Սիրուշո

Որտեղ և ինչպես է անցնում Սիրուշոյի հանգիստն ընտանիքի հետ. լուսանկարներ

1303
Ճանաչված երգչուհին նոր լուսանկարներ է հրապարակել իր հանգստից ու հիացրել երկրպագուներին։

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի-Sputnik. Ճանաչված երգչուհի Սիրուշոն այս տարի ընտանիքին հետ իր ամառային հանգիստ անցկացնում է Արցախում։Նա Instagram-ի իր էջում և սթորի բաժնում մի շարք լուսանկարներ է հրապարակել հանգստից։

View this post on Instagram

Morning in #Artsakh , one of the most relaxing and inspiring places for me ...

A post shared by Sirusho (@sirushoofficial) on

Երկրպագուները շատ են հավանել երգչուհու լուսանկարները։ Նրանք բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել ինչպես երգչուհու, այնպես էլ Արցախի հասցեին։

View this post on Instagram

Would want to have lunch here? #MyKindOfPlace #Artsakh

A post shared by Sirusho (@sirushoofficial) on

«Հրաշք բնություն ու հրաշք Սիրուշո», «Ցնցող տեսք ունես»,«Շատ եմ քեզ սիրում»,–գրել են հետևորդները։

Համատեղ արցախյան հանգստից լուսանկար է հրապարակել նաև երգչուհու ամուսինը` Լևոն Քոչարյանը։

View this post on Instagram

A post shared by Levon Kocharyan (@levka8) on

Ավելի վաղ Սիրուշոն նոր լուսանկարներ է հրապարակել Instagram-ի իր էջում և արտերկրում ապրող իր հետևորդներին հարցրել, թե ինչպես են նրանք անցկացնում ամառը:

«Դուք առհասարակ հաճույք ստանո՞ւմ եք ամռանից: Չեմ ուզում` ամառ չունենանք»,-գրել է երգչուհին:

View this post on Instagram

Did you get a vacation this year? #WildWildArtsakh #Բարբառ 😜 #ամալակյամ ?))

A post shared by Sirusho (@sirushoofficial) on

Սիրուշոյի հետևորդները բազմաթիվ մեկնաբանություններ են գրել՝ պատմելով իրենց կարանտինային առօրյայի մասին:

1303
թեգերը:
Instagram, Լուսանկար, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Լևոն Քոչարյան, Սիրուշո
Ըստ թեմայի
Սևամորթ Սառան երգում է հայերեն ու երազում Սիրուշոյին հանդիպել. տեսանյութ
Հանդիսատեսը Բիլանին «զրկել» է «Եվրատեսիլ 2008»-ի հաղթանակից, Սիրուշոյի տեղն ամուր է մնացել
Սիրուշոն նոր երգ է գրել
«Red Wings»-ի ինքնաթիռ

Հայտնի է Մոսկվա-Երևան նոր չվերթերի ժամանակացույցը

89
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը տեղեկացրել է նոր չարտերային չվերթների մասին:

Երևան, 22 սեպտեմբերի - Sputnik. Մոսկվայից Երևան երկու նոր չվերթերը նախատեսված են սեպտեմբերի 26-ին և 30-ին: Լուրը Facebook-ի իր էջում հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը:

Սեպտեմբերի 26–ին «Դոմոդեդովո» օդանավակայանից չարտերային չվերթը կիրականացնի «Red Wings» ավիաընկերությունը (թռիչքը ՝ ժամը 17:00-ին), իսկ սեպտեմբերի 30–ին «Զվարթնոցում» վայրէջք կկատարի նույն օդանավակայանից մեկնած «Nord Star» ավիաընկերության ինքնաթիռը (թռիչքը ՝ 11:00-ին):

Ավիատոմսերը կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի № 85 և 94 դրամարկղերում կամ ավիաընկերությունների մոսկովյան ներկայացուցչություններում: Տոմսերի արժեքը ՝ 14 700 ռուբլի։

Ավելի քան 300 մարդ կարողացել է Հայաստանից Ռուսաստան գնալ

89
թեգերը:
դեսպանատուն, Դոմոդեդովո, տոմս, «Զվարթնոց» օդանավակայան, չվերթ, Մոսկվա, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Մոսկվայից Երևան նոր չարտերային չվերթեր կլինեն. տոմսի գինը 94 հազար դրամի սահմաններում է
Ռուսաստանից Հայաստան կժամանի հերթական չարտերային չվերթը
Ռուսաստանը վերականգնում է չվերթերը մի շարք երկրների հետ. Հայաստանը ցանկում չկա
Առաջիկա օրերին Մոսկվա-Երևան չարտերային չվերթեր կլինեն
Սննդամթերք՝ սուպերմարկետում

Սննդամթերք, որը նվազեցնում է ուռուցքաբանական և սրտի հիվանդությունների առաջացման վտանգը

63
(Թարմացված է 10:11 22.09.2020)
Բրնձի բաղադրության մեջ գտնվող հակաօքսիդանտները հակաբորբոքային ազդեցություն ունեն և նվազեցնում են կրցքագեղձի ու հաստ աղիքի քաղցկեղի վտանգը։

ԵՐԵՎԱՆ, 21-ը սեպտեմբերի – Sputnik. Շագանակագույն բրինձը նպաստում է քաղցկեղի ու սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վտանգը։ Այս մասին տեղեկացնում է FoodNews-ը։

Բրնձի այս տեսակը կանխում է խոլեստերինի կուտակումը երակներում՝ մագնիումի ու սելենի շնորհիվ։

Բացի այդ, բրնձի բաղադրութզյան մեջ գտնվող հակաօքսիդանտները հակաբորբոքային ազդեցություն ունեն և նվազեցնում են կրծքագեղձի ու հաստ աղիքի քաղցկեղի վտանգը։

Բրինձը հարուստ է սպիտակուցներով ու բջիջներով, որոնք կարգավորում են աղիների աշխատանքը։ Դրանք նաև պահպանում են արյան մեջ շաքարի նորմալ մակարդակը։

Ինչ ուտել նիհարելու համար․ դիետիկ նախաճաշի 5 բաղադրատոմս

 

63
թեգերը:
սիրտ, քաղցկեղ, հիվանդություն
Ըստ թեմայի
Սխտորի օգուտն ու վնասը. ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ սխտոր ենք ուտում
«Սննդի համաշխարհային քարտեզը» ներկայացնում է հայկական համեղ ապուրների լավագույն վեցնյակը
Վայելիր ու մնա նիհար․ 3 դիետիկ քաղցրավենիք, որոնք չեն գիրացնի ձեզ
Կարմիր խաչ

Կարմիր խաչի ներկայացուցիչներին հաջողվել է այցելել սպա Գուրգեն Ալավերդյանին. մանրամասներ

41
(Թարմացված է 15:13 22.09.2020)
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում ձերբակալված Հայաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ հայ սպա Գուրգեն Ալավերդյանին։

ԵՐԵՎԱՆ, սեպտեմբերի 22, Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին հաջողվել է այցելել Ադրբեջանում գտնվող հայ սպա Գուրգեն Ալավերդյանին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։

«Առաջին անգամ ԿՄԽԿ ներկայացուցիչներն այցելեցին Գուրգեն Ալավերդյանին։ Բացի այդ, այցեր են եղել նաև Ադրբեջանում ձերբակալված մյուս ՀՀ քաղաքացիներին»,–ասաց Ամատունին։

Ադրբեջանցի զինվորականների պահվածքը Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպիտ խախտում է․ ՄԻՊ

Նա հայտնեց, որ Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցի ժամանակ ստուգել են նրանց պահման պայմանները, տեղեկացել առողջական վիճակի մասին, հնարավորություն ընձեռել կապ հաստատել ընտանիքների հետ։

Ամատունու խոսքով` Ալավերդյանից բացի, մյուսներին այցելել էին նաև կորոնավիրուսի օրերին։

Ի դեպ, Ադրբեջանում պահվում են Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը, զինծառայող Արայիկ Ղազարյանը, Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանը, սպա Գուրգեն Ալավերդյանն ու Արցախի բնակիչ Արսեն Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ այս պահին Ադրբեջանում անազատության մեջ են գտնվում ՀՀ 5 քաղաքացիներ։ Նրանցից Գուրգեն Ալավերդյանը, ՊՆ տվյալներով, օգոստոսի 22-ին` ժամը 19:30-ի սահմանում, մարտական հենակետը ստուգելու ժամանակ մոլորվել էր ու հայտնվել էր Ադրբեջանի տարածքում։  Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել էր, թե Ադրբեջանի ԶՈւ–ն գերի է վերցրել «դիվերսանտի»։

Դեպքից շուրջ մեկ ամիս անց` սեպտեմբերի 15-ին, դատախազությունը հայտնեց, որ  Ադրբեջանում հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի դեպքով քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Մարդուն առևանգելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):

41
թեգերը:
Կարմիր խաչ, գերի, Սպա, Գուրգեն Ալավերդյան, Ադրբեջան