Ժաննա Լևինա

«Նրբագեղ մողեսիկը»․ Գարիկ Մարտիրոսյանի կինը պարծենում է իր գեղեցիկ ոտքերով

112
(Թարմացված է 13:34 24.08.2020)
Ժաննա Լևինան լուսանկար է հրապարակել կարճ շրջազգեստով։ Հետևորդները գնահատել են նրա նոր կերպարը և հիացական մեկնաբանություններ գրել։

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանաբնակ հայազգի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, լուսանկար է հրապարակել, որտեղ նա ուլտրակարճ շրջազգեստով ցուցադրել է իր գեղեցիկ ոտքերը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Zhanna Levina/Martirosyan (@jannalevina_martirosyan)

«Մողեսի պես տաքանում եմ քարերի վրա»-մակագրել է նա լուսանկարը։

Հետևորդներն իսկույն ևեթ արձագանքել են հրապարակմանը և ընդգծել, որ տեսքը համարձակ է, միաժամանակ էլեգանտ։

«Այս քարը Ձեզ շատ է սազում», «ինչ նրբագեղ մողեսիկ է», «նիհար ու գեղեցիկ, գրողը տանի», «թող բոլորը 40 տարեկանում այսպիսի տեսք ունենան», «չքնաղ եք»,-գրել են նրանք։

«Կարծում էի` նման կլինեմ Բրյուս Ուիլիսին, բայց...». Գարիկ Մարտիրոսյանը սափրել է գլուխը

Հիշեցնենք, որ Ժաննա Լևինան և Գարիկ Մարտիրոսյանը միասին են ավելի քան 20 տարի: Նրանք ամուսնացել են 1998 թվականին։ 2004 թվականին ծնվել է զույգի առաջնեկը` Ժասմինը, իսկ 2009-ի հոկտեմբերին` որդին` Դանիելը:

Գարիկ Մարտիրոսյանի կինը գլխին անդրկովկասյան կոլորիտով գլխարկ է «աճեցրել». լուսանկար

112
թեգերը:
օգտատեր, ոտքեր, Գարիկ Մարտիրոսյան, Ժաննա Լևինա
Ըստ թեմայի
Հասուն աղջիկները լուսանկարվում են «կենդանի» ծաղիկների հետ. Ժաննա Լևինա
«Կրակ է, ոչ թե կին». Ժաննա Լևինան սոցցանցում «ֆուրոր» է արել
«Ինձ համար մեկ էր...». Ժաննա Լևինան խոսել է Գարիկ Մարտիրոսյանի հանդեպ իր սիրո մասին
«Դու կարող ես լռել, Մարտիրոսյան ազգանունը բավական է». Ժաննա Լևինան հաղորդում կվարի
Աննա Հակոբյանը Արցախում

«Ամուսինս ինձ ասաց, որ մեր տղան պետք է գնա, մասնակցի». ի՞նչ է ասել Աննա Հակոբյանը որդուն

164
(Թարմացված է 11:59 30.09.2020)
ՀՀ վարչապետի կինը Ստեփանակերտ է գնացել այն մտքով, որ հնարավոր է` որոշ ժամանակ չկարողանա վերադառնալ Երևան և հեռախոսային կապ չունենա որդու հետ։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Արցախի ԱԺ-ում կին պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի տիկնոջը` Աննա Հակոբյանին, խնդրել են դիմել աշխարհին, որպեսզի մեզ օգնեն այս պատերազմում։ Հակոբյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում տեսագրություն է հրապարակել, որում հնչում է նրա պատասխանը։

«Մենք պետք է իմանանք, որ մեր ուժը մենք ենք, մեր հույսը մենք ենք։ Ինչքան էլ դժվար լինի, բայց պետք է մենք անենք այն, ինչ պետք է մե՛նք անենք։ Չվախենաք, որքան էլ դժվար լինի։ Չգիտեմ` սա արժի ասել, թե ոչ. շատ անձնական է, նաև անձնական չէ։ Արցախ գալու ճանապարհին իմ ամուսինն ինձ ասել է, որ մեր տղան պետք է գնա, մասնակցի այս ամենին. նա պահեստային զորքերի մեջ է։ Ինքը հագնվել է, ես ասել եմ` հա, տղաս, զինվորական հագուստ հագի ու գնա, ես քեզ պաշտում եմ, բայց հայրենիքի համար զոհվելուց վեհ բան չկա։ Ես մեքենայի մեջ, Ստեփանակերտ գալու ճանապարհին իմ որդուն դա եմ ասել, որովհետև չգիտեի՝ ինչ վիճակ է, մտածել եմ՝ կարող է կապ չունենանք, էդ կապը կտրվի»,– ասել է Հակոբյանը։

Նա նշել է նաև, որ եկել է Ստեփանակերտ այն մտքով, որ հնարավոր է` որոշ ժամանակ չկարողանա վերադառնալ Երևան և հեռախոսային կապ չունենա որդու հետ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ Աննա Հակոբյանը մեկնել է Արցախ։ Այդ օրը վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում էր սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 74 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 137 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

164
թեգերը:
Աշոտ Փաշինյան, Արցախ, Աննա Հակոբյան
Ըստ թեմայի
Արսեն Թորոսյանն այցելել է վիրավոր զինծառայողներին. լուսանկարներ
Հայ զինծառայողները մի քանի վայրկյանում երկու ԱԹՍ են խոցում. տեսանյութ
Աննա Հակոբյանն այցելել է վիրավոր զինվորներին
Ստեփանակերտի ապաստարաններում մարդիկ հուզված են, բայց ամուր. Աննա Հակոբյան
Շտապօգնություն

ՀՀ–ում կորոնավիրուսի հետևանքով մեկ տղամարդ է մահացել

36
(Թարմացված է 11:12 30.09.2020)
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտը ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևաքով մեկ կին է մահացել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Պացիենտը եղել է 77 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–գրված է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտը ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Ադպիսի դեպքերի ընդհանուր թիվը 297 է:

Նախորդ օրը գրանցվել է կորոնավիրուսի հաստատման 458 նոր դեպք։ Այս պահին Հայաստանում վարակվածների թիվը 50359 է։

Ռուսաստանում սկսել են COVID-19–ի դեմ պատվաստանյութը փորձարկել ռիսկային խմբերի վրա

36
թեգերը:
տղամարդ, Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Բուհերի ռեկտորներ, մանկավարժներ. Շիրակի մարզում կորոնավիրուսի ակտիվացում է նկատվում
Կորոնավիրուսը, Հայաստանի տնտեսությունն ու պոպուլիզմը. ի՞նչ սպասել ապագայում
Հայաստանի անշարժ գույքի շուկան կորոնաճգնաժամի ֆոնին
Истребитель General Dynamics F-16 Fighting Falcon

Միայն թուրքական F-16–ը կարող է այդ հեռավորությունից խոցել ՍՈւ-25-ը. ՀՀ–ն ապացույցներ ունի

0
Հայկական կողմն ապացույցներ է հավաքել ու դրանք անակնկալ կերպով ներկայացնելու է միջազգային համապատասխան մարմիններին։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Միայն F–16–ը կարող է խոցել մինչև 90-100 կմ հեռավորության վրա գտնվող ՍՈւ-25-ը, Ադրբեջանի ՄԻԳ-29-ի վրա տեղակայված հրթիռներն ի վիճակի չեն խոցելու այդ տեղում և այդ պայմաններում գտնվող ՍՈւ-25-ը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

«Միայն F–16–ը կարող 60 կիլոմետր հեռավորության վրա համապատասխան բարձրությունից նկատել ՍՈւ-25-ը։ Հարցն այն է, որ մեր օդաչուները փորձ ունեն և գիտեն ուր գնալ, որ դիրքում լինել։ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը չեն կարողանում իրենց առջև դրված խնդիրը լավ կատարել, ինչի համար էլ գործի են դրվել F–16–ները»,–ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` ադրբեջանական օդուժն այդ փորձն ու մակարդակը չունի, որպեսզի իր ունեցած օդային ուժով խոցեր ՍՈւ-25-ը։

Հովհաննիսյանը վստահեցրեց` այս ամենի վերաբերյալ հայկական կողմն ապացույցներ է հավաքել ու դրանք անակնկալ կերպով ներկայացնելու է միջազգային համապատասխան մարմիններին։

Նա նշեց, որ երբ օգոստոսին Ադրբեջանում ընթացող զորավարժություններից հետո թուրքական F– 16–ները չհանվեցին Ադրբեջանի տարածքից, ՀՀ–ն բարձրացրեց այդ հարցը. Հայաստանը շատ լավ գիտի, թե Ադրբեջանի ռազմաօդային ուժերում ինչ կա, այդ թվում` ռազմատեխնիկական հետախուզության շնորհիվ։

Բոլոր նրանց, ովքեր հերքում են հայկական կողմի տեղեկությունները, ըստ Հովհաննիսյանի` անակնկալ հերքումներ են սպասում։ ՀՀ ՊՆ ներկայացուցիչը նշեց` Հայաստանը գիտի նաև, որ թուրքական F-16-ի թռիչքներին զուգահեռ, սահմանի մյուս կողմից ռադիոտեխնիկական կապի ինքնաթիռ է թռչում։

Նա հավելեց, որ F-16-ները բավական երկար ժամանակ եղել են Գանձակի օդանավակայանում, գործել են ՀՀ-ի և Արցախի հյուսիսային ուղղություններում։

 

0