Հնագիտական պեղումներ Լեռնակերտում, արխիվային լուսանկար

Մշուշոտ ապագա․ ինչ է սպասվում հայագիտությանը և ինչու է պետությունն անտեսում գիտնականներին

599
(Թարմացված է 15:59 22.08.2020)
Ցածր աշխատավարձ, անհեռանկար ապագա, կառավարության կողմից ուշադրության պակաս․ սրանք այն հիմնական պատճառները, որ երիտասարդները չեն ուզում գիտությամբ զբաղվել: Բայց այստեղ էլ դեռևս կան սակավաթիվ նվիրյալներ:

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի - Sputnik. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնում այս տարին բարեհաճ են համարում երիտասարդ կադրերի առումով՝ արդեն տղա ասպիրանտ ունեն՝ տարկետման իրավունքով:

«Հնագետի պահանջ ունեինք: Դիմեցինք ու նախարարությունը տարկետման իրավունքով հնարավորություն տվեց երիտասարդին, ևս մեկ ասպիրանտ՝ հեռական կրթությամբ, կա ազգագրությունից: Բացի նրանցից, այս տարի ունենք նաև հայցորդներ՝ մինչև տարեվերջ հավանաբար 3 հայցորդ կունենաք»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց կենտրոնի տնօրեն պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Հայրապետյանը:

Директор Ширакского центра арменоведческих исследований Армен Айрапетян
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Արմեն Հայրապետյան, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնи տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

24-ամյա Արթուր Հովհաննիսյանը հայագիտության կենտրոնի այս տարվա ասպիրանտն է: Նա ավարտել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, մասնագիտությամբ թանգարանագետ է, բայց որոշել է ասպիրանտուրայում հնագիտություն ուսումնասիրել: Ասում է՝ գայթակղությունը մեծ էր այլ ոլորտներում, այդ թվում՝ ՏՏ, բարձր վարձատրությամբ աշխատանք գտնել, սակայն, ի վերջո, գիտությունն ընտրեց։

Руководитель археологической группы Лернакерта, кандидат исторических наук Беник Варданян и аспирант центра Артур Ованнисян
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Լեռնակերտի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Բենիկ Վարդանյանն ու ասպիրանտ Արթուր Հովհաննիսյանը

«Այդ ոլորտներն ինձ ֆինանսական ապահովություն կտային, բայց չէին տա այն, ինչ տարիներ շարունակ երազել եմ ու սովորել դրան հասնելու համար: Այս ճանապարհն ընտրել եմ հասկանալով, որ «դատապարտված» եմ դժվարությունների»,- մեզ հետ զրույցում նշեց տղան։

Հազարամյակների պահած գաղտնիքները, կամ ինչ են հայտնաբերել հնագետները Շիրակի Լեռնակերտում

Լեռնակերտի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Բենիկ Վարդանյանը հազվադեպ նվիրյալներից մեկն է. 27-ամյա երիտասարդը, չնայած իր նվազագույն՝ 64 հազար դրամ աշխատավարձին, մեծ սիրով է հնագիտությամբ զբաղվում։ Այն Բենիկի մանկության երազանքն է, որն իրագործում է ավագ և փորձառու գործընկերների խորհուրդները հաշվի առնելով: Երիտասարդը դեռ ընտանիք ու ֆինանսական մեծ պարտավորություններ չունի: Սակայն, շատերի նման, նա ևս գիտությանը զուգահեռ մանկավարժությամբ է զբաղվում, չնայած, Բենիկի խոսքով՝ մանկավարժությունն էլ «թուլացնում» է ուշադրությունը գիտության նկատմամբ:

Руководитель археологической группы Лернакерта, кандидат исторических наук Беник Варданян и аспирант центра Артур Ованнисян
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Լեռնակերտի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Բենիկ Վարդանյանն ու ասպիրանտ Արթուր Հովհաննիսյանը

«Հնագիտությունն այն ոլորտն է, որտեղ որոշ դրամաշնորհների կամ միջազգային գործընկերային արշավախմբերի միջոցով շատ չնչին բացը կոմպենսացվում է, բայց ոչ միշտ, ինչպես այս տարի, ամեն դեպքում, եթե չլինի նվիրումը, չի լինի ոչինչ»,- խոստովանեց Բենիկը:

Երիտասարդ գիտնականն աշխատում է մեծ նվիրումով․ տարվա ընթացքում նախատեսված 4 գիտական հոդվածի փոխարեն 8-ն է գրում, բայց դրանից նրա աշխատավարձի չափը չի փոխվում։ Ծովի մակերևույթից 1 800-2 000 մետր բարձրության վրա, + 30 և ավելի աստիճանի պայմաններում անտրտունջ աշխատող երիտասարդ գիտնականին պարգևավճար էլ չի հասնում․ պետությունը դրա անհրաժեշտությունը չի տեսնում:

Դալմայի այգիների տարածքում մ.թ.ա. 2-1 հազարամյակի դամբանաթումբ է հայտնաբերվել

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրենի խոսքով՝ սերնդափոխության խնդիրը զգացվում է հատկապես վերջին տարիներին, երիտասարդներին այլևս գիտությունը չի ձգում: Հիմնական պատճառը ուշադրության պակասն է:

«Խորհրդային տարիներին գիտության նկատմամբ պետության ուշադրությունն ու հոգածությունը շատ մեծ էր, կար ֆինանսավորում և գիտնականները հնարավորություն ունեին միայն գիտությամբ զբաղվելու: Այսօր ոչ մի գիտնական իրեն չի կարող թույլ տալ նման «շքեղություն»՝ զբաղվել միայն գիտությամբ, այդ դեպքում ընտանիք չի կարող պահել: Այսօր գիտնականների մեծ մասը, բացի գիտությունից, զբաղվում են նաև մանկավարժությամբ՝ դպրոցներում ու բուհերում»,- անկեղծացավ նա: 

Գիտության մարդիկ ստիպված են հավելյալ աշխատանք փնտրել, քանի որ շատ քիչ են վարձատրվում, ինչն էլ գիտությունն անհրապույր է դարձնում երիտասարդների համար: «Ոլորտում մնացել են տարեց գիտնականներ և շատ քիչ երիտասարդներ, որոնք ուղղակի նվիրյալներ են՝ 60-70 հազար դրամով աշխատողը միայն նվիրյալ է, հակառակ պարագայում՝ դժվար է հավատալ՝ ինչպես կարող է հնագետը 60 հազարով տուն պահել ու զբաղվել հնագիտությամբ, նույնը նաև ազգագրության համար՝ 70-80 հազար դրամ ստանալ ու գյուղից գյուղ շրջել, նյութեր հավաքել, նույն վիճակն է նաև պատմության ոլորտում է»,- հավելեց Հայրապետյանը:

Հնագույն ամրոց և զիկկուրատ. նոր բացահայտումներ Արցախում

Խնդիրը կկարգավորվի, եթե պետությունը դեմքով դեպի գիտությունն ու գիտնակաները շրջվի: Հայրապետյանը ցավով է արձանագրում՝ վերջին տարիներին իշխանությունները գիտությունը «կույրաղիք» պես են վերաբերվում. եթե բնական գիտությունները որոշ չափով կարողանում են միջազգային դրամաշնորհների միջոցով լրացնել բացերը, ապա հայագիտության վիճակը մշուշոտ է:

599
թեգերը:
պարգևատրում, պարգևավճար, աշխատավարձ, ասպիրանտ, գիտություն, գիտնական, Երիտասարդ, Լեռնակերտ, Գյումրի, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչպես են գոյատևում հայ գիտնականները, կամ 2018 թվականի գիտական նվաճումները
Հայաստանի ավագ դպրոցներն ամերիկյան ձևաչափ կունենան. այնտեղ «Հայագիտություն» առարկա կներդրվի
Հայ հնագետները պատրաստ են ապացուցել, որ գիտնականները մեկ դար շարունակ սխալվել են
Միասին ապրեցին 45 տարի, միասին էլ հեռացան. հայ գիտնականների սիրո պատմությունը
Գրիգոր Լուսավորիչ

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում թունավորվածների թիվն ավելացել է ու հասել 50-ի

112
(Թարմացված է 12:23 21.09.2020)
Թունավորման ախտանշաններ են ի հայտ եկել մի քանի աշխատակիցների ու հիվանդների մոտ: Հիվանդանոցին սպասարկող «Արտ լանչի» սեփականատերը կարծում է, որ խնդիրը կարող է կապված լինել մատակարար ընկերության հետ։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում թունավորվածների թիվը հասել է 50–ի։ Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնեց ԲԿ–ի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բուժկենտրոնի աշխատակիցների ու պացիենտների մոտ (ընդհանուր թիվը` 33 հոգի) սննդային թունավորման ախտանշաններ են ի հայտ եկել։

«Նրանցից 8–ը պացիենտներ են, իսկ մնացածը` բուժաշխատողներ։ Բոլորի վիճակն այս պահին լավ է»,– ասաց Խաչատրյանը։

Նա չբացառեց, որ մարդիկ թունավորվել են ԲԿ-ի տարածքում գործող «Արտ լանչ» ցանցի ճաշարանի սննդից։

Սննդի անվտանգության տեսչական մարմնից Spuntik Արմենիային հայտնեցին, որ տեսուչներն ահազանգով այցելել են հիվանդանոցի ճաշարան։

«Ոչ աշխատանքային օրը մենք լիազորված չենք տեսչական ստուգում անցկացնելու։ Սակայն մեր տեսուչները զննել են սպասարկման սրահն ու խոհանոցը և որևէ արտառոց, անհապաղ շտկում պահանջող խախտումներ չեն հայտնաբերել»,– ասաց Սննդի տեսչության մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը։

Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման ազգային կենտրոնը ճաշատեսակների և աղցանների նմուշներ է վերցրել, որոնք կենթարկի փորձաքննության։ Արդյունքները հայտնի կլինեն առաջիկայում ու կտրամադրվեն նաև Սննդի տեսչությանը։

«Արտ լանչ» ճաշարանների ցանցի տնօրեն, համահիմնադիր Բակուր Մելքոնյանն էլ թեմային անդրադարձել է Facebook–ում։

«Ես պատրաստ եմ կրել ցանկացած պատասխանատվություն, եթե կատարել եմ որևէ օրենքի խախտում կամ մախինացիա: Բայց ուզում եմ, որ չլինի տարիներ առաջ կատարվածի նման, երբ օրեր անց պարզվեց, որ մեղավորը «Արտ լանչը» չէր, այլ մատակարար մի կազմակերպություն, բայց դա արդեն ոչ մեկին չէր հետաքրքրում: Լինենք պրոֆեսիոնալ, սպասենք արդյունքներին»,– գրել է նա:
Մելքոնյանը նշել է նաև, որ մի քանի պրոֆեսիոնալ բժիշկ մասնագետների հետ զրույցից հասկացել է, որ թունավորում չկա, այլ եղել է աղեստամոքսային խանգարում:

112
թեգերը:
թունավորում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, Հայաստան
Ըստ թեմայի
Մահվան ևս 6 դեպք. ՀՀ–ում կորոնավիրուսի զոհ դարձածներից ամենաերիտասարդը 60-ամյա կին է
10 մահ, 2 մարդու կուրացում. Երևանում ալկոհոլային թունավորման դեպքով 12 քրգործ է հարուցվել
21 մահվան դեպք. ալկոհոլային թունավորումից ևս 1 մարդ է մահացել
հիվանդանոց, արխիվային լուսանկար

Մահվան ևս 6 դեպք. ՀՀ–ում կորոնավիրուսի զոհ դարձածներից ամենաերիտասարդը 60-ամյա կին է

103
(Թարմացված է 11:11 21.09.2020)
Մահվան դեպքերի ընդհանուր թիվը կորոնավիրուսի համավարակի ողջ ընթացքում Հայաստանում հասել է 936–ի:

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Կորոնավիրուսը Հայաստանում ևս 6 մարդու կյանք է խլել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Պացիենտները եղել են 65 (կին), 82 (տղամարդ), 81 (կին), 61 (տղամարդ), 60 (կին) և 84 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 121-ով ու հասել 47552–ի։

103
թեգերը:
Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Խցանված Երևանն ու դիմակավոր ուղևորները. ինչպե՞ս փրկել կորոնավիրուսից փրկվածներին
Գյումրու քաղաքապետի մոտ կորոնավիրուս է հաստատվել. ևս 26 աշխատակից թեստավորվել են
Կորոնավիրուսի պատվաստանյութը կարո՞ղ է պաշտպանել գրիպից. պատասխանում է մասնագետը
Совместные батальонные тактические учения военнослужащих российской военной базы ЮВО и военнослужащих ВС МО РА

«Կովկաս 2020» զորավարժությունների ժամանակ Հայաստանում ավիացիա է գործարկվել

0
(Թարմացված է 19:33 21.09.2020)
Հարավային ռազմական շրջանի ու ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պրակտիկ մարտական գործողությունների խաղարկումն անցկացվում է այս տարվա սեպտեմբերի 21-ի 26-ը հայ-ռուսական միացյալ խմբավորման հրամանատար Տիգրան Փարվանյանի ղեկավարության ներքո։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Հարավային ռազմական շրջանի ու ՀՀ պաշտպանության նախարարության մոտ քսան միավոր ավիացիա է գործարկվել Հայաստանում կայացած «Կովկաս 2020» ռազմավարական զորավարժությունների ընթացքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՌՇ մամուլի ծառայությունը։  

«Ալագյազ» զորավարժարանում անցկացված զորավարժություններում գործարկվել են դեսանտային-գրոհիչ Մի-8ՄՏՎ ու հարվածային Մի-24 ուղղաթիռները։

«Բանակային ավիացիան կապահովի դեսանտի անցումն ու վայրէջքը, զորքերի հարձակման պահպանությունը, կրակային հարվածներ կհասցնի պայմանական հակառակորդի ռազմական տեխնիկայի շարասյուներին ու օբյեկտներին։ Հարավային ռազմական շրջանի ու ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պրակտիկ մարտական գործողությունների խաղարկումն անցկացվում է այս տարվա սեպտեմբերի 21-ի 26-ը հայ-ռուսական միացյալ խմբավորման հրամանատար Տիգրան Փարվանյանի ղեկավարության ներքո», - նշված է հաղորդագրության մեջ։

Այս զորավարժություններն առանձնահատուկ են, որովհետև կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` դրանք անցկացվում են հակահամաճարակաբանական միջոցների խիստ պահպանմամբ։

«Կովկաս-2020»-ը ՌԴ-ում. ինչպես են ընթանում վարժանքների նախապատրաստական աշխատանքները

Ընդհանուր առմամբ «Կովկաս 2020» զորավարժություններին Հայաստանում մասնակցում է ավելի քան 1,5 հազար մարդ, 300 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում նաև երկու երկրների օպերատիվ-մարտավարական, բանակային ու անօդաչու ավիացիան։

«Կովկաս 2020» զորավարժությունը կանցկացվի Հարվային ռազմական շրջանի տարածքում 2020 թվականի 21-ից 26 –ը ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի ղեկավարության ներքո ու կլինի Ռուսաստանի Զինված Ուժերի օպերատիվ (մարտական) պատրաստականության համալիր միջոցառումների վերջին փուլը։

0
թեգերը:
Ռուսաստան, Զորավարժություններ, Հայաստան, «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն
Ըստ թեմայի
Հայաստանը կմասնակցի «Կովկաս-2020» զորավարժությունների ցամաքային մասին
Հայաստանում ՀԱՊԿ երկու զորավարժություն կանցկացվի. ինչ խնդիր է դրված
Հայաստանը Բելառուսում կմասնակցի ՀԱՊԿ–ի խաղաղապահ զորավարժություններին