Груш Ачемян на праздничном мероприятии Lancôme x Vogue L'Absolu Ruby в Raspoutine (5 декабря 2019). Западный Голливуд

«Ես ամեն ինչ անում եմ կրքով». Հրուշ Աճեմյանը ցուցադրել է շքեղ բարեմասնությունները

523
(Թարմացված է 10:29 23.08.2020)
Ճանաչված դիմահարդարը ցուցադրել է փարթամ կուրծքն ու շքեղ ներքնազգեստը։

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի - Sputnik. Հոլիվուդյան դիզայներ, Քարդաշյան ընտանիքի դիմահարդար Հրուշ Աճեմյանը նոր ու շքեղ լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում։ Լուսանկարում Հրուշը ցուցադրել է փարթամ կուրծքն ու շքեղ ներքնազգեստը։ Դիմահարդարը պարզապես հիացրել է իր հետևորդներին։

Հայտնի դիմահարդար Հրուշ Աճեմյանը նմանվել է Քայլի Ջեներին․ օգտատերերը հիացած են

«Ես ամեն ինչ անում եմ կրքով։ Եթե ես պետք է լիրբ լինեմ, ուրեմն կլինեմ ամենավատը»,–անկեղծացել է Հրուշը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Hrush Achemyan (@styledbyhrush)

Դիմահարդարի հետևորդները հազարավոր մեկնաբանություններ են գրել` նշելով, որ անչափ գեղեցիկ է ու սեքսուալ։

«Հիասքանչ տեսք ունես»,«կատարյալ ես»,«կրակոտ աղջիկ»,–գրել են հետևորդները։

«Սիրում եմ քեզ»․ Քիմ Քարդաշյանը շնորհավորել է Հրուշ Աճեմյանի ծննդյան տարեդարձը

Նշենք, որ Հրուշ (Հրանուշ) Աճեմյանը ծնվել է 1987 թվականի հուլիսի 19-ին Հայաստանում։ ԽՍՀՄ–ի փլուզումից հետո, երբ նա 5 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ։ Այսօր Աճեմյանը Հոլիվուդում հայտնի դիմահարդար է, նա նաև հագուստի դիզայնով է զբաղվում։

523
թեգերը:
Հրուշ Աճեմյան, Ներքնազգեստ, Քիմ Քարդաշյան, դիմահարդար, հայ
Ըստ թեմայի
Դիմահարդարման վարպետն առանց շպարի և բահը ձեռքին. ինչի՞ց է բողոքում հղի Գոհար Ավետիսյանը
«Չթողնես` ինչ–որ մեկը քեզ ամաչեցնի քո տեսքի համար». Հրուշ Աճեմյանը հիշել է պապի ասածը
«Մտածում էի` քույրդ է». Գոհար Ավետիսյանն ու մայրը` դիմահարդարման «մրցույթում»
«Աղջիկներ բռնվեք». դիմահարդար Գոհար Ավետիսյանի որդին 40 օրական է
Սահմանադրական դատարան

ՍԴ նախագահի պաշտոնում միայն մեկ թեկնածու մնաց. հայտնի է` ով է նա

9
(Թարմացված է 18:47 24.09.2020)
ՍԴ նախագահի համար առաջադրված թեկնածուն ինքնաբացարկ է ներկայացրել, սակայն կա ևս մեկ թեկնածու։

Սահմանադրական դատարանն այսօր էլ նոր նախագահ չընտրեց. ՍԴ նիստը կշարունակվի վաղը։ Նիստից հետո տեղեկությունը լրագրողներին հայտնեց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։

«Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնի համար կար երկու թեկնածություն` մեկ ինքնաառաջադրում և մեկ էլ առաջադրում։ Առաջադրված թեկնածուն ինքնաբացարկ հայտնեց և մնաց միայն ինքնաառաջադրվածը»,–ասաց Շաթիրյանը։

Նրա խոսքով` ՍԴ նախագահի միակ թեկնածուն ծրագրային ելույթով հանդես եկավ, նրան հարցեր ուղղեցին։

Հարցին, թե ո՞վ է այդ միակ թեկնածուն` Շաթիրյանը պատասխանեց, որ մամուլում արդեն իսկ լուրեր կան այդ մասին։

Նշենք, որ լրատվամիջոցներում վաղուց էին լուրեր շրջանառվում, որ ՍԴ նախագահ է ընտրվելու ՍԴ նորընտիր դատավոր Երվանդ Խունդկարյանը։
Շաթիրյանն ասաց` եթե մամուլում շրջանառվող լուրերն ինքնաառաջադրվող թեկնածուի մասով չեն հերքվել, ուրեմն` դրանք ճիշտ են։

ՍԴ նիստը կշարունակվի վաղը, ժամը 10։30-ին։

«Եթե չգտնեմ իմ թեկնածուին, բոլորին դեմ կքվերակեմ». Հրայր Թովմասյանը կմնա՞ ՍԴ-ում

Հիշեցնենք, որ ՍԴ նախագահ ընտրելու օրակարգով ՍԴ–ում նիստ է անցկացվում դեռ երեկվանից` սեպտեմբերի 23-ից։ Ինչ վերաբերվում է Խունդկարյանին, ապա նա ՍԴ դատավորի թեկնածու էր առաջադրվել Դատավորների ընդհանուր խորհրդի կողմից, իսկ մինչ այդ նա զբաղեցնում էր Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը։ Խունդկարյանը դատական համակարգում աշխատել է 1992 թվականից, 2001 թվականից սկսած՝ որպես դատավոր:

Սահմանադրական դատարանի նախագահն ու փոխնախագահն ընտրվում են վեց տարի ժամկետով` առանց վերընտրվելու իրավունքի:

9
թեգերը:
Սահմանադրական դատարան
Բանկ, արխիվային լուսանկար

Վարկային համաներում կլինի, եթե ավանդատուները համաձայնեն հրաժարվել տոկոսներից. Երիցյան

114
(Թարմացված է 14:48 24.09.2020)
ԿԲ փոխնախագահն ԱԺ–ում մեկնաբանել է, թե ինչ կլինի, եթե բանկային համակարգում պարբերաբար համաներումներ ու արձակուրդներ տրամադրվեն։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում մասսայական վարկային արձակուրդը կամ համաներումը կհանգեցնեն մակրոտնտեսական, ֆինանսական և բարոյական շատ մեծ վնասների։ Նման հայտարարությամբ այսօր ԱԺ–ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ հանդես եկավ ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը։

Նրա խոսքով` վարկերի հակառակ կողմում ավանդատուներն են, որոնք, ըստ Երիցյանի, առաջինն են տուժելու վարկերի համաներման դեպքում։

«Կենտրոնական բանկը նման համաներում իրականացնելու իրավասություն, լիազորություն չունի։ Հակառակը` մենք պետք է կարողանանք այդ անհուսալի վարկերը բոլոր հնարավոր միջոցներով վերականգնել, որպեսզի ավանդատուների շահերը չտուժեն»,– ասաց նա։

Երիցյանը նշեց, որ հայաստանյան բանկերն իրենց ավանդատուներին տարեկան ընդհանուր առմամբ 140 մլրդ դրամ եկամուտ են վճարում։

Կորոնավիրուսի ընթացքում ավանդները նվազել են, վարկերն՝ աճել. ԿԲ նախագահը բացատրեց` ինչու

«Եթե վարկերը համաներվեն, բնականաբար այդ կորուստների վնասները պետք է կրեն դեպոզիտորները։ Եթե ավանդատուները կհամաձայնեն, որ այլևս տոկոս չեն ուզում, բերենք այստեղ, նստեցնենք, բոլորս իրար հետ համաձայնության գանք»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է բանկերին, Երիցյանի համոզմամբ, կորուստները մասնավոր ֆինանսական կառույցների համար այնքան մեծ կլինեն, որ կասեն` ավելի լավ է` ես էլ բիզնեսով չզբաղվեմ, թող պետությունը զբաղվի։

ԿԲ փոխնախագահը վստահեցրեց, որ այս ամենից տուժելու են միայն բանկերն ու ավանդատուները, վարկառուների պայմանները դրանից չեն բարելավվելու։

Մեքենաներ ու բիզնես՝ առանց գրավի․ Հայաստանում բանկային վարկերին այլընտրանք է զարգանում

114
Ըստ թեմայի
Ինչո՞վ է պայմանավորված աշխատատեղերի աճը. իրական պատկերը տեսանելի կլինի աշնան վերջին
Բյուջեն թերակատարվել է 49 մլրդ դրամով. ՊԵԿ նախագահը կարծում է` սա դեռ վերջը չէ
Կենտրոնական բանկը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը
Մարդիկ սկսել են անշարժ գույք գնել հատկապես գյուղերում. ինչ վիճակ է շուկայում գների առումով