստեղծ գործունեությամբ զբաղվող ԱԺ պատգամավորի։

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. «Լիդիան Արմենիան» զրպարտության համար հայցադիմում է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ։ Տեղեկությունը հայտնում է «Լիդիան Արմենիայի» մամուլի ծառայությունը։

Հայցադիմումի պատճառն Արման Բաբաջանյանի կողմից հարցազրույցի ընթացքում Ամուլսարի ծրագրի մասին խոսելիս «Լիդիանի» վերաբերյալ «...կոռուպցիոն և հանցավոր ճանապարհով ձեռք բերված թույլտվություններ», «...նախկին կոռուպցիոն շղթաներով ամբողջությամբ կազմակերպած այդ հանցավոր գործարքը՝ Ամուլսարի, Լիդիանի․․․» և նման արտահայտություններ կիրառելն է:

Ընկերության որակմամբ՝ ընդգծված արտահայտությունները զրպարտություն են, ոչ մի աղերս չունեն իրականության հետ և նպատակ ունեն արատավորել ընկերության գործարար համբավը: «Ըստ էության կարող ենք փաստել, որ տարբեր շրջանակներ, քաղաքական ուժեր ներկայացնող մի շարք անհատներ այս ընթացքում «Լիդիան Արմենիայի» գործարար համբավն արատավորելու, Ամուլսարի ծրագրի վերաբերյալ հանրության շրջանում ապատեղեկատվություն տարածելու և բացասական տրամադրություններ ստեղծելու, կամ ինչ-որ խմբերի հաճոյանալու, քաղաքական դիվիդենտներ քաղելու նպատակով դիմել են հենց այս՝ զրպարտության միջոցին։ Նման հայտարարությունները ոչ միայն չեն ապացուցվել ավելի քան երկու տարվա ընթացքում, այլև առանձին դեպքերում դատարանի կողմից արդեն իսկ որակվել են որպես զրպարտություն»,-նշված է հաղորդագրության մեջ։

Փրկիր Ամուլսարը. Ազգային ժողովի բակում արտասովոր ակցիա անցկացվեց

«Լիդիան Արմենիան» շեշտում է , որ Արման Բաբաջանյանի պարագայում  նման անպատասխանատու հայտարարությունների փաստն առավել մտահոգիչ է, քանի որ խոսքը ոչ թե ակտիվիստի կամ ցուցարարի մասին է, այլ ՀՀ օրենսդիր իշխանությունը ներկայացնող և օրինաստեղծ գործունեությամբ զբաղվող ԱԺ պատգամավորի։

Հիշեցնենք, որ Ամուլսարի շահագործման դեմ ակցիաները շարունակվում են։ Վերջերս խնդիրը նորից սրվեց, երբ օգոստոսի 3-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունը հանել էր դեպի Ամուլսար տանող ճանապարհին տեղադրված «Ամուլսարի պահապանների» վագոն–տնակներն ու դրանց փոխարեն իր պահնորդների վագոն-տնակները տեղադրել։ Մի քանի օրից տնակները հեռացվել էին։

«Լիդիան Արմենիան» աշխատատեղերի վերականգնման գործընթաց է սկսում

2018 թվականի հունիսից մի քանի տասնյակ մտահոգ քաղաքացիներ, որոնք կոչում են իրենց «Ամուլսարի պահապաններ», գիշեր-ցերեկ հերթապահում են՝ փակ պահելով դեպի լեռը տանող ճանապարհները։ Նրանք կարծում են, որ հանքի շահագործումը մեծ վնաս կհասցնի շրջակա միջավայրին:

Ամուլսարի ոսկու հանքը Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայրն է: ՀՀ կառավարությունը 2014-ին Ամուլսարի հանքի շահագործման իրավունք է տվել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է:

67
թեգերը:
Ամուլսար, Լիդիան, Պատգամավոր, Արման Բաբաջանյան, Հայաստան
Ըստ թեմայի
ՎԶԵԲ-ը և այլ բաժնետերեր դադարել են մաս կազմել Ամուլսարի ծրագրին
Իշխանությունը լռում է, ակտիվիստը` գոռում. ինչու է Ամուլսարի թեման նորից թարմացել
Ամուլսարում կրքերն ավելի են թեժացել. ոստիկանության ավտոմեքենան անցավ քաղաքացու ոտքի վրայով
ՄԻՊ-ն ամփոփել է Ամուլսարի դեպքերով արագ արձագանքման խմբի աշխատանքները
Սահմանադրական դատարան

ՍԴ նախագահի պաշտոնում միայն մեկ թեկնածու մնաց. հայտնի է` ով է նա

56
(Թարմացված է 18:55 24.09.2020)
ՍԴ նախագահի համար առաջադրված թեկնածուն ինքնաբացարկ է ներկայացրել, սակայն կա ևս մեկ թեկնածու։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. Սահմանադրական դատարանն այսօր էլ նոր նախագահ չընտրեց. ՍԴ նիստը կշարունակվի վաղը։ Նիստից հետո տեղեկությունը լրագրողներին հայտնեց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։

«Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնի համար կար երկու թեկնածություն` մեկ ինքնաառաջադրում և մեկ էլ առաջադրում։

Առաջադրված թեկնածուն ինքնաբացարկ հայտնեց և մնաց միայն ինքնաառաջադրվածը»,–ասաց Շաթիրյանը։

Նրա խոսքով` ՍԴ նախագահի միակ թեկնածուն ծրագրային ելույթով հանդես եկավ, նրան հարցեր ուղղեցին։

Հարցին, թե ո՞վ է այդ միակ թեկնածուն` Շաթիրյանը պատասխանեց, որ մամուլում արդեն իսկ լուրեր կան այդ մասին։

Նշենք, որ լրատվամիջոցներում վաղուց էին լուրեր շրջանառվում, որ ՍԴ նախագահ է ընտրվելու ՍԴ նորընտիր դատավոր Երվանդ Խունդկարյանը։
Շաթիրյանն ասաց` եթե մամուլում շրջանառվող լուրերն ինքնաառաջադրվող թեկնածուի մասով չեն հերքվել, ուրեմն` դրանք ճիշտ են։

ՍԴ նիստը կշարունակվի վաղը, ժամը 10։30-ին։

«Եթե չգտնեմ իմ թեկնածուին, բոլորին դեմ կքվերակեմ». Հրայր Թովմասյանը կմնա՞ ՍԴ-ում

Հիշեցնենք, որ ՍԴ նախագահ ընտրելու օրակարգով ՍԴ–ում նիստ է անցկացվում դեռ երեկվանից` սեպտեմբերի 23-ից։ Ինչ վերաբերվում է Խունդկարյանին, ապա նա ՍԴ դատավորի թեկնածու էր առաջադրվել Դատավորների ընդհանուր խորհրդի կողմից, իսկ մինչ այդ նա զբաղեցնում էր Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը։ Խունդկարյանը դատական համակարգում աշխատել է 1992 թվականից, 2001 թվականից սկսած՝ որպես դատավոր:

Սահմանադրական դատարանի նախագահն ու փոխնախագահն ընտրվում են վեց տարի ժամկետով` առանց վերընտրվելու իրավունքի:

56
թեգերը:
Սահմանադրական դատարան
Ըստ թեմայի
ՍԴ-ն Հրայր Թովմասյանի վերաբերյալ հայտարարություն է տարածել
Սահմանադրական դատարանի նիստն ավարտվեց, նախագահ չընտրեցին. ե՞րբ սպիտակ ծուխ դուրս կգա ՍԴ-ից
Աբսուրդի ժանրից. ինչի՞ կհանգեցնի Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորումը
Բանկ, արխիվային լուսանկար

Վարկային համաներում կլինի, եթե ավանդատուները համաձայնեն հրաժարվել տոկոսներից. Երիցյան

114
(Թարմացված է 14:48 24.09.2020)
ԿԲ փոխնախագահն ԱԺ–ում մեկնաբանել է, թե ինչ կլինի, եթե բանկային համակարգում պարբերաբար համաներումներ ու արձակուրդներ տրամադրվեն։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում մասսայական վարկային արձակուրդը կամ համաներումը կհանգեցնեն մակրոտնտեսական, ֆինանսական և բարոյական շատ մեծ վնասների։ Նման հայտարարությամբ այսօր ԱԺ–ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ հանդես եկավ ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը։

Նրա խոսքով` վարկերի հակառակ կողմում ավանդատուներն են, որոնք, ըստ Երիցյանի, առաջինն են տուժելու վարկերի համաներման դեպքում։

«Կենտրոնական բանկը նման համաներում իրականացնելու իրավասություն, լիազորություն չունի։ Հակառակը` մենք պետք է կարողանանք այդ անհուսալի վարկերը բոլոր հնարավոր միջոցներով վերականգնել, որպեսզի ավանդատուների շահերը չտուժեն»,– ասաց նա։

Երիցյանը նշեց, որ հայաստանյան բանկերն իրենց ավանդատուներին տարեկան ընդհանուր առմամբ 140 մլրդ դրամ եկամուտ են վճարում։

Կորոնավիրուսի ընթացքում ավանդները նվազել են, վարկերն՝ աճել. ԿԲ նախագահը բացատրեց` ինչու

«Եթե վարկերը համաներվեն, բնականաբար այդ կորուստների վնասները պետք է կրեն դեպոզիտորները։ Եթե ավանդատուները կհամաձայնեն, որ այլևս տոկոս չեն ուզում, բերենք այստեղ, նստեցնենք, բոլորս իրար հետ համաձայնության գանք»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է բանկերին, Երիցյանի համոզմամբ, կորուստները մասնավոր ֆինանսական կառույցների համար այնքան մեծ կլինեն, որ կասեն` ավելի լավ է` ես էլ բիզնեսով չզբաղվեմ, թող պետությունը զբաղվի։

ԿԲ փոխնախագահը վստահեցրեց, որ այս ամենից տուժելու են միայն բանկերն ու ավանդատուները, վարկառուների պայմանները դրանից չեն բարելավվելու։

Մեքենաներ ու բիզնես՝ առանց գրավի․ Հայաստանում բանկային վարկերին այլընտրանք է զարգանում

114
Ըստ թեմայի
Ինչո՞վ է պայմանավորված աշխատատեղերի աճը. իրական պատկերը տեսանելի կլինի աշնան վերջին
Բյուջեն թերակատարվել է 49 մլրդ դրամով. ՊԵԿ նախագահը կարծում է` սա դեռ վերջը չէ
Կենտրոնական բանկը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը
Մարդիկ սկսել են անշարժ գույք գնել հատկապես գյուղերում. ինչ վիճակ է շուկայում գների առումով
ԿԳՄՍՆ

Գրիշա Թամրազյանի դեմ քրգործ է պատրաստվո՞ւմ. փոխնախարարի հրաժարականի հետքերով

18
(Թարմացված է 18:55 24.09.2020)
Sputnik Արմենիայի աղբյուրները հայտնում են, որ Թամրազյանը շուտով հանդես կգա հայտարարությամբ և կփաստարկի իր հրաժարականը։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին նախարարությունից:

Համաձայն Sputnik Արմենիայի աղբյուրների` Թամրազյանը շուտով հանդես կգա հայտարարությամբ և իր հրաժարականը կփաստարկի Արայիկ Հարությունյանի հետ անհամաձայնություններով, բայց փոխնախարարի հրաժարականի իրական պատճառը նրա դեմ պատրաստվող քրեական գործն է։

Նշենք, որ նրա նախորդը` ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, 2019-ի դեկտեմբերին ձերբակալվել էր կաշառակերության կասկածանքով։

Գրիշա Թամրազյանի անվան հետ են կապում նաև ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի մանդատի հանձնումը, ինչպես նաև ՀՊՏՀ գիտխորհրդի կողմից ռեկտոր ընտրված, սակայն կառավարության կողմից դեռևս չնշանակված Դիանա Գալոյանը համարվում է Թամրազյանի «կադրը»։

«Կարո՞ղ եմ ասել` այսօր ոչ մի պաշտոնյա կաշառք չի վերցնում». Փաշինյանը խոսեց բացթողումներից

18
թեգերը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Հայաստան
Ըստ թեմայի
«Լո՞ւրջ եք ասում». ԿԳՄՍ նախարարը պատասխանում է իր հրաժարականը պահանջողների հարցերին
ԲՀԿ-ն չի բացառում, որ Հարությունյանի հրաժարականի պահանջով փողոցային պայքարի դուրս կգան
Իհարկե վերադառնում եմ. Արսեն Թորոսյանը հրաժարական տալու մտադրություն չունի